Category Archives: Առաջին բուժօգնություն

Սեռավարաք

հարցեր ինքնաստուգման համար

  1. Որն է ՄԻԱՎ վարակի աղբյուրը

ՄԻԱՎ վարակի աղբյուրը այն է, որ  գիտնականները փորձել են ստանալ քաղցկեղի դեմ դեղ, բայց հանկարծակի ստեղծեցին վիրուս։

2. որոնք են ՄԻԱՎ-ի փոխանցման ճանապարհները

Կարող է փոխանցվել սեռական հարաբերությունների ժամանակ, փոխանցվել արյան միջոցով կամ երեխայից մորը։

3.Ինչպես խուսափել Միավ-ով վարակվելուց։

ՄԻԱՎ-ով վարակվելուց խուսափելու համար պետք է չօգտվել անվստահելի բժշկական կենտրոններից, դաջվածք անողներից, օգտագործած ներարկիչ օգտագործելուց, ՄԻԱՎ-ով հիվանդ մարդու հետ սառական կապեր ունենալուց։

 

4. Վարակվելուց որքան ժամանակ անց կարելի է արյան մեջ հայտնաբերել ՄԻԱՎի նկատմամբ հակամարմիններ:

Վարակվելուց միայն վեց ամիս հետո կարող են բժիշկները հայտնաբերել ախտորոշումներ։

 

5. Ով կարող է վարակվել ՄԻԱՎ-ով

ՄԻԱՎ-ով կարող են վարակվել ծնողից, կարող են վարակվել թմրամոլները՝ նույն ներարկիչից օգտվելու պատճառով, անվստահելի բժշկական ծառայություններից օգտվելուց

 

6. Ինչպիսին կարող է լինել ՄԻԱՎ ի նկատմամբ հտազոտության արդյունքը ,,պատուհանի շրջանում։

ՄԻԱՎ-ը չի ախտորոշում ոչ մի հետազոտություն պատուհանի շրջանում։ Դա հիվանդության առաջին վեց ամիսների շրջանն է։

 

7. Որոնք են ՁԻԱՀ-ի ժամանակ առավել հաճախ հանդիպող հիվանդությունները

ՁԻԱՀ-ի ժամանակ մարդուն հանդիպում են բոլոր հիվանդությունները, որովհետև նրա իմուն համակարգը շատ թույլ է լինում։

 

8. Ինչ ազդեցություն է գործում ՄԻԱՎ –ը մարդու օրգանիզմի վրա

ՄԻԱՎ-ը վերացնում է իմունիտետը և մարդը հիվանդանում է ցանկացած հիվանդությամբ, որը իրեն հանդիպում է իր շրջակայքում։

 

9. ՈՐ կենսաբանական հեղուկներն են պարունակում ՄԻԱՎ- առավել մեծ քանակները

ՄԻԱՎ-ի մեծ քանակ են պարունակում արյունը, մայրական կաթը։ ՄԻԱՎ-ի քանակություն կա նաև թքի և քրտինքի մեջ, բայց դրանցից վարաքվելու հավանականությունը շատ քիչ է։

 

10. Որտեղ կարելի է հետազոտվել ՄԻԱՎ-ի նկատմամբ

ՄԻԱՎ-ի նկատմամբ կարող եք հետազոտվել մոտակա պոլիկլինիկայում։

 

11. Վարակվելուց որքան ժամանակ անց կարող են ի հայտ գալ առաջին նշանները

Վարակվելուց մի քանի տարի անց կարող են հանդիպել առաջին նշանները։

 

12. Վարակվելուց որքան ժամանակ անց կարող է զարգանալ ՁԻԱՀ –ի փուլը

Վարակվելուց 15 տարի հետո նոր կարող է զարգանալ ՁԻԱՀ-ի փուլը։

 

Ցրտահարություն, գերսառեցում

Ցրտահարությունը ցածր ջերմաստիճանի ազդեցությամբ մաշկի և այլ հյուսվածքների սառեցումն է։ Սովորաբար ախտահարվում են այտերը, ականջները, քիթը, մատները և ոտնաթաթերը։ Ցրտահարությանը նախորդում է սառելը։ Ցրտահարության ախտանիշները զարգանում են ցրտի ազդեցության հետ մեկտեղ։

See the source image

Ցրտահարված ՝ սառը և խոնավ միջավայրի ազդեցության ենթարկված մաշկը դառնում է այտուցված և ցավոտ, որը հաճախ ուղեկցվում է քորի զգացողությամբ։ Սովորաբար այս նշաններին նախորդում է ցրտահարված շրջանի թմրածության զգացումը։

Մակերեսային ՝ 1- ին կամ 2- րդ աստիճանի ցրտահարությունը չի առաջացնում որևէ երկարատև վնասում։ 2- րդ աստիճանի ցրտահարության ժամանակ մաշկի վրա առաջանում են մաքուր բշտիկներ։ Մաշկային ախտահարումները սովորաբար լավանում են մեկ կամ մի քանի շաբաթվա ընթացքում։ Լավանալուց հետո մաշկը կարող է ցրտի նկատմամբ մնալ գերզգայուն։ Ավելի խորը ՝ 3- րդ կամ 4- րդ աստիճանի ցրտահարությունների ժամանակ սառում և ախտահարվում են նաև մաշկի տակ եղած հյուսվածքները։ Ամենածանր ՝ 4- րդ աստիճանի ցրտահարության ժամանակ ախտահարվում են նաև մաշկից շատ խորն ընկած հյուսվածքները ՝ մկանները, ջլերը և ոսկորները։ Մաշկը դառնում է սև և մոմանման, իսկ վնասվածքը կարող է մնալ ամիսներով և հանգեցնել ` անդամահատման։

Ցրտահարության առաջին օգնությունը, որ մարդը կարող է ցուցաբերել դա ցրտահարված մարդուն տեղափոխելն է տաք վայր, փոխել նրա ամբողջ հագուստը, ոտքերը և ձեռքերը դնել սառը ջրի մեջ, աստիճանաբար մերսել և դանդաղ փոխել ջրի ջերմաստիճանը: Նրան տաք ըմպելիքներ և կերակուրներ տալ, որպեսզի մարմինը նաև ներսից տաքանա:

Կոտրվածքներ

Կոտրվածքը ոսկրի վնասվածքն է ` նրա ամբողջականության խախտմամբ: Լինում են բնածին և ձեռքբերովի կոտրվածքներ: Վերջիններիս ամենամեծ խումբն են կազմում վնասվածքային կոտրվածքները, որոնք ուղեկցվում են ոսկրը շրջապատող փափուկ հյուսվածքների վնասմամբ: Մաշկի ամբողջականության խանգարման ժամանակ վնասող առարկայի կամ կոտրված ոսկրի սուր բեկորի ազդեցությամբ առաջանում են բաց կոտրվածքներ:See the source image

Եթե մաշկի ամբողջականությունը չի խախտվում, կոտրվածքներն անվանում են փակ: Կախված կոտրվածքների գծի ուղղությունից ` տարբերում են լայնական, թեք և երկայնական կոտրվածքներ: Բարդ կոտրվածքները, երբ կոտրված ոսկրի ծայրերից անջատվում են մի քանի բեկորներ, անվանում են բեկորային կամ բազմաբեկորային, իսկ բազմաթիվ մանր բեկորների առկայության դեպքում ` մանրատված (փշրված): Կոտրվածքները առաջանում են չափից ավելի մեխանիկական ուժի միաժամանակյա ազդեցության հետևանքով` փոխադրամիջոցների, արտադրական, մարտական և այլ վնասվածքների ժամանակ:

Առաջին օգնության խնդիրը տրանսպորտային անշարժացումն է ` բեկակալներով կամ ձեռքի տակ եղած առարկաներով: Տրանսպորտային լավ անշարժացումը խոչընդոտում է ոսկրաբեկորների տեղաշարժման ավելացմանը և տուժածին տեղափոխելիս նվազեցնում ցավը, հետևաբար` վնասվածքային շոկի (հատկապես ազդոսկրի կոտրվածքների ժամանակ) առաջացման հնարավորությունը: Առաջին օգնությունը ցույց տալիս ձևախախտված ծայրանդամն ուղղել չի կարելի: Նման փորձերը տանջալից են տուժածի համար և անիրազեկ անձանց կողմից կատարվելիս կարող են վնասել նյարդերն ու անոթները

Սիրտ- թոքային վերակենդանացում

Սիրտ- թոքային վերակենդանացումն առաջին օգնության միջոցառում է, որին դիմում են, երբ ինչ-որ մեկը չի շնչում կամ նրա սիրտը կանգ է առել:

Սիրտ- թոքային վերակենդանացման (ՍԹՎ) նպատակը կլինիկական մահվան մեջ գտնվող մարդու կենսական կարևոր օրգանների կորցրած կամ խանգարված ֆունկցիաները վերականգնելու միջոցով նրա կյանքը փրկելն է:

Կլինիկական մահը սկսվում է արյան շրջանառության (սրտի) կանգից վայրկյաններ անց և դրսևորվում հետևյալ նշաններով ՝

  • գիտակցության բացակայություն:

  • շնչառության բացակայություն:

  • անոթազարկի (պուլսի) բացակայություն կենտրոնական (քնային) զարկերակի վրա:

  • բբերի առավելագույն լայնացում (սրտի կանգից 2 րոպե հետո):

  • բբերի լուսային ռեակցիայի բացակայություն:

Սիրտ- թոքային վերակենդանացումը ներառում է տուժողի կրծքավանդակի սեղմումները և արհեստական շնչառությունը, որոնց միջոցով փորձ է կատարվում նվազագույն մակարդակի վրա պահպանել նրա արյան շրջանառությունը և կենսական կարևոր օրգանների (առաջին հերթին ՝ գլխուղեղի) թթվածնով մատակարարումը ՝ փորձելով թույլ չտալ, որ կլինիկական մահը անդառնալիորեն փոխվի կենսաբանական մահվան:

Եթե ինչ-որ մեկը դժբախտ պատահարից, ճանապարհատրանսպորտային վթարից և ծանր վնասվածքից, վայր ընկնելուց, թունավոր կենդանիների խայթելուց, թունավորվելուց կամ այլ դրվագներից հետո չի կարողանում նորմալ շնչել (շնչահեղձ է լինում) կամ ընդհանրապես չի շնչում, ապա ՝

  • համոզվեք, որ դուք վտանգի մեջ չեք և անհապաղ զանգահարեք 1-03 և կանչեք շտապ բուժօգնություն:

  • եթե 1-03 զանգելը չի հաջողվում, զանգեք 911 և կանչեք փրկարարներին:

  • եթե 911 զանգելը ևս չի հաջողվում, զանգեք 1-02 և կանչեք ոստիկաններին:

Բուտուլիզմ

Հատկապես այս վերջին տարիներին շատացել են մի խիստ վտանգավոր թունավորման` բոտուլիզմի դեպքերը։ Բոտուլիզմի դեպքում մահացությունը շատ բարձր է, եւ հաճախ էլ, եթե անգամ մարդը փրկվում է, հաշմանդամ է մնում ողջ կյանքի ընթացքում։ Մեր ժողովուրդն այնքան էլ լուրջ չի ընդունում այս թունավորման սպառնալիքը, եւ դրա համար էլ այդ ցավալի դեպքերը չեն նվազում։

Բոտուլիզմի դեպքեր պատահում են տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից, երբեմն նաեւ ապխտած մսից եւ ձկնեղենից։

Բոտուլիզմի հարուցիչները միշտ առկա են հողում։ Բանջարեղենի, մրգերի հետ նրանք կարող են ընկնել պատրաստվող պահածոյի մեջ։ Նկատի ունեցեք, որ անգամ լավ լվացված բանջարեղենի վրա կարող են մնալ հարուցիչներ։ Տնային պայմաններում պահածոյի պատրաստման ընթացքում հարուցիչը չի ոչնչանում, քանի որ դրա համար անհրաժեշտ պայմանները հնարավոր է ապահովել միայն գործարաններում։ Այսպիսով, բոտուլիզմի հարուցիչն անցնում է պահածոյի մեջ, ուր շատ բարենպաստ պայմաններ են նրա կենսագործունեության համար։ Ինքը` հարուցիչը վտանգավոր չէ, սակայն իր կենսագործունեության ընթացքում նա արտադրում է շատ ուժեղ թույն` բոտուլոտոքսին, որը մարդկությանը հայտնի մանրէային թույներից ամենաուժեղն է։

Հիշեք, որ բոտուլոտոքսին պարունակող մթերքը ոչնչով` ոչ համով, ոչ հոտով, ոչ տեսքով չի տարբերվում նորմալից։ Սակայն եկեք չանտեսենք, որ կա կանխարգելման մի պարզ միջոց։ Բավական է օգտագործելուց առաջ 10-15 րոպե եռացնել պահածոյի պարունակությունը, եւ թույնը կչեզոքանա, քանի որ ի տարբերություն բոտուլիզմի հարուցիչի, նրա արտադրած թույնը շատ ջերմազգայուն է։

Ինչի՞ վրա ուշադրություն դարձնել

 

Բոտուլիզմի նշանները սովորաբար ի հայտ են գալիս բոտուլոտոքսին պարունակող սնունդ ուտելուց 15 րոպեից մինչեւ 2 ժամվա ընթացքում, սակայն կարող են արտահայտվել եւ ավելի ուշ։ Թույնի ազդեցությունից տուժածի մոտ առաջանում է մկանների թուլացում։ Տուժածի մոտ լինում է ուժեղ գլխացավ, գլխապտույտ, բերանի չորություն։ Բնորոշ է, որ տեսողությունը կարող է մշուշված եւ երկատված լինել, հնարավոր է կոպերի իջեցում, շլություն։ Խանգարվում է տուժածի խոսքը, ձայնը խռպոտում է։ Դժվարանում է տուժածի շնչառությունը, հատկապես ներշնչումը կատարվում է մեծ դժվարությամբ։ Տուժածի որովայնը կարող է փքված լինել։ Որոշ դեպքերում տուժածը կարող է ունենալ սրտխառնոց, եզակի փսխում, որովայնի շրջանում ցավեր կամ ծանրության զգացում։

Ի՞նչ անել

 

Նշանների ի հայտ գալուն պես անմիջապես ահազանգեք եւ մինչեւ շտապ օգնության ժամանելը առաջացրեք արհեստական փսխում։ Ահազանգեք բոտուլիզմով թունավորման անգամ չնչին կասկածի դեպքում կամ հնարավորության դեպքում շտապ տեղափոխեք տուժածին հիվանդանոց` սուր թունավորումների կամ վերակենդանացման բաժանմունք։ Տուժածի հետ հիվանդանոց տեղափոխեք փսխուքը, կասկածելի կերակրի նմուշները։

Հիշե՛ք, բոտուլիզմի դեպքում մահացությունը շատ բարձր է, եւ տուժածին անպայման պետք է տեղափոխել հիվանդանոց։ Երբեք մի փորձեք ինքնուրույն բուժել նման թունավորումը։

Սննդային թունավորում

Սննդային թունավորումը պատճառվում է մեր ընդունած սննդում առկա բակտերիաներով, վիրուսներով կամ թույներով։

Բակտերիալ ծագման սննդային թունավորումները կարելի է բաժանել երկու խմբի՝

սննդային տոքսիկոինֆեկցիաներ, երբ թունավորման երևույթների զարգացմանը մասնակցում են օրգանիզմ ներթափանցած կենդանի միկրոօրգանիզմները (օրինակ՝ սալմոնելա, աղիքային ցուպիկ և այլն)

տոքսիկոզներ, երբ թունավորումը պայմանավորված է սննդամթերքի մեջ բակտերիաների արտադրած թույներով (օրինակ՝ բոտուլիզմ, ստաֆիլոկոկային թունավորումներ և այլն)։

Վիրուսային ծագման սննդային թունավորումներից առավել հաճախ հանդիպում են նորովիրուսը և ռոտավիրուս։

Որոշ թույներ (տոքսիններ) բնականում առկա են մթերքների մեջ, իսկ մյուսները կուտակվում են արտաքին միջավայրում։ Որոշ թունավոր սնկեր (ճանչասպաններ և այլն) խիստ թունավոր են և կարող են մարդուն արագ հասցնել անհետաձգելի բուժօգնություն պահանջող վիճակի։

Սննդային թունավորման պատճառները և ախտանիշները

Սննդային թունավորման ժամանակ ձեր ինքնազգացողությունը կարող է վատանալ, սակայն դուք չհասկանաք, թե կոնկրետ որ սննդամթերքն է եղել ձեր թունավորման պատճառը։ Ավելին, դուք կարող եք նույնիսկ չկասկածել, որ ձեր առողջական վիճակի վատթարացումը պայմանավորված է սննդային թունավորմամբ։

Եթե ձեզ մոտ առաջացել է սննդային թունավորում, դուք հավանաբար կունենաք՝

գաստրոէնտերիտին բնորոշ ախտանիշներ, օրինակ՝ որովայնի կծկանքային ցավեր, փորլուծություն կամ փսխումներ

գրիպանման նշաններ

երկուսը միասին։

Որոշ տոքսիկոզներ ընթանում են նաև խիստ առանձնահատուկ ախտանիշներով (օրինակ՝ երկտեսությունը և ծայրաստիճան մկանային թուլությունը բոտուլիզմի ժամանակ)։

Սննդային թունավորումը կարող է առաջացնել նաև ծանր քրոնիկ հետևանքներ, օրինակ՝ երիկամային անբավարարություն կամ կյանքին սպառնացող շնչարգելություն։ Հազվադեպ սննդային թունավորումը կարող է բերել նաև մահվան։

Բակտերիաների և վիրուսների տարբեր տեսակներ կարող են առաջացնել տարբեր ազդեցություններ։

Սալմոնելան կարող է առաջացնել գաստրոէնետերիտի և գրիպանման նշաններ, որոնք կարող են ի հայտ գալ վարակված սնունդն օգտագործեուց 8-72 ժամվա ընթացքում (սովորաբար՝ 12-36 ժամ) և տևել երկուսից մինչև հինգ օր։

Կամպիլոբակտերի ախտանիշներն առաջացնում են 2-5 օրվա ընթացքում և տևում 2-10 օր։

Լիստերիան գաստրոէնետերիտի և գրիպանման նշաններն առաջացնում է մինչև 3 շաբաթվա ընթացքում և կարող է ձգձգվել մինչև 70 օր։

Նորովիրուսը կամ ռոտավիրուսը առաջացնում են սուր գաստրոէնտերիտային և գրիպանման վիրուսներ 1-2 օրվա ընթացքում և տևում 1-2 օր (նորովիրուս) կամ մինչև 6 օր (ռոտավիրուս)։

Աղիքային ցուպիկը (E. coli) 3-4 օրվա ընթացքում առաջացնում է գաստրո-նշաններ և տևում մինչև 1 շաբաթ։

Սննդային թունավորման նկատմամբ բարձր ռիսկի խմբերը

Սննդային թունավորման նկատմամբ ռիսկի խմբեր են համարվում հղիները, մեծ տարիքով անձինք և մանկահասակ երեխաները, որովհետև նրանց իմունային համակարգը համեմատաբար թույլ է։ Այլ հիվանդությունները կամ դեղերի ընդունումը նույնպես կարող են իջեցնել օրգանիզմի դիմադրողականությունը։

 

Այս խմբերը ոչ միայն դառնում են սննդային թունավորման նկատմամբ ավելի զգայուն, այլև վերջինիս դեպքում ավելի հավանական է դառնում բարդությունների առաջացումը։

Օրինակ, երբ հղի եք, լիստերա բակտերիան կարող է առաջացնել ինքնաբուխ վիժում, նույնիսկ եթե տեղյակ չեք, որ ունեք այս վարակը։ Ուստի, եթե հղիության ընթացքում ձեզ մոտ առաջանում է ջերմության մեղմ բարձրացում, սրտխառնոց և փսխում, անհապաղ դիմեք ձեր բժշկին։

Սննդային թունավորման բուժումը

Սննդային թունավորման դեպքերի մեծ մասը ստանում է ոչ սուր և կարճատև ընթացք, ուստի բուժման կարիք չի առաջանում։ Սակայն, եթե սննդային թունավորումը զարգանում է բարձր ռիսկի խմբերում (օրինակ՝ երեխաներ կամ մեծ տարիքով մարդիկ), նույնիսկ մեղմ կամ չափավոր ընթացքի դեպքում բժշկին տեղեկացնելը դառնում է պարտադիր, քանի որ մեծանում է ջրազրկման վտանգը։

Դուք պետք է դիմեք ձեր բժշկին նաև այն դեպքերում, երբ՝

 

ձեր գանգատները խիստ արտահայտված են

ձեր գանգատները շարունակվում են ավելի քան 3 օր

ինքնազգացողությունը վատանալուց հետո ավելի քան մեկ օր չեք կարողանում որևէ հեղուկ խմել (կամ խմել և չփսխել)

ձեր փսխման զանգվածների մեջ կամ կեղտում հայտնվում է արյուն։

Բուժման կարևոր բաղադրիչներից մեկը հնարավոր ջրազրկման կանխումն է կամ առկա ջրազրկման բուժումը։ Փորձեք փոքր չափաբաժիններով, սակայն հաճախակի խմել ջուր կամ դեղատնից գնված ռեհիդրատացիոն լուծույթներ։

Ծանր ջրազրկման դեպքում առաջանում է հիվանդանոցային պայմաններում ինֆուզիոն բուժման անհրաժեշտություն (ներերակային ճանապահով ջրի և միներալների վերականգնում)։

Վիրակապ

Վիրակապ, փափուկ կամ կոշտ հարմարանքներ՝ վերքերի վրա վիրակապական նյութերն ամրացնելու, երակային արյունահոսությունը դադարեցնելու, մարմնի վնասված հատվածը անհրաժեշտ դիրքում պահելու (սևեռող կամ անշարժացնող վիրակապեր) և համար։

Վիրակապական նյութերի շարքին են դասվում նաև թանզիֆե գնդիկները, անձեռոցիկները, տամպոնները, ոետինե արտազատիչները, ժապավենները և խողովակները։ Ամրացնող վիրակապերը, կախված մարմնի վիրակապվող հատվածից, կարող են լինել շրջանաձև, ութաձև, հասկաձև և այլն։ Վիրակապական նյութերը վերքի շրջանում ամրացնելու համար օգտագործում են նաև կպցնող նյութեր (կոլոդիում, կլեոլ, կպչուն սպեղանի և այլն)։ Անշարժացնող վիրակապեր կիրառում են հիմնականում կոտրվածքների կամ փափուկ հյուսվածքների տարածուն վնասման ժամանակ։ Այն կարող է լինել փայտից, մետաղալարից, պլաստմասսայից (շինաներ)։ Տուժածին տրանսպորտով տեղափոխելիս ծայրանդամները կամ մարմինն անշարժացնելու համար օգտագործում են փչովի ծածկաշապիկներ կամ օդաճնշիչ (պնևմատիկ) շինաներ։ Կոտրվածքների դեպքում առավել հաճախ կիրառում են գիպսակապեր։

Արյունահոսություն

Երբ արյունը դուրս է գալիս արյունատար անոթներից, կոչվում է արյունահոսություն։

Արյունահոսությունները լինում են երեք տեսակի՝ մազանոթային, երակային, զարկերակային։ Ըստ ծագման՝ արյունահոսություն լինում է վնասվածքային՝ անոթների վնասման պատճառով, և ոչ վնասվածքային՝ կապված որևէ հիվանդագին գործընթացի հետևանքով արյան անոթի քայքայման կամ որոշ հիվանդությունների ժամանակ արյան անոթի պատի թափանցելիության բարձրացման հետ։ Բացի այդ, արյունահոսությամբ են ուղեկցվում այնպիսի ֆիզիոլոգիական գործընթացներ, ինչպիսիք են դաշտանը և ծննդաբերությունը։ Վնասվածքային արյունահոսություն որն առաջանում է անմիջապես վնասվածքից հետո, կոչվում է աոաջնային իսկ վնասվածքից մի քանի օր անց սկսվածը 2-րդային։ Վերջինիս պատճառներն առավել հաճախ վերքի թարախային գործընթացներն են, որոնք քայքայում են վնասված անոթի լուսանցքը փակող արյան մակարդուկները։ Արյունահոսության առաջացմանը, դրա տևողությանը և ուժգնությանը նպաստում է արյան մակարդելիության իջեցումը։

Շնչառության խանգարում

2. Ինչպե՞ս ճանաչել ◦ Սովորաբար մարդը շնչում է հանգիստ եւ ազատ, առանց որեւէ դժվարության։ Շնչառության խանգարման դեպքում բավական է նայել մարդու դեմքին եւ ուշադրություն դարձնել նրա շնչառությանը եւ դուք կարող եք որոշել, որ նրա շնչառությունը դժվարացած է։ Տուժածն այնպիսի տեսք է ունենում, ասես չի կարողանում շունչ քաշել կամ շնչահեղձ է լինում։ Շնչառությունը կարող է սովորականից ավելի արագ, ավելի դանդաղ կամ անկանոն լինել, ավելի խորը կամ մակերեսային լինել։ Տուժածի շնչառությունը կարող է աղմկոտ լինել, այսինքն՝ ուղեկցվել խզզոցներով, կլկլոցով, խռխռոցով։

3. ◦ Շնչառության դժվարացման մասին վկայում է նաեւ մաշկի վիճակը, այն լինում է անսովոր խոնավ ու կարմրած, հետո՝ գունատ կամ կապտավուն։ Տուժածը կարող է գլխապտույտ զգալ, գանգատվել կրծքավանդակի ցավից, ձեռքերի եւ ոտքերի թմրածությունից, ծակծկոցներից։ Սովորաբար նա լինում է տագնապած, անհանգիստ կամ վախեցած։

4.  Ի՞նչ անել ◦ Զանազան պատճառներից առաջացած դժվար շնչառության դեպքում պարտադիր չէ հստակ իմանալ պատճառը, քանի որ նման դեպքերում ձեր կողմից տուժածին ցուցաբերվող օգնության գործողությունները նույնն են։ Երբ տուժածի մոտ դժվարացած շնչառության նշաններ եք հայտնաբերում, նախ ուշադիր զննեք շրջապատը եւ ապահովեք անվտանգությունը, քանի որ նրա վիճակի պատճառ կարող են հանդիսանալ թունավոր գազերը, որոնք հնարավոր է՝ դեռեւս առկա են դեպքի վայրում։ Անվտանգությունն ապահովելու համար օդափոխեք տարածքը` բացեք դուռը, պատուհանները, իսկ եթե անհնար է ապահովել անվտանգությունը, դուրս բերեք տուժածին այդ վտանգավոր տարածքից։

5. Շնչառական խանգարումների ժամանակ տուժածին ցուցաբերվող առաջին օգնության քայլերը բավական պարզ են, բայց դրանց չիմացությունը կարող է բերել նրա վիճակի վատացման։ Նստեցրեք տուժածին հարմար դիրքով, ցանկալի է` իրանով առաջ թեքված։ Արձակեք սեղմող կապերը՝ օձիքը, վզնոցը, փողկապը, գոտին եւ այլն։ Խորհուրդ տվեք նրան հնարավորին չափ քիչ շարժվել։ Վստահություն ներշնչեք եւ հանգստացրեք տուժածին, մի թողեք որ հուզվի, հանգիստ վիճակը նույնպես նպաստում է շնչառության կարգավորմանը։ Ապահովեք թարմ օդի բավարար քանակ՝ բացեք պատուհանը կամ դուռը եւ խնդրեք այդ տարածքում գտնվող մարդկանց հեռանալ։ Պարբերաբար վերահսկեք տուժածի շնչառության ու անոթազարկի վիճակը, գրանցեք տվյալները։ Եթե տուժածն ունի բժշկի կողմից նշանակված դեղամիջոցներ, ապա օգնեք ընդունել դրանք։ Եթե տուժածը չունի դեղեր կամ դեղերը չեն օգնում ու շնչառությունը չի բարելավվում, ահազանգեք շտապ օգնություն։

Անվտանգության ապահովում, ահազանգում

Երբ տեսնում ենք ընկած մարդ, մենք չգիտենք , թե ինչ է պատահել նրա հետ և նրան մոտենալուց առաջ նախ պետք է ստուգել մեր անվտանգությունը։ Մինչև շտապ-օգնությունը մոտենա, պետք է հասկանանք արդյոք նա ողջ է, թե ոչ։ Իսկ դրա համար ստուգում ենք պուլսը։