Category Archives: Հասարակագիտություն

Ընկերություն- ՓՈԴՔԱՍԹ

Երջանիկ են նրանք, ովքեր ունեն ընկերներ, շատ ընկերներ…. Սակայն ի՞նչ ենք հասկանում ընկերություն ասելով…..մի՞թե այն, ինչ կատարվում է մեր շուրջը ընկերություն է… շատերի համար այո, իսկ որոշների համար՝ ոչ….. ընկերությունն ուրիշ է, ընկերությունը նման է սիրո՝ այո, սիրո…. Այն պետք է լինի սիրո նման մաքուր, սիրո նման անկեղծ և սիրո նման հավատարիմ…. Երանի նրան ով շատ ընկերներ ունի՞, ոչ՝ երանի նրան, ով իր ընկերներին շատ չի համարում… երանի նրան, ով ունի ոչ թե շատ, այլ շատ մոտիկ ընկերներ, ով կարող է իր ընկերների հետ առանց մտածելու կիսել ամեն ինչ՝ ուրախություն և տխրություն, ծիծաղ և լաց…. երանի նրան, ով ունի թեկուզ մեկ, բայց հավատարիմ ընկեր, վստահելի մարդ իր կողքին…. իհարկե ինչպես ամեն ինչ, ընկերությունն էլ իդեալական չի լինում, բայց այն կարելի է մոտեցնել հավերժականին…. Ընկերները պետք են ամեն տեղ, բայց չպետք է ունենալ ընկերներ պահված ինչ-ինչ նպատակների համար, մի՞թե դա հարգալից ընկերություն է… իսկ այնտեղ, որտեղ հարգանք չկա, ընկերության մասին խոսելն ավելորդ է… ընկերության մեջ պետք է լինի հավասարություն, նվիրվածություն, պատրաստակամություն և մեծ սեր… Գնահատեք ձեր ընկերներին, իսկական ընկերներին, ընկերությանը ոչինչ չի կարող փոխարինել: Ես կարծում եմ ,որ անհատը հասարակության մեջ միայնակ ապրել չի կարող:Այդ պատճառով նա իր համար փնտրում և գտնում է սրտակից և մոտ ընկեր:

 

Հաճախ ճիշտ չի լինում ընտրությունը և նրանք շուտ բաժանվում են :Սակայն հանդիպում են կյանքում ընկերներ ,որոնք անփոխարինելի են և միշտ վախենում ես նրան կորցնելուց : Այդպիսի ընկերները ստիպում են մեզ ապրել.վայելել ,կյանքը ,չտխրել,խնդիրները ճիշտ լուծել: Հաճախ մեզ միայն նրանց ներկայությունը բավկան է որպեսզի մենք մեզ լավ զգանք : Իսկական ընկերները պատրաստ են միասին հասնել աշխարհի ծայրը: Մենք կիսում ենք նրանց հետ մեր ուրախության և տխրության պահերը: Ասում ենք գաղտնիքներ .որ դեռևս ոչ ոքի չենք վստահել : Հիանալի բան է ընկեր ունենալը:

 

Իսկ կարո՞ղ է գոյություն ունենալ ընկերություն կնոջ և տղամարդու միջև:

 

Ընդհանրապես տղամարդու և կնոջ միջև ընկերությունը բավականին հարաբերական հասկացություն է: Ինչպե՞ս կարող է կնոջ նման թույլ և նուրբ էակը լինել տղամարդու ընկերը և նրա հետ կիսել նույն հետաքրքրությունները:

 

Նա չի կարող գարեջուրը ձեռքին ֆուտբոլ նայել, երբ մյուս հեռուստաալիքով ցուցադրում են հագուստի նոր հավաքածուն: Չի կարող խոսք գնալ ընկերության մասին, երբ կինը ենթագիտակցորեն տղամարդու մեջ տեսնում է իր պաշտպանին կամ ընտանիքի հորը:

 

Տղամարդկանց դեպքում իրավիճակն ավելի բարդ է:

 

Ինչպե՞ս կարող է տղամարդը կնոջ մեջ ընկեր տեսնել, երբ նա առաջին հերթին նրան նայում է որպես կին, գնահատում նրա արտաքին տվյալները, զգում նրա բույրը: Չնայած այլ տեսանկյունից եթե նայենք, երկու սեռերի միջև ընկերությունը կարևոր է քանի, որ շատ մարդկանց օգնում է ինքնահաստատվել: Օրինակ մյուս տղամարդկանց մոտ իրեն ինչքան լավ է զգում այն տղամարդը, ով ունի շատ գեղեցիկ կին ընկեր: Կամ էլ քիչ չեն դեպքերը, երբ աղջիկները ընկերություն են անում տղաների հետ, իրենց ընկերուհիների և սիրելիի մարդու մոտ խանդ առաջացնելու համար: Տղամարդու և կնոջ ընկերությունը հնարավորություն է տալիս երկու սեռերի ներկայացուցիչներին էլ լավ ճանաչել միմյանց և հետագայում ճիշտ ընտրություն կատարել: Ճիշտ է այս ընկերությունը վաղ թե ուշ ավարտվում է, քանի որ և տղամարդը, և կինը ձեռք են բերում կյանքի մշտական զուգընկեր, ընտանիք են կազմում, փոխվում են նրանց հետաքրքրությունները, բայց միշտ պահպանվում է յուրահատուկ հարգանքը միմյանց նկատմամբ և դա ամենակարևորն է:

Կարծիք-ՓՈԴՔԱՍԹ

ՓՈԴՔԱՍԹ

Կարծիք, ինչ-որ բանի մասին հասկացություն, հաստատում, դատողություն, եզրակացություն, հետևություն, տեսակետ կամ հայտարարություն այն թեմաների շուրջ, որտեղ հնարավոր չէ հասնել լիարժեք անկողմնակալության, հիմնված է փաստերի մեկնաբանության և դրանց նկատմամբ հուզական վերաբերմունքի վրաː

 

 

 

Կարծիքը ի տարբերություն փաստի, որ կարող է ստուգվել և ստուգման արդյունքում հաստատվել կամ մերժվել, չի ենթարկվում փաստական ստուգման։ Կարծիքը կարող է հիմնված լինել փաստերի վրա, այս դեպքում այն համարվում է փաստարկ (փաստ)։ Տարբեր մարդիկ կարող են միևնույն փաստի հիման վրա ունենալ տարբեր (ընդհուպ մինչև տրամագծորեն հակադիր) կարծիքներ։ Ի տարբերություն փաստերի, որոնք համարվում են հաստատուն (անփոփոխ), կարծիքները կարող են փոփոխվել ելնելով լրացուցիչ փաստարկներից։ Վերլուծելով փաստարկները, կարելի է եզրակացնել, որ կարծիքներից մեկը ավելի լավ է հիմնված փաստերի վրա, քան մյուսը ː Պատճառահետևանքային կապը, որ բերում է կարծիքի ձևավորմանը, իր մեջ ներառում է տվյալ մարդու էմոցիաները, զգացմունքները, համոզմունքները, նրա տեսակետը, ըմբռնումը և ցանկություններըː Կարծիքը ի տարբերություն իմացության կարող է հիմնվել չապացուցված (չհաստատված), սխալ կամ կեղծ տեղեկատվության վրաː

Մարդը սոցիալական էակ է: Իսկ ավելի պարզ՝ մենք ողջ կյանքում այլ մարդկանց միջավայրում ենք ապրում: Յուրաքանչյուր ոք ինչ-որ կերպ ենթարկվում է դիմացինի քննադատությանը կամ արժանանում ինչ-որ գնահատականի: Դա հատկապես դժվար է լսել, եթե անձամբ չես խնդրել քեզ քննադատել: Բայց առանց դրա անհնար է, պարզապես, հարկավոր է կողմնակի կարծիքին անտարբեր վերաբերվել՝ չվնասելով ինքդ քեզ կամ դիմացինիդ: Եթե ուզում ես իմանալ, թե ինչպես, կարդա՛ ավելին:

Շրջապատից լսած ցանկացած տեղեկություն պետք է ընդունել համապատասխան ձևով: Օրինակ՝ շնորհակալությամբ, եթե քո մասին մտահոգված են, բայց ըմբռնումով, եթե կարծիքները տարբեր են: Ինքդ որոշիր ուշադրություն դարձնե՞լ դրանց, թե՞ ոչ: Կարևորն այն է, որ հանգիստ ու վստահ պահես քեզ, երբ յուրաքանչյուր երկրորդը սովորեցնում է, թե ինչպես է պետք ապրել: Կայքում արդեն տեղադրված են նյութ «Ինչպես պատասխանել քննադատությանը»: Այստեղ կխոսենք շրջապատի կարծիքի մեր ընկալման կամ վերաբերմունքի այլ կողմերի մասին:

 

 

Բազմաթիվ խորհուրդերից, թերևս, ամենակարևորը սեփական ներքին ձայնին վստահելն է: Համաձայնիր, որ քեզանից ավելի լավ քեզ ոչ ոք չի կարող ճանաչել: Եվ վերջնական ընտրության պատասխանատվությունը պետք է ինքդ կրես:

Միշտ հիշիր, որ մարդկանց կարծիքը հիմնված է նրանց անցած ուղու, կյանքի փորձի վրա, որը միշտ չէ, որ դրական է: Դա փաստերով և գիտականորեն չհիմնավորված սուբյեկտիվ կարծիք է, որը երբեմն կարող է նույնիսկ կասկածելի լինել: Եթե ընկերուհիդ վիճել է ընկերոջ հետ և կարծում է, թե «բոլոր տղաները նույնն են», մտածիր, արժե՞ արդյոք կիսել նրա կարծիքը:

Եթե բարդ ընտրության առջև ես կանգնած, ապա լսիր մի քանի կարծիք, վերլուծիր և փորձիր հասկանալ, թե որն է կիրառելի հենց քո իրավիճակում: Կարևոր չէ՝ կօգտվես որևէ մեկի խորհրդից, թե՝ ոչ: Ամենակարևորը լավագույն լուծումը գտնելն է: Իսկ եթե որևէ մեկի կարծիքը քեզ իրոք կօգնի, ապա հարկավոր է նրան շնորհակալություն հայտնել:

 

 

Չափազանց կարևոր է կարողանալ տարբերել մարդկանց անկեղծ ցանկություններն ու վտանգավոր խորհուրդները: Եթե դու արդեն որոշակի հաջողության ես հասել, ոմանք կարող են նախանձել քեզ և փորձել սխալ խորհուրդներով շեղել ճիշտ ճանապարհից: Սովորիր հակադրվել և ժամանակին ասել «ոչ»:

 

Կյանքի կարևոր փուլերում քայլ կատարելիս մենք սկսում ենք մտածել «Իսկ ի՞նչ կասեն իմ մասին շրջապատի մարդիկ»: «Իսկ եթե սխալ քայլ անե՞մ»: Ձախողելու վախը երբեմն փչացնում է իսկական ուրախությունը: Նման դեպքերում մտածիր, թե ինչ տեղի կունենա, եթե դա իրոք կատարվի: Պատկերացրու ամենասարսափելի ելքը և մտածիր, արդյո՞ք դա կտրուկ ազդում է քո կյանքի վրա: Արդյո՞ք բոլորը մինչև կյանքի վերջ կհիշեն դա: Իհարկե՝ ոչ: Բոլորն էլ ունեն թերություններ և սխալներ, բայց մարդիկ դրանց նորմալ են վերաբերվում: Իսկ իրականում մենք արագ մոռանում ենք ուրիշի հետ կատարվածը, բայց երկար հիշում այն, ինչ կատարվել է մեզ հետ:

 

«Մի′ անհանգստացեք, թե ինչ կմտածեն ձեր մասին ուրիշները: Նրանք խիստ զբաղված են մտածելով, թե դուք ինչ եք մտածում նրանց մասին» Արթուր Բլոխ

Ինչ էլ որ լինի, մենք չենք կարող լռեցնել մարդկանց: Յուրաքանչյուր ոք ազատ արտահայտվելու իրավունք ունի: Հարկավոր է հիշել Մայր Թերեզայի իմաստուն խոսքերը.

 

«Կարևոր չէ, թե ով ինչ կասի քո մասին. ժպիտով լսիր և շարունակիր գործդ»:

ՀՀՈՒԱԿ- Հայաստանի Հանրապետություն ուժեղ աղջիկների կուսակցություն

Կուսակացության անդամներ՝ 1-1 կուրս

Ղեկավար՝ Անուշ Հարությունյան

Կուսակցության անդամներ՝

 

  1. Լիլիթ Գրիգորյան
  2. Ռոզա Խաչատրյան
  3. Մելանյա Սարգսյան
  4. Ագապի Օհանյան
  5. Յանա Խաչատրյան
  6. Իզա Նազարյան
  7. Ասյա Եղիազարյան
  8. Էլեն Աբրահամյան
  9. Թամարա Մանուկյան  
  10. Աննա Հովսեփյան   
  11. Բելա Մարտիրոսյան
  12. Վիկտորյա Պողոսյան
  13.  Անի Աթաբեկյան
  14. Ժասմինա Վարդանյան
  15. Հրաչուհի  Մանվելյան 
  16. Անահիտ Ղազարյան
  17. Թերեզա Դավթյան
  18. Լինա Կոստանյան
  19. Ջեմմա Զարգարյան
  20. Ռոզա Փուրթոյան

 

Խորհրդանշանը՝

Քոլեջի հիմնախնդիրները՝

1․ Բուժկետ

Առաջակում ենք քոնեջում բուժկետ ունենանք, քանի որ այն անհրաժեշտ է։ Առավել ևս համաճարակի պայմաններում այն առավել անհրաժեշտ է մեզ։ Այն նաև ավելի հարմար կլինի այն ուսանողների համար, ովքեր հեռու են բնակվում, եթե կարելի է ինչ-որ խնդիր լուծել հենց տեղում, ապա ինչու՞ ուսանողներին ուղարկել տուն։

2․ Միջանցքներում գույների պակասը։ 

Քոլեջի միջանցքները բավականին հին են և մռայլ։ Հատակը լիովին քարից է և անապահով։ Առաջարկում ենք միջանցքներում դրվեն զանազան գույնզգույն և հետաքրքիր նկարներ։ Կարելի է նաև մեր ուսանողների ձեռքով նկարած նկարները փակցնենլ։

3․Քոլեջի արտաքին տեսքը

Քոլեջը արտաքինից ընդհանրապես հրապուրիչ տեսք չունի։ Ճիշտ է, վրան կան նկարած նկարներ, սակայն դրանք շատ հին են և գրեթե չեն երևում։ Կարելի է պարզապես վրայից թարմացնել։

4․ Ջերմաչափում

Սեպտեմբեր ամսվա առաջին շաբաթներում մեզ ամեն առավոտ ջերմաչափում էին, բայց հիմա դա վերացել է։ Դա շատ կարևոր գործոն է, քանի որ մենք դեռ չեք հաղթահարել վիրուսը։ Առաջարկում ենք ամեն օր 2-3 ուսանող հերթապահեն և բելերին անխտիր ջերմաչափեն։

5.Վարդակների պակասը

Քոլեջում մենք աշխատում ենք համակարգիչներով և երկար աշխատելուց հետո համակարգիչների մարտկոցները նստում են։ Քանի որ լսարաններում չեն հերիքում վարդակները, մենք առաջարկում ենք ավելացնել 3-4 տեղանի խրոց անցումներ։ Դրանց շնորհիվ շատերը կկարողանան միաժամանակ լիցքավորել իրենց համակարգիչները և ակտիվ մասնակցել դասերին։

6. Նոր բաժիններ 

Քոլեջում կան քիչ բաժիններ մենք առաջարկում ենք ,որ բաժինները շատանան, նաև դրանց մեջ ներառվի իրավաբանական բաժինը։

 

ՔՈԼԵՋԻ ԼԱՎ ԿՈՂՄԵՐԸ

Իրականում քոլեջի դրական կողմերը անթիվ են, բայց փորձել ենք ամենկարևորների մասին գրել։

1․ Ազատություն

Այստեղ բոլորին տրված է ազատություն ամեն հարցում։ Դա իսկապես շատ լավ է և մենք պարզապես չէինք կարող դրա մասին չխոսել։ ՈՒսանողները կարող են դասին ներկայանալ ամեն տեսակի հագուստով, այն հագոստով, որը հեմց իրենց է հարմար։

2․ Դասամիջոցներ

Վերջին տարում, գրեթե ոչ մի կրթական հաստատություններում չի թույլատրվում դասամիջոցներին դասարանից կամ լսարանից դիրս գալ։ Սակայն, դա մեզ թույլատրվում է և մենք դա շատ ենք գնահատում։

3․Ուսուցիչ-ուսանող հարաբերություններ

Այդպիսի հարաբերություններ գրեթե չկան, քանի որ բոլոր ուսուիչները ձգտում են ընկերական լինել բոլոր սովորողների հետ։ Դրա հետ մեկ տեղ, ուսուցիչները բավական խստությամբ են մոտենում ուսանողների սովորելու թեմային։ Նրանք թույլ չեն տալիս, որ այդ ընկերական հարաբերությունները թույլ տան մեզ, որպեսզի այն չսովորելու և ծուլանալու առիթ դառնա։

4. Զանգ 

Քոլեջում դասամիջոցների և դասերի համար տեղեկացնող զանգերը չեն գործում։ Մենք հասկանում ենք, թե ինչ նապտակներով։ Քանի որ այդ զանգը կարող է խանգարել մեր նախադպրոցական երեխաների անդորրը։

 

 

Ֆլորա-Զաբել Հիչքոք Մանգասարյան | 1880-1968թթ.

Flora Zabelle 2948783315 b10a8ac679 o.jpg
🔴Նա համարվում է 20-րդ դարի ամերիկյան համր կինոյի կին աստղերից առաջինը, նաև հայ առաջին բրոդվեյյան կինոդերասանուհին է։
🔴Ֆլորա-Զաբելը հրապարակային ելույթներ չէր ունենում, նա ապրում էր որպես ֆեմինիստ: Հոդվածներից մեկում՝ «Ես ուզում եմ հասկացված լինել», Զաբելը պատմում էր, որ երբ ընտանիքում աղջիկ էին ունեցել, ու ծնվել էր ինքը, բարեկամները շտապել էին ցավակցել պարոն Մանգասարին, դե նա արու զավակի էր արժանի: Զաբելը մեծացել էր կանանցով շրջապատված, տատիկներն ու հորաքույրները կարդում էին ֆրանսիական սիրավեպեր, քաղցրավենիք ուտում, նվագում մանդոլինի վրա ու զվարճանում: Զաբելն ինքն է որոշում, որ այլ բան է ուզում: Եվ ծնողների խրախուսանքն էլ պակաս կանխորոշիչ չէր:
🔴«Ընկճվել կարող են բոլորը», – ասում էր նա, – «բայց դրանից հետո միայն ուժեղներն են կարողանում առավել մեծ ցանկությամբ նետվել առաջ՝ հասնելու իրենց նպատակին»:  

Ֆլորա Զաբել Մանգասարյան-Հիչքոկը ծնվել է 1880 թվականին Կոստանդնուպոլսում, գրող, աստվածաբան և փիլիսոփա Մանգասար Մանգասարյանի ընտանիքում: Հայերի դեմ սկսված հետապնդումների պատճառով Մանգասարյանները 1881 թվականին Կոստանդնուպոլսից տեղափոխվում են ԱՄՆ և հաստատվում Չիկագոյում:

Զաբելի երազանքն էր դառնալ դերասանուհի, և 20 տարեկանում նա մեկնում է Նյու Յորք։ Բրոդվեյում դեբյուտել է 1900 թվականին «San Toy» ներկայացումում Փոփիի (անգլ.՝ Poppy) դերով:

1905 թվականին Ֆլորա Զաբել բեմական անունով կատակերգական ժանրի արդեն ճանաչված բրոդվեյան դերասանուհին ամուսնանում է հանրահայտ ամերիկյան դերասան, Բրոդվեյի թատրոնների աստղ Ռայմոնդ Հիչքոքի հետ: Ամուսնական զույգը ոչ միայն հաջողությամբ խաղում էր միասին թատրոնում, այլև համատեղ բեմադրություններ էր իրականացնում: Ֆլորա Զաբել Մանգասարյան-Հիչքոքը նաև առաջին կին աստղերից մեկը դարձավ ամերիկյան համր կինոյում՝ խաղալով մի քանի կատակերգական ֆիլմերում:

1929 թվականից՝ ամուսնու մահից հետո, նա սկսում է հազվադեպ երևալ բեմում և նկարահանվել կինոյում: Սկսել է զբաղվել հագուստի դիզայնով, դարձել է Jacques Bodart Inc. ընկերության համագործակիցն ու դիզայները։ Ֆլորա Զաբելը մահացել է 1968 թվականին՝ 88 տարեկան հասակում:

Զրույց-քննարկում Աշոտ Բլեյանի հետ

Արցախ-Հայաստան համակեցության մի նոր խորհրդանիշ․․․

Ինչպե՞ս որոշեցիք, որ Արցախից տարհանված ընտանիքներին պետք է կրթահամալիրի քոլեջի և գեղարվեստի դպրոցի կացարաններում ապրելատեղ հատկացնել։

Դժվա՞ր էր արդյոք արցախցիների համար նոր բնակարաններ գտնելը։

Ովքե՞ր օգնեցին արցախցիների նոր բնակարաններում կյանքի համար  անհրաժեշտ պարագաներ գնել կամ նվիրաբերել։

Քոլեջում բնակվող Արցախցի Միշայի և Արտակի ընտանիքները ապրում են 4-սենյականոց բնակարանում։ Կա՞ն արդյոք ինչ-որ պլաններ նրանց ավելի հարմարավետ բնակարան տեղափոխելու համար։

Հին հարևաններ, նոր համակեցություն

 Ի՞նչ ի նկատի ունեիք «Իրար մեջ ապրելու շրջան» ասելով։

Այս վերջին ծանրագույն և ողբերգական պատերազմից հետո, կկարողանա՞նք արդյոք 20-30տարի , ավելի շուտ կամ ավելի ուշ ունենալ բարեկամական հարաբերություններ հարևան Ադրբեջանի հետ։

Ինչու՞ որոշեցիք Նոր Տարվա այդ 4-5օրը անցկացնել հենց Սյունիքի Ծղուկ, Սիսիան, Կոռնիձոր, Տեղ, Արավուս բնակավայրերում։

Ատելության խոսք

Ատելության խոսք | Սարգիս Խանդանյան

Բռնությունից զերծ հանրային հարաբերություններ ձևավորելու գործում առանձնահատուկ նշանակություն ունի խոսքը և խոսքի արժեքը: Պատմականորեն խոսքն օգտագործվել է որպես բռնություն հրահրելու, ատելություն ու թշնամանք քարոզելու և հանրային համերաշխությունը խաթարելու գործիք: Այդպիսի խոսքը բնորոշելու համար միջազգայնորեն ընդունվել է «ատելության խոսք» եզրույթը: Սակայն, նախքան դրա սահմանմանն անդրադառնալը, անհրաժեշտ է հիշել մարդու իրավունքների պաշտպանության երկու հիմնարար սկզբունքի: Առաջինը խոսքի և կարծիքի արտահայտման ազատությունն է. այն երաշխավորված է միջազգային իրավունքով և երկրների հիմնական օրենքներով: Թեև խոսքի ազատությունը ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հիմնասյուներից է, սակայն, այն բացարձակ իրավունք չէ, և երբ հատում է այլոց իրավունքի սահմանը, ենթակա է սահմանափակման: Երկների ներպետական օրենսդրությունները և միջպետական դատական պրակտիկան սահմանել են մի շարք դեպքեր, երբ խոսքի ազատությունը կարող է սահամանափակվել, և դրանցից մեկն ատելության խոսքն է: Երկրորդ հիմնարար սկզբունքը մարդկանց իրավահավասարությունն է և խտրականականության արգելքը, որը ևս միջազգայնորեն երաշխավորված է: Խտրականության բացառման սկզբունքը ենթադրում է անձի իրավունքների և ազատությունների որոշակի բացառման, սահմանափակման կամ նախապատվություն տալու արգելք, երբ դրանք պայմանավորված են մի շարք հատկանիշներով՝ մաշկի գույն, ռասա, կրոն, սեռ, տարիք, ազգություն, քաղաքական կամ այլ հայացքներ, գենետիկական կամ սոցիալական հատկանիշներ, հաշմանդամություն, ծնունդ և այլն: Խոսքով արտահայտված խտրականության դեպքում կարող է սահմանափակվել նաև խոսքի կամ կարծիքի արտահայտման ազատությունը:

Ատելության խոսքի ընդհանուր և միասնական սահմանում չկա. միջազգային կազմակերպությունները, իրավական նորմերը, պետությունները հաշվի են առնում մի շարք չափանիշներ, երևույթներ, իրադարձություններ, որոնք տվյալ պահին ազդում են սահմանման վրա: Միջազգային իրավունքի փաստաթղթերն ու մի շարք սուբյեկտներ տարբեր կերպ են մեկնաբանում ատելության խոսքը՝ հիմքում ունենալով խտրականության բացառման սկզբունքը: ՄԻԵԴ-ը ատելության խոսք է համարում արտահայտման այն բոլոր ձևերը, որոնք տարածում, հրահրում, նպաստում կամ արդարացնում են ռասայական ատելությունը, օտարատյացությունը, հակասեմիթիզմը կամ անհանդուրժողականության վրա հիմնված այլ ձևեր՝ անհանդուրժողականությունը, որն արտահայտվում է ագռեսիվ ազգայնականությամբ կամ էթնոցենտրիզմով, խտրականությամբ և թշնամությամբ՝ փոքրամասնությունների, ներգաղթյալների և ներգաղթյալներից ծագում ունեցող մարդկանց նկատմամբ: Սակայն, հաճախ նորմեր մշակող սուբյեկտները խուսափում են «ատելության խոսք» եզրույթն օգտագործելուց, քանի որ համարում են, որ այն շատ հուզական է և կարող է անհարկի սահմանափակել խոսքի ազատությունը: Այդ դեպքում օգտագործվում են մասնավորեցնող հասկացություններ՝ բռնության կամ թշնամանքի հրահրում, նախապաշարմունքների և բացասական կարծրատիպերի քարոզ և այլն:

Ատելության խոսքը սահմանափակելու և կանխարգելելու մեխանիզմները դիտարկելիս՝ պետք է հաշվի առնել, թե որքան է այդ խոսքը վտանգավոր հանրային համերաշխության համար: Մասնագետներն ատելության խոսքը բաժանում են երեք խմբի՝ խոսք, որը պետք է արգելել օրենքով, խոսք, որը կարող է սահմանափակվել օրենքով և խոսք, որը պետք է պաշտպանել օրենքով: Առաջին կետում են ատելության խոսքի ամենածայրահեղ դրսևորումները՝ ցեղասպանության և մարդկության դեմ այլ հանցագործությունների կոչեր, մարդկանց տարբեր խմբերի նկատմամբ բռնության կոչեր և այլն: Երկրորդ տեղում է պակաս վտանգավորություն ունեցող խոսքը, որը կարող է ըստ տարբեր հանգամանքների սահմանփակվել: Խոսքի այն հատվածը, որը պիտի պաշտպանվի, ունի վտանգավորության ցածր աստիճան կամ վտանգավոր չէ, հիմնված է նախապաշարմունքների և կարծրատիպերի վրա, դրա օրինակ է գեղարվեստական խոսքը, անեկդոտները և այլն:

Վերջին շրջանում «ատելության խոսք» եզրույթի ներքո հաճախ տեղավորում են նաև այնպիսի արտահայտություններ և կարծիքի արտահայտման ձևեր, որոնք որոշակիորեն վիրավորական են կամ դուր չեն գալիս մարդու կամ մարդկանց խմբի: Այնուամենայնիվ, այս դեպքերը չեն պատկանում վերը քննարկված ատելության խոսքի դասակարգմանը: Այդպիսի խոսքի օրինակներից են հայհոյանքը, վիրավորանքը, զրպարտությունը, պատմական դեպքերի ժխտումը և այլն: Սրանք էլ կարող են սահմանափակվել օրենքով, սակայն դրանց հանդեպ կիրառելի չեն ատելության խոսքի կանխարգելման մեխանիզմները: Ատելության խոսքի սահմանափակման ամենախիստ միջոցը քրեական պատասխանատվությունն է: Ժողովրդավարական պետություններում քրեական պատասխանատվության են ենթակա ատելության խոսքի ամենածանր դրսևորուոմները:

Խոսքի ազատությունը կարող է սահմանափակվել միայն մի քանի հանգամանքի առկայության դեպքում: Սահմանափակումները պիտի ճշգրտորեն նկարագրված լինեն օրենքով, որպեսզի մարդիկ հնարավորություն ունենան կարգավորել սեփական խոսքը և վարքագիծը: Սահմանափակումները պիտի ունենան լեգիտիմ և հստակ ձևակերպված նպատակ, օրինակ՝ անվտանգությունը, հասարակական համերաշխությունը, հանրային առողջությունը պահպանելը: Պիտի նաև պահպանվի համաչափության սկզբունքը:

Ատելության խոսքի կանխարգելումը ևս չունի միասնական մոտեցում, բայց գոյություն ունեն որոշակի սկզբունքներ, որոնք պետությունները կարող են հանձն առնել: Առաջին հերթին անհրաժեշտ է ամրապնդել և կատարելագործել ազգային օրենսդրությունները: Օրենքը պիտի երաշխավորի խոսքի և կարծիքի ազատությունը և խտրականության բացառումը: Խոսքի ազատության վերաբերյալ դրույթները չպիտի կրեն հռչակագրային բնույթ, այլ պիտի կոնկրետ օրենքներով երաշխավորեն այն: Օրենքներով պիտի ապահովվի մարդկանց իրավահավասարությունը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ Օ Ր Ե Ն Ս Գ Ի Ր Ք

 Ա Ժ Ի Ն  I

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Գ Լ ՈՒ Խ  1.

ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 1.

Ընտանեկան օրենսդրության հիմնական սկզբունքները

 

1. Ընտանիքը, մայրությունը, հայրությունը և մանկությունը Հայաստանի Հանրապետությունում հասարակության ու պետության հովանավորության և պաշտպանության ներքո են:

Պետությունը երաշխավորում է երեխաների իրավունքների առաջնային պաշտպանությունը:

Ընտանեկան օրենսդրությունը ելնում է ընտանիքի ամրապնդման, ընտանեկան հարաբերությունները փոխադարձ սիրո ու հարգանքի վրա կառուցելու, ընտանիքի բոլոր անդամների փոխադարձ օգնության և պատասխանատվության, ընտանեկան գործերին որևէ մեկի կամայական միջամտության անթույլատրելիության, ընտանիքում երեխաների դաստիարակության առաջնայնության, ընտանիքի անդամների կողմից իրենց իրավունքների անարգել իրականացումն ապահովելու, այդ իրավունքների դատական պաշտպանության հնարավորության անհրաժեշտությունից։

Այս կետը ասում է, որ ընտանիքում պետք է լինի փոխադարձ սեր, հարգանք և միմյանց օգնելու ցանկություն։

2. Ճանաչվում է միայն քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրանցված ամուսնությունը:

Ըստ այս կետի պետությունը պարտավոր չէ հոգալ այն ամուսինների ընտանեկան խնդիրները, որոնք օրենքով սահմանված չեն, այսինքն տեղի են ունեցել առանց զաքսի։

3. Կանայք և տղամարդիկ ամուսնանալիս, ամուսնության ընթացքում, ամուսնալուծվելիս օգտվում են հավասար իրավունքներից:

Ամուսնալուծվելիս, ամուսնանալուց և ամուսնության ընթացքում երկու կողմն էլ ունեն հավասար իրավունքներ, կապ չունի մարդու սեռը։

4. Ընտանեկան հարաբերությունների իրավական կարգավորումն իրականացվում է տղամարդու և կնոջ ամուսնական դաշինքի կամավորության, ընտանիքում ամուսինների իրավունքների հավասարության, ընտանեկան հարցերը փոխադարձ համաձայնությամբ լուծելու, նրանց բարեկեցության մասին հոգատարության, ընտանիքի անչափահաս և անաշխատունակ անդամների իրավունքների և շահերի առաջնային պաշտպանությունն ապահովելու սկզբունքներին համապատասխան

Ընտանեկան հարաբերություններում բոլորը ունեն հավասար իրավունքներ։

5. Արգելվում է ամուսնանալիս և ընտանեկան հարաբերություններում սոցիալական, ռասայական, ազգային, լեզվական կամ կրոնական պատկանելության հատկանիշներով քաղաքացիների իրավունքների որևէ սահմանափակում:

Արգելվում է յուրաքանչյուր տիպի խտրականությունը ընտանիքում։

Քաղաքացիների իրավունքներն ամուսնանալիս և ընտանիքում կարող են սահմանափակվել միայն օրենքով և միայն այնքանով, որքանով այդ սահմանափակումը անհրաժեշտ է անձանց պատվի ու բարի համբավի, ընտանիքի այլ անդամների և այլոց առողջության, ազատության, իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության համար։

Երեխաների իրավունքները։

Երեխաների իրավունքները մարդու իրավունքներին վերաբերող առանձին Կոնվենցիայով ընդգծելու համար բազմաթիվ պատճառներ կան:

 

Երեխաները անհատներ են

Երեխաները իրենց ծնողների կամ պետության սեփականությունը չեն, և ոչ էլ ընդամենը դեռևս ձևավորվող մարդիկ. նրանք ունեն մարդկային, ընտանիքի մյուս անդամների կարգավիճակին հավասար կարգավիճակ:

 

Երեխաները կյանքն սկսում են որպես միանգամայն կախյալ էակներ

Երեխաները պետք է հենվեն մեծահասակների վրա՝ ստանալու համար այն հոգածությունն ու ուղղորդումը, որ անհրաժեշտ է իրենց՝ դեպի անկախության տանող ճանապարհին: Մեծահասակների կողմից նման հոգածությունը իդեալական պայմաններում պետք է առկա լինի երեխաների ընտանիքներում, սակայն երբ առաջնային մեծահասակ խնամողները ի վիճակի չեն բավարարելու երեխաների կարիքները: Պետությունը պարտավոր է մշտապես հաշվի առնել երեխայի լավագույն շահը:

 

Կառավարության գործողությունները կամ անգործությունը երեխաների վրա ազդում են առավել զգալի, քան հասարակության որևէ այլ խմբի վրա

Գործնականում կառավարության քաղաքականության յուրաքանչյուր ոլորտ՝ կրթությունից մինչև առողջապահություն, այս կամ այն չափով ազդում է երեխաների վրա: Երեխաներին հաշվի չառնող անհեռատես քաղաքականություն մշակելը բացասաբար է անդրադառնում հասարակության բոլոր անդամների ապագայի վրա:

 

Երեխաների տեսակետները պետք է լսվեն և հաշվի առնվեն քաղաքական գործընթացներում

Երեխաները, որպես կանոն, չեն քվեարկում և, սովորաբար, չեն մասնակցում քաղաքական գործընթացներին: Առանց երեխաների կարծիքներին հատուկ ուշադրություն դարձնելու, ընդ որում՝ այդ կարծիքները արտահայտված լինեն տանը, թե դպրոցում, իրենց համայնքներում և անգամ կառավարությունների առջև, երեխաների տեսակետները մնում են չլսված՝ նրանց վրա ներկայումս ազդող կամ ապագայում ազդելիք բազմաթիվ կարևոր հարցերում:

 

Հասարակությունում տեղի ունեցող բազմաթիվ փոփոխություններ անհամաչափ, հաճախ՝ բացասական ներգործություն են ունենում երեխաների վրա

Ընտանիքի կառուցվածքի վերափոխումը, գլոբալիզացիան, կլիմայի փոփոխությունը, թվայնացումը, զանգվածային միգրացիան, զբաղվածության փոփոխվող միտումները, սոցիալական ապահովության նեղացող ծածկույթը շատ երկրներում ուժեղ ներգործություն ունեն երեխաների վրա: Այս փոփոխությունների ներգործությունը կարող է առանձնապես կործանարար լինել զինված հակամարտությունների և նման այլ արտակարգ իրավիճակներում:

 

Երեխաների առողջ զարգացումը վճռորոշ նշանակություն ունի ցանկացած հասարակության ապագա բարեկեցության հարցում

Զարգացման ընթացքով պայմանավորված՝ երեխաները, ավելի քան մեծահասարկները, առանձնապես խոցելի են կենսական այնպիսի անբավարար պայմանների առումով, ինչպիսիք են՝ աղքատությունը, առողջապահության, սնուցման անբավարարությունը, ապահով խմելու ջրի սակավությունը, բնակության անբավարար պայմանները և շրջակա միջավայրի աղտոտվածությունը: Հիվանդությունների, թերսնուցման և աղքատության հետևանքները հաճախ վտանգում են երեխաների, ուստիև՝ այն հասարակությունների ապագան, ուր նրանք ապրում են:

 

Երեխաների հարցում թերացող հասարակությունը խիստ թանկ է վճարում դրա դիմաց

Սոցիալական հետազոտություններում տեղ գտած եզրահանգումները ցույց են տալիս, որ վաղ տարիքում երեխաների ապրած իրադարձությունները էական ազդեցություն ունեն նրան հետագա զարգացման հարցում:

Երեխայի իրավունքներ

Գ Լ ՈՒ Խ  II

ԵՐԵԽԱՅԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

Հոդված 5. Երեխայի կյանքի իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ունի կյանքի իրավունք:

Պետությունն ու նրա համապատասխան մարմինները ստեղծում են անհրաժեշտ պայմաններ երեխայի ապրելու և զարգանալու համար:

Հոդված 6. Երեխայի անվան և քաղաքացիության իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ծննդյան պահից ունի անվան և քաղաքացիության իրավունք:

Երեխայի ծննդյան փաստն օրենքով սահմանված կարգով գրանցվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի կողմից:

Երեխան քաղաքացիություն է ձեռք բերում, նրա քաղաքացիությունը դադարում է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Հոդված 7. Երեխայի առողջության պահպանման իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ունի առողջության պահպանման և ամրապնդման իրավունք:

Պետական համապատասխան մարմիններն ապահովում են առողջապահական ծառայություններից երեխայի անվճար կամ արտոնյալ պայմաններով օգտվելու հնարավորությունը` ամենամյա առողջապահական նպատակային ծրագրերի շրջանակներում:

(7-րդ հոդվածը խմբ. 19.03.02 ՀՕ-316, լրաց. 25.10.10 ՀՕ-156-Ն)

Հոդված 8. Երեխայի անհրաժեշտ կենսապայմաններ ունենալու իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ունի ֆիզիկական, մտավոր և հոգևոր լիարժեք զարգացման համար անհրաժեշտ կենսապայմանների իրավունք:

Երեխայի զարգացման համար անհրաժեշտ կենսապայմանների ապահովման հարցում հիմնական պատասխանատվությունը կրում են ծնողները կամ այլ օրինական ներկայացուցիչները:

Ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների կողմից երեխայի համար անհրաժեշտ կենսապայմանների ապահովման անկարողության կամ անհնարինության դեպքում պետությունը ցուցաբերում է համապատասխան օգնություն:

Հոդված 9. Բռնությունից երեխայի պաշտպանության իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ունի ամեն տեսակի (ֆիզիկական, հոգեկան և այլ) բռնությունից պաշտպանության իրավունք:

Ցանկացած անձի, այդ թվում` ծնողներին կամ այլ օրինական ներկայացուցիչներին, արգելվում է երեխային ենթարկել բռնության կամ նրա արժանապատվությունը նվաստացնող պատժի, կամ նմանօրինակ այլ վերաբերմունքի:

Երեխայի իրավունքների և օրինական շահերի ոտնահարման դեպքում խախտողը պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Պետությունն ու նրա համապատասխան մարմիններն իրականացնում են երեխայի պաշտպանությունը ցանկացած բռնությունից, շահագործումից, հանցավոր գործունեության մեջ ներգրավելուց, այդ թվում` թմրանյութերի օգտագործումից, դրանց արտադրության կամ առևտրի մեջ ներգրավումից, մուրացկանությունից, անառակությունից, մոլի խաղերից և նրա իրավունքների և օրինական շահերի այլ ոտնահարումից:

Հոդված 10. Երեխայի մտքի, խղճի և դավանանքի ազատության իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ունի մտքի, խղճի և դավանանքի ազատության իրավունք:

Երեխայի հայացքները, համոզմունքները և կարծիքը ենթակա են նրա տարիքին և հասունությանը համապատասխան պատշաճ ուշադրության:

Յուրաքանչյուր երեխա իրավունք ունի ազատորեն արտահայտելու իր կարծիքը, որոնելու, ստանալու և հաղորդելու գաղափարներ ու տեղեկատվություն հաղորդակցության ցանկացած միջոցով: Երեխայի տեղեկատվություն ստանալու իրավունքը կարող է սահմանափակվել օրենքով:

Դավանանքի ազատության և համոզմունքների արտահայտման իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է պետական կամ հասարակական անվտանգության, հասարակական կարգի, երեխայի առողջության, բարոյական նկարագրի կամ այլ անձանց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության համար:

Արգելվում է առանց ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի համաձայնության մինչև 16 տարեկան երեխայի մասնակցությունը կրոնական կազմակերպություններին:

(10-րդ հոդվածը լրաց. 05.11.03 ՀՕ-27-Ն)

Հոդված 11. Երեխայի կրթության իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ունի կրթություն ստանալու և ուսումնական հաստատություն ընտրելու իրավունք:

Պետական համապատասխան մարմինները ստեղծում են անհրաժեշտ պայմաններ երեխայի անհատականության դրսևորման, տաղանդի, մտավոր և ֆիզիկական ունակությունների զարգացման համար` հիմնելով հանրակրթական, մասնագիտական դպրոցներ, մարզական, տեխնիկական և մշակութային ստեղծագործական մանկական կենտրոններ և այլն:

Պետական համապատասխան մարմինները մշակում և իրականացնում են տաղանդավոր երեխաների հայտնաբերման, նրանց դաստիարակության և կրթության կազմակերպման համապատասխան ծրագրեր:

Միջնակարգ կրթությունը պետական ուսումնական հաստատություններում անվճար է:

Յուրաքանչյուր երեխա ունի պետական ուսումնական հաստատություններում մրցութային հիմունքներով անվճար բարձրագույն և այլ մասնագիտական կրթություն ստանալու իրավունք:

Պետական համապատասխան մարմիններն ապահովում են երեխայի կրթության և մասնագիտական պատրաստության համար անհրաժեշտ տեղեկատվության և նյութերի տրամադրման մատչելիություն:

(11-րդ հոդվածը խմբ. 19.03.02 ՀՕ-316)

Հոդված 12. Ընտանիքում ապրելու երեխայի իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ունի ծնողներին ճանաչելու և նրանց հետ համատեղ ապրելու իրավունք` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այն դեպքերի, երբ դատարանի որոշմամբ ծնողներից կամ ծնողից երեխայի բաժանումը համարվում է անհրաժեշտություն` ելնելով երեխայի շահերից:

Պետությունն ու նրա համապատասխան մարմինները նպաստում են ընտանիքի վերամիավորմանը:

Հոդված 13. Երեխայի իրավունքների պաշտպանությունն ընտանիքում

Երեխայի խնամքն ու դաստիարակությունն իրականացվում են հիմնականում ընտանիքում, որոնց պատասխանատվությունը կրում են ծնողները կամ այլ օրինական ներկայացուցիչները, ինչպես նաև պետության կողմից լիազորված պետական մարմինները: Նրանք ստեղծում են անհրաժեշտ պայմաններ երեխայի լիարժեք զարգացման, դաստիարակության, կրթության, առողջության պահպանման, ընտանիքում և հասարակության մեջ ինքնուրույն կյանքի նախապատրաստման համար:

Ընտանիքում երեխայի լիարժեք խնամքը և դաստիարակությունն ապահովելու նպատակով պետությունը և նրա համապատասխան մարմիններն օգնություն են ցույց տալիս ծնողներին կամ այլ օրինական ներկայացուցիչներին` երեխայի բարեկեցությունն ապահովելու համար, խրախուսում են ընտանիքին աջակցող հոգեբանական, մանկավարժական խորհրդատվական ծառայությունների գործունեությունը:

Հոդված 14. Երեխայի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը ծնողների կողմից

Երեխայի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը նրա ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների հիմնական պարտականություններից է:

Երեխայի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտման դեպքում ծնողները կամ այլ օրինական ներկայացուցիչները պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 15. Ծնողների (ծնողի) հետ համատեղ չբնակվող երեխայի իրավունքը

Ծնողների (ծնողի) հետ համատեղ չբնակվող երեխան ունի նրանց (նրա) հետ անձնական կանոնավոր փոխհարաբերությունների և ուղղակի կապերի պահպանման իրավունք` բացառությամբ Հայաստանի Հանրապետության ամուսնության և ընտանիքի օրենսգրքով սահմանված դեպքերի:

Հոդված 16. Երեխայի բնակելի տարածության իրավունքը

Բնակելի տարածության վարձակալի կամ սեփականատիրոջ ընտանիքի անդամ հանդիսացող երեխան ունի այդ վարձակալի կամ սեփականատիրոջ զբաղեցրած բնակելի տարածությունում ապրելու իրավունք` անկախ իր բնակության վայրից:

Երկկողմանի ծնողազուրկ երեխան ունի արտահերթ բնակելի տարածություն ստանալու իրավունք` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 17. Ժառանգություն ստանալու երեխայի իրավունքը

Յուրաքանչյուր երեխա (ներառյալ որդեգրված) ծնողի մահվան, ինչպես նաև դատարանի վճռով ծնողին մեռած հայտարարելու դեպքում, անկախ բնակության վայրից, ունի ժառանգություն ստանալու իրավունք` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:

Հոդված 18. Մշակութային արժեքներին հաղորդակցվելու երեխայի իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ունի իր ժողովրդի պատմությանը, ավանդույթներին, հոգևոր արժեքներին և համաշխարհային մշակույթին հաղորդակցվելու իրավունք:

Յուրաքանչյուր երեխա ունի գեղարվեստական, գիտական և տեխնիկական ստեղծագործության ազատության, մշակութային կյանքին մասնակցելու, իր ունակություններն ու հետաքրքրությունները դրսևորելու իրավունք:

Երեխայի ստեղծագործական հնարավորությունների զարգացման նպատակով պետությունը խրախուսում է ֆիլմերի և տեսաֆիլմերի, հեռուստահաղորդումների թողարկումը, մանկական թերթերի, ամսագրերի, գրքերի հրապարակումը, ապահովում դրանց մատչելիությունը:

Արգելվում է երեխայի առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա բացասական ազդեցություն ունեցող, բռնության և դաժանության պաշտամունք քարոզող, մարդկային արժանապատվությունը նսեմացնող, ընտանիքը վարկաբեկող, իրավախախտումներին նպաստող զանգվածային տեղեկատվության և գրականության տարածումը:

(18-րդ հոդվածը խմբ. 18.11.09 ՀՕ-209-Ն)

Հոդված 19. Երեխայի աշխատանքի իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ունի իր տարիքային հնարավորություններին, զարգացման առանձնահատկություններին և ունակություններին համապատասխան մասնագիտություն ստանալու, օրենքով չարգելված աշխատանքային գործունեություն ծավալելու իրավունք:

Երեխայի հետ աշխատանքային պայմանագիր կարող է կնքվել նրա 16 տարին լրանալուց հետո, բացառությամբ ժամկետային աշխատանքային պայմանագրերի:

Մինչև 16 տարեկան երեխաները կարող են ընդունվել ժամանակավոր աշխատանքի` ծնողներից մեկի (որդեգրողի) կամ հոգաբարձուի (խնամակալի) և խնամակալության և հոգաբարձության մարմնի գրավոր համաձայնությամբ, եթե դա չի խանգարում նրանց ուսուցման գործընթացին:

Երեխան ունի աշխատանքի արտոնյալ պայմանների իրավունք: Երեխայի աշխատանքի ընդունման առանձնահատկությունները, արտոնությունները և պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով:

Արգելվում է երեխային ներգրավել ալկոհոլային խմիչքների, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի, ծխախոտի, էրոտիկա և սարսափ բովանդակող գրականության և տեսաերիզների արտադրության, օգտագործման կամ իրացման մեջ, ինչպես նաև այնպիսի աշխատանքներում, որոնք կարող են վնասել նրա առողջությանը, ֆիզիկական և մտավոր զարգացմանը, խոչընդոտել կրթություն ստանալուն:

(19-րդ հոդվածը փոփ. 05.11.03 ՀՕ-27-Ն, խմբ. 29.11.06 ՀՕ-231-Ն)

Հոդված 20. Երեխայի հանգստի իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ունի հանգստի և ժամանցի, իր տարիքին համապատասխան խաղերին և միջոցառումներին ազատորեն մասնակցելու իրավունք:

Պետական համապատասխան մարմինները խրախուսում են երեխայի հանգստի և ժամանցի կազմակերպումը` ստեղծելով արտադպրոցական, մանկապատանեկան, մշակութային, մարզական, հանգստի և առողջության ամրապնդմանն ուղղված հաստատություններ:

Երեխայի հանգստի կազմակերպման համար նախատեսված նյութատեխնիկական բազայի կրճատմանն ուղղված գործողությունները, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների կողմից համաձայնեցվում են տեղական ինքնակառավարման մարմինների հետ:

Հոդված 21. Միավորումներին անդամակցելու երեխայի իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ունի քաղաքացիների միավորումներին, այդ թվում` հասարակական, մանկապատանեկան կազմակերպություններին անդամակցելու, խաղաղ հավաքներին մասնակցելու իրավունք:

Հոդված 22. Երեխայի պատվի և արժանապատվության պաշտպանության իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ունի պատվի և արժանապատվության իրավունք:

Ոչ մի երեխա անձնական, ընտանեկան կյանքի, գրագրության և հեռախոսային խոսակցության գաղտնիության կամ բնակարանի անձեռնմխելիության իր իրավունքներն իրականացնելիս չի կարող ենթարկվել կամայական, ապօրինի միջամտության կամ իր պատվի և արժանապատվության նկատմամբ ոտնձգությունների:

Ուսումնադաստիարակչական հաստատություններում երեխայի ուսուցումն ու դաստիարակությունն իրականացնող անձանց ու երեխայի փոխհարաբերություններն իրականացվում են փոխադարձ հարգանքի հիման վրա:

Երեխայի պատվի և արժանապատվության դեմ ոտնձգություն կատարած յուրաքանչյուր անձ, ներառյալ ծնողները կամ այլ օրինական ներկայացուցիչները, երեխայի դաստիարակությունը և ուսուցումն իրականացնող այլ անձինք պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 23. Երեխայի անվտանգության ապահովումը

Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է երեխայի անվտանգությունը: Երեխայի անօրինական տեղաշարժը (այդ թվում` այլ պետություններ), առևանգումը, առուծախն առաջացնում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Գ Լ ՈՒ Խ  III

ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԲԱՐԵՆՊԱՍՏ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԵՎ ԾԱՅՐԱՀԵՂ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ

Հոդված 24. Առանց ծնողական խնամքի մնացած երեխայի իրավունքների պաշտպանությունը

Առանց ծնողական խնամքի մնացած երեխան ունի պետության և նրա համապատասխան մարմինների կողմից պաշտպանության, խնամքի, դաստիարակության և օգնության իրավունք: Պետությունն ու նրա համապատասխան մարմիններն ապահովում են նման երեխաների խնամքը և դաստիարակությունը` որդեգրման, խնամակալություն կամ հոգաբարձություն սահմանելու և խնամատար ընտանիքում տեղավորելու, իսկ դրա անհնարինության դեպքում` համապատասխան մանկատներում տեղավորելու միջոցով:

Խնամքի ձևն ընտրելիս հաշվի են առնվում երեխայի դաստիարակության հաջորդականության ապահովումը, մայրենի լեզուն, տարիքը, սեռը և այլն:

Երեխայի որդեգրման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Ելնելով երեխայի, նրա օրինական ներկայացուցիչների շահերից` պետությունը և նրա համապատասխան մարմինները երեխայի կենսապայմանների, առողջական վիճակի գնահատումը կատարում են գաղտնի` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

Երեխան 16 տարին լրանալուց հետո ունի ինքնուրույն ապրելու իրավունք` բավարար կենսապայմանների, պետության և նրա համապատասխան մարմինների կողմից նյութական օգնության և որոշակի պայմանների ստեղծման դեպքում:

(24-րդ հոդվածը խմբ. 16.03.04 ՀՕ-56-Ն)

Հոդված 25. Երեխայի խնամքը և դաստիարակությունը մանկատներում 

(1-ին մասն ուժը կորցրել է 16.03.04 ՀՕ-56-Ն)

Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմինը վերահսկողություն է իրականացնում մանկատներում (անկախ կազմակերպական-իրավական ձևից) երեխաներին տեղավորելու, ինչպես նաև նրանց խնամքի և դաստիարակության համար անհրաժեշտ պետական սոցիալական նվազագույն չափորոշիչների կիրառման նկատմամբ: Մանկատներում երեխաների տեղավորման կարգը և նրանց խնամքի ու դաստիարակության համար անհրաժեշտ պետական սոցիալական նվազագույն չափորոշիչները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Ծնողազուրկ երեխայի անձնական հաշվին փոխանցվում է կենսաթոշակ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Երեխայի ֆիզիկական, մտավոր և հոգևոր ունակությունների լիարժեք զարգացման, նրան ինքնուրույն կյանքի նախապատրաստելու նպատակով մանկատներում, գիշերօթիկ հաստատություններում ստեղծվում են ընտանեկանին մոտ պայմաններ:

Մանկատանը գտնվող կամ տեղավորված և խնամակալի կարիք ունեցող առանց ծնողական խնամքի մնացած երեխայի խնամակալի պարտականությունները, ինչպես նաև այդ երեխայի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն իրականացնում է մանկատան ղեկավարը:

(25-րդ հոդվածը լրաց. 19.03.02 ՀՕ-316, փոփ. 16.03.04 ՀՕ-56-Ն)

Հոդված 26. Հաշմանդամ, մտավոր կամ ֆիզիկական արատ ունեցող երեխայի իրավունքները

Պետությունը և նրա համապատասխան մարմինները հաշմանդամ, մտավոր կամ ֆիզիկական արատ ունեցող երեխային երաշխավորում են անվճար մասնագիտացված բժշկական, արատաբանական և հոգեբանական օգնություն, իր հնարավորություններին համապատասխանող բազային և մասնագիտական կրթություն ստանալու, աշխատանքի տեղավորվելու հնարավորություն, սոցիալական վերականգնում, լիարժեք կյանք` նպաստելով նրա ինքնավստահության ամրապնդմանը, դյուրացնելով նրա մասնակցությունը հասարակական կյանքին: Նման երեխաները կարող են իրենց ցանկությամբ սովորել հանրակրթական դպրոցներում:

Պետությունը և նրա համապատասխան մարմինները նրանց համար ստեղծում են հատուկ մանկատներ, գիշերօթիկ հաստատություններ, իրականացնում են հաշմանդամ երեխաների բուժման հետևանքով նրանց թվաքանակը նվազեցնող սոցիալ-տնտեսական միջոցառումներ, կազմակերպում են հաշմանդամ երեխաների կենսագործունեության համար անհրաժեշտ տեխնիկական սարքերի արտադրությունը և դրանց ձեռքբերումը:

Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով` հաշմանդամ երեխաներն ունեն հաշմանդամության սայլակների, հատուկ պրոթեզաօրթոպեդիկ կոշիկների ու բոլոր տեսակի պրոթեզային իրերի (բացի թանկարժեք մետաղներից պատրաստվող ատամնապրոթեզներից) և հաշմանդամ երեխաների կենսագործունեության համար անհրաժեշտ տեխնիկական այլ սարքերի (առարկաների) անվճար պատվիրման, նորոգման և ստացման իրավունք` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:

(26-րդ հոդվածը լրաց. 19.03.02 ՀՕ-316)

Հոդված 27. Սոցիալական ապահովության երեխայի իրավունքը

Հաշմանդամ և կերակրողին կորցրած երեխան ունի կենսաթոշակ ստանալու իրավունք, որի նշանակման և վճարման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Երեխան ունի նպաստ ստանալու իրավունք, որի նշանակման և վճարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 28. Արտակարգ իրավիճակներում հայտնված երեխայի իրավունքը

Արտակարգ իրավիճակներում հայտնված երեխային պետությունը տրամադրում է անհապաղ և անվճար օգնություն, միջոցներ է ձեռնարկում վտանգավոր գոտուց նրան տեղափոխելու, ընտանիքի հետ վերամիավորելու, անհրաժեշտ բժշկական օգնություն և սպասարկում ցուցաբերելու համար:

Պետությունն ու նրա համապատասխան մարմինները ապահովում են արտակարգ իրավիճակներում հայտնված երեխայի սոցիալական պաշտպանվածությունը` հոգալով նրա առաջնահերթ կարիքները:

Հոդված 29. Ռազմական գործողություններին երեխայի մասնակցության արգելումը

Արգելվում է երեխային ներգրավել ռազմական գործողություններին, զինված ընդհարումներին, ինչպես նաև` երեխաների շրջանում պատերազմի և բռնության քարոզչությունը, մանկական ռազմականացված միավորումների ստեղծումը:

Արգելվում է մինչև 15 տարեկան երեխայի մասնակցությունը ռազմական գործողություններին:

Զինված հակամարտությունների ժամանակ պետությունն ու նրա համապատասխան մարմիններն ապահովում են երեխայի հատուկ պաշտպանությունը:

Հոդված 30. Փախստական երեխայի իրավունքը

Ռազմական գործողությունների և այլ ընդհարումների հետևանքով բնակելի տարածությունից և անձնական գույքից զրկված փախստական երեխան ունի իր շահերի պաշտպանության իրավունք:

Պետությունը և նրա համապատասխան մարմինները միջոցներ են ձեռնարկում երեխայի ծնողների կամ հարազատների որոնման ուղղությամբ, ցուցաբերում են նյութական, բժշկական և այլ օգնություն, անհրաժեշտության դեպքում նրան տեղավորում են բուժկանխարգելիչ, գիշերօթիկ կամ այլ հաստատություններում:

Հոդված 31. Երեխայի իրավունքների պաշտպանությունը նրան պատասխանատվության ենթարկելիս

Երեխան ունի անձի անձեռնմխելիության իրավունք, որը պաշտպանվում է օրենքով: Երեխային չի կարելի ձերբակալել, խուզարկել կամ կալանավորել այլ կերպ, քան սահմանված է օրենքով:

Երեխայի ձերբակալման կամ կալանավորման մասին անհապաղ հայտնվում է ծնողներին կամ այլ օրինական ներկայացուցիչներին:

Ազատազրկման դատապարտված յուրաքանչյուր երեխա ունի օրենքով սահմանված կարգով ազատազրկման դատավճիռը բողոքարկելու իրավունք:

(4-րդ մասն ուժը կորցրել է 05.11.03 ՀՕ-27-Ն)

Արգելվում է երեխային չափահասների հետ միասին կալանքի տակ պահելը:

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում երեխային քրեական պատասխանատվության ենթարկելիս փաստաբանի (հոգեբանի, մանկավարժի) ներկայությունը հետաքննության, նախաքննության և դատաքննության ընթացքում պարտադիր է:

Երեխան պարտավոր չէ ցուցմունք տալ իր, ծնողների կամ մերձավոր ազգականների դեմ:

Արգելվում է որպես վկա ցուցմունքներ վերցնելու կամ սեփական հանցանքը խոստովանելու համար երեխայի նկատմամբ բռնության, սպառնալիքի և այլ ապօրինի գործողությունների կիրառումը:

(31-րդ հոդվածը փոփ. 05.11.03 ՀՕ-27-Ն)

Հոդված 32. Երեխայի իրավունքների պաշտպանությունը հատուկ դաստիարակչական կամ հոգեբուժական հաստատություններում

(Վերնագիրը խմբ. 23.05.11 ՀՕ-204-Ն)

Երեխային հատուկ դաստիարակչական հաստատություն է ուղարկում միայն դատարանը` տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացմամբ:

Երեխան առանց օրինական ներկայացուցչի համաձայնության հոգեբուժական հաստատություն կարող է հոսպիտալացվել միայն դատարանի վճռով` օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:

Հատուկ դաստիարակչական կամ բուժկանխարգելիչ կամ հոգեբուժական հաստատություններում գտնվող երեխան ունի հարգալից վերաբերմունքի, առողջության պահպանման, համապատասխան կրթության և մասնագիտական պատրաստության, ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների, հարազատների և այլ անձանց հետ տեսակցության և նամակագրության իրավունք:

Հատուկ դաստիարակչական հաստատության խնդիրն է երեխային ուղղելը և վերադաստիարակելը:

(32-րդ հոդվածը խմբ. 23.05.11 ՀՕ-204-Ն)

Գ Լ ՈՒ Խ  IV

ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ

Հոդված 33. Երեխայի իրավունքների պաշտպանության տարեկան ծրագիրը

Երեխայի իրավունքների պաշտպանության աշխատանքներն իրականացվում են երեխայի իրավունքների պաշտպանության տարեկան ծրագրերով (այսուհետ` Տարեկան ծրագիր) սահմանված ժամկետներում և կարգով:

Տարեկան ծրագրով նախատեսված աշխատանքների կատարման ծախսերն արտացոլվում են համապատասխան տարվա պետական բյուջեի ծախսերում:

Տարեկան ծրագրի կատարման արդյունքով նախատեսված աշխատանքների թերակատարված մասը ներառվում է հաջորդ տարվա տարեկան ծրագրում:

Հոդված 34. Տարեկան ծրագրի բովանդակությունը և դրա մշակման սկզբունքները

Տարեկան ծրագիրը ներառում է`

ա) ծրագրի հիմնական խնդիրները.

բ) նախատեսված աշխատանքների ծավալները և իրականացման ժամանակացույցը.

գ) նախատեսված աշխատանքների ֆինանսավորման համամասնությունները.

դ) ծրագրի կատարման սկզբունքները և նախատեսված աշխատանքների իրականացման առաջնահերթությունները.

ե) երեխայի իրավունքների պաշտպանության աշխատանքների իրականացման և դրանց ֆինանսավորման (այդ թվում` օտարերկրյա պետություններից և միջազգային կազմակերպություններից ստացված օգնությունների հաշվին) գործընթացի վերահսկողության կարգը.

զ) առողջապահական ծառայություններից երեխայի անվճար օգտվելու և նրա առողջության պահպանման միջոցառումները.

է) երեխայի ֆիզիկական, մտավոր և հոգևոր լիարժեք զարգացման համար անհրաժեշտ կենսապայմանների ապահովման չափորոշիչները, ուղղությունները և հեռանկարները.

ը) հաշմանդամ, մտավոր կամ ֆիզիկական արատ ունեցող երեխաներին հասցեագրված աջակցություն ցուցաբերելու միջոցառումները, ուղղությունները, ծավալները և նախատեսվող արտոնությունները (այդ թվում` անվճար մասնագիտացված բժշկական, արատաբանական և հոգեբանական օգնություն, հաշմանդամ երեխաների կենսագործունեության համար անհրաժեշտ տեխնիկական սարքերի, հաշմանդամության սայլակների, հատուկ պրոթեզաօրթոպեդիկ կոշիկների և բոլոր տեսակի պրոթեզային իրերի անվճար տրամադրում և այլն, բացառությամբ թանկարժեք մետաղներից պատրաստվող ատամնապրոթեզների).

թ) սոցիալական անապահով երեխաներին (այդ թվում` ծնողազուրկներ, չորս և ավելի երեխա ունեցող ընտանիքներ և այլն) հատկացվող օգնության ծավալները և նրանց տրամադրվող արտոնությունները.

ժ) անօթևան կամ ծնողական խնամքից զրկված երեխաների խնամքը և դաստիարակությունը մանկատներում, գիշերօթիկ և ուղղիչ-աշխատանքային հաստատություններում կազմակերպելու ուղղությամբ նախատեսվող միջոցառումները.

ժա) նախատեսված աշխատանքները` ըստ լիազորված մարմինների.

ժբ) երեխաների ամառային հանգիստը կազմակերպելու նպատակով նախատեսվող միջոցառումները (ստացիոնար կամ բակային ճամբարներ և այլն).

ժգ) այլ պայմաններ, որոնք անհրաժեշտ են ծրագրի համակողմանի ներկայացման համար:

Տարեկան ծրագրի հետ կառավարությունը ներկայացնում է նաև դրա կատարումն ապահովող օրինագծերը:

Հոդված 35. Տարեկան ծրագրի կատարման մասին հաշվետվությունը

Տարեկան ծրագրի կատարման մասին հաշվետվությունն արտացոլվում է համապատասխան տարվա պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունում:

(IV-րդ գլուխը լրաց. 19.03.02 ՀՕ-316)

Ժողովրդավարության վերլուծությունը

Ժողովրդավարություն – Նիկա Պողոսյան

Արդի ժամանակներում ամբողջ Երկրի ընդամենը 19% -ն է ժողովրդավարական, բայց որպես իդեալական կառավարման ձև գրեթե բոլոր երկրերը ձգտում են դրան։ Եթե այն լավ բան չլիներ, ոչ ոք չէր ձգտի դրան։ Դրա լավ կողմը այն է, որ ժողովուրդն  է ընտրում իր երկրի կառավարումը։ Ես այն կարծիքին եմ, որ ժողովուրդն է այդ երկրի տերը , բնակիչը,նա պետք է ընտրի,թե ինչպիսին պետք է լինի իր երկիը։ Ամեն քայլ,ամեն որոշում, ամեն ընտրություն համաձայնեցվում է ժողովրդի որոշմամբ և ընտրությամբ։ Այն ունի բազում դրական կողմեր։ Ինձ համար միակ բացասական կողմը այն է, որ մարդիկ կարող են այդ պահին դատել ոչ սառը և կատարել սղալ որոշում, կամ լինելով ոչ մասնագետ, այսինքն քաղաքականությունից ոչինչ չհասկացող, նույնպես կարող են սխալ որոշում կայացնել։

Ժողովուրդ, ժողովրդավարություն…բռնակալություն | Մամուլի խոսնակ - Անկախ հրապարակումների հարթակ

Հաըաստանի Հանրապետությունը ժողովրդավարական երկիր է 1991թվականից,երբ այն անկախացավ,բայց միայն անունով է  այն երկար տարիներ եղել ժողովրդավարական։ Ոչ ոքիս համար էլ գաղտնիք չէ,որ նախկին ղեկավարոիթյան օրոք, երբ գալիս էին ընրությունների ժամանակները, սկսում էին ժողովրդին փող բաժանել,որպեսզի ընտրեն այս կամ այն մարդուն։ Բայց ամեն ինչ փոխվեց այն ժամանակից,երբ ՀՀ-ում տեղի ունեցավ թավշյա հեղափոխություն։

 

ԱՌԱՋ՝

Ժողովրդավարություն - MediaLab Newsroom-Laboratory

ՀԻՄԱ՝

Ժողովրդավարություն. Իրավունք – Անահիտ Հովհաննիսյան