Monthly Archives: June 2021

2020-2021 ուստարվա հաշվետվություն

Ինձ համար մեծ ուրախություն էր ընդուվել կրթահամալիր: Երբեք չէի կարող պատկերացնել, որ այսքան շատ բախտը ինձ կժպտա: Ճիշտ է, 2020-ը բավականին ծանր տարի էր, բայց այդ ամենի հետ մեկ տեղ կրթահամալրի հավես նախագծերի շնորհիվ ես անձամբ կարողացա հեշտ հաղթահարել այդ ամենը: Այս գրառումով կփորձեմ ներկայացնել ամենահավես նախագծերը և ճամփորդությունները:

Տիար Բլեյանի 65 ամյակի կապակցությամբ մեզ հանձնարարել էին գրել ինչ-որ մի թեմայի մասին 65 փաստ: Ես ընտրել էի “Коралина в сране кошмаров” մուլտը, քանի որ այն իմ ամենասիրելին է: Աշխատանքը բավականին ժամանակատար էր, բայց ես այն սիրով կատարեցի, քանի որ ինձ էլ էր անչափ հետաքրքրում: 

 

Իմ շատ սիրելի ընկեր Լիլիթի հետ ունեցանք հեքիաթի ժամ, որը լիովին փոխեց իմ աշխարհայացը: Մենք նաև քննարկում ունեցանք երազներ մասին և դրանից հետո ես սկսեցի ավելի լուրջ վերաբերվել դրանց: Չնայած, որ միշտ էլ սիրել եմ երզներս կապել իրականության հետ:

Ինձ կրթահամալիրում նաև շատ է դուր գալիս այն, որ մենք դիտում և քննարկում ենք հայ հին ֆիլմերը: Այդ անգամ դա <<Ոսկե ցլիկ>>-ն էր:

Ահա և Տիարի 65 ամյակը:  Անկեղծ աղոտ եմ հիշում, բայց հաստատ երբեք չեմ մոռանա խաղարկությունը, որտեղ և 5 հաջողակներից մեկն էի և նվեր ստացա <<Արա Գեղեցիկ և Շամիրամ>> կոլաժը:

Իսպաներենի ուսուցչուհին`  սինյոռա Բելլան հանձնարարել էր պատրաստել մի նյութ իսպանական տոների մասին: Ես իհարկե ընտրեցի ամենատարօրինակներց մեկը, և դա Էլ-Կոլաչո տոնն էր, որը նշանակում է ցատկեր երեխաների վրայով:

Այս գրառման մեջ փորձել եմ ներկայացնել ամբողջ տարվա աշխարհագրության նյութերը և նախագծերը:

 

Ճամփորդություններ

Ես դեռ փոքրուց միշտ սիրել եմ նոր վայրեր բացահայտել ինձ համար, սիրել եմ գնալ, տեսնել, ուսումնասիրել, այդ իսկ պատճառով էլ ընտրել եմ հենց զբոսաշրջության բաժինը: Օտար լեզուներ էլ եմ շատ սիրում, և շատ լավ էր, որ կարողացա 2 սիրելի բան համատեղել մեկում: 

Իսկ դասերի առաջին օրը մեզ սպասվում էր գեղեցիկ ճամփորդություն և իմ առաջին բարձունքի հաղթահարումը դեպի Ղալթախչի Սուրբ Հովհաննես: Դա իմ առաջին հանդիպումն էր նաև համակուրսեցիներիս հետ:

Ա Ր Ա Տ Ե Ս ❤

Իհարկե ինձ դուր է գալիս այն, որ 3 օր անընդմեջ մենք ճամփորդում ենք, բայց ամենից շատ ինձ դուր է գալիս ընկերների հետ շփումը, երբ դուք միասին ճաշում եք, միասին քնում  և միասին արթնանում եք: Այդ միասին անցկացրած օրերը քեզ տալիս է հնարավորություն ավելի լավ ճանաչել քո ընկերներին, ինչու ոչ նաև ուսուցիչներին:

Առաջին Արատեսս անկրկնելի անցավ😍:

Երկրորդի մասին ասելիք չկա😍😍:

Իսկ երրորդի մասին`  ավելի լավ է լռեմ😍😍😍:

Որոծեցի այսպես հղումներով ուղղակի դնել, իմ էմոցիաները այս գրառումների մեջ ավելի դիպուկ են:

Մեղրաձոր

Աղբի վերամշակման գործարան

ԱՇՏԱՐԱԿ

 

Ջրվեժ

 

…………………………………………………………………………..

Ռանդոմ

How can I change my life?

Սեպտեմբեր-դեկտեմբեր կենսաբանության հաշվետվություն

Հունվարյան ստուգատես. ամփոփում- հաշվետվություն

Հաշվետվություն աշխարհագրությունից

Զրույց-քննարկում Աշոտ Բլեյանի հետ

Երևան քաղաքի հիմնախնդիրները

Նախագծեր, որոնց մասնակցել եմ կանանց միամսյակին` 💕

Կորալինա Հերշել

Ֆլորա-Զաբել Հիչքոք Մանգասարյան | 1880-1968թթ.

💜💜💜💜💜

Женщины которые изменили мир.

Ամառային ճամբար 01.06.2021

Քաղաքային թափառումներ 

Զբոսնեցինք Երևանի կենտրոնով,բացահայտեցինք քաղաքի հին փողոցները, մշակութային շենքերը քանդակները, ուշադրություն դարձրինք այն շինությունների զարդանախշերին, որոնց ամեն անգամ քաղաքում զբոսնելիս հանդիպում ենք։ Եղանակը շոգ էր, բայց քանի որ երեխաների օրն էր, քաղաքը բուռն էր խինդով ու ուրախությամբ։

Թարգմանչական աշխատանք։

Տեսանյութ

Ինչպե՞ս է ճիշտ, ձվերի տուփը կա թե՞ կան։ Հիշում եմ, որ տարրական դասարաններում մեր ուսուցիչը շատ ուշադրություն էր տրամադրում եզակի մասնիկին, բայց ես երբեք չեմ հասկացել դա, մինչ դեռ մի անգամ չմտա բանջարեղենի խանութ։ Ես ցանկանում էի խնձոր գնել, բայց չէի կարող մեկ հատ խնձոր գնել, անհրաժեշտ էր գնել մի ամբողջ տոպրակ։ Բերեցի տուն, հանեցի մեկ հատը և կտրատեցի։ Իսկ հետո կերա ընդամենը մեկ կտորը։ Մեկ տոպրակ, մեկ խնձոր, մեկ կտոր։ Այս ամենից ո՞րն է իսկական մեկը։ Իհարկե՝ բոլորը, հենց դա էր փորձում էր ասել ուսուցիչս տարրական դասարաններում։ Քանի որ այն շատ կարևոր գաղափար է։ Ամբողջական

Ամառային ճամբար 03.06.2021.

Օօօ, այս առավոտ մեզ բավականին հաճելի և շքեղ օր էր սպասվում։ Օրը սկսեցինք յոգայով և վարժություններով։

Շա՜տ զվարճալի էր, որոշ դիրքեր ոմանց մոտ չէին ստացվում, դրա շնորհիվ վարժությունները բավականին զվարճալի ստացվեցին😄։

Իսկ հիմա մեր բոլորի կողմից ամենասիրվածը՝ խոհանոցային գործունեություն😋։ Այս անգամ պատրաստելու էինք պիցցա 🍕 և ամառային աղցան 🥗։

Գումարը հավաքեցին, արևտուրն արեցինք և անցանք գործի։ Բոլորն էլ աշխատում էին, անգամ տղաները։

 

Ամառային ճամբար 04.06.2021

Առավոտը սկսեց եկեղեցում ժամերգությամբ։ Երգեցինք, եկեղեցու բակում պարեցինք և ուղևորվեցինք քոլեջ։ Քոլեջում կատարեցինք թարգմանչական աշխատանքներ։

Իսկ հետո հավաքվեցինք վերնատանը և ընթերցեցինք «Հազարան հավք»  հեքիաթը։

Հեքիաթն ընթերցելուց հետո ունեցանք ընդմիջում, այն շատ սպասված էր, քանի որ առավոտից անընդմեջ նստած ենք եղել։ Ընդմիջումից հետո մեզ սպասվում էր բավականին զվարճալի աշխատանք։ Այն ինձ համար անչափ հաճելի էր,քանի որ պետք է աշխատեինք մանկապարտեզիներեխաների հետ։ Դա մարդաչափական գործունեությունն էր

Ամառային ճամբար, 02.06.2021.

Այս օրը սկսվեց տիկին Շողիկի ծղկանոցում աշխատանքներով։ Ծաղիկների վրայից շատ խնամքով արմատահանեցինք բոլոր մոլախոտերը։ Կարելի է ասել որ լավ գործ ենք արել՝ ազատելով նրանց կապանքներից։ Մինչև այս ամենը ես երբեք բույսերի հետ սեր չեմ ունեցել, բայց այսօր ամեն ինչ փոխվեց, սկսեցի ուրիշ ձև վերաբերվել այդ ամենին։

Երաժշտական գործունեություն

Ընկեր Մարինեի հետ սովորեցինք և վերհիշեցինք մի քանի երգեր։ Անկեղծ ասած այդ երգերը բարձր տրամադրություն ապահովեցին ամբողջ օրվա համար։

ՈՒնեցանք նաև հետաքրքիր քննարկում մեր ֆինանսների մասին։ Հասկացանք, որ բոլորս էլ անում ենք որոշակի ծախսեր, բայց պետք է այդ ամենը ավելի ռացիոնալ օգտագործել և իմանալ ճիշտ տնտեսել այն։ Այդ ամենը մեզ հարկավոր է նրա համար, որ աշխատավարձից հետո ամսվա վերջում կարողանանք անսպասելի կամ անհրաժեշտ գնումները կատարենք։ Այդ ամենն ավելի լավ հասկանալու համար դիտեցինք տեսանյութ։