Category Archives: Հայոց պատմություն

Հնավայրեր

ԵՐևԱՆԻ ՈւՐԱՐՏԱԿԱՆ ՀՆԱՎԱՅՐԵՐ`

 

ԿԱՐՄԻՐ ԲԼՈւՐ

ԹԵՅՇԵԲԱԻՆԻ – ուրարտական քաղաք-ամրոցը հիմնադրվել է Ք.ա. 685-645 թթ.` Ուրարտուի թագավոր Ռուսա Բ-ի կողմից, Թեյշեբա աստծո պատվին: Գտնվում է Երևան քաղաքի հարավ- արևմտյան արվարձանում, Կարմիր Բլրի վրա: Քաղաքը զբաղեցրել է 100,0 հա տարածություն, բուն միջնաբերդը` 4,0 հա: Եղել է խոշոր վարչատնտեսական կենտրոն, երկհարկ միջնաբերդով, որտեղ տեղակայված են եղել բրուտագործական, զինագործական, մետաղագործական արհեստանոցներ, գինու և գարեջրի մառաններ, հացահատիկի շտեմարաններ, անասնանոցներ (առաջին հարկ), սյունաշար սրահներ ու բնակելի սենյակներ (երկրորդ հարկ): Թեյշեբաինիի պեղումներից հայտնաբերված հնագիտական նյութը կարելի է տեսնել ՙԷրեբունի՚ պատմահնագիտական արգելոց – թանգարանում:

Անվանումն ստացել է քաղաքիկործանման ժամանակ առաջացած հրդեհիհետեվանքով պատերի այրված աղյուսիցգոյացած և միջնաբերդը ծածկած հողի հաստշերտի պատճառով: Բլրի արլ. և հս. լանջերըգրեթե ուղղաձիգ իջնում են Հրազդանի վրա, որի ջրերը մասամբ ողողում են նաև հվ. լանջիստորոտը: 1936-ին այստեղ հայտնաբերվեցՌուսա Բ–ի անվան հիշատակությամբսեպագիր արձանագրության բեկոր, ըստ որիորոշակիորեն եզրակացվեց, որ Կարմիր բլուրըմ.թ.ա. VII դ. ուրարտական հուշարձան է: 1939-70 թթ. իրականացված պեղումներիցհայտնաբերեցին Թեյշեբաինիի միջնաբերդն ունրա շուրջը տարածված քաղաքիմնացորդները: Թեյշեբաինին շրջապատված էեղել մարտկոցավոր և աշտարակավոր, 3 մհաստությամբ հզոր պաշտպանականպարսպով, որն ընդգրկել է նաև միջնաբերդը: Վերջինս ամբողջական մոնումենտալ կառույցէ՝ լայնարձակ բակով: Երկհարկ միջնաբերդիառաջին հարկը բաղկացած է եղել ինքնուրույնպահեստախմբերից, արհեստանոցներից, գինու մառաններից (յուրաքանչյուրում՝ 700-900 լտարողությամբ 70-80 կարաս) և այլսենյակներից, որոնց արտաքին պատերըընդհանուր գծով կազմում են կառույցիճակատային մասը: Շինություններըհիմնականում ունեն քարե հիմքեր, որոշշինություններ ամբողջովին կառուցված ենքարից և ծառայել են որպես հարթակ երկրորդհարկի շքեղ շինությունների՝ տաճարների, պալատական շքասենյակների համար: Պատերը, որոնց բարձրությունը երբեմնհասնում է 8 մ–ի, շարվել են խոշոր (52x35x1-4 չափսի) հում աղյուսներով, կապողհատվածներում օգտագործվել են նաև այլչափերի աղյուսներ: Կանոնավորհատակագծված քաղաքը բաղկացած էրսոցիալական տարբեր խավերի պատկանողմարդկանց բնակարաններից: Բնակելիթաղամասերը կազմված են եղել առանձինտների խմբավորումից, երկու սենյակիցբաղկացած տներն առջևվում ունեցել են բակ՝օջախով, խմելու ջրի մեծ կարասով և այն: Բլրիմակերևույթին համապատասխան՝կառույցները դասավորված են աստիճանաձևև ունեցել են ելուստավոր աշտարակի տեսք: Այս շարքում է նաև 3 բաժանմունքիցբաղկացած սրբարանը: Բնակելի սենյակներնու հանդիսավոր դահլիճները եղել են երկրորդհարկում: Ի տարբերություն Էրեբունիի, միջնաբերդը գրեթե աննկատելի է միանումբլրի ստորոտին փռված քաղաքին: Քաղաքիհարավ–արևմետյան մասում պեղված չորսմիատիպ, կցաշար բնակարանների(յուրաքանչյուրում 10-11 սենյակ) ուղղանկյուն, ընդհանուր պարսպի ողջ պարագծով կանորմնահեցեր (չորս անկյուններինը ավելիզանգվածեղ են): Բնակարանների շարքում կաննաև մեգարոնային և մենատնային տիպիկառույցներ: Նույնատիպ բնակելի տներիառկայությունից եզրակացվում է, որ իշխել է«տիպային» կառուցապատման սկզբունքը: Կարմիր բլուրի վիմագրական նյութը, պատմելով Ռուսա Բ–ի հիմնած քաղաքի, տաճարների, սրբարանների, պաշտամունքային այլ կառույցների մասին(«խալդիյան դռներ»), ավելի որոշակի էդարձնում կառույցների նշանակությունը: Վիմագիր արձանագրություններըհիմնականում վերաբերում են շինարարականգործունեությանը և գրված են մեծ մասամբպաշտամունքային կառույցներիմանրամասների վրա (որմնաքարեր, մուտքիբեկորներ և այլն): Կարևոր աղբյուրներ ենսեպագիր կավե սալիկները (բերդի արխիվ), որոնք առավելապես բովանդակում ենտնտեսական փաստաթղթեր և Թեյշեբաինիումբնակված փոխարքային ուղղվածիրավաբանական բնույթի գրություններ ուարքայական հրամաններ: Կարճարձանագրություններով բրոնզե առարկաներիմեջ առանձին կարևորություն ունի դռան՝բրոնզե օղակաձև փակը, որի վրայի տեքստիցպարզվում է, որ քաղաքը կոչվել էուրարտական եռաստվածության երկրորդ՝տարերքի աստված Թեյշեբայի (Թեյշեբաինի) անունով: Իսկ սպառազինման առարկաներիվրայի՝ մ. թ. ա. VIII դ. ուրարտականթագավորների արձանագրություններից, որոնքնվիրված են Խալդի աստծուն, երեում է, որդրանք պատրաստվել են ոչ Թեյշեբաինիի, այլԷրեբունիի համար: Կարմիր բլուրիհնագիտական նյութը, պահեստային շենքերիցանցը, ոռոգման համակարգը և սեպագիրարձանագրությունները (այդ թվում՝Զվարթնոցում գտնված կոթողը, որըպատկանել է Կարմիր բլուրին) ցույց են տալիս, որ Թեյշեբաինին ունեցել է վարչատնտեսականև մշակութային կարևոր նշանակություն: Քաղաքի բնակելի տարածքի պեղումներովհայտնաբերվեցին ոչ միայն ուրարտական, այլև՝ նախաուրարտական և վաղ հայկականմշակույթի հնագիտական շերտեր: Նախաուրարտական քարակերտ և կավակերտկուռքերը հնարավորություն են տալիս որոշակիպատկերացում կազմելու բնիկ ցեղերիպաշտամունքային մտածողության մասին: Քաղաքային մասում հայտնաբերված վաղհայկական հնագիտական նյութերից(հատկապես՝ արինբերդյան տիպի խեցեղեն) ևհելլենիստական շրջանի դամբարաններիցեզրակացվում է, որ կյանքը քաղաքումգոյատևել է ավելի երկար, քան միջնաբերդում: Հացահատիկի պահեստները, մառանները, բրոնզե, երկաթե զենքերը (վահաններ, կապարճներ, սաղավարտներ, նետասլաքներ, տեգեր և այլն) ու գյուղատնտեսականգործիքները (եղան, եռաժանի, խոփ, բահ, քարե աղորիքներ, սանդեր և այլն), դրվագվածու սեպագիր բրոնզե իրերը, փորագրվածփայտե, քարե, բրոնզե, ոսկրե, արծաթե, կավեուլունքները, կնիքները, թասերը, արձանիկները, գործվածքի մնացորդները ևշատ այլ պեղածոներ խոսում են Կարմիրբլուրում ու ողջ Ուրարտուում բարձրվարպետության հասած արհեստների ուարվեստների, զարգացածգյուղատնտեսության ու անասնապահությանմասին: Հայտնաբերվել են նաև գարու, վարսակի մնացորդներով և ծղոտե զտիչներովկավամաններ, որոնք օգտագործվել ենգարեջուր պատրաստելու համար, ցորենիամբարներ, պահեստներ, խառըհացահատիկներ, քունջութ և դրանից յուղարտածելու հարմարանք: Փոքրասիական ուանդրկովկասյան երկրների արտադրանքինմուշները և սկյութական առարկաները(զենքեր, ձիասարք, զարդեր) վկայում ենուրարտական կենտրոնների կապը ոչ միայնշրջակա նրկրների բնակիչների, այլևմերձդնեպրյան սկյութների հետ: Թեյշեբաինինկործանվել է սկյութների և բնիկ ցեղերիհարձակումից մոտ. մ. թ. ա. 585-ին: Ենթադրվում է, որ այն կարող է կործանվածլինել նաև նախքան ՌուսաԳ, որն իշխել ուգործել է Արգիշտիխինիլիում, Արին–բերդում, իսկ Թեյշեբաինիում հետք չի թողել: Կարմիրբլուրից հայտնաբերված նյութերը պահվում եցուցադրվում են Հայաստանի պատմությանպետական թանգարանում և

Էրմիտաժում(Սանկտ Պետերբուրգ):

Աղբյուր ` հղում1,   Հղում 2

Վերլուծություն

Օսմանյան կայսրությունը ցեղասպան քաղաքավարության էր անցել դեռևս 19րդ դարի կեսերին։ Պարզապես այն համարվում է 1915թ ապրիլի 24ին, քանի որ հենց այդ օրվանից սկսեցին հայ մտավորականների ոչնչացումը։ Քանի որ նրանց ձեռքերով գրված գրառումների շնորհիվ նրանց ոճրագործությունները կարող էին փոխանցվել հաջորդ սերունդներին։ ԵՒ ես չեմ կարծում, որ դա աննկատ էր կամ տանելի։ Ճիշտ է, շատ հայեր լքել էին Արևմտյան Հայաստանի տարածքը մինչ 15թիվը՝ բուն ցեղասպանություն, բայց կարելի էր ամբողջ ունեցվածքը հավաքել և միասնական լքել թուրք շների «տարածքները»։ Այդ դեպքում ջախջախանքները ավելի մեղմ և քիչ կլինեին։

Չեմ կարող պատկերացնել, թե ոնց են հայերը դիմացել այդպիսի ստոր վերաբերմունքին, քանի որ Օսմանյան կայսրությունում ոտնահարվում էին նրանց բոլոր մարդկային իրավունքները։ Նրանք ավելի շատ էին հարկեր վճարում, և նաև գրանցվել են դեպքեր, երբ հայերին սպանել են ընդամենը օսմանյան շներին կերակրելու համար։ Էկավ մի ժամանակ, երբ 19րդ դարում մի օրենք գրվեց, որի համաձայն Թուրքիայից վերացնում էին բոլոր ազգային փոքրամասնություններին, այսինքն նրանք պարզապես իրավունք չունեին ապրել նրանց երկրում։ Բայց մի առ ժամանակ մի պայմանագրի է տորագրվում Ֆրանսիայի, Բրիտանիայի հետ, որ հայերը կարող են վերադառնալ իրենց տները, սակայն ցավոք հազարավոր հայերից միայն 3ն են կարողանում իրենց ունեցվածքին տեր կանգնել։ Գյուղացիները ռեսուրսներ չունեին գոյատևելու համար։

 

Դե ինչ կարող եմ ասել, այս ամենը համաշխարհային պատմության դաժանագույն իրադարձությունն էր։ Ոչինչ չենք կարող փոխել ամեն ինչ արդեն եղել գնացել է։ Պարզապես մենք պետք է ավելի խելացի գտնվենք, որպեսզի թույլ չտանք նմանատիպ բան նորից կրկնվի։

 

 

Ցեղասպանություն

See the source image

Ցեղասպանությունը’ գենոցիդը, մարդկության դեմ ուղղված ամենածանր հանցագործությունն է: Այդ արտահայտությունն առաջին անգամ օգտագործել է լեհ իրավաբան, դոկտոր Ռ. Լեմկինը 1944 թ.: Դեռեւս ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի
1946 թ. դեկտեմբերի 11-ի հատուկ բանաձեւով եւ 1948 թ. Կոնվենցիայով այն որակվեց հանցագործություն մարդկության և քաղաքակրթության դեմ, որն իր հետ բերում է ոչ միայն ֆիզիկական, այլեւ ազգային լեզվի և մշակույթի ոչնչացում:

Կոնվենցիայի համաձայն ցեղասպանություն է համարվում հետևյալ գործողություններից ցանկացածը, որն իրականացվում է որևէ ազգային, էթնիկ, ռասայական կամ կրոնական խմբի մասնակի կամ ամբողջական ոչնչացման նպատակով.

1. Խմբի անդամների սպանություն.
2. Խմբի անդամներին լուրջ ֆիզիկական կամ մտավոր վնասների պատճառում.
3. Խմբի համար միտումնավոր կերպով կենսական այնպիսի պայմանների ստեղծում, որոնք ուղղված են խմբի անդամների լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը.
4. Այնպիսի գործողությունների իրականացում, որոնք ուղղված են խմբի ներսում ծնելիության կանխմանը.
5. Խմբի երեխաներին բռնությամբ մեկ այլ խումբ տեղափոխումը:

Օսմանյան Թուրքիան համարվում է ցեղասպանության հիմնադիր պետություն: Ցեղասպանության քաղաքականության ուղենիշ հանդիսացան օսմանյան
մեծ վեզիրների’ Ֆուադի քաղաքական կտակը, Քյամիլի 1879 թ. նամակը սուլթանին եւ Սայիդի հռչակած կարգախոսը’ «Հայկական հարցը լուծելու համար հարկ է ոչնչացնել հայերին»: Այն գործողության մեջ դրեց Աբդուլ Համիդը, իսկ շարունակեցին, ավելի դաժան ձեւերով, երիտթուրքերը, ապա’ քեմալականները:

See the source image

Երիտթուրքերի ազգայնամոլ կուսակցությունը, որն իշխանության գլուխ
անցավ 1908 թ., Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին’ 1915-1916
թթ., իրագործեց Հայոց ցեղասպանության հրեշավոր ծրագիրը’ փորձելով պատերազմի բոցերի մեջ այրել Հայկական հարցը: Սարսափելի ոճրագործությանը զոհ գնաց 1,5 միլիոն մարդ: Այն ցնցեց ամբողջ առաջավոր մարդկությանը և դարձավ Ի. դարի ամենադաժան ու աննախադեպ ոճրագործությունը, հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական էջը, կատարված փաստ, եղելություն, ինչը փորձում են ժխտել պատմության կեղծարարները:

See the source image

Հայոց ցեղասպանության հիմնահարցի ուսումնասիրումը խորհրդային ժամանակներում հայտնի պատճառներով երկար ժամանակ լռության էր
մատնվել: Միայն 1960-ական թվականները շրջադարձային եղան հիմնահարցի ուսումնասիրման եւ լուսաբանման համար: 1965 թ. լրացավ Մեծ Եղեռնի 50 տարին: Կեսդարյա լռությունից հետո առաջին անգամ հնչեց այդ մեծ
ողբերգության մասին: Հայ ժողովուրդը նշեց խեղված ճակատագրերի եւ անմեղ զոհերի սրբացած հիշատակը: Սառույցը հալվեց, Խորհրդային Հայաստանում սկսվեց ազգային զարթոնքը. խորհրդահայ պատմաբանները հանդես
եկան Հայոց ցեղասպանության պատմության վերաբերյալ առաջին ուսումնասիրություններով :

ցեղասպանություն

             ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՄԱՐՏԵՐ

Չնայած օրհասական դրությանը՝ Արևմտյան Հայաստանում և կայսրության մի շարք շրջաններում հայությունը դիմել է ինքնապաշտպանության:

Դեռ 1915-ի մարտին, երբ Մոկսի քուրդ ցեղապետ Մուրթալա բեկը հայերին հայտնել է սպասվող կոտորածների մասին, նրա աջակցությամբ ու պաշտպանությամբ տեղի ու Շատախի բնակչությունը կազմակերպել է դիմադրություն և մասամբ ազատվել զանգվածային ջարդերից: Պատրաստվելով ոչնչացնել Վաս- պուրականի հայությանը’ երիտթուրքերը 1914-ի օգոստոսի վերջին Վանի նահանգապետ են նշանակել Ջևդեթ բեյին, որը 1915-ի մարտի վերջին կանոնավոր զորքով և թուրք ու քուրդ ավազակախմբերով նահանգի գյուղերում սկսել է կոտորածներ: Շատախ, Հայոց ձոր, Արճեշ, Թիմար, Ալջավազ, Գավաշ գավառների բնակիչները նույնպես թեժ կռիվներ են մղել ջարդարարների դեմ: Բայց, ի վերջո, տեղի են տվել թշնամու գերակշռող ուժերի առաջ և նահանջելով ապաստանել (ավելի քան 70 հազար) Վան քաղաքում: Ամենաերկարատևը (ապրիլի 7-ից մայիսի 5-ը) և արդյունավետը Վանի հերոսամարտն էր: Քաղաքը բաժանված էր 2 մասի’ Այգեստան թաղամասի, որտեղ ապրում էր 20 հզ. հայ, և Քաղաքամեջի’ մոտ 3 հազ. հայ բնակչությամբ: Մահմեդականները փախել են Քաղաքամեջից:

See the source image

Զեյթունի ինքնապաշտպանությունը
 
XVI դարից սկսած՝ Զեյթունի բնակչությունը զենքը ձեռքին մաքառել է իր անկախության համար և ապահովել կիսանկախ վիճակ Օսմանյան կայսրությունում (Մուրադ IV-ի 1618 թ-ի հրովարտակով): Սակայն Բարձր դուռը երբեք չի հանդուրժել նման կացությունը և 1780–1895 թթ-ի ընթացքում ավելի քան 40 անգամ փորձել է ընկճել լեռնագավառի ըմբոստ բնակիչներին, հպատակեցնել Զեյթունը և ստացել է արժանի հակահարված:
Օսմանյան բռնապետության դեմ ամենանշանավոր ընդվզումներից է զեյթունցիների 1862 թ-ի ինքնապաշտպանությունը. առիթը հայերի և թուրքերի միջև ծագած հողային վեճերն էին: Հուլիսի սկզբին Մարաշի կառավարիչ Ազիզ փաշան, 10-հզ-անոց կանոնավոր զորքի և բաշիբոզուկների ամբոխի գլուխ անցած, արշավել է դեպի Զեյթուն: Ավերելով տասնյակ գյուղեր և կոտորելով խաղաղ բնակիչներին՝ թուրքական զորքերը հուլիսի 28-ին պաշարել են Զեյթունը: Ապարդյուն բանակցություններից հետո հայերը դիմել են ինքնապաշտպանության: Օգոստոսի 2-ին թուրքական զորքերը (40 հզ.) մի քանի ուղղությամբ գրոհել են Զեյթունը: 
Զեյթունցիների 7-հզ-անոց ինքնապաշտպանական ուժերը բաժանվել են ջոկատների՝ Զեյթունի 4 թաղապետների գլխավորությամբ: Նրանք ոչ միայն հետ են մղել թշնամու բազմաթիվ գրոհները, այլև, հարձակման անցնելով, պարտության են մատնել Ազիզ փաշայի բանակին: Թուրքական կառավարությունն Ազիզ փաշային փոխարինել է Աշիր փաշայով (հայտնի էր որպես բալկանյան ժողովուրդների դահիճ)՝ նրան հանձնարարելով պատժել ապստամբներին: Սակայն  միջամտել է ֆրանսիական կառավարությունը, որն Օսմանյան լծի տակ գտնվող ժողովուրդների ազգային-ազատագրական պայքարն օգտագործում էր սեփական նվաճողական նպատակներով, և Զեյթունի խնդիրը լուծվել է «խաղաղությամբ»: 
Զեյթունցիները պարտավորվել են վերադարձնել գրաված ռազմավարն ու վճարել հարկերը: Քաղաքում նշանակվել է թուրք կառավարիչ: Զեյթունի ինքնապաշտպանության ազդեցությամբ հուզումներ և բողոքի ցույցեր են տեղի ունեցել Մուշում, Վանում,  Չարսնջակում, Էրզրումում, Կոստանդնուպոլսում:
Ի պատասխան հարկերի ծանրացման և թուրքական վարչության ճնշումների՝ 1877–78 թթ-ին Զեյթունում բռնկել է ապստամբություն, որին նախորդել էին 1872 և1875 թթ-ի դեպքերը, երբ զեյթունցիները քաղաքից վտարել էին թուրք պաշտոնյաներին և 3 տարի կիսանկախ ապրել:
1877–78 թթ-ի ռուս-թուրքական պատերազմը հնարավորություն չէր տալիս թուրքական ուժերին ճնշելու ապստամբությունը: Հայերը փորձեցին կապ հաստատել Արևմտյան Հայաստանում գործող ռուսական զորքերի հետ՝ զենք ստանալու նպատակով, սակայն ապարդյուն: Պատերազմից հետո թուրքական կառավարությունն ուժեր կենտրոնացրեց և կարճ ժամանակ անց գրավեց Զեյթունը: 400 ապստամբ` իշխան Պապիկ Ենիտունյանի (Նորաշխարհյան) գլխավորությամբ, բարձրացավ լեռները և շարունակեց պայքարը: 
Կառավարութունը եվրոպական միջամտության նոր առիթ չտալու համար բանակցություններ սկսեց Պապիկ իշխանի հետ, հանձնաժողով ուղարկեց Զեյթուն` անգլիական հյուպատոս Չերմայրի գլխավորությամբ: Ի վերջո թուրքական կողմը Պապիկ իշխանին ճանաչեց քաղաքագլուխ, նվազեցրեց հայերից գանձվող հարկի չափը, ազատեց Մարաշում բանտարկված զեյթունցիներին և զիջումների գնով հանդարտեցրեց Զեյթունը:
1895 թ-ին՝ Արևմտյան Հայաստանում և Թուրքիայի հայաբնակ վայրերում աբդուլհամիդյան կոտորածների ժամանակ, Զեյթունը դարձյալ դիմեց ինքնապաշտպանության: Օգոստոսին, թուրքական ճնշման ուժեղացման պայմաններում, Զեյթունի ազգային ժողովը որոշեց քաղաք փոխադրել շրջակա գյուղերի բնակչությանը, դուրս շպրտել թուրք պաշտոնյաներին, պատրաստվել դիմադրելու թուրքական ուժերին: Շուրջ 10 հզ. հայ կենտրոնացավ Ֆռնուզ գյուղում: Մարաշի հայերի` 1895 թ-ի հոկտեմբերի կոտորածներից հետո թուրքական 50–60-հզ-անոց զորքը շարժվեց դեպի Զեյթուն: Ապստամբներին առաջնորդում էր Նազարեթ Չավուշը, իսկ ժամանակավոր կառավարության ընդհանուր ժողովի նախագահը Աղասի (Կարապետ) Թուրսարգսյանն էր (հնչակյան). նրանց գլխավորությամբ զեյթունցիները (6 հզ. մարդ) ավելի քան 2 ամիս դիմադրեցին թուրքական բանակին: Չկարողանալով գրավել Զեյթունը՝ թուրքական կառավարությունը հարկադրված  բանակցության ուղարկեց օտարերկրյա 4 հյուպատոսի: Կնքվեց համաձայնագիր: Թուրքական զորքերը հեռացան գավառից, ներում շնորհվեց ապստամբած հայերին, նշանակվեց քրիստոնյա կառավարիչ (ազգությամբ` հույն), բնակչությունը 3 տարով ազատվեց հարկերից:
1915–16 թթ-ին զեյթունցիները վերստին դիմեցին ինքնապաշտպանության, որը, սակայն, ավարտվեց անհաջողությամբ: 1915 թ-ի մարտին Զեյթունի հայերը բռնի տեղահանվեցին և քշվեցին Դեյր էզ Զորի անապատը: Նրանց մեծ մասը կոտորվեց, փրկվածները տարագրվեցին: 
Առաջին աշխարհամարտում (1914– 1918 թթ.) Թուրքիայի պարտությունից հետո ֆրանսիական զորքերը գրավել են Կիլիկիան:  1919 թ-ի օգոստոսին Զեյթունի և շրջակա գյուղերի 1050 բնակիչներ վերադարձել են իրենց բնօրրանը, հիմնել Ազգային խորհուրդ՝ Արամ Չոլաքյանի գլխավորությամբ: Բայց 1921 թ-ի հունիսին զեյթունցիները ստիպված էին ընդմիշտ լքել իրենց քաղաքը:
Զեյթունի իրադարձությունները լայն արձագանք գտան հայ իրականության մեջ և բազմաթիվ հայ գրողների` Մկրտիչ Պեշիկթաշլյանի, Նահապետ Ռուսինյանի, Սմբատ Շահազիզի, Հարություն Չաքրյանի («Զեյթունի քայլերգի» հեղինակը), Սիամանթոյի, Դանիել Վարուժանի, Հովհաննես Թումանյանի, Րաֆֆու, Մուրացանի և ուրիշների գործերում, իսկ ժողովուրդը հյուսել է երգեր («Զեյթունցիներ» և այլն): Մեծ եղեռնը վերապրած և 1946 թ-ին հայրենիք ներգաղթած զեյթունցիները Երևանի հյուսիսային մասում հիմնադրել են Զեյթուն թաղամասը (այժմ՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական տարածքում):
 
Սասունի ինքնապաշտպանական մարտերը
 
Թուրքական բռնապետության դեմ Արևմտյան Հայաստանի նշանավոր զինված ելույթներից են Սասունի 1894 և 1904 թթ-ի ապստամբությունները, 1915 թ-ի ինքնապաշտպանությունը:
XIX դարի 90-ական թվականներին օսմանյան իշխանությունները Սասունի հայերի կիսանկախ վիճակը վերացնելու նպատակով հրահրել են հայ-քրդական բախումներ: 1891, 1893, 1894 թթ-ի գարնանը սասունցիները քանիցս պարտության են մատնել թուրքական կանոնավոր զորքին ու քրդական խաժամուժին: 1894 թ-ին թուրքական կառավարությունը Սասունի շուրջն ստեղծել է ռազմական գոտի և հայտարարել պատերազմական դրություն, զորքերի ղեկավարությունը հանձնել  Զեքի փաշային: Նրան տրամադրված 12 հզ. թուրք զինվորներից բացի` Դիարբեքիրից Սասուն են փոխադրվել ևս  3 հզ-ը, Երզնկայից ու Մուշից՝ հեծելազորային 2 գունդ և այլ ուժեր, որոնց միացել են մի քանի տասնյակ հազար քուրդ և թուրք հրոսակներ:
Սասունցիները Մեծն Մուրադի (Համբարձում Պոյաճյան) գլխավորությամբ նախապատրաստվել են ինքնապաշտպանության: Թուրքերը գլխավոր հարվածը հասցրել են հյուսիսից՝ Շենիկ և Սեմալ գյուղերի շրջանում, սակայն, զգալի կորուստներ կրելով, նահանջել են: Անհաջողության են մատնվել նաև օգոստոսի սկզբին Շենիկի և Սեմալի ուղղությամբ հարձակվելիս: Օգոստոսի 3-ին թուրքական ուժերը ներխուժել են Շատախ, որի բնակիչները ծանր մարտերով նահանջել են Գելիեգուզան, այնուհետև՝ Անդոկ լեռան բարձունքները: Թշնամու գերակշիռ ուժերը պաշարել են լեռը և օգոստոսի 13-ին  անցել հարձակման: Դիմադրելով մինչև օգոստոսի 27-ը՝ սասունցիները նահանջել են Կեփինի բարձունքներն ու Տալվորիկի կիրճերը, որտեղ նրանց շրջապատել են քրդական բազմաքանակ ուժերը: Տղամարդկանց հետ կողք կողքի կռվել են նաև կանայք: Թուրքական և քրդական զորքերն ավերել են 40-ից ավելի գյուղ, կոտորել ավելի քան 10 հզ. անզեն հայի:
Սասունի 1894 թ-ի ինքնապաշտպանությունը միջազգային արձագանք է ունեցել. առաջադեմ հասարակական գործիչները հանդես են եկել ի պաշտպանություն սասունցիների: Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Ռուսաստանը թուրքական կառավարությանը ներկայացրել են Բեռլինի վեհաժողովի (1878 թ.) Արևմտյան Հայաստանում որոշումներից բխող բարեփոխումներ անցկացնելու ծրագիր:
Սասունի հայերի հաջորդ զինված ընդվզումը 1904 թ-ին էր: Հայերին բնաջնջելու նպատակով սուլթանական կառավարությունը նոր արշավանք է ձեռնարկել: Գարնանը քրդական ուժերն արշավել են Խիանք և Խուլփ, սակայն ջախջախվել են: Դրանից հետո թուրքական 10-հզ-անոց և քրդական 5-հզ-անոց զորքերը, Քեոսե Բինբաշու գլխավորությամբ, հյուսիսից` Կեփ, Սեմալ, Խզըլաղաճ գյուղերի տարածքով ներխուժել են Սասուն, մտել Ալիանք և Շենիկ: Այդ գծի պաշտպանությունը գլխավորել է  Հրայր Դժոխքը (Արմենակ Ղազարյան): Անդրանիկի ջոկատը հաստատվել է  Տափըկ գյուղում՝ խոչընդոտելով Գելիեգուզան շարժվող թշնամու առաջխաղացումը: Իշխանաձորի և Տալվորիկի պաշտպանական ուժերը գլխավորել է Գևորգ Չավուշը, իսկ Չայի գլուխ կոչվող շրջանը պաշտպանել են Հակոբ Կոտոյանը, Սեբաստացի Մուրադը և Սպաղանաց Մակարը: 
Ապրիլի 11-ին Շենիկի մոտ հակահարված ստանալով՝ թուրքական հրամանատարությունը հայերին առաջարկել է դադարեցնել դիմադրությունը: Ի պատասխան՝ սասունցիները պահանջել են իրագործել 1895 թ-ի «Մայիսյան բարենորոգումները»: 1904 թ-ի ապրիլի 14-ին և 15-ին Մերկեր գյուղի շրջակայքում տեղի ունեցած համառ կռիվներում հայերը թշնամուն ստիպել են նահանջել, սակայն վերջինս հրանոթային կրակ է բացել: Սասունի պաշտպանները և 20 հզ. անզեն բնակիչները հավաքվել են Գելիեգուզանում, որտեղ թուրքերը ապրիլի 17-ին դարձյալ պարտվել են: Երկու օր անց թուրքական զորքն անցել է գրոհի` 12 հրանոթների գնդակոծությամբ: Մի քանի օր դիմադրելուց հետո, երբ սպառվել է զինամթերքը, հայերը թողել են Գելիեգուզանը և քաշվել Ալուճակի բարձունքները: Անզեն ժողովուրդն իջել է Մշո դաշտ, իսկ մարտիկները մինչև մայիսի 14-ը շարունակել են դիմադրությունը: Թուրքերը կոտորել են մոտ 8 հզ. մարդու, ավերել ու կողոպտել շուրջ 2 հզ. տուն:
Սասունցիների հերոսական պաշտպանությունը և մեծ տերությունների միջամտությունը սուլթանական կառավարությանը հարկադրեցին ժամանակավորապես հրաժարվել Սասունի հայերին բնաջնջելու մտադրությունից:
1915 թ-ի Սասունի ինքնապաշտպանությունը սասունցիների գոյամարտն էր Մեծ եղեռնի շրջանում: Առաջին համաշխարհային պատերազմը հնարավորություն տվեց երիտթուրքական կառավարությանը իրագործել Սասունը վերջնականապես ընկճելու և հայերին ոչնչացնելու ծրագիրը: Սասունցիները նախապատրաստվեցին ինքնապաշտպանության՝ ունենալով միայն 1000 հին ու նոր մարտական և որսորդական հրացաններ: Սասունի պաշտպանների խմբերը, որոնք գլխավորում էին Փեթարա Մանուկը, Ռուբենը (Տեր-Մինասյան), Կոմսը (Վահան Փափազյան), Իշխան Շառոն, Մուշեղը, Սաղտունցի Հովհաննեսը, Վահան Վարդանյանը, Մշեցի Մճոն (Մկրտիչ Պոլեյան), Իշխանաձորցի Արթինը, Կրպոն, Ստեփան վարդապետը և ուրիշներ, 1915 թ-ի մարտին հետ են շպրտել Տալվորիկի վրա հարձակված թուրքական և քրդական ուժերին: 
Ապրիլ-մայիսին համառ մարտեր են տեղի ունեցել Խուլփի, Խիանքի, Իշխանաձորի, Արտխոնքի շրջանում: Հայերը թուրք-քրդական գերակշիռ ուժերի և հրանոթային կրակի ճնշման տակ նահանջել են դեպի Անդոկ սարը: Հունիսին թուրքերը հարձակման են անցել Փսանքի շրջանում: Օգնության եկած Տալվորիկի մարտիկները հանկարծակի գրոհով խուճապի են մատնել քրդերին և գրավել ռազմավարական նշանակության Մազի (Սատանի) կամուրջը: Այդուհանդերձ, թուրք-քրդական մեծաքանակ ուժերն աստիճանաբար բոլոր կողմերից սեղմել են պաշարման օղակը: Հուլիսի սկզբին թուրք-քրդական 30-հզ-անոց բանակը մեծ կորուստների գնով գրավել է Կուրտիկը: Հուլիսի 20-ին հայերն ազատագրել են Շենիկը՝ ձեռք բերելով ռազմավար, այդ թվում՝ 3 թնդանոթ: Հրոսակները, համալրվելով Մուշի կոտորածներն իրականացրած թուրք-քրդական ուժերով, հուլիսի 23-ին անցել են նոր հարձակման, գրավել Անդոկի ստորոտի  Հրմոյի գոմերը, կոտորել հայերին, հատկապես՝ կանանց ու երեխաներին: Անդոկի, Ծովասարի և Գեբինի լեռներում սասունցիները դիմադրել են մինչև օգոստոսի 3-ը: 
Ընկճելով Սասունի պաշտպաններին՝ ջարդարարները 60 հզ. հայերից ավելի քան 45 հզ-ին կոտորել են, մնացածները թաքնվել են լեռներում ու ձորերում: 1916 թ-ի գարնանը, երբ ռուսական զորքերը գրավել են Մուշը, մի քանի հազար սասունցիներ իջել են լեռներից և փրկվել կոտորածից:
 
Վանի ինքնապաշտպանությունը. 1896 թ-ի հունիս
 
 Աբդուլհամիդյան զանգվածային կոտորածների տարիներին նշանավորվել է նաև Վանի ինքնապաշտպանությունը, որը ղեկավարել են քաղաքի ազգային կուսակցությունների տեղական ղեկավարներ Մկրտիչ Ավետիսյանը (Թերլեմեզյան, արմենական), Մարտիկը (Մարտիրոս Սարուխանյան, հնչակյան) և Պետոն (Ալեքսանդր Պետրոսյան, դաշնակցական):
Մարտերը հիմնականում տեղի են ունեցել Վանի Այգեստան թաղամասում, որը բաժանվել է 4 պաշտպանական շրջանների՝ 30-ից ավելի դիրքերով: Ինքնապաշտպանական խմբերում ընդգրկվել է 700–900 երիտասարդ. ունեցել են ընդամենը 518 հրացան: Վանեցիներին օգնության են շտապել Վազգենի (Տիգրան Տերոյան) և Ներսեսի (Գրիգոր Եռզիկյան) հայդուկային խմբերը: Հակառակորդը կենտրոնացրել է մոտ 10 հզ. զինվոր՝ զինված արդիական զենքով և հրետանիով: Ինքնապաշտպանական մարտերն սկսվել են հունիսի 3-ին: Հույսը դնելով հրազենի և թվական գերազանցության վրա՝ թշնամին փորձել է շեշտակի գրոհով ճեղքել վանեցիների պաշտպանությունը: Սակայն հանդիպելով հայերի հուժկու հակահարվածին՝ զգալի կորուստներով նահանջել է: Հաջողութամբ հետ մղելով թուրքերի հարձակումները՝ քաղաքի պաշտպանները դիմել են հանդուգն հակագրոհների. նման մի գործողության ժամանակ գրավել են հակառակորդի 2 թնդանոթ: 
Զենքի և զինամթերքի խիստ պակասը ինքնապաշտպանության ղեկավարներին հարկադրել է համաձայնել Վանում անգլիական հյուպատոսի և թեմական առաջնորդ վարդապետ Սահակ Բագրևանդցու առաջարկությանը՝ դադարեցնել դիմադրությունը: Իշխանությունները խոստացել են հնարավորություն տալ ինքնապաշտպանության կազմակերպիչներին, մասնակիցներին և նրանց միանալ ցանկացողներին անարգել հեռանալ Պարսկաստան: Մոտ 1500 մարդ հունիսի 8-ին Վանից հեռացել է Վարագա լեռ: Մկրտիչ Ավետիսյանի ղեկավարությամբ անզեն բնակչության մի մասը և մարտիկները (շուրջ 1000 հոգի) որոշել են անցնել Պարսկաստան, սակայն շրջապատվել են Սբ Բարդուղիմեոս վանքի մոտ, որտեղ նրանց մեծ մասը զոհվել է: Համառ մարտերից հետո միայն 20 հոգու է հաջողվել հասնել Սալմաստ: Նույն ճակատագրին է արժանացել Պետոյի և Մարտիկի 83 հոգուց բաղկացած ջոկատը: Փրկվել է միայն 1 մարդ, իսկ Վարագա լեռան բարձունքներում ապաստանածները Վազգենի առաջարկով վերադարձել են Վան:
Քաղաքից մարտիկների հեռանալուց հետո թուրք զինվորներն ու համիդեականներն անարգել ներխուժել են հայկական թաղամասեր և կոտորել խաղաղ բնակչությանը: Մեկ շաբաթ տևած կռիվների ընթացքում զոհվել է շուրջ 500 հայ, սպանվել 300 թուրք: Առավել ծանր կորուստներ են եղել գյուղերում: Ջարդարարները կոտորել են շուրջ 20 հզ. հայի:
1896 թ-ի վերջին Վանում կրկին կոտորածի փորձ է արվել, որը կանխվել է: Վերջին իրադարձությունը Վանի տարեգրության մեջ անվանել են «Վանի փոքր դեպք», իսկ հունիսյանը՝ «Վանի մեծ դեպք»:
 
Վանի հերոսամարտը. 1915 թ-ի ապրիլ-մայիս
 
Առաջին աշխարհամարտում երիտթուրքական իշխանությունների կազմակերպած կոտորածներն արևմտահայերի համար անսպասելի էին, սակայն մի շարք վայրերում նրանք արագորեն համախմբվել և դիմել են ինքնապաշտպանության: Վանի նահանգի Շատախ, Գավաշ, Թիմար, Հայոց ձոր, Արճեշ գավառների բնակիչները 1915 թ-ի մարտին թեժ կռիվներ են մղել թուրքական զորամասերի ու քրդական հրոսակախմբերի դեմ: Բայց նրանք, ի վերջո, տեղի են տվել թշնամու գերակշռող ուժերի առաջ և հարկադրված նահանջել Վան:
Ամենատևականն ու արդյունավետը Վանի հերոսամարտն էր: Այդ ժամանակ Վանում բնակվում էր 41 հզ. մարդ, որից 23 հզ-ը՝ հայ, 18 հզ-ը՝ թուրք: Քաղաքը բաժանված էր 2 մասի՝ Այգեստան (20 հզ. հայ) և Քաղաքամեջ (3 հզ. հայ): Թաղամասերը միմյանցից հեռու էին 5–6 կմ, իսկ նրանց միջակայքում բնակվում էին թուրքեր: 1915 թ-ի ապրիլին Վանում կուտակվել էին ավելի քան 70 հզ. վասպուրականցի հայեր: 
1915 թ-ի ապրիլին թուրքական զորքերը պաշարել են Այգեստանը, կտրել կապը Քաղաքամեջի հետ: Այգեստանում ինքնապաշտպանությունը ղեկավարելու համար ապրիլի 5-ին կազմվել է Վասպուրականի հայ ինքնապաշտպանության զինվորական մարմին. անդամներն էին Արմենակ Եկարյանը և Գաբրիել Սեմիրջյանը (ռամկավարներ), Գրիգոր  Բուլղարացին և Կայծակ Առաքելը (դաշնակցականներ), Հրանտ Գալիկյանը (հնչակյան) և Փանոս Թերլեմեզյանը (անկուսակցական): Արամ Մանուկյանը թեև Զինվորական մարմնի անդամ չէր, բայց ղեկավարել է նրա աշխատանքները: Կազմակերպվել են թիկունքի ստորաբաժանումներ՝ տեղեկատու դիվան, զինաբաշխ և հայթայթիչ մարմիններ, նպաստների հանձնախումբ, Հայկական Կարմիր խաչ, ամրաշեն խումբ, ոստիկանական վարչություն, դատարան, քաղաքապետարան և այլն:
Այգեստանում կար զենք կրելու ընդունակ 1500 տղամարդ, ունեին տարբեր տրամաչափերի ու տեսակների 505 հրացան և 549 ատրճանակ: 
Երիտթուրքերը դեռ 1914 թ-ի օգոստոսի վերջին Վանի նահանգապետ էին նշանակել իր դաժանություններով հայտնի Ջևդեթ բեյին, որի հրամանատարության ներքո կային մոտ 12 հզ. զինվոր, քրդական անկանոն ջոկատներ, չերքեզական հեծելազոր, մի քանի տասնյակ թնդանոթ, գնդացիր: Հաշվի առնելով ուժերի նման հարաբերակցությունը՝ Զինվորական մարմինն ընտրել է պաշտպանական մարտավարություն: Այգեստանը բաժանվել է 7 պաշտպանական շրջանների՝ 79 դիրքերով: Թաղամասը շրջապատվել է կավե պատով, որի մեջ բացվել  են հրակնատներ: Փորվել են խրամատներ, կառուցվել դիրքեր, տները վերածվել են պաշտպանական ամրությունների: Պրոֆեսոր Միքայել Մինասյանի գլխավորությամբ պատրաստվել է սև և անծուխ վառոդ, որը հնարավորություն է տվել լիցքավորել փամփուշտներն ու պատրաստել ինքնաշեն նռնակներ:
Ինքնապաշտպանական կռիվներն սկսվել են ապրիլի 7-ին՝ թուրք զինվորների հարձակումով:
Հայ մարտիկները, չնայած թշնամու հզոր գրոհին, հետ են մղել նրանց` զգալի կորուստներ պատճառելով: Վանեցիները ոչնչացրել են թուրքական մի շարք դիրքեր և ամրություններ, որոնք անմիջականորեն սպառնում էին Այգեստանի ինքնապաշտպանությանը: Չնայած թշնամու գրեթե ամենօրյա կատաղի մարտերին և թաղամասի անընդհատ հրետակոծությանը (օրական արձակել են մոտ 300 արկ)` հակառակորդն ի զորու չի եղել ճեղքելու հայերի պաշտպանությունը: Նույնիսկ Էրզրումից տեղափոխված գերմանացի սպայի կազմակերպած գիշերային գրոհն ապարդյուն էր. թուրքերը, 60–70 զոհ տալով, հետ են շպրտվել: Տղամարդկանց հավասար մարտնչել են կանայք և աղջիկները: 19-ամյա Իսկուհի Համբարձումյանը (Սևո) մարտական առաջադրանքը գերազանց կատարելու համար պարգևատրվել է «Պատվո խաչ» շքանշանով: Երեխաները ոչ միայն սուրհանդակ կամ մատակարար էին Զինվորական մարմնի և դիրքերի միջև, այլև մասնակցել են մարտական գործողություններին: Հայտնի են Բաբկենը (Իսաջանյան), Մարտիրոսը (Գուլօղլյան), Ասլանը (Ասլանյան), Արամը (Թովմասյան, ապագա գրող Լեռ Կամսարը) և ուրիշներ: 
Չնայած վանեցիների հերոսական դիմադրությանը՝ վիճակը ծանր էր. սուղ էին զինամթերքը և, հատկապես, պարենը: Սուրհանդակներ են ուղարկվել դեպի Վան շարժվող ռուսական բանակ՝ օգնության խնդրանքով:
Ինքնապաշտպանություն կազմակերպվել է նաև Քաղաքամեջում: Դիմադրությունը ղեկավարելու համար ստեղծվել է Զինվորական մարմին. անդամներն էին Դավիթ Սարգսյանը, Լևոն Գալճյանը, Հմայակ Կոսոյանը, Միհրդատ Միրզախանյանը, Հարություն Խլղաթյանը և Սարգիս Շահինյանը: Կազմվել են Այգեստանի պաշտպանության համանման ստորաբաժանումներ: Հայերն ունեին տարբեր տրամաչափերի ու տեսակների 101 հրացան և 210 ատրճանակ: Թաղամասը բաժանվել է 4 պաշտպանական շրջանների՝ 25 դիրքերով: Ապրիլի 7-ին հրետանու աջակցությամբ սկսվել է թուրքական գրոհը, որը հաջողությամբ հետ է մղվել: Հայերին հաջողվել է հրկիզել հակառակորդի կարևոր դիրքեր և ամրություններ: Մինչև ապրիլի 10-ը թուրքական հարձակումները եղել են անկանոն, քանի որ  թշնամու գլխավոր ուժերը կենտրոնացել էին Այգեստանում: 
Թուրքական հրամանատարությունը մի քանի օր շարունակ հզոր գրոհներով փորձել է ճեղքել Քաղաքամեջի պաշտպանությունը, սակայն ապարդյուն: Ապրիլի կեսին թուրքերն ակտիվ մարտական գործողություններ չեն վարել, բավարարվել են միայն հրետակոծությամբ՝ օրական արձակելով 250–300 արկ: 
Վանի մարտերի ընթացքում ինքնապաշտպանական կռիվները շարունակվել են նահանգի այլ վայրերում`    հարկադրելով թշնամուն զգալի ուժեր տեղափոխել պաշարված քաղաքից: Միաժամանակ ջարդարարները շարունակել են հայերի կոտորածը, որի ընթացքում սպանվել է 24 հզ. մարդ, թալանվել ու հրդեհվել է հայկական ավելի քան 100 գյուղ: Ռուսական բանակի և հայկական կամավորական ջոկատների առաջխաղացումը հարկադրել է թուրքերին մայիսի 3-ի երեկոյան դադարեցնել Վանի պաշարումը և փախչել: Մայիսի 5-ի երեկոյան քաղաք է մտել հայկական 2-րդ կամավորական ջոկատի հեծելավաշտը՝ Խեչոյի (Խաչատուր Ամիրյան-Գևորգյան) հրամանատարությամբ, իսկ մայիսի 6–7-ը՝ ռուսական բանակը և հայ կամավորական ջոկատները: Մոտ մեկամսյա կռիվների ընթացքում հայկական թաղամասերի վրա արձակվել է ավելի քան 16 հզ. արկ: Սպանվել են մոտ 1000 թուրք զինվոր ու սպա (չհաշված կռիվներին մասնակցած մահմեդական ամբոխի կորուստը), հայերը կորցրել են մոտ 350 խաղաղ բնակիչ (կանայք, երեխաներ, ծերունիներ) և մարտիկներ: Վանի հերոսամարտում իր կազմակերպչական ունակություններով աչքի է ընկել Արամ Մանուկյանը. կռիվների ընթացքում կուտակած փորձը 1918 թ-ին օգտագործել է Երևանի պաշտպանությունը կազմակերպելիս:
 
Մուսա լեռան հերոսամարտը. 1915 թ-ի օգոստոս
 
1915 թ-ի գարնանը թուրքական իշխանություններն սկսել են Արևմտյան Հայաստանի և կայսրության մյուս շրջանների հայ բնակչության տեղահանությունն ու բնաջնջումը: Հուլիսի 30-ին գաղթի հրաման է տրվել նաև Միջերկրականի առափնյա շրջանի՝ Սուեդիայի (Հալեպի նահանգի Անտիոք գավառ) 6 հայկական գյուղերի ավելի քան 6 հզ. բնակչությանը: Մի մասը, ենթարկվելով հրամանին, բռնել է գաղթի ճանապարհը (մեծ մասը զոհվել է), մնացածը՝ մոտ 5 հզ. հոգի, որոշելով պաշտպանվել, բարձրացել է ծովափնյա Մուսա լեռը և ստեղծել ռազմական ճամբար: Դիմադրությունը ղեկավարելու համար ընտրվել է Զինվորական խորհուրդ. ընդգրկվել են Եսայի Յաղուբյանը, Տիգրան Անդրեասյանը, Հաբեթ Իսկենտերյանը, Պետրոս Տմլաքյանը և ուրիշներ: Մեծաթիվ կանանց ու երեխաների համար վրաններ են խփել, հյուղակներ ու խրճիթներ շինել: Հատուկ ուշադրություն են դարձրել դիրքերի ու պատնեշների կառուցմանը: Զինված էր ընդամենը 600 ռազմիկ` սահմանափակ զինամթերքով: 
Լեռան պաշտպանությունը բաժանվել է 4 շրջանի, որտեղ ամրացել են մարտական ջոկատները: Օգոստոսի 7-ին թշնամին առաջին հարձակումից հետո, կորուստներ կրելով, նահանջել է: Թուրքերի գրոհը, թնդանոթների օգտագործմամբ, կրկնվել է օգոստոսի 10-ին, որը 12-ժամյա համառ մարտերից հետո հայ մարտիկները հետ են մղել: Օգոստոսի 19-ին թշնամին ձեռնարկել է ավելի խոշոր հարձակում՝ 9-հզ-անոց կանոնավոր զորքով ու հրոսակախմբերով: Մարտերը շարունակվել են 2 օր անընդմեջ: Թուրքերը մի քանի կետում ճեղքել են պաշտպանության գիծը, սակայն, տալով մեծ կորուստներ (ավելի քան 1000 սպանված), դարձյալ նահանջել են: Չկարողանալով կոտրել մուսալեռցիների դիմադրությունը՝  առժամանակ հրաժարվել են նոր հարձակումից. 15-հզ-անոց զորքով պաշարել են լեռը, որոշել սովամահ անել հայերին: 
Պաշարվածների դրությունը խիստ ծանրացել է: Ակնկալելով դաշնակիցների օգնությունը՝ լեռան ծովահայաց կողմում բարձրացրել են սավաններից պատրաստված 2 մեծ դրոշներ՝ մեկը՝ ասեղնագործված կարմիր խաչով, մյուսը՝ «Քրիստոնյաները վտանգի մեջ են» անգլերեն գրությամբ: Անցնող նավերի ուշադրությունը գրավելու համար դրանց շուրջը վառվել են խարույկներ: Մարտանավ նկատելու դեպքում Մովսես Գրքյանը պետք է լողալով նավ հասցներ թիթեղե տուփի մեջ դրված հատուկ դիմում-աղերսագիրը (անգլերեն): Սակայն երկար ժամանակ հորիզոնում ռազմանավ չի հայտնվել, իսկ թուրքերը պարբերաբար դիմել են հայերին անձնատուր լինելու առաջարկով: Վերջապես սեպտեմբերի 5-ին երևացել է ֆրանսիական «Կիշեն» հածանավը, որը մակույկ է ուղարկել ափ և վերցրել ժամապահներին: Տեղեկանալով իրավիճակին՝ նավից հրետակոծել են թուրքական դիրքերը և հեռացել՝ հայերին օգնություն հասցնելու խոստումով:
Սեպտեմբերի 9-ին թուրքական բանակի հրամանատարը հայերից պահանջել է անձնատուր լինել, չենթարկվելու դեպքում սպառնացել է անցնել հարձակման և բոլորին կոտորել: Սկսվել է նոր, արյունալի գոտեմարտ: Մուսալեռցիներն անցել են հակահարձակման և ջախջախիչ հարված հասցրել թուրքական առաջապահ զորքերին, իսկ մնացածները խուճապահար նահանջել են: Սեպտեմբերի 10-ին  2 ֆրանսիական մարտանավեր սկսել են գնդակոծել թուրքական դիրքերը: Ապա հայերին տեղեկացվել է, որ Ֆրանսիայի կառավարությունը որոշել է նրանց տեղափոխել Պորտ Սաիդ: Սեպտեմբերի 13–15-ը հերոս պաշտպանները (4058 մարդ) փոխադրվել են ֆրանսիական և անգլիական նավեր ու շարժվել դեպի Պորտ Սաիդ, որտեղ նրանց օգնության են հասել եգիպտահայերը:
Մուսա լեռան հերոսամարտն արտացոլվել է ավստրիացի նշանավոր գրող Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» վեպում, որը թարգմանվել է շուրջ 30 լեզվով: Այն օրինակ էր Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939–45 թթ.) տարիներին իտալա-գերմանական զավթիչների դեմ մարտնչող Սլովենիայի պարտիզանների համար. 1942 թ-ին պաշարվելով Ռոգ լեռան բարձունքներում՝ նրանք վճռել են «Հայրենիքի համար կռվել այնպես, ինչպես կռվել են հայերը Մուսա լեռան վրա»: Երեքամսյա դիմադրությունից հետո պարտիզանները ճեղքել են շրջափակումը և փրկվել: Այդ ժամանակից ի վեր Ռոգ լեռը կոչվում է Սլովենիայի Մուսա լեռ:
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո շատ մուսալեռցիներ, ներգաղթելով Հայաստան, հիմնել են Մուսալեռ գյուղը (Վաղարշապատ քաղաքի մերձակայքում), որտեղ հուշարձան է կանգնեցվել` ի պատիվ Մուսա լեռան հերոս պաշտպանների:
 
 
Ուրֆայի հերոսամարտը. 1915 թ-ի սեպտեմբեր–հոկտեմբեր
 
1915 թ-ի ամռան կեսին Ուրֆա են եկել երիտթուրքեր Ահմեդ և Խալիլ բեյերը՝ կազմակերպելու հայության տեղահանությունը: Ձերբակալելով քաղաքի հայ երևելիներին՝ նրանք բնակիչներից պահանջել են 48 ժամում հանձնել  զենքերը: Օգոստոսի 19-ին իշխանությունների սադրանքով մահմեդական ամբոխը դաժանորեն կոտորել է հայերին (շուրջ 400 մարդ): Ուրֆահայերը դիմել են ինքնապաշտպանության: Ստեղծվել է Զինվորական խորհուրդ՝ Մկրտիչ Յոթնեղբայրյանի ղեկավարությամբ: Ինքնապաշտպանները 800 հոգի էին, ըստ այլ աղբյուրների՝ 2 հզ.: Շուրջ 200 կանանցից և աղջիկներից կազմվել է մարտական 3 ջոկատ:
Ուրֆայի հերոսամարտի համար բացառիկ նշանակություն են ունեցել հայկական թաղամասի բարձր դիրքը, նեղ փողոցները, քարաշեն ամուր տները: Թաղամասը ծածկվել է բարիկադներով և ամրություններով, բաժանվել 6 պաշտպանական շրջանների՝ 32 դիրքերով, փակվել են թաղամաս տանող 12 փողոցների մուտքերը:
Հերոսամարտն սկսվել է սեպտեմբերի 29-ին: Մինչև թուրքական կանոնավոր բանակի հասնելը իշխանությունները ոտքի են հանել քաղաքի և շրջակա գյուղերի մահմեդական բնակչությանը, հիմնականում՝  քրդերին:
Հոկտեմբերի 1-ին թշնամին անցել է հարձակման և, տալով 800 սպանված, նահանջել: Հաջորդ հարձակումը տեղի է ունեցել հոկտեմբերի 2-ի՝ լույս 3-ի գիշերը: Զգալով, որ հնարավոր չէ դիմագրավել հակառակորդի գերակշիռ ուժերին, Զինվորական խորհուրդը վճռել է կազմակերպված նահանջել, հնարավորություն չտալ հարձակվողներին մտնել թաղամաս, ապա շրջապատել և անակնկալ գրոհով ոչնչացնել թշնամուն: Խաժամուժը, տեսնելով, որ հայերը լքել են դիրքերը, ներխուժել է թաղամաս և սկսել կողոպուտը: Սակայն հայ մարտիկները հարձակվել են և ոչնչացրել նրանցից 1200-ին: Նման ծանր կորուստներից հետո իշխանություններն սկսել են հայկական թաղամասի հրետակոծումը: 
Հոկտեմբերի 4–5-ը Հալեպից Ուրֆա են փոխադրել մոտ 6 հզ. զինվոր, թնդանոթներ և գնդացիրներ. թուրքական շտաբի պետը գերմանացի սպա էր: Հոկտեմբերի 5-ին թուրքական բանակը և մահմեդական խաժամուժն անցել են հարձակման, սակայն լուրջ հաջողության չեն հասել: Հակառակորդը հրետանու շնորհիվ աստիճանաբար իր ձեռքն է վերցրել նախաձեռնությունը: Հերոսամարտի ավարտին հայկական թաղամասի 2300 տնից կանգուն էր մնացել միայն 50-ը: Թուրքական հրամանատարությունն անընդհատ ուժեղացրել է ճնշումը: Հարձակումները հետ են մղվել հակառակորդի համար ծանր կորուստներով: Հրետանին քարուքանդ է արել հայկական բոլոր ամրությունները, և Զինվորական խորհուրդը հրամայել է ամրանալ ամերիկյան բարեգործական հաստատություններում, մայր եկեղեցում և դիմագրավելու համար ավելի հարմար այլ շինություններում: 
Հոկտեմբերի 19-ին թուրքերին հաջողվել է ճեղքել հայերի պաշտպանությունը և մեկը մյուսի հետևից գրավել դիրքերը: Ի վերջո, հոկտեմբերի 23-ին թշնամուն հաջողվել է ճնշել դիմադրության հիմնական կետերը, սակայն ինքնապաշտպանները, թաքնվելով փլատակներում, նկուղներում, կռվել են մինչև նոյեմբերի կեսը: Բազմաթիվ հայեր, այդ թվում՝ վիրավոր Մկրտիչ Յոթնեղբայրյանը, հակառակորդի ձեռքը չնկնելու համար ինքնասպան են եղել: Մոտ 15 հզ. հայ, հիմնականում՝ կանայք և երեխաներ, աքսորվել է:
 
Շապին-Գարահիսարի հերոսամարտը. 1915 թ-ի հունիս
 
Թուրքական իշխանությունները 1915 թ-ի մայիսից Շապին-Գարահիսարում սկսել են հայերի զանգվածային ձերբակալություններն ու սպանությունները: Նախապատրաստվելով հարձակման՝ թուրք ոստիկաններն ու ասկյարները 1915 թ-ի հունիսի 2-ին շրջապատել են քաղաքի հայկական թաղամասը և սպանել շուրջ 400 մարդու: Իմանալով տեղահանության հրամանի մասին՝ հայերն անցել են ինքնապաշտպանության՝ Ղուկաս Դեովլեթյանի գլխավորությամբ: Առաջին իսկ մարտերում արժանի հակահարված են տվել թուրքական հրոսակախմբերին: Բայց հայերի կացությունը ծանրացել է, երբ թուրքերը հրետակոծել ու հրդեհել են հայկական թաղամասը: Մի քանի օրում հրո ճարակ է դարձել ու ավերվել շուրջ 3 հզ. տուն: Հայերը (ավելի քան 5 հզ. մարդ, հիմնականում՝ կանայք և երեխաներ) հարկադրված թողել են իրենց ավերված տները և նահանջել Շապին-Գարահիսարի մերձակա լեռան հինավուրց բերդը: 
Ստեղծվել է բերդի պաշտպանությունը ղեկավարող Զինվորական խորհուրդ՝ Ղուկաս Դեովլեթյանի գլխավորությամբ: Բերդի և նրա մատույցների կարևոր կետերի պաշտպանությունը հանձնարարվել է 5–25-հոգանոց մարտական խմբերի: Բնակչությունն ամրացրել է պաշտպանության առաջին գիծը՝ բերդի պարիսպը: Կռվողները քիչ էին (մոտ 500 հոգի), զենքը՝ անբավարար: Շուտով թուրքերը, Սեբաստիայից ստանալով  համալրում և թնդանոթներ, գերմանական սպաների ղեկավարությամբ գնդակոծել են բերդը: Սեբաստիայի վալի Մուհամմեդը բանագնացի միջոցով հայերից պահանջել է հանձնվել՝ խոստանալով ներում շնորհել նրանց: Հայերը, սակայն, շարունակել են ինքնապաշտպանությունը: 3 օր անց վալին նորից է  հանձնվելու պահանջ ներկայացրել, մերժում ստանալով` ձեռնարկել է նոր հարձակում (20 հզ. հոգով): Մոտ 70-հոգանոց մի ջոկատի հաջողվել է ժայռը մագլցելով հասնել բերդ, սակայն պաշտպանները ոչնչացրել են նրանց: Հայերի դրությունը հետագայում ծանրացել է (սպառվել են զինամթերքը, պարենը, ջուրը): Այդ անհուսալի իրավիճակում հունիսի 25-ին գիշերային հարձակումով և որոշ զոհերի գնով հայ մարտիկները ճեղքել են  շրջապատումը՝ հարևան շրջաններից հնարավոր օգնություն ստանալու և պաշարվածներին փրկելու հույսով: Բերդում մնացածները, որպեսզի չհանձնվեն, թույն են խմել: Չնայած հաջորդ օրերի լռությանը՝ թուրքերը չեն համարձակվել մոտենալ, իսկ երբ հունիսի 29-ին (պաշտպանության 27-րդ օրը) ներխուժել են բերդ, հանդիպել են դեռևս ողջ երեխաների, կանանց ու ծերերի, որոնց կոտորել են գազանաբար:
Դաժան մարտեր են տեղի ունեցել նաև Շապին-Գարահիսարի դաշտային մի քանի հայաբնակ գյուղերում: Հատկանշական է Բուրգի ինքնապաշտպանությունը: Անհավասար կռվում թուրքերը բնաջնջել են գյուղի հայ բնակչությանը:

ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՀԵՌԱՎԱՐ ԱՌՑԱՆՑ ՈՒՍՈՒՑՈՒՄ 1-5 ՆՈՅԵՄԲԵՐ

Հեղափոխական և ազգային ազատագրական շարժումները Հայաստանում 20-րդ դարի սկզբին


Նիկոլայ 2-ի հրամանագիրը 12 հունիսի 1903թ․ հայ եկեղեցու գույքի բռնագրավման վերաբերյալ

Ընդվզումներ և բողոքի շարժումներ, ընդհարումներ, մահափորձեր ռուսական պետության ներկայացուցիչների նկատմամբ։

Նիկոլայ 2-ի հրամանագիրը օգոստոս 1905թ․ հայ եկեղեցու գույքի վերադարձի վերաբերյալ

Արևելյան Հայաստանը ռուսական 1-ին հեղափոխության տարիներին

Հայ-թաթարական ընդհարումները, ֆիդայիներն Արևելյան Հայաստանում, նրանց դերակատարումը հայ-թաթարական ընդհարումների ժամանակ

Ազատագրական շարժումներն Արևմտյան Հայաստանում

Մշո Առաքելոց վանքի պաշտպանությունը

Սասունի ապստամբությունը 1904թ․

1908թ․ երիտթուրքական հեղափոխությունը

ՀԱՍԱՐԱԿԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ 1/1 ԿՈՒՐՍ

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ

Ի՞նչ է ազատությունը

Ազատության սահմանները, սահմանափակումները

Ազատություն և պատասխանատվություն

Որ դեպքերում է արդարացված ազատության սահմանափակումը

ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ

Ի՞նչ է արդարությունը

Արդարությունը տարբեր հասարակություններում

Արդարության կանոններ

Արդարության իրավական և բարոյական կողմերը

Արդար օրենքներ

Արդարության գնահատման չափանիշը

Սմբատ Արծրունի

Smbat Artsruni.jpg

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՖԱՅԼ

Հայոց պատմության մեջ թագադրման վերջին արարողությունը տեղի է ունեցել 1465 թվականին, երբ Զաքարիայի Կաթողիկոսը, որը ծագում էր Արծրունի թագավորական տոհմից (մեծն Գագիկ Արծրունու և նրա տոհմի թագավորական արմատից), Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում թագ է դրել իր եղբորորդու ՝ Սմբատ Արծրունու գլխին ։

“Եվ այն ժամանակ պարոն Սմբատին օծեցին Հայաստանի թագավորին, ինչպես նաև նրա նախնին ՝ Գագիկ թագավորին ։ Եվ թող Տերը մեծացնի իր պետության հզորությունը, բարձրացնի նրա գահը, քանի որ վաղուց չի տեսել հայ ժողովրդի թագավորին” ։

Սակայն Սմբատին չհաջողվեց ստեղծել Միացյալ հայկական պետություն։ Նրա իշխանությունը ձգվում էր դեպի Աղթամար կղզի և Վանա լճի որոշ ափամերձ շրջաններ ։ Այն բանից հետո, երբ թուրք քոչվոր ակ-Քոյունլու ցեղերը 1468 թվականին հաղթեցին Կարա-Քոյունլու ցեղին, Սմբատ թագավորությանը վերջ տրվեց։

 

Արքա դառնալու նախադրյալները

Կիլիկիայի հայկական թագավորության անկումից հետո (1375 թ․) հայ ժողովրդի մեջ դեռ չէր մարել սեփական պետություն ունենալու գաղափարը։ Վստահ չլինելով սեփական ուժերով հաջողության հասնելու գաղափարին հայ հոգևոր և աշխարհիկ գործիչները ուղիներ էին փնտրում դիվանագիտական ճանապարհով Եվրոպական երկրների օգնությամբ հասնել այդ բաղձալի նպատակի իրագործմանը։

Ձեռնարկված քայլերը

Երբեմնի նշանավոր հայկական իշխանական տների թուլացման, քայքայման պայմաններում թագավորության վերականգման գործը իր վրա է վերցնում հայոց եկեղեցին։ Վասպուրականի Արծրունյաց տոհմից սերող Աղթամարի կաթողիկոս Զաքարիա Գ-ն նման խնդրանքով դիմում է Հայաստանում իշխող քոչվոր Կարակոյունլու ցեղի առաջնորդ Ջահանշահին։ Վրջինս մեղմ քաղաքականություն էր վարում քրիստոնյա ժողովուրդների նկատմամբ՝ ցանկանալով նրանց օգնությամբ վերականգնել ավերված տնտեսությունը, զարկ տալ առևտրին ու արհեստագործությանը։ Փորձելով օգտվել այդ իրավիճակից հայոց կաթողիկոսը արքայի թեկնածու առաջադրում է իր եղբորորդուն՝ Սմբատ Արծրունուն։

Թագավորության վերականգնումը

Ստանալով Ջահանշահի համաձայնությունը 1465 թ․ Աղթամարի Սբ․ Խաչ եկեղեցում մեծ հանդիսավորությամբ Սմբատ Արծրունին Ստեփանոս Դ Տղա կաթողիկոսի (քանի որ 1465 թ․ մահացել էր Զաքարիա Գ կաթողիկոսը) ձեռամբ օծվեց Հայոց արքա։ Ժամանակակիցները մեծ ոգևորությամբ են արձագանքել այս իրողությանը. «Եվ այնժամ պարոն Սմբատին օծեցին Հայոց թագավոր` իր նախնի Գագիկի օրինակով։ Եվ թո՛ղ Աստված զորացնի նրա թագավորությունը, բարձրացնի նրա աթոռը, քանզի վաղուց Հայոց ազգը թագավոր չէր տեսել»։ Անշուշտ, Սմբատի թագավորությունը ոչ միայն համահայկական չէր, այլև հեռու էր իսկական պետություն լինելուց։ Նրա իշխանությունը տարածվում էր Աղթամար կղզու և Վանա լճի առափնյա տարածքների վրա։ Որպես հայոց թագավոր Սմբատ Արծրունին հիշատակվում է մինչև 1471 թ․։

Սմբատի թագավորությունը որոշակի հետաքրքրություն է ներկայացնում հայ ազատագրական մտքի պատմության տեսակետից և ցույց է տալիս, որ հայկական պետականության վերականգնման գաղափարը մշտապես կենսունակ է եղել։ Այստեղ կարևորը ոչ թե թագավորության կարճաժամկետ կամ երկարաժամկետ լինելն է, այլ հայ ժողովրդի հոգեբանության մեջ սեփական պետականության վերականգման գաղափարի առկայությունը։

 

 

 

 

55. Հայկական պետականության վերականգնման փորձ XV դարում

Հայաստանը 16-րդ դարում

Հայաստանը 16-րդ դարում

Սմբատ Արծրունին՝ Հայոց թագավոր

Հայոց թագավորության անկումից հետո հայ ժողովուրդը երբեք չդադարեցրեց իր պայքարը անկախության վերականգնման համար։ Այդ պայքարը երբեմն ընթացել է դիվանագիտական բանակցությունների ու քաղաքական երկխոսությունների միջոցով։ Փորձեր են կատարվել դիմելու եվրոպական պետությունների օգնությանը։ Փորձ կատարվեց անգամ դիմելու կարա-կոյունլու Ջհանշահին։ Վերջինս մեղմ քաղաքականություն էր վարում քրիստոնյա ժողովուրդների նկատմամբ՝ ցանկանալով նրանց օգնությամբ վերականգնել երկրի ավերված տնտեսությունը, զարկ տալ առևտրին ու արհեստագործությանը։ Նա անգամ ընդառաջում է Աղթամարի կաթողիկոս Ձաքարիա Աղթամարցու խնդրանքին՝ վերականգնելու Վասպուրականի թագավորությունը։ Աղթամարի կաթողիկոսները սերում էին Արծրունիների թագավորական ընտանիքից, և պատահական չէր, որ ժամանակագիրը կաթողիկոսին համարում էր «Գագիկ Արծրունի մեծ թագավորի արմատից և ցեղից»։

Ձաքարիա Աղթամարցին որպես Հայոց թագավորի թեկնածու առաջարկում է իր եղբորորդի Սմբատ Արծրունուն։ Ջհանշահը տալիս է իր համաձայնությունը։ 1465թ. սկզբներին Աղթամարի կաթողիկոսը Աղթամարի Սբ. Խաչ մայր եկեղեցում, հայոց մեծամեծերի ներկայությամբ, հանդիսավորությամբ Սմբատ Արծրունուն օծում է Հայոց թագավոր։ Ժամանակակիցները մեծ ոգևորությամբ են արձագանքել այս իրողությանը. «Եվ այնժամ պարոն Սմբատին օծեցին Հայոց թագավոր` իր նախնի Գագիկի օրինակով։ Եվ թո՛ղ Աստված զորացնի նրա թագավորությունը, բարձրացնի նրա աթոռը, քանզի վաղուց Հայոց ազգը թագավոր չէր տեսել»։ Անշուշտ, Սմբատի թագավորությունը ոչ միայն համահայկական չէր, այլև հեռու էր իսկական պետություն լինելուց։ Նրա տարածքը սահմանափակվում էր միայն Աղթամար կղզու և Վանա լճի առափնյա որոշ տարածքով։ Որպես Հայոց թագավոր` Սմբատ Արծրունին հիշատակվում է մինչև 1471թ.։

Սմբատի թագավորությունը որոշակի հետաքրքրություն է ներկայացնում հայ ազատագրական մտքի պատմության տեսակետից և ցույց է տալիս, որ հայկական պետականության վերականգնման գաղափարը մշտապես կենսունակ է եղել։

http://www.findarmenia.com/arm/history/21/349

Հայ ազատագրական շարժումը XVI դարում

1547թ. Էջմիածնի խորհրդաժողովը։ Ստեփանոս Սալմաստեցի

Հայ ազատագրական շարժման գործիչները համոզված էին, որ միայն սեփական ուժերով հնարավոր չէ ազատագրվել թուրք-պարսկական տիրապետությունից։ Այն գաղափարն էր արմատացել, թե իբր մի հզոր քրիստոնյա պետություն պետք է ազատագրի հայ ժողովրդին։ Սակայն հստակ չէր, թե որն էր լինելու այդ ուժը, և ինչ ճանապարհներով էր Հայաստանն ազատագրվելու։ Ազատագրական շարժման ղեկն իրենց ձեռքն են վերցնում հայ հոգևորականության լավագույն ներկայացուցիչները։ Նրանք էլ Հայաստանի ազատագրության խնդրի վերաբերյալ հրավիրում են խորհրդաժողովներ։

Առաջին խորհրդաժողովը 1547թ. կազմակերպել է կաթողիկոս Ստեփանոս Սալմաստեցին Էջմիածնում։ Ժողովին մասնակցել են արևելահայ հոգևոր և աշխարհիկ բարձրաստիճան գործիչներ։ Ժողովը որոշում է դիմել Հռոմի պապին, որը, ժողովականների համոզմամբ, պետք է կազմակերպեր Հայաստանի ազատագրումը։ Կաթողիկոսի գլխավորությամբ կազմվեց պատվիրակություն, որը խնդրագիրը պետք է տաներ Եվրոպա՝ ներկայացնելու Վենետիկի հանրապետությանը և Հռոմի պապին։ 1548թ. պատվիրակությունը բանակցություններ է վարում Վենետիկում, իսկ 1549թ.՝ Հռոմի պապի հետ։ Բանակցությունները մեծ հետաքրքրություն են առաջացնում Հռոմում։ Պապական արքունիքում հայերին հասկացրին, որ նրանք նախ պետք է հրաժարվեն հայոց դավանանքից և ընդունեն կաթոլիկություն, որից հետո միայն կարող էր խոսք գնալ Հայաստանի ազատագրությանը օգնելու մասին։ Հայոց կաթողիկոսը բանակցություններ է վարել նաև Գերմանիայի կայսեր, Պրուսիայի և Լեհաստանի թագավորների հետ, սակայն շոշափելի արդյունքի չի հասել։ Նրան բախտ չվիճակվեց վերադառնալ Հայաստան։ Նա իր մահկանացուն կնքեց Լեհաստանում։

Հայ ազատագրական շարժման այս առաջին քայլը թեև ավարտվեց անարդյունք, սակայն ճանապարհ բացեց հայ-արևմտաեվրոպական հետագա բանակցությունների համար։

1562թ. Սեբաստիայի գաղտնի ժողովը

Մի քանի տարի անց Սեբաստիա քաղաքում Հայոց կաթողիկոս Միքայել Սեբաստացին հրավիրում է մեկ այլ գաղտնի ժողով, որի քննարկման առարկան դարձյալ Հայաստանի ազատագրության խնդիրն էր։ Ժողովականները գտնում էին, որ պետք է նոր խնդրագիր ուղարկել Հռոմի պապին ու Վենետիկի հանրապետությանը։ Անհրաժեշտ էր նրանց համոզել, որպեսզի ձեռնամուխ լինեն Հայաստանի ազատագրության գործին։

Խնդրագիրը Եվրոպա տարավ բանիմաց և աշխարհ տեսած մի մարդ՝ Աբգար Եվդոկացին։ 1563թ. Աբգարը տեսակցել է Վենետիկի հանրապետության ղեկավարության, իսկ 1564թ.՝ Հռոմի պապի հետ։ Հակառակ հայերի ակնկալիքների` Հռոմի պապն այս անգամ էլ ոչ մի գործնական քայլ չձեռնարկեց Հայաստանի ազատագրության ուղղությամբ՝ պահանջելով միայն դավանաբանական զիջումներ։ Կաթոլիկ Արևմուտքը պատրաստ չէր քաղաքական լուրջ երկխոսության, նրան առաջին հերթին հետաքրքրում էին դավանաբանական խնդիրները, Հայոց եկեղեցին Հռոմին ենթարկելը։ Իսկ հայկական կողմն էլ, հույսը դնելով միայն եվրոպական օգնության վրա, թերագնահատում էր սեփական ուժերը Հայաստանի ազատագրության գործում։

 

Ռուբինյաններ

1․ Ինչպե՞ս ձևավորվեց Ռուբինյանների թագավորությունը։
Ռուբինյանների թագավորությունը ձևավոևվել է Ռուբեն 1-ինի օրոք  (1080–95 թթ.) , նրա անունով էլ հենց կոչվել է Ռուբինյանների թագավորություն։Անիի Բագրատունյաց թագավորության անկումից (1045 թ.) մի քանի տասնամյակ անց Բագրատունի վերջին թագակիր Գագիկ Բ-ի (1042–45 թթ.) թիկնապահ Ռուբեն իշխանը հայոց նոր պետականություն ստեղծեց Կիլիկիայում: Ռուբինյան իշխանության գոյությանը սպառնում էին ոչ միայն բյուզանդացիները, այլև սելջուկ-թուրքերը: Սակայն Պաղեստինը և Ասորիքը մահմեդականներից ազատագրելու համար սկսված խաչակրաց առաջին արշավանքը որոշ ժամանակով շեղեց նրանց ուշադրությունը Կիլիկիայից՝ թույլ տալով ամրապնդել և ուժեղացնել հայկական իշխանությունը
2․ Ի՞նչ քայլեր ձեռնարկեց Ռուբեն 1-ինը։
Ռուբեն Ա–ին գործակցել է եղբայրը՝ Թորոսը, որն իր Արտա դստերը կնության տալով Պաղտին I թագավորին՝ դաշնակցային կապեր էր հաստատել Երուսաղեմի խաչակրաց պետության հետ։ Ռուբեն Ա–ի ավագ որդին և հաջորդը՝ Կոստանդին Ա, ազատագրել է հայկական մի շարք նոր գավառներ, քաղաքներ ու բերդեր։ Վերակառուցել է Վահկա բերդը և 1098–ին հռչակել իշխանապետության մայրաքաղաքն ու գահանիստը։ Դաշնակցային կապեր է հաստատել Եդեսիայի դքսության հետ, որն ամրապնդվել է նրա դստեր և Ջոսլին I դքսի ամուսնությամբ։ Կոստանդին Ա–ի ավագ որդին և հաջորդը՝ Թորոս Ա, 1104–ին բյուզանդական տիրապետությունից մասամբ ազատագրել է Դաշտային Կիլիկիան՝ Սիս և Անարազաբա քաղաքներով, 1107–ին իշխան Գող Վասիլի օգնությամբ Բերդուսի մոտ ջախջախել սելջուկյան թուրքերին՝ կանխելով նրանց առաջխաղացումը, 1111–ին հույներից ազատագրել է Կնդռոսկավիս բերդը։ Բյուզանդական Ալեքսիոս I կայսրը հարկադրված ճանաչել է Թորոս Ա–ի ինքնավարությունը։ Թորոս Ա որդիներ Կոստանդինը և Օշինը մահացել են հավանաբար դեռևս հոր կենդանության օրոք։ Ուստի գահը ժառանգել է Թորոս Ա–ի կրտսեր եղբայր Լևոն Ա, նրա տաղանդավոր զորավար ու գահակիցը։ Գահակալման սկզբին Լևոն Ա, հակահարված հասցնելով սելջուկյան թուրքերի և խաչակիր ասպետների ոտնձգություններին, ամրապնդել է երկրի հյուսիսային և արևելյան սահմանները, իսկ 1132–ին բյուզանդացիներից ազատագրել է Դաշտային Կիլիկիան։
3․ Ի՞նչ հարաբերություններ ուներ Կոստանդին 1-ինը խաչակրաց արշավանքի կազմակերպիչների հետ։

Ռուբենին հաջորդեց իր որդի Կոստանդինը (1095-1100): Նրա օրոք Ռուբինյանների իշխանությունն ավելի ընդարձակվեց և ամրապնդվեց: Նա 1098թ. բյուզանդացիներից խլեց Լեռնային Կիլիկիայի նշանավոր Վահկա բերդը, որը դարձավ իշխանության կենտրոն:

Խաչակիրների մի մասն անցնելու էր Կիլիկիայով, իսկ Կոստանդինը վերահսկում էր Տավրոսի լեռնանցքները, ուստի նրանք ստիպված էին բանակցել նրա հետ: Հայոց իշխանը թույլատրեց, որ խաչակիրներն անցնեին Տավրոսի լեռնանցքներով և նրանց պարեն մատակարարեց: Սրա դիմաց խաչակիրները նրան շնորհեցին բարոնի տիտղոս:

Խաչակիրները սելջուկներից գրավեցին Դաշտային Կիլիկիայի նշանավոր քաղաքներ Տարսոնը, Ադանան և Մսիսը, որոնց համար համառ պայքար սկսվեց հայերի, բյուզանդացիների, սելջուկների ու խաչակիրների միջև: Խաչակիրները գրավեցին նաև Ասորիքն ու Պաղեստինը և ստեղծեցին խաչակրաց չորս պետություններ՝ Երուսաղեմի թագավորությունը, Անտիոքի դքսությունը, Եդեսիայի և Տրիպոլիի կոմսությունները:

4․ Ի՞նչ քայլեր կատարեց Թորոս 1-ինը իշխանապետության ամրացման գործում
Թորոս Ա իշխանը (1100–29 թթ.), շարունակելով  հոր՝ Կոստանդին Ա-ի` պետության սահմաններն ընդարձակելու քաղաքականությունը, 1104 թ-ին, պարտության մատնելով բյուզանդական զորքերին, ազատագրեց Սիս, Անարզաբա քաղաքները, իր իշխանությանը միացրեց Դաշտային Կիլիկիայի զգալի մասը: 1107 թ-ին  Թորոս Ա-ի և Գող Վասիլի զորքերը Բերդուսի մատույցներում ջախջախեցին Կիլիկիա ներխուժած սելջուկներին: Թորոս Ա-ն Սիս քաղաքի մոտ հիմնեց Դրազարկի և Մաշկևորի հռչակավոր վանքերը, որոնք վերածվեցին կրթության և գրչության կենտրոնների: Դրազարկն այնուհետև դարձավ նաև Ռուբինյանների տոհմական դամբարանը:
5․ Ինչպիսի՞ քաղաքականություն է վարել Լևոն 1-ինը։

Լևոն Ա-ն հաջորդել է եղբորը՝ Թորոս Ա իշխանին, որի գահակիցն ու զորավարն էր։ Ռազմական տաղանդի, քաջության համար ժողովուրդը Լևոնին անվանել է Նոր Աժդահակ։ Լևոնի գահակալման առաջին տարում, Թորոս Ա–ի մահից անմիջապես հետո, Կիլիկիայի վրա հարձակվեցին հյուսիս–արևելքից սելջուկյան թուրքերը, հարավ–արևելքից՝ խաչակիր ասպետները։ Խելամտորեն օգտագործելով սելջուկյան թուրքերի ու խաչակիրների միջև եղած թշնամանքը՝ Լևոնը առանձին–առանձին ջախջախեց ու վտարեց նրանց Կիլիկիայից։ 1132 թվականին Լևոնը բյուզանդական տիրապետությունից ազատագրեց Կիլիկիայի ծովեզրյա հայաբնակ շրջանները։

Կիլիկիայի Հայկական Թագավորություն, 1135

Այնուհետև Լևոնը, դաշնակցելով Եդեսիայի կառավարիչ Ջոսլինին և Հալեպի Զանգի ամիրային, 1135–1136 թվականներին հաջողությամբ կռիվներ մղեց Անտիոքի դքսության ու Երուսաղեմի թագավորության դեմ, ընդարձակեց իշխանության սահմանները դեպի հարավ–արևելք։ Անտիոքի դուքս Ռայմոնդը Մարաշի դուքս Բաղդինի աջակցությամբ 1136 թվականին խարդախաբար ձերբակալեց Լևոնին, որն ազատ արձակվեց Մամեստիա, Ադանա, Սարվանդիքար քաղաքները Թայմոնդին զիջելուց, 6000 դուկատ փրկագին վճարելուց հետո։ Նույն թվականին Լևոնը պարտության մատնեց Ռայմոնդին և վերստին գրավեց հիշյալ քաղաքները։ Բյուզանդիայի հարձակման սպառնալիքի պայմաններում, շուտով Լևոնը և Ռայմոնդը հաշտվեցին։ Լևոնը հերոսական դիմադրություն կազմակերպեց 1137 թվականի հուլիսին Կիլիկիա ներխուժած բյուզանդական մեծաթիվ ուժերի դեմ։ Սակայն շրջապատման մեջ ընկնելով, անձնատուր եղավ Հովհաննես Կոմնենոս կայսրին։ Վերջինս Լևոնին, նրա կնոջը և երկու որդուն՝ Ռայմոնդին և Թորոսին, շղթայակապ ուղարկեց Կոստանդնուպոլիս։ Այստեղ 1138 թվականին սպանեցին գահաժառանգ Ռայմոնդին։ Վշտից վախճանվեց նաև Լևոնը։ Իսկ Թորոսը (Թորոս Բ) 1143 թվականին կարողացավ փախչել գերությունից և վերականգնել Հայոց ընդհատված պետականությունը։

6.Ի՞նչ տվյալներ կային Թորոս 2-րդի մասին։
1137 թ-ին Բյուզանդիայի Հովհաննես Կոմնենոս կայսրը Միջերկրական ծովով ներխուժեց Կիլիկիա, գրավեց ողջ Կիլիկիան և գերեվարեց Լևոն Ա-ին ու նրա 2 որդիներին: 1143 թ-ին Լևոն Ա-ի որդի Թորոս Բ իշխանը (1145–69 թթ.) կարողացավ փախչել գերությունից և, եղբայրների՝ Ստեփանեի ու Մլեհի օգնությամբ համախմբելով հայկական ուժերը, ազատագրեց երկիրը բյուզանդական և սելջուկ-թյուրքական զավթիչներից, վերականգնեց 1137 թ-ից ընդհատված Հայոց պետականությունը:
1152 թ-ին վերստին Կիլիկիա ներխուժեցին բյուզանդական զորքերը՝ Անդրանիկոս Կոմնենոսի հրամանատարությամբ: Հայկական բանակը հանկարծակի գրոհով ջախջախեց թշնամուն: Լքելով բանակը՝ Կոմնենոսն ապաստանեց Անտիոքի դքսի մոտ: Բյուզանդական զորքերի հետագա արշավանքները ձախողվեցին, և կայսրը ստիպված եղավ Թորոս Բ-ին պատվել Պան Սեբաստոս բարձրագույն տիտղոսով և հաշտություն կնքել նրա հետ:
Իշխանության սահմանները պաշտպանելու համար Թորոս Բ-ն պահում էր 30-հզ-անոց բանակ: Նրա գործունեությունը նշանավորվեց Կիլիկիայի հայկական հողերի միավորման և պետականության ամրապնդման հետևողական քաղաքականությամբ:
7․Վերլուծեք Մլեհի վարած քաղաքականությունը։
1130 թվականին Լևոն իշխանը միանում է Տրապիզոնի դուքս Կոստանդին Գաբրասի, Դանիշմենդյան էմիր Ղազի Գյումուշտեգինի, Հովհաննես Կոմնենոս կայսեր եղբայր Իսահակի և Իկոնիայու սուլթան Ռուքնեդդին Մասուդի կազմած հակաբյուզանդական դաշինքին։ Սրան դիմագրավելու համար 1137 թվականին Հովհաննես Կոմնենոս կայսրը մեծաքանակ բանակով շարժվում է դեպի Կիլիկիա և Ասորիք և գրավելով Կիլիկիան, գերում է Լևոն իշխանին, նրա կնոջն ու որդիներից երկուսին՝ Թորոսին և Ռուբենին։ Սակայն մյուս որդիները՝ Մլեհը և Ստեփանեն ապաստան են գտնում Եդեսիայի կոմս և իրենց հորաքրոջ որդի Ժոսլեն II-ի մոտ։
8․ Ներկայացրեք Հեթումյանների դավաճանության ձեր մեկնաբանությունը, Ռուբեն 3-րդի և Լևոն 2-րդի գործողությունները։
9․ Իր ո՞ր քայլերի համար է Լևոն 2-րդին տրվել Մեծագործ տիտղոսը․ արդարացնո՞ւմ եք այն։
Լևոն Բ-ի իշխանապետության տարիներին պետությունը հզորացել է, բարձրացել է նրա միջազգային հեղինակությունը, և նախադրյալներ են ստեղծվել թագավորություն հիմնադրելու համար: Դե, եթե նայենք, որ հենց Լևոն 2-րդի օրոք է անկախացել Կիլիկիան, ապա ԱՅՈ։
10․ Ինչպե՞ս Ռուբինյաններին փոխարինեցին Հեթումյանները, ի՞նչ պայմաններում, ե՞րբ։
Հեթումյանները մինչև թագաւորական տոհմ լինելը իշխանական տոհմ էին։ Հեթումյաններ իշխանական տոհմի հիմնադիրը՝ Հեթումի որդի Օշին Գանձակեցին, խույս տալով սելջուկյան թուրքերի հալածանքներից, 1073 թվականին իր ազգատոհմով Կիլիկիա է տեղափոխվում Մեծ Հայքի Արցախ նահանգի Մայրյաց ջուրք ավանից (Հյուսիսային Արցախ), հիմք դնելով Հեթումյանների իշխանական տոհմին։ Կիլիկիայում իշխող Աբլղարիբ Արծրունին իր ընկեր Օշինին է նվիրում Տավրոսի լեռներում գտնվող՝ արաբներից գրավված Լամբրոն բերդը (հայկական անառիկ բերդ և քաղաք Լեռնային Կիլիկիայում)։ Օշինը հիմնովին վերակառուցում է անառիկ բերդը և կնության առնում Աբլղարիբ Արծրունու դստերը, որտեղ  էլ հաջորդաբար իշխում են նրա իրավահաջորդները, կրելով Լամբրոնի իշխան տիտղոսը։ Հեթումյանների իշխանական տոհմին է պատկանում նաև Պապերոն ամրոցը, որտեղ էլ հաստատվում են Օշին Գանձակեցու երկու եղբայրները՝ Բազունին և Ալգամը, կրելով Պապերոնի իշխան տիտղոսը։

Բագրատունիներ

1․ Ընտրում ենք 3 Բագրատունյաց արքա, որոնց քայլերի մասին մեր կարծիքն ենք գրում / յուրաքանչյուրի մասին 7-10 նախադասություն , ցանկալի է բարդ ստորադասական/։

Աշոտ Ա Մեծ

կալանք

Աշոտ Բագրատունին Բագրատունիների թագավորության հիմնադիրն է։ Կառավարել է 885-890թթ։ Իմ կարծիքով Աշոտ Բագրատունու դերը հայ ժողովրդի պատմության մեջ բավականին մեծ է, քանի որ նրա շնորհիվ հայերը նորից կարողանում են լինել ինքնիշխան, այսինքն ունենում են իրենց սեփական՝ հայ թագավորը։ Աշոտը ամրապնդել է երկրի միասնությունը, միջամտել իշխանական տների միջև ծագած դժգոհություններին, խնամիական կապեր հաստատել Բագրատունի, Արծրունի և Սյունյաց իշխանական տների միջև։

Աշոտը ցուցաբերել է ռազմա–քաղաքական, դիվանագիտական մեծ ձեռներեցություն՝ ամրապնդելով պետությունը։ Նստավայրն էր Բագարան ամրոցը։ Նրա գերիշխանությունը ճանաչում էին նաև Վրաց, Աղվանից իշխանները և Հայաստանի արաբական ամիրայությունները։ Բյուզանդիայի Կոստանդին Ծիրանածին կայսրը գրում է, որ Աշոտը «տիրում էր Արևելքի բոլոր երկրներին»։

Աշոտը նաև կատարեց մի շարք բարեփոխումներ, վերականգնելով ու բարեփոխելով Արշակունիների ժամանակ գոյություն ունեցած պալատական համակարգը։ Մանր ազնվականներին հողեր նվիրեց, նրանց ավելի ևս կապելով արքունիքի հետ։

Սմբատ Ա Նահատակ

"Smbat I of Armenia 1"..jpg

Սմբատ Ա-ն կամ Սմբատ Նահատակը hայոց թագավոր  Աշոտ Ա-ի որդին է։ Վերջինս հայոց գահը ժառանգել է 890 թվականին, սակայն հայոց գահին վերջնական հաստատվել է 892 թվականին, քանի որ Աշոտ Ա-ի մահից հետո, հայոց գահը ավագության իրավունքով անցնում է Սմբատին, սակայն Աշոտ Ա-ի եղբայրը՝ Աբաս սպարապետը նույնպես հավակնություններ ուներ թագի նկատմամբ։ Արդյունքում՝ սկսվում են գահակալական կռիվներ, որը դառնում է ազգամիջյան պատերազմների պատճառ։ Ի վերջո Սմբատը կարողանում է հաղթանակ տոնել իր հորեղբոր նկատմամբ և վերջնականապես 892 թվականին հաստատվում հայոց գահին։ Նույն թվականին Սմբատի իշխանությունը ճանաչվում է նաև Արաբական խալիֆայությունը։

Սմբատը, շարունակելով հոր գործը, 893 թվականին պայմանագիր է կնքում Բյուզանդիայի հետ, որտեղ թագավորում էր Լևոն Զ-ն՝ Հայկական (մակեդոնական) արքայատոհմից։ Այն իրենից ներկայացնում է առևտրային պայմանագիր, որը կարևոր էր Բագրատունյաց Հայաստանի տնտեսության զարգացման համար։ Միևնույն ժամանակ այն նաև դաշնակցային և բարեկամական պայմանագիր էր։ Այդ ժամանակ Հայաստանում ոստիկան էր նշանակված Ատրպատականի Սաջյան ամիրայության գահակալ Աֆշինը, որը չէր կարողանում համակերպվել հայ-բյուզանդական այսօրինակ մերձեցման հետ և իր զորքով ներխուժում է Հայաստան։ Սակայն Սմբատ Ա-ն կարողանում դիվանագիտական ուղիներով լուծել այս հարցը և Աֆշինը վերադառնում է Ատրպատական:

Աշոտ Բ Երկաթ

"Աշոտ Երկաթ1.jpg" .jpg

Աշոտ Բ Երկաթը Սմբատ Ա-ի որդին էր, ով տևական պայքարում վտարել է արաբներին, հմուտ ռազմական գործողություն է վարել և միավորել է երկիրը։ Իրոք, որ եղել է ուժեղ և խելացի արքա։
Նրան է շնորհվել «Շահնշահ Հայոց և Վրաց» տիտղոսը։ Ինչպես նաև, խիզախության և քաջության համար ստացել է «Երկաթ» մականունը։ Դիմակայել և հետ է շպրտել բյուզանդական զորքերին։
Նաև Աշոտ II-ը պայքար է ծավալել բոլոր կենտրոնախույս ուժերի դեմ՝ ձգտելով ստեղծել քաղաքականապես միասնական Հայաստան։

2․ Ի՞նչ կանեիր դու, եթե լինեիր Բագրատունյաց Հայաստանի արքա, բայց մերօրյա մտածելակերպով։

Քանի որ բավականին ժամանակ հայերը գտնվել էլ պարսիկների տիրապետության տակ, բնականաբար շատ սովորույթներ էին վերցրել իրենցից։ Այնպես կանեյի, որ երկրում տիրի հայապահպան իրավիճակը։ Ճիշտ է դա իրենից այդքան էլ վտանգ չի ներկայացնում, բայց ինչու՞ պետք է հայերը ունենային օտարի սովորույթները։ Հետո բոլոր հարևան երկրների հետ հաշտության պայմանագիր կկնքեյի և կզարգացնեի երկրի ներքին իրավիճակը՝ տնտեսությունը, կրթությունը և այլն։

3․ Անի քաղաքը կտակել Բյուզանդացիներին․ ինչպե՞ս եք վերաբերում այս հանգամանքին։

Մոնոմախ կայսրը մի ստոր և անազնիվ արարք գործեցին։ Նա հակառակվելով և խաբելով, առաջին հերթին, Վեստ Սարգիսն ու Պետրոս Գետադարձին, ապա Գագիկ Բ-ին տիրապետեց Անիին։ Եթե չլիներ նրա այս խարդախ պահվածքը, ապա Անին կմնար մեր հսկողության տակ կամ միևնույն է կգտնվեր մի ուրիշ ելք, քան միանգամից հանձնվելը։
Սակայն կար մի փաստ՝ Մոնոմախ կայսրը Անիի փոխարեն մեկ այլ բան էր առաջարկում։ Եթե Գագիկ Բ-ն չմերժեր, ապա կորուստներն այդքան մեծ չէին լինի, ինչպիսիսն որ եղան։

4․ Կարո՞ղ էր արդյոք Գագիկ II այն կարգավիճակում, որում էր, փրկել Հայաստանը։

Կարծում եմ, որ ոչ, բայց եթե ի սկզբանե խելացի գործեր, ապա հայրենիքը փրկելու կարիք չէր լինի։

5․ Ի՞նչ ես կարծում․ ո՞ր արքայի օրոք թագավորությունը գնաց դեպի կործանում։ Ի՞նչ կանեիր դու, որ այդպես չլիներ։

Չեմ կարող հստակ ասել, բայց երևի թե Գագիկ 2-րդի օրոք։

Սմբատ Ա

Smbat 1 .jpg

Սմբատ Ա կամ Սմբատ Նահատակ hայոց թագավոր Բագրատունիների հարստությունից, Աշոտ Ա-ի որդին։ Վերջինս հայոց գահը ժառանգել է 890 թվականին, սակայն հայոց գահին վերջնական հաստատվել է 892 թվականին։ Աշոտ Ա-ի մահից հետո, հայոց գահը ավագության իրավունքով անցնում է Սմբատին, սակայն Աշոտ Ա-ի եղբայրը՝ Աբաս սպարապետը նույնպես հավակնություններ ուներ թագի նկատմամբ։ Արդյունքում՝ սկսվում են գահակալական կռիվներ, որը դառնում է ազգամիջյան պատերազմների պատճառ։ Ի վերջո Սմբատը կարողանում է հաղթանակ տոնել իր հորեղբոր նկատմամբ և վերջնականապես 892 թվականին հաստատվում հայոց գահին։ Նույն թվականին Սմբատի իշխանությունը ճանաչվում է նաև Արաբական խալիֆայությունը։

Սմբատը, շարունակելով հոր գործը, 893 թվականին պայմանագիր է կնքում Բյուզանդիայի հետ, որտեղ թագավորում էր Լևոն Զ-ն՝ Հայկական (մակեդոնական) արքայատոհմից։ Այն իրենից ներկայացնում է առևտրային պայմանագիր, որը կարևոր էր Բագրատունյաց Հայաստանի տնտեսության զարգացման համար։ Միևնույն ժամանակ այն նաև դաշնակցային և բարեկամական պայմանագիր էր։ Այդ ժամանակ Հայաստանում ոստիկան էր նշանակված Ատրպատականի Սաջյան ամիրայության գահակալ Աֆշինը, որը չէր կարողանում համակերպվել հայ-բյուզանդական այսօրինակ մերձեցման հետ և իր զորքով ներխուժում է Հայաստան։ Սակայն Սմբատ Ա-ն կարողանում դիվանագիտական ուղիներով լուծել այս հարցը և Աֆշինը վերադառնում է Ատրպատական:

Պավլիկյան շարժում

1․ Ե՞րբ և ինչո՞ւ սկսվեց Պավլիկյան շարժումը։

IV-V դդ. լայն տարածում ստացավ անապատականների շարժումը, երբ հավատացյալները, դժգոհ լինելով վիճակից, լքում էին իրենց բնակավայրերը և փախչում հեռավոր անմարդաբնակ վայրեր՝ հիմնելով միաբանություններ:

Պավլիկյան շարժումը մեծ դեր է խաղացել Մեծ Հայքի հոգևոր− կրոնական կյանքում։ Այն ծնունդ է առել Հայաստանում և ապա սփռվել Բյուզանդական կայսրության փոքրասիական շրջաններում։ Այն լուրջ սպառնալիք դարձավ կայսրության եկեղեցու միասնության համար, դրա համար էլ նրա դեմ ծավալվեց դաժան պայքար։

2․ Ինչպե՞ս ընթացավ և ի՞նչ ավարտ ունեցավ 571-575 թթ․ համաժողովրդական ապստամբությունը։

Այս դարաշրջանում աղանդավորական շարժումների պատմության մեջ առանձնանում է պավլիկյան շարժումը։ Վերջինս հզոր և նշանակալի մի շարժում էր, որ իր անվանումն ստացել է շարժման հիմնադիր Պողոսի անունից։ Շարժումը հատկապես ուժեղ էր Բյուզանդիային ենթակա Արևմտյան Հայաստանում։ Այն բավականին ուժեղ էր նաև Արևելյան Հայաստանում։ Արևելյան Հայաստանում վտանգն այնքան սպառնալից էր, որ կաթողիկոս Հովհան Օձնեցին հատուկ աշխատություն գրեց պավլիկյանների վարդապետության դեմ։ Նա նաև դիմեց կտրուկ և խիստ քայլերի ՝ պավլիկյան շարժումն արմատախիլ անելու համար։

3․ Ե՞րբ, ի՞նչ պայմաններում, ո՞ւմ միջև տեղի ունեցավ Հայաստանի երկրորդ բաժանումը։
Հայաստանի երկրորդ բաժանումը տեղի է ունեցել 591 թ.։ Բաժանումը տեղի է ունեցել Սասանյան Պարսկաստանի և Բյուզանդական կայսրության միջև։ Բաժանման ընթացքում վճռորոշ դեր են խաղացել ժամանակի հայ նախարարները, որոնց մեծ մասը պաշտպանել է բյուզանդացիներին:
4․  Ներկայացրե՛ք Թեոդորոս Ռշտունուն որպես հայոց իշխան․  ի՞նչ քայլեր կատարեց, ի՞նչ տեղի ունեցավ իր գահակալության շրջանում։
Սասանյան Պարսկաստանի՝ արաբների կողմից գրավելուց և դրա հետևանքով Մարզպանական Հայաստանի փաստացի անկախություն ձեռք բերելուց հետո Թեոդորոս Ռշտունին իր ձեռքում է կենտրոնացրել երկրի պաշտպանությունը։ Նա լարված հարաբերություններ է ունեցել բյուզանդական մասի Հայաստանի կառավարիչ Մժեժ Գնունու հետ։ Հայ նախարարների և կաթողիկոս Ներսես Գ Տայեցու աջակցությամբ միավորել է նաև Բյուզանդիային ենթակա Հայաստանը։ 639 թվականին միավորված Հայաստանը փաստացի վարել է ինքնուրույն քաղաքականություն ՝ Թեոդորոս Ռշտունու գլխավորությամբ։ Նա ամրացրել է Հայաստանի բերդերը, հզորացրել է հայոց այրուձին և հաջողությամբ դիմակայել է թշնամուն։
5․ Բյուզանդական և արաբական արշավանքները՝ նպատակ, ընթացք, արդյունք։
6․Արմինիա (Հայաստան, Վիրք և Աղվանք) վարչական միավորման ստեղծումը։

7․ Վարդանակերտի ճակատամարտը և արաբների պարտությունը։

8․ Հայ նախարարների ողջակիզումը Նախճավանի և Խրամի եկեղեցիներում (“Կրակի տարի”)։ 

9․Հարիսի (Հերթի) աշխարհագիրը։

10․ Աշոտ Բագրատունին Հայոց իշխան։

Վարդանանց կամ Ավարայրի ճակատամարտ

1․ Դավաճա՞ն էր Վասակ Սյունին, թե՞ ոչ։

Կարծում եմ ԱՅՈ։


2․ Ի՞նչ նշանակություն ուներ Ավարայրի ճակատամարտը մեզ համար։

Սպարապետ Վարդան Մամիկոնյանը բանակը բաժանում է 3 մասի։ Առաջինը ուղարկում է հարավային Հայաստան, որպեսզի կանխվի պարսիկների ներխուժումը։ 2-րդ գերակշռող մասը վերցնում է իր հետ իսկ 3-րդ մասը թողում է երկրում Վասակի գլխավորությամբ, որպես ռազմավարական պահեստազոր։ Արդյունքում հայկական բանակը Խաղխաղ քաղաքի մոտ անակնկալի է գաիս տեսնելով արդեն պատրաստկամւթյամբ կանգնած պարսկական բանակին։ Բայց ցավոք դրանով խաղտվում է հայկական բանակի նախնական մարտական պլանը, ըստ որի պարսիկներին պետք է անակնկալ հարված հասցվեր։

Ավարայրի ճակատամարտում մենք իհակե պարտվեցինք, բայց տարաք բարոյական հաղթաակ, այսինքն պարսիկները չհասան իրենց նպատակին՝ մենք կրոնափոխ չեղանք։ Եթե նրաց հաջողվեր մեր դավանանքը փոխել մենք այսօր երևի թե հայ էլ չմնաինք, կամ պարզապես տեղյակ չլինեինք դրա մասին։ Իմ կարծիքով Ավարայրի ճակատամարտը բավականին մեծ նշանակություն ուներ հայերի և հայ ժողովրդի կյանքի և պատմության համար։


3․ Ի՞նչ լուծում կառաջարկեի ես։

Իհակե իմ մտքվ երբեք չէր անցնի ձևական կրնափոխ լինելու գաղափարը, բայց ես լիովին համամիտ եմ  այդ մտքի հետ և ուրիշ տարբերակ չեմ կարող առաջարկել։