Category Archives: Ճամփորդություն

Եռօրյա ճամփորդություն դեպի հրաշք տավուշ

Գարնանը նորից նույն խմբով ես եղել էի արդեն այստեղ, բայց քիչ հետաքրքիր չէի ինձ համար, քանի որ դա եղել է գարնանը, իսկ հիմա աշուն է: Ամեն եղանակի նույն բնությունը յուրահատուկ տեսք է ստանում: Առաջին օրը անձրևոտ էր ու խոնավ, այդ իսկ պատճառով 10 անգամ ավելի շատ էիր զգում աշնան գեղեցկությունը:

Որոշեցի ՎԼՈԳ նկարել և հենց այդ պահից ցույց տալ մեր զգացողությունները, քանի որ գրելով, տառերի շնորհիվ չես կարողանում արտահայտել քո տեսածն ու զգացածը:

 

Ինձ ամենաշատը հիշվեց թանկարանի Իջևանցի պապիկը, ով այնքան հավեսով էր ամեն ինչ պատմուս, որ ամբողջ հոգով ու սրտով ցանկանում էիր լսել իր պատմությունները, մեկ մեկ բարբառ էր ավելացնում դրանով տալով իր խոսքին համ ու հոտ:

Այս պապիկին նայելով մի անգամից զգում էիր, թե ինիքան շատ է սիրում իր աշխատանքը և իր ձեռքով տարիներով հավաքված հնությունները:

 

 

Ուրցաձորի անմոռաց օրերից ( հուլիսի 3-5)

Ես արդեն հասցրել էի լինել Ուրցաձորում և հիանալ այնտեղի հրաշքներով, բայց այս այցը ավելի յուրահատուկ էր ինձ համար, որովհետև և´ թիմն էր լավը, և´ ծրագիրը:

Ես մեկնեցի այստեղ Արատեսից վերադառնալու անմիջապես հաջորդ օրը և անչափ հոգնած էի, բայց էնքա՜ն հավես էր, որ ես առաջին օրը բոլորի հետ արթուն մնացի:

Առաջին օրը մենք հասանք, տեղավորվեցինք մեր իրերը և այնտեղի աշխատողուհին մեզ ծանոթացրեց տարածքի հետ, տարավ արջուկների մոտ և հակիրճ ներկայացրեց իրենք ծրագրի նպատակն ու իմաստը։

Ամեն ինչը վերջացնելուց հետո միասին համեղ նախաճաշ պատրաստեցինք և անմիջապես մտանք լողավազան հովանալու և վայելելու։

Երբ արդեն արևը այդքան պայծառ չէր և կարելի էր դուրս գալ մենք փոքրիկ քայլարշավ ունեցանք դեպի մոտակա գետը։ Այնտեղ ուսումնական զրույց ունեցանք։

Ավելի ուշ բնապահպանական ֆիլմ դիտեցինք փղերի մասին, որտեղ պատմում էր խեղճ կենդանիների մասին, որոնց ստիպողաբար և տանջանքներով փորձում էին կառավարել այնպես, որպեսզի նրանք անեն այն ինչ մարդն է ուզում, որ ներառվեն տուրիզմի մեջ։

Գիշերը…իսկ գիշերը շա՜տ երկար էր, բայց միևնույն ժամանակ շատ արագ անցնող ու հավես։

Առավոտը աչքերս հազիվ  բացում եմ ՄՈՆԱՅԻ ձայնից, ով եկել էր բոլորիս արթնացնելու😂։

Ընկեր Մարիամը մեզ բոլորիս համեղ կերակրում է և մենք քուններս չռաց ուղևորվում ենք ևս մեկ քայլքի՝ Տափի ամրոց։ Ես ընդհանրապես չէի ցանկանում գնալ, բայց հենց արդեն ճանապարհ ընկանք առանց տրտնջալու գնացինք։ Շա՜տ հոգնած էինք և շոգած, ուժասպառ էինք բոլորս եղել։ Բայց դե արժեր այդպիսի տեսարանի համար մի փոքր մահվանը ավելի մոտիկից տեսնել։

 

Ճամփորդություն դեպի Աղձք

Vlog!! Դեպի Արշակունիների դամբարան և Տեղերի վանք😊 - YouTube

Նախագծի նկարագրություն՝

Այս նախագծի բուն իմաստը այն է, որ մենք՝ զբոսաշրջության բաժնի ուսանողներս, ճանաչողական նպատակներով ճամփորդելուց բացի, այլև ավելի բարելավենք մեր հեծանվավարության ունակությունները։ Այդ ամենով մեր ճամփորդությունը ավելի հետաքրքիր և հիշվող դարձնելու համար։

Օր՝ Ապրիլի 29

Նպատակ`

Մասնակցել հեծանվաերթի

Բացահայտել նոր ուղի

Առողջ ապրելակերպին ուղղված հմտությունների ձեռքբերում, զարգացում

Նախագծի համակարգող՝  Անուշ Հարությունյան

Պատասխանատուներ՝ Տիգրան Զոհրաբյան, Մարիամ Մխիթարյան

 

 

Մասնակիցներ՝ քոլեջի ուսանողներ

Ուսուցիչներ` Տիգրան Զոհրաբյան, Մարիամ Մխիթարյան

Մարզիկ` Հրայր Հովհաննիսյան

Ելքի ժամ՝ 9:30, մայր դպրոցի բակից

 

Անհրաժեշտ պարագաներ՝ 

Ջուր

Ունենալ բրդուճներ

Առաջին բուժօգնության արկղիկ

Լույսով կրակայրիչ

Գլխարկ

Ձեռնոցներ

Ցանկալի է ունենալ ձեռնոց

Հարմարավետ հագուստ, կոշիկ

Երթուղի՝

 

Կանգառներ՝

  • .Այց հեծանիվներով Պռոշյան գյուղի սկզբից մինչև Աշտարակի կամուրջ
  • .Ագարակի հնավայր
  • . Ընդմիջում Ագարակում
  • . Արշակունիների դամբարան
  • .Աղձքի քարե դռնով քարանձավներ
  • . Աղձքից հեծանիվներով ետդարձ մինչև Ագարակ գյուղ
  •  Վերադարձ Երևան մինչև 17:00

Մեքենան՝ 22 տեղանոց

Մեքենայի համարներ՝ 60DQ077

Վարորդ՝  Ավագյան Սարգիս

Մասնակիցներ՝

Երկրորդ կուրսի ուսանողներ՝

Խաչատրյան Ռոզա

Էլեն Աբրահամյան

Պողոսյան Վիկտորիա

Երրորդ կուրսի ուսանողներ՝

Աիդա Պոչիկյան

Անգելինա Դադյան

Էլեն Աբրահամյան

 

 

Արդյունք`

Նոր հեծանվաուղի

 

 

 Ֆոտոպատում՝

 

 

Տեսաֆիլմ ՝

 

 

Լուսաբանում՝

 

 

 

 

Հայրենագիտական և ճանաչողական ճամփորդություն դեպի Արմավիր մարզ

Ելքի ժամը՝ 9:00 Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից։

Երթուղի- Երևան-Էջմիածին- Մուսալեռ-Երևան
Վերադարձի ժամ՝ 19:00

Մասնակիցներ- միջին դպրոցի 9րդ դասարանի աշակերտներ։

Կանգառներ՝

.Այցելություն Էջմիածնի Սբ. Հռիփսիմե եկեղեցի (7րդ. դար)

.Այցելություն Էջմիածնի Մայր տաճար (4րդ դար)

. Էջմիածնի թանգարան

.Զբոսանք Մայր տաճարի տարածքում

. ՍԱՐԴԱՐԱՊԱՏի հուշահամալիր, որը յուրահատուկ ճարտարապետական հուշարձան է նվիրված Սարդարապատի հերոսամարտին: Համալիրի տարածքում գործում է Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանը: Սարդարապատի հերոսամարտը հաճախ անվանում են «20-րդ դարի Ավարայր»:

. ՄՈՒՍԱ ԼԵՌԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆ, որը նվիրված է Մուսա լեռան հերոսամարտին, կառուցվել է Հայաստանի և սփյուռքի մուսալեռցիների նյութական միջոցներով և անմիջական մասնակցությամբ։ Անառիկ ամրոց հիշեցնող կոթողը խորհրդանշում է Մուսա լեռան հերոսամարտի մասնակիցների համառ ու անկոտրում կամքը, ազատագրական ոգին, առնականությունն ու արիությունը։ Հուշակոթողի կողքին, բլրի ստորոտում, հանգրվանում են նաև արցախյան ազատամարտում զոհված մուսալեռցիների շիրիմները։

. ԶՎԱՐԹՆՈՑԻ տաճար։

. Վերադարձ Երևան

 

Գեղասահք

 

Մեկ տարի առաջ մենք արդեն այցելել էինք այդ նույն տեղը, այն ինձ այնքան էր դուր եկել, որ զարմանալի չէր իմ երկրորդ այցը։

Ամեն ինչ այնքան հոյակապ էր, որ ոչ ոքս չնկատեցինք, թե ժամանակը ինչ արագ անցավ։ Մոնան և իր ընկերուհին զարմացնում էին մեզ բոլորիս իրենց հմտություններով։

Մարիամ Մինասովնան անցած տարվա նման այդպես էլ պատերից այս կողմ չեկավ։ Չնայած զարմանալու ոչինչ չկա, քանի որ երկար ժամանակ մեր տղաներն էլ էին վախենում ազատ սահել։

Կարճ ասած, ես էլի կուզենայի այցելել։

Հրաշք ճամփորդություն դեպի ԿՈՏԱՅՔ

Վստահորեն կարող եմ ասել, որ ամենալավ ճամփորդությունն էր։ Դեռ երբեք այսքան գեղեցիկ հավես ու ուրախ չէր անցել։ Ամբողջ ճանապարհին պարում էինք, ինքնամոռաց երգում էինք։ Վայրերը շատ գեղեցիկ էին և ունեին հետաքրքիր պատմություններ։


Առաջին կանգառը Չարենցի կամարն էր։ Այնտեղից անչափ գեղեցիկ տեսարան պետք է բացվեր դեպի Մասիս,բայց ցավոք մառախուղ էր և ոչինչ չէր երևում, բայց դա էլ իր հետաքրքրությունը և առանձնահատկությունն ուներ։

Երկրորդ կանգառը արդեն Գառնին էր։ Շատ բան չեմ պատմի, քանի որ բոլորս էլ քչից շատից ունենք տեղեկություններ դրա մասին։

Այցելեցինք նաև Գառնի տաճարի մոտ գտնվող բաղնիքին, որտեղ այցելել են միայն մեծահարուստները։ Հետաքրքիրն այն է, որ անգամ այն տարիներին մարդիկ ունեցել են բավականին հմտություններ այդ տեսակ բարդ կարուցվածք ունեցող շինություններ ստեղծելու համար։

Երրորդ կանգառը երևի թե ամենահավեսն էր,քանի որ դա քարերի սիմֆոնիան էր։ Այնտեղ մենք հանդիպեցինք օտարերկյա զբոսաշրջիկներին, պարեցինք նրանց համար և նրանց հետ։ Վստահ եմ, որ մեր այդքան չնչին արարքը շատ մեծ հետևանք թողեց իրենց պատկերացման վրա Հայաստանի մասին։

Իսկ հետո մեզ սպասում էր ամենահետաքրքիր պատմամշակութային կառուցվածք ունեցող եկեղեցին՝ Գեղարդը։ Ամեն խաչքարի մոտ կանգ էինք առնում և Ընկեր Տիգրանը մանրամասնորեն պատմում էր այդ խաչքարերի մասին։

Տաճարի ներսն էլ ուներ անչափ հետաքրքիր ճարտարապետություն։ Համալիրը կառուցվել է մի վայրում, որը նախաքրիստոնեական շրջանում պաշտվել է որպես սրբատեղի` սրբացված աղբյուրների պատճառով։ Այդ աղբյուրներից մեկն այսօր էլ պահպանվում է վանքի գլխավոր գավթի ներսում։

Ամենավերջին կանգառը Ազատի ջրամբարն էր։ Այնտեղ այդքան երկար չմնացինք, քանի որ ժամանակը սուղ էր։ Բայց այնտեղ շաաաաատ հրաշալի էր, այնպիսի տպավորություն էր, ասես արտերկրում կամ գուցե կարելոի է ասել ուրիշ աշխարհում լինեինք։

 

Այս ամենից հետո, ճիշտ է, չուզենալով, բայց  գնացինք տուն։ Ճանապարհը հավես էր, ուրախ, աղմկոտ և կարճ։

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻՆ ԵՒ ՎԱՐՈՐԴԻՆ ՄԵԶ ԴԻՄԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ։ ՍԻՐՈՎ՝ ԱՆՈՒՇ❤️։

ՈՒրցաձորի երեք գույները

Ամենապայծառ ճամփորդություններից մեկն էր, երևի թե ամենապայծառների պայծառը։ Առաջին ժամադրությունս էր ավագ դպրոցի սաների հետ։ Մտահոգվում էի անկեղծ ասած, չգիտեի ինչպիսի մարդիկ կլինեն, կընկերանամ նրանց հետ թե ոչ։ Բայց բարեբախտաբար ամեն ինչ հարթ անցավ և ձեռք բերեցի, չեմ կարող ասել ընկերներ բայց լավ ծանոթներ։ Անչափ հավանեցի Իլոնային, ամեն ինչով դուրս էկավ, և՛ տեսքով, և՛ բնավորության բոլոր գծերով։

 

Առավոտյան ի սկզբանե այցելեցինք Խոր Վիրապ։ Երբեք չէի գնացել այնտեղ դրա համար էլ անչափ հետաքրքիր անցավ։

Իսկ հետո գնացինք Հայաստանի ամենագեղեցիկ վայրերից մեկը՝ Հրեշտակների ձոր։ Համաձայն եմ, շատ գրավիչ և գեղեցիկ անուն ունի, սակայն այն իր անվանումը շատ անտրամաբանական ձևով է ստացել։ Պարզապես ինչ որ մեկը տուրսիստներին տարել է այնտեղ, հարցրել են, թե ինչպես է այն կոչվում, մարդը տեղում հորինել է մի անուն և հենց այդպես էլ մնացել է այն։

Վերջապես էկավ ամենասպասված պահը, այն պահը երբ մենք պետք է այցելեցինք Ուրցաձորի վայրի բնության պահպանման հիմնադրամ։ Սպասելիքներս ավելի քան ինձ հիացրեցին։
Շատ հավես և մանրակրկիտ էր այնտեղ ամեն բան պլանավորված և ստեղծած։ Իսկ բնությունը… բնության մասին խոսել չեմ կարող։ Շուրջդ սարեր են և աշնանային գույներով ներկված ծառեր։

 

Եռօրյա ճամփորդություն դեպիԼոռի

Առաջին եռօրյա մեկնումն էր առաջին կուրսի ուսանողների հետ։ Նաև առաջինն էր որը Արատեսի սահմաններից դուրս էր։

Անհամբերությամբ սպասում էի հենց այս ճամփորդությանը, երկու օր անընդմեջ սպասողականությունից չէի կարողանում քնել։

Առաջին օրը եղանակը մի փոքր խոնավ էր, անձրև էր գալիս, բայց այդ ամենը մեզ ընդհանրապես չխանգարեց մեր պլանները իրագործելուն։ Այցելեցինք Թումանյանի Տուն թանգարան, Լոռվա ծովեր, այցելեցինք նաև սուրբ Գրիգոր եկեղեցի և այլուր։ Այդ օրը գիշերեցինք Մարց գյուղում, այնքան հավես էր միջանցքի մուտքի մոտ կար լի՜քը ցեխոտ կոշիկներ։

Իրականում ամեն ինչ չափից դուրս լավ կազմակերպված էր, դրա համար շնորհակալ եմ կազմակերպիչներից՝ ընկեր Մարիամից, ընկեր Էլյայից և ընկեր Տիգրանից, մեր երեք օրը ահավոր հավես և հետաքրքիր կազմակերպելու համար։ Ինքս հասկանում եմ, թե ինչքա՜ն դժվար է այդքան մարդկանց ուշադիր լինելը։