Daily Archives: March 2, 2021

Գործնական աշխատանք

 

Նկարագրել Հայկական լեռնաշխարհի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները։

Հայկական լեռնաշխարհը կամ Հայկական բարձրավանդակը գտնվում է Առաջավոր Ասիայում՝ Իրանակնա և Փոքրասիական բարձրավանդակների միջև։ Հյուսիսում Կովկասյան լեռներն են և Սև ծովը, հարավում՝ Միջագետքի դաշտավայրը։Մասնավորապես, Հայկական լեռնաշխարհը ֆիզիկաաշխարհագրական առանձին ռեգիոն է, որն իր մեջ ընդգրկում է մի շարք մասեր, այդ թվում Հայկական բարձրավանդակը, որը զբաղեցնում է Հայկական լեռնաշխարհի կենտրոնական մասը։Հայկական լեռնաշխարհն աչքի է ընկնում իր բնական հարստություններով։ Դա պայմանավորված է հրաբխային բարձրավանդակի առկայությամբ։ Լայն տարածում ունեն ինչպես մետաղային, այնպես էլ՝ ոչ մետաղային օգտակար հանածոները՝ բարձրավանդակի տարբեր հատվածներում։ Դեռ քարեդարյան շրջանում նախամարդուն հայտնի էր կերակրի աղը: Միջնադարում շահագործվում էին Կողբի, Նախիջևանի և Կաղզվանի աղահանքերը։

Բնութագրել Հայաստանի Հանրապետության աշխարհագրական դիրքը, բնական պայմանները և ռեսուրսները։

Հայաստանի Հանրապետությունը գտնվում ք Առաջավոր Ասիայում,թեև աշխարհա-քաղաքական և մշակութային առումներով գտնվում է արևելյան և հարավարևելյան Եվրոպայում։ Հյուսիսային մասում՝ Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելքում։ Հյուսիսում սահմանակցում է Վրաստանին, արևելքում՝ Ադրբեջանին, հարավում՝ Իրանին, արևմուտքում՝ Թուրքիային։ Հարավարևելյան կողմում Արցախն է, իսկ հարավարևմտյան կողմում՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը։ Այժմյան Հայաստանը զբաղեցնում է պատմական Հայաստանի տարածքի միայն մեկ տասներորդըՀայաստանը զբաղեցնում է 29 743 կմ2 տարածք (138-րդն աշխարհում) և ունի ▼2 930 450 մարդ (2017)բնակչություն (136-րդն աշխարհում)։ Մայրաքաղաքը Երևանն է, պետական լեզուն՝ հայերենը, բնակչության 94,4 տոկոսը դավանում է քրիստոնեություն։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ժամանակակից Հայաստանի հիմնական կրոնական հաստատությունն է։

Բնութագրել Արագածոտնի մարզի աշխարհագրական դիրքը։

Արագածոտնի մարզի խոշոր քաղաքը Աշտարակն է։ Մարզի տարածքը՝ 2753 կմ2, բնակչությունը՝ 141 հազար մարդ։ Հայաստանի մարզերի շարքում տարածքի մեծությամբ միջին տեղ է գրավում, իսկ բնակչության թվով գերազանցում է միայն Վայոց ձորի և Տավուշի մարզերին։Մարզի աշխարհագրական դիրքի կարևոր առանձնահատկությունն այն է, որ գտնվում է մայրաքաղաք Երևանի և Հայաստանի ամենաբարձր լեռնագագաթի՝ Արագածի միջև։ Կիսաօղակաձև գոտևորելով Արագած լեռնազանգվածը՝ մարզի տարածքը արևմուտքում ձգվում է մինչև Թուրքիայի հետ պետական սահմանը։ՀՀ Արագածոտնի մարզի տարածքով են անցնում հանրապետական նշանակություն ունեցող 3 ավտոխճուղիները`Երևան – Աշտարակ—Թալին—Գյումրի, Երևան—Աշտարակ—Սպիտակ և Երևան—Արմավիր—Քարակերտ—Գյումրի: Մարզի տարածքը հատում է նաև ՀՀ գլխավոր երկաթուղին

Նշել Արագածոտնի մարզի հիմնախնդիրները և զարգացման հեռանկարները։

Արագածոտնի մարզի առաջնային խնդիրներից է այն, որ այնտեղ կան շատ լքված գյուղեր, և այնտեղ բավականաչափ շատ է արտագաղթը։

Բնութագրել Լոռու մարզի աշխարհագրական դիրքը, բնական պայմանները ռեսուրսները։

. Լոռու մարզը գտնվում է Հայաստանի հյուսիսում։ Մարզկենտրոնը և ամենախոշոր քաղաքը Վանաձորն է։ Այն բնակչության թվով առաջինն է։ Լոռին ՀՀ տարածքում մեծությամբ երրորդն է (զբաղեցնում է Հայաստանի տարածքի 12.7 %-ը)։Մարզն աչքի է ընկնում համեմատաբար խոնավ կլիմայով: Միջին և բարձրադիր գոտում կլիմանբարեխառն լեռնային է, երկար, ցուրտ ձմեռներով: Ամեն տարի հաստատվում է բավականին կայունձնածածկույթ: Ամառները լինում եմ տաք, համեմատաբար խոնավ: Տարեկան թափվում են 600-700մմմթնոլորտային տեղումներ: Նախալեռնային գոտում կլիման մերձարևադարձային է, չափավորշոգ և չորային ամառներով, մեղմ ձմեռներով: Ագրոկլիմայական տեսակետից ընկած էինտենսիվ ոռոգման գոտում:Մարզի տարածքով է հոսում Դեբեդ գետը` Ձորագետ, Մարցագետ և Փամբակ վտակներով:Հարուստ է նաև հանքային աղբյուրներով: Մարզի տարածքում տիրապետում են անտառային,լեռնատափաստանային, մերձալպյան մարգագետինները:

Նշել Լոռու մարզի տնտեսության զարգացման հեռանկարները 

Ելնելով մարզի արդյունաբերության ներկա իրավիճակից, հնարավորություններից, հանրապետության աշխարհագրական դիրքից, առաջիկա տարիներին մարզում արդյունաբերության զարգացման հիմնական ուղղությունները կհանդիսանան` քիմիական արդյունաբերությունը,լեռնահանքային արդյունաբերությունը,մետալուրգիան, գյուղմթերքների վերամշակումը,թեթև արդյունաբերությունը, էներգակիրների արտադրությունը:Գյուղատնտեսության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով խիստ կարևոր է վերամշակող ձեռնարկություններ ստեղծումը տեղերում: Ժամանակակից տեխնալոգիաներով հագեցած ոչխարաբուծական և տավարաբուծական տնտեսություններ.Գյուղատնտեսական կենդանիների մորթի արտադրամասեր.Մսի, կաթի.կաշվի և բրդի վերամշակման ձեռնարկություններ.Ստեղծել համակցված կերերի արտադրամաս, որը գյուղատնտեսական կենդանիներին,կապահովի սննդանյութերով հարուստ կոպիտ և հյութալի կերերով: