Category Archives: Դիջիթեք 2021

Քարտեզաուսուցում

Անսօրվա մեր դասընթացը տեղի ունեցավ Արևմտյան դպրոցում: Այսօրվա մեր խմբի հետ առաջին անգամ էինք աշխատելու, ուսումնասիրեցինք և ծանոթացանք <<Wikiloc>> ծրագրի հետ: Այն ամենահավես և հեշտ քարտեզագրման ծրագրերից է: Ամեն դասերին բոլորը շատ հեգաքրքրված են լսում և սկսում ուսումնասիրել այն:

Երեխաները քարտեզով իրենց բնակարաններն էին փնտրում, իրենց դպրոցը, տատաիկ-պապիկի տները: Անչափ հաճելի է աշխատել ակտիվ խմբերի հետ:

Այս ծրագիրը նաև օգտակար է ուսուցիչների համար և ամեն դասին ուսուցիչներն էլ են ուշադիր լսում մեզ և ներբեռնում հենց այս ծրագիրը:

 

Ինձ համար առավել հաճելի է աշխատեր կրտսեր դպրոցների սաների հետ, ճիշտ է, նրանց հետ մի փոքր ավելի բարդ է աշխատելը, հարցերը չաձազանց շատ են, բայց մենք շատ ենք ուրախանում, երբ սաները այդ կարգի ակտիվություն և հետաքրքրվածություն են ցուցաբերում :

 

Քարտեզագրություն, Էլեկտրոնային քարտեզաուսուցում

Այսօր մեր երկրորդ դասընթացն էր Միջին դպրոցի աաների հետ «Սովորող-սովորեցնող դիջիթեքի» շրջանակներում: Ուսումնասիրեցինք և ծանոթացանք նոր բջջային հավելվածների հետ, որոնց շնորհիվ քարտեզագրությունը դառնում է էլ ավելի հասանելի, հետաքրքիր և ուսուցողական:

Երեխաները բավականին հետաքրքրված էին և բազում ավելացումներ էին կատարում, ինչպես նաև իրենց կարծիքն էին հայտնում: Իսկ հաջորդ դասընթացներին միասին  կսովորենք  նաև քայլարշավ կազմակերպել:

Այս նախագծի շրջանակներում հասկանում ենք, որ ոչ միայն մենք ենք մեզանից կրտսերներին բան սովոուեցնում, այլև մենք նրանցից:

 

Մասնակիցներ`

Հրաչուհի Մանվելյան

Թամարա Մանուկյան

Ռոզա Խաչատրյան

Բելա Աբրահամյան

Անուշ Հարությունյան

 

Հունվարյան ստուգաստեսի հաշվետվություն

Այս տարի, համեմատած անցած տարվա իմ ստուգատեսի մասնակցությունը բավականին պասիվ էր։ Ոչ թե այս տարի եմ քիչ մասնակցել, այլ ուղղակի անցած տավա իմ մասնակցությունն էր շատ ակտիվ։

Այս ամսվա առաջին ճամփորդությունս գեղասահքն էր, անկեղծ ասած շատ երկար էի սպասել, քանի որ այնտեղի սառույցը շատ լավն է և անցած տարի էլ էի այնտեղ գնացել և անչափ հավանել էի։

Գեղասահք

Անգամ  Հրաչուհու հետ միյասին ունեցանք երթուղիների և քարտեզագրման հետ կապված դիջիթեք Հարավային դպրոցում։ Շատ հավես էր և հոյակապ էր, որ նոր փորձ ձեռք բերեցինք։

Երթուղի էինք մշակել դեպի Արատես։

Путешествие в Аратес( маршрут)

Դիջիթեք- քարտեզագրում

Ընկեր Նելլիյին քննության համար շատ հետաքրքիր բնապահպանական ֆիլմ էի դիտել և վերլուծել, որի շնորհիվ յուրաքանչյուր մարդ պետք է հասկանա, թե ինչ կարող է անել մեր կողմից նետված ամեն մի փոքրիկ աղբ։

Բնության պահպանություն- ֆիլմի վերլուծություն

Հետաքրքիր նյութ էի պատրաստել անգամ առողջ տուրիզմի մասին։ Մեր օրերում այն բավականին արդի թեմա է։

ԱՌՈՂՋ ՏՈՒՐԻԶՄ

Աշխարհագրության քննության համար պատրաստել էի ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐ նյութը։ Այն մի փոքր ավելի բարդ ստացվեց ինձ մոտ, բայց ես գոհ եմ։

Լոռու մարզի զարգացման հեռանկարը

 

Երևի թե այսքանը, շնորհակալություն։

 

Դիջիթեք- քարտեզագրում

Առարին անգամ  պետք է ինձանից տարիքով փոքրերի հետ աշխատեի, նրանք Հարավային դպրոցի 4~5րդ դասարանի սաներն էին։ Իրականում, բավականին խելացի էին և մեր ասածները արագ էին ըմբռնում։

Ես նրանց սովորեցրեցի GOOGLE EARTH ծրագրով աշխատել։ Գրեթե բոլորը տարված իրենց թաղամասրն ու տներն էին փորձում գտնել քարտեզի վրա, բայց ասեմ իմանաք, որ բոլորի մոտ դա ստացվեց։

Իսկ Հրաչուհին սկզբում ներկաըացրեց իր մշակած եռորյա այցը դեպի Արատես, իսկ հետո հանձնարարեց երեխաներն, որպեսզի նրանք էլ ուղի գծեն իրենց հենց ցանկացած վայրը։

Դաս անցկացնելը մի փոքր բարդ էր, քանի որ շատ էին աղմկում, բայց այդ աղմուկը գալիս էր նրանց հետաքրքրասիրությունից և մեր փորձի պակասից։

Դիջիթեք❤️

Հունվարի 29-ին կայացավ իմ սովորող-սովորեցնող նախագիծը, որտեղ հագուստի մոդելավորման աշակերտների հետ սովորեցինք Մուլինե թելերից թևնոցներ գործել։ Ես նրանց ամենահեշտ ձևերից մեկը սովորեցրեցի, քանի որ ոմանք առաջին անգամ էին փորձում։ Հուսով եմ համացանցի օգնությամբ նրանք ավելի բարդ հյուսվածքներ էլ կսովորեն։❤️

Մուլինե թելերով թևնոց-դիջիթեք

Մուլինե թելերով թևնոց-դիջիթեք

Ողջույն սիրելի ընկեր։ Ցանկանում եմ քեզ ներկայացնել իմ սովորող-սովորեցնող նախագիծը։ Այս նախագծում ես ցանկանում եմ ձեզ սովորեցնել թևնոցներ հյուսել մուլինե թելերից։

Իրականում դա շատ հեշտ և հետաքրքիր գործընթաց է, հատկապես այն մարդկանց համար,ովքեր սիրում են ձեռագործական շախատանքմեր կատարել։

Օր՝ հունվարի 28, ժամը՝ 13:00.

Վայր՝ 8րդ լսարան։

Քոլեջի ուսա ողների համար։ ❤️