Հովհաննես Թումանյանի պոեմների վերլուծություն

Մենք ընթերցեցինք, վերլուծեցինք և քննարկեցինք Թումանյանի «Մարոն» և «Լոռեցի Սաքոն» պոեմները։ Նրանք ունեին շատ նմանություններ։ Երկուսն էլ գյուղի ժողովրդի միամիտ, անգիտակից մտածելակերպի մասին է։  Ինձ երկուսն էլ շա՜տ դուր եկան, բայց «Մարոն» պոեմը ինձ ավելի դուր եկավ։

«Մարոն»

Այդ պոեմում Թումանյանը պատմում է մի աղջկա մասին, ում հետ փոքր ժամանակ շատ են խաղացել, բայց իննամյա Մարոյին ծնողները նշանում են չոբան Կարոյի հետ։ Սկզբում Մարոն շատ է հավանում Կարոյին, քանի որ Կարեն նրան ամեն օր բերում էր կոնֆետ խնձոր ու չամիչ։ Դե դա բնական բան է, բոլոր երեխաներն էլ կսիրեն այն մարդուն, ով իրենց քաղցրավենիք կտա։ Մի օր էլ Կարոն մեծ շուքով, զուռնա դհոլով գալիս է և պսակվում է ինը տարեկան Մարոյի հետ։ Բոլորը ուրախանում էին, իսկ խեղճ Մարոն ամբողջ արարողության ժամանակ լուռ կանգնած էր։ Ամենից հետո նրան տանում են փեսու տուն։ Ինը տարեկան երեխայի համար պարզապես անըմբռնելի բան էր կին լինելը, նա չէր հասկանում, որ պետք է երեխաներ ունենա, մայր դառնա։ Այդ իսկ պատճառով նա ահ ու սարսափով փախնում է հոր տուն։ Իսկ խեղճ Մարոյի հոր համար ավելի վեհ էր իր անուն ու պատիվը, քան նրա դեռ մանուկ աղջիկը։ Ծեծում է խեղճին, բարկանում և դուրս է հանում տանից։ Ամիսներ անց գյուղի ժողովուրդը մի հովիվից լուր են ստանում, որ մի կարմիր շորերով աղջիկ իրեն ձորն է նետել։ Ծնողները Կարոն էլ հետը սուք են կապում։ Բայց Մարոյին չեն թաղում իրենց ընտանեկան գերեզմանատանը, նրան տանում են հեռավոր մի տեղ, ուռենու տակ, առանց արարողությունների թաղում են։

Թումանյանը այս պոեմի օգնությամբ հետամնաց մտածելակերպով գյուղի ժողովրդից փորձել է ուշքի բերել, որ հասկանան՝ չի կարելի երեխաներին ամուսնացնել հասուն մարդկանց հետ։ ԵՒ դա ստացվեց Թումանյանի մոտ։ Մեր օրերում այդպիսի դեպքեր գրեթե չեն լինում։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *