Monthly Archives: July 2021

2021-ի անգլերենի հուլիսյան ֆլեշմոբ. 9-12-րդ դասարաններ

 

* Обязательно

Անուն ազգանուն էլ. հասցե *

Անուշ Հարությունյան

Դասարան, դպրոցի անուն *

Քոլեջ 2-1

Քաղաք, գյուղ, երկիր *

Հայաստան Երևան

Առկա՞ ես սովորում, թե՞ հեռավար *

Առկա

հեռավար

I. Dear students, the summer period is a time for us to hike, climb mountains, organize military sports camps, spend 3-5 days in tents, etc. Please answer the following questions justifying your viewpoints.

Option 1

1. What survival skills do you suggest and what are the key factors while going on campings? Which things to take while packing your backpacks?

first of all, I should always have mosquito cream, then pain reliever, and then wipes, warm clothes, and so on

2. How to attract tourists and develop tourism in Armenia?

I don’t know if it would be easy, I think that people would have been doing this for a long time

3. Imagine that you have discovered a beautiful island where you decide to build a new society. What will the first rule be on that island?

entrance only with a smile and money

4. What book would you advise your friends to read during the summer holidays? Why?

I think that summer is for fun and for walking all day and its very boring to read books in summer. You can read it later. And if you a loser and haven’t friends for your crazy days, you can read what you want, you can do nothing and just sit in your room and read all the books in this planet.😂

5. What places of interests would you recommend tourists to see in Armenia?

All of them.

Option 1

Առաջադրանքը կազմել է Իրինա Ապոյանը

Option 1

Մայրենիի հուլիսյան ֆլեշմոբ

Մայրենիի ֆլեշմոբ

9-12-րդ դասարաններ

* Обязательно

Անուն, ազգանուն *

Անուշ Հարությունյան

Դպրոց, դասարան *

Քոլեջ 2-1

1․ Ըստ հայագիտության մեջ եղած տեսակետների այդ տոնը կապված էր Աստղիկ և Անահիտ աստվածուհիների պաշտամունքի հետ։ Վաղնջական ժամանակներից հուլիս ամսին, դաշտային հիմնական աշխատանքներն ավարտելուց և հացահատիկը հավաքելուց հետո ընդունված սովորություն էր մեծ տոնախմբություն կազմակերպել՝ օրհնելով և զոհաբերություններ անելով դաշտը հովանավորող ուժերին։ Այսպես, տոնահանդեսի անհրաժեշտ դրսևորումներից էր հասկի փնջեր և նույնիսկ խրձեր տանել մեհյանները շնորհակալության տուրք մատուցելով այդ հասկի աճելուն օժանդակած աստվածներին, գառ զոհաբերել ջրերի ակունքների մոտ՝ ջրերի ոգիներին՝ եծարելով դաշտային աշխատանքներին խիստ անհրաժեշտ ջուրը հովանավորող ուժերը։

Վարդավառ

2․Տրված գրաբար հատվածը փոխդրի՛ր աշխարհաբար։ Ի փունջ խուռներամ վարդիցԳոյնզգոյն ծաղկունք ծաղկեցան,Այդ սօս ու տօսախ ծառերդՎարդագոյն ոստս արձակեցին։Այդ նոճ ու բողբոջ ասրաւսդԶարդ առեալ վարդըն շուշանին․Շուշանըն շողէր հովտին,Շողշողէր դէմ արեգականն։

3․Գրի՛ր 4 առած-ասացվածք «ջուր» բառով։ Դրանցից որևէ մեկը մեկնաբանի՛ր։4․

Ջրի պես երկար կյանք ունենաս։

Ջրի բերած ջրի տարած։ -Այն ինչ հեշտությամբ է քեզ մոտ ստացվում, ապա հեշտությամբ էլ կկորցնես։

Լավություն արա, գցի ջուրը։

Պղտոր ջրում ձուկ չես որսա։

 

4․ Բացատրի՛ր «կերպար» և «կերպարանք» բառերի տարբերությունը։

Կերպարանքը արտաքին տեսքն է, իսկ կերպարը՝ բնավորության գծերը։

5․ Գտե՛ք հոմանիշների սխալ զույգը։սավառնել-ճախրե, լբոկոտն-ոտաբաց, դրվատել-կշտամբել, վտիտ-նիհար

Դրվատել-կշտամբել

6․Մեկնաբանի՛ր հետևյալ թևավոր խոսքը․ «Բոլոր գիտությունների բանալին հարցական նշանն է»: Օնորե դը Բալզակ

7․Պատկերավորման ի՞նչ միջոցներ են գործածված Վ․ Տերյանի բանաստեղծության այս հատվածում։Ոչ, մենակ չեմ ես լեռներում, Ծաղկունանց մեջ, երկնի մոտ, Ոսկե մեգն է ինձ գուրգուրում Երեկո և առավոտ: Արշալուսին ջերմ արևն է Ինձ համբուրում սիրաբար, Շոգ կեսօրին հով տերևն է Շվաք փռում ինձ համար…

Մակդիր

Առաջադրանքները կազմեց Անուշ Ներսիսյանը։ Գրե՛ք Ձեր դիտարկումները։

 

Քառօրյա ճամբար 08.07.2021

Առաջին անգամ պետք է հանդիպեի առաջին կուրսեցիներին։ Անկեղծ ասած մի փոքր անհանգստանում էի։Ճիշտ է, ցանկանում էի առաջին օրվանից գալ, ծանոթանալ, բայց ինչ-ինչ պատճառներով դա ինձ մոտ չստացվեց։  Դե նոր մարդիկ, ինչ իմանաս ինչպիսին կլինեն կամ ինչպես ինձ կընդունեն։  Բայց տպավորությունը բավականին լավն էր։ Բոլորը շփվող, լավ մարդիկ էին։ Ամենից շատ մտերմացա Էդուարդի հետ, քանի որ ունեինք նույն նախասիրությունները և երկուսս էլ ընկերասեր էինք։

Օրը սկսվեց մարմնամարզությամբ։ ՈՒղևորվեցինք մայր դպրոց և ընկեր Ռուզաննայի հետ արեցինք հավես վարժություններ՝ ցատկեր, ձգումներ, վազք, ժիմ և այլն։  Միշտ ցանկացել եմ այդ սրահում ցատկեր և վարժություններ կատարել։ Ամեն անգամ կողքով անցնելուց անտարբեր չեմ եղել։ Ինձ ամենաշատը դուր էկավ ցատկերը և ձողերից կախվելը🥰։

 

Հետո պարի ուսուցիչ՝ ընկեր Լայերտի հետ սովորեցինք երեք պար՝ Էջմիածինը, Մուսալեռան դափքին և սասունցիների Քոչարին։ Մեր պատերին նաև միացան ավագ դպրոցի սաները, բայց դե չեմ հիշում իրենց անունները, որ նշեմ գրառմանս մեջ։

Առաջին պարը՝ Էջմիածինը, ես առաջարկեցի, որ սովորենք։ Այդ պարը բավականին ծանոթ և սիրված էր իմ կողմից, քանի որ դպրոցական տարիներին մենք շատ ենք պարել այդ պարը և բավականին տեղեկություն է տրվել մեզ դրա մասին, չհաշված այն, որ քոլեջում նույնպես այն պարել ենք։

Էջմիածինը ծիսական պար է։ Այն բավականին հին է։ Վեր պարզած ձեռքերը երևի թե խորհրդանշում են եկեղեցու գմբեթը։ Սակայն այն, ըստ երևույթին, հեթանոսական ծագում ունի, և վեր պարզած ձեռքերը հիշեցնում են Ձոն Արևին։

Այս օրը ես դեռ շա՜տ երկար կհիշեմ։ Ճիշտ է՝ դեռ աղջիկների հետ այդքան էլ չեմ մտերմացել, մտածում եմ, երևի բավական  ազատ չէին կամ  ամաչում էին, բայց Էդուարդի հետ իմ շփումը բավականին արագ ստացվեց, շատ շուտ մտերմացանք։