Category Archives: Լանդշաֆտագիտություն

Մարդ- բնություն փոխհարաբերությունը

Մինչև այժմ աստղագետներին հայտնի Տիեզերքում միլիարդավոր տիեզերական մարմինների շարքում միակը, որի վրա գոյություն ունի կյանք դա Երկրագունդն է։Առաջացել են բազմաթիվ բուսական և կենդանական օրգանիզմներ միլիոնավոր տարիների էլոլյուցիոն զարգացման շնորհիվ, նաև վերջապես առաջացել է բանական մարդը։ ՈՒնենալով մտածողություն, դատողություն՝ մարդը տարբերվում է կենսոլորտի մյուս բոլոր օրգանիզմներից։ Եթե մյուսները բավարարվում են բնության տված բարիքներով, ապա մարդը ոչ, նա իր ստեղծած գիտությունների համակարգով բնությունից քամում է առավելագույնը։ Այդ գործընթացով նաև շատ հաճախ խախտում է բնության հավասարակշռությունը, փոխելով այդ միջավայրը իրեն ավելի հարմար և ձեռնտու ուղղությամբ։ Շատ դեպքերում մարդը ներգործելով բնության վրա՝ ավերելով այն դարձրել է անպտուղ ու իր համար ոչ պիտանի։

Սակայն, բնությունն ունի ինքնակարգավորվող և ինքնավերականգնվող մի հիանալի ունակություն։ Եղել են բնության կանոնավոր զարգացման խախտումներ, որը բնությունը ժամանակին կարգավորել է և վերականգնել խախտվածը։ Ցավոք այդ վերականգնման գործընթացը և ունակությունները անսահման չեն։ Երբեմն մարդու տված վնասը այնքան մեծ է լինում, որ ինքնավերականգնումը անհնար է դառնում բնության համար, և բնությունը պատժում է մարդուն։

20րդ դարի սկզբին Երկրագնդի բնակչության թիվը եղել է 1.5մլրդ, իսկ նույն դարի վերջին հատեց 6մլրդի սահմանը։ Մարդ- բնություն հասկացությունը առաջացավ այն ժամանակ, երբ բոլորը սկսեցին ձգտել բարեկեցիկ կյանք վարել, հարստանալ, իսկ դա իհարկե կարելի է վերցնել բնությունից։

Այժմ մարդ-բնություն հասկացությունը այնքան է սրվել, որ երկու հակադիր միտում է ձևավորվել՝

1. Պահպանել բնությունը, նրա կենսաբազմազանությունը

2. Վերափոխել բնությունը մարդու համար հարմար տարբերակով։

Ստացվում է, որ բնության պահպանումը անհամատեղելի է մարդկային հասարակության զարգացման, տեխնոլոգիայի առաջընթացի հետ, քանի որ մարդկային հասարակությունը մտադիր է հարատևել և առաջադիմել, ապա բնությունից պետք է վերցնել իրեն անհրաժեշտ բոլոր պարագաները, ուստի պետք է արմատապես վերափոխել բնությունը։ Միևնույն ժամանակ անհայտ է, որ բնության անպլանային վերափոխումը տանում է դեպի կործանման։

Ներկայումս ամենավտանգավոր երևույթը համամոլորակային բնույթի ջերմոցային էֆեկտի ազդեցությունն է։ Աշխարհում տարեկան արտադրվում է 15մլրդ տ վառելանյութ, որից մթնոլորտ են արտանետվում ածխաթթու և այլ ջերմոցային գազեր։ Դրանց ազդեցությամբ բարձրանում է երկրի մակերևույթի և նրան շփվող օդի տարեկան միջին ջերմաստիճանը։ Այս պարագայում ուժեղանում է սառցադաշտերի հալքը՝ օվկիանոսի մակարդակը կբարձրանա 65մ-ով։Բոլորը գիտակցում են, որ վառելանյութի օգտագործումը կործանարար է, թվում է թե դրանից փրկություն չկա։ Մարդը պետք է գտնի վառելիքի այլընտրանքային տարբերակ և կգտնի։

Անհրաժեշտ է նաև սահմանափակել բնակչության աճը։ Երկրի վրա ունենալ այնքան բնակչություն, որքան արտադրվում են սննդամթերք։

Օր. Հիմնականում բնակչության բուռն աճ նկատվում են հետամնաց երկրներում։ Ուրեմն այդ երկրները պետք է զարգանան այն աստիճան, որ հասնեն զարգացած երկրների մակարդակին, այդ դեպքում բնակչության աճը կնորմալանա։

Մարդ- բնություն հասկացությունը լուծելի է, և 21րդ դարում այն պետք է զգալիորեն մեղմանա։

Բնության պահպանություն- ֆիլմի վերլուծություն

Ֆիլմը ընդհանուր բնապահպանության մասին էր, այն փաստերով և հստակ թվերով մարդկանց հնարավորություն է տալիս հասկանալ, թե ինչքան մեծ վնաս ենք տալիս բնությանը և նաև ինքներս մեզ։ Պետք է ամենքս հասկանանք, թե ինչ երջանկություն է ապրել այնպիսի մոլորակի վրա, ինչպիսինն է Երկիրը։ Քանի որ այն մեր տունն է մեր ապաստանը և մենք պարտավոր ենք գոնե փորձել ավելի չախտոտել և պահպանել մաքրությունը։

See the source image
Օրինակ տարեկան մահանում են միլիոնավոր մարդիկ, որոնց 40%-ի մահվան պատճառը երկրի ախտն է։Եվրոպայում 225հազ մարդ տարեկան մահանում է թունավոր գազերի պատճառով։

See the source image

.Անզգուշությամբ կամ մտածված, տարեկան համաշխարհային օվկիանոս են նետում մոտավոր 10մլն տոննա նավթ։

See the source image

. Ժամանակակից մարդը օրական 2կգ աղբ է իր ետևից թողնում, 30կգ շաբաթական և 900կգ ավելի տարեկան։ Որոնցից ընդամենը 20%-ն է վերամշակվում։

See the source image

. Ամազոնի տռոպիկական անտառների կեսը կվերանա արդեն իսկ 2030թ։

See the source image

. 36մլն ռուսաստանցի ապրում են այնպիսի քաղաքներում,որտեղ օդի աղտոտվածությունը 10 անգամ գերազանցում է սանիտարական նորմաներին։

See the source image

.Ակուլաների քանակը կրճատվել է 90%ով։

See the source image

. 2015թ էկալոգիայի ախտոտվածության պատճառով առաջացած հիվանդությունից մահացել է 9մլնմարդ, այն 3անգամ ավելի շատ է, քան սպիդից, տուբերկուլոզից և մալերիյից միասին վերցրած։

See the source image

ԵՒ այս ամենը մարդու սարսափելի վերաբերմունքի արդյունքն է իր կանաչ տան հանդեպ։

Լանդշաֆտային թաղանթը և նրա բաղադրիչները

Թեմա 3

Կարդալ նյութի 12 էջում գտնվող դասախոսությունը:

Այնուհետև սխեմատիկ ձևով, տարբեր գույներով պատկերել բոլոր թաղանթները: Տեղադրել բլոգում:

Երկրաբանական հիմքը

Երկրաբանական հիմքը լանդշաֆտային թաղանթի հիմքն է, որի վրա մենք կատարում ենք տարբեր աշխարհագրական երևույթներ և ապրում ենք ։

Հողային բաղադրիչ 

Այն ինչպես մարդու համար, այնպես էլ կարևոր նշանակություն ունի լանդշաֆտագիտության մեջ։ Հողը արհեստականորեն ստեղծելն անհնար է, այն լինում է միայն բնական ճանապարհով տտեղծված։

Ռեիլեֆը որպես լանդշաֆտի բաղադրիչ 

Տեղի բարձրությունը բավականին կարևոր է ռեիլեֆի մեջ։ Լեռների թեքությունը, մասնատման կտությունն ու լանջերի կողմնադրությունը։

Կլիմայական բաղադրիչ 

Արգելակման ճառագայթումը, օդային զանգվածները, խոնավությունը, ծովի մքտիկությունը կլիմայի հիմնական բաղադրիչներն են։

Ջրերը 

Ջուրը շատ կարևոր նշանակություն ունի մարդկանց, կենդանիների և բույսերի համար: Եթե օվկիանոսներում, ծովերում, լճերում չկա ջրի շրջանառություն, ապա այդ օրգանական աշխարհն աղքատ է:

Կենսոլորտ 

Երկրագնդի վրա կենսոլորտն ամենուրեք է: Կենսոլորտում կա բիոտա ,հասկացությունը,, , որը բույսերի և կենդանիների միասնությունն է: Կենսոլորտը ամենից ինտենսիվ զարգացել է կարբոնի ժամանակաշրջանում:

Անթրոպոգեն բաղադրիչ 

Այս բաղադրիչի կենտրոնում կանգնած է մարդը: Մարդը շատ վնասներ է հասցնում բնությանը, ոչնչացնում է անտառների 70 %- ը, և շատ ռեսուրսներ է վատնում:

 

Լանդշաֆտագիտության ուսումնասիրության մեթոդները

Թեմա 2

  1. Ուսումնասիրել նյութի 8 էջում տեղադրված դասը:
  2. Բլոգում տեղադրել յուրաքանչյուր մեթոդի մասին կարճ բացատրություն
  3. քննարկել խմբերում յուրաքանչյուր մեթոդը

 

1Ստացիոնար և կիսաստացիոնար մեթոդներ։

Երբ մի ամբողջ համալիր ստեղծում է մշտական գործող կայան և ամեն օր, տարիներ շարունակ դիտարկումներ են կատարում և գրանցում են տվյալները։

2Դաշտային հանույթի մեթոդ։

Դաշտային հանուն մեթոդը լանդշաֆտագիտության ամենահիմնական մեթոդն է։ Այն արշավախմբերով մշակում են ծրագիր և դուրս են գալիս դաշտ քարտեզագրելու և դիտարկումներ կատարելու նպատակով։

3Փորձագիտական մեթոդ։

Սա գործածվում է մեզ հարկավոր գործողությունները և նյութերը ուսումնասիրելու ժամանակ։

 

4. Լաբորատոր մեթոդ

Այս մեթոդի ժամանակ լաբորատորիաներում փորձարկում են տարբեր նյութեր, փորձում են կիրառել դրանք և հասկանալ այդ նյութերի փոխազդեցությունները ։

5. Համեմատական մեթոդ

Սրանով կարելի է համեմատություններ կատարել տարբեր օբյեկտների միջև գտնելով դրանց տարբերություններն ու պատճառները։

6. Քարտեզագրման մեթոդ

Քարտեզագրման մեթոդը կիրառվում է հենց քարտեզների վրա։

7. Աէրոտիեզերական լուսանկարների վերծանման մեթոդ

Այս մեթոդը գործածվում է օբյեկտները ավելի լավ ուսումնասիրելու համար։

8. Նկարագրական մեթոդ

Այս մեթոդը հին է։ Հիմա այն օգտագործվում է յուրաքանչյուր բան նկարագրելու և բացատրելու համար։

9. Երկրաինֆորմացիոն մեթոդ

 Լանդշաֆտագետը պետք է ինֆորմացիա կուտակի և դրանից եզրակացություններ անի։

10. Գծանկարչական մեթոդ

Երբեմն անհրաժեշտ է այս մեթոդը կիրառել առարկաների վրա, որպեսզի դրանց նոր գծագրություն, նոր տեսք և նոր շունչ տանք։

 

11. Վերադրման մեթոդ

Օգտագործվում է մի քանի ուսումնասիրություններ համադրվում են

12. Երկրաֆիզիկական մեթոդ

Այս մեթոդով ուսումնասիրվում է լեռնալանջերի տեղատարման գործընթացը։ Սա նաև սերտորեն կապված է երկրի ձգողական ուժի հետ, իսկ ձգողական ուժը ուսումնասիրում է երկրաֆիզիկան։

 

13. Երկրաքիմիական մեթոդ

Այս մեթոդը գործածվում է քիմիական տարրերն ուսումնասիրելուց։ Այստեղ օգտագործում են նաև կենսաքիմիական մեթոդը։

 

14. Հնէլանդշաֆտագիտական մեթոդ

Այս մեթոդով պարզում են, թե ինչպես է եղել լանդշաֆտը, նրա զարգացումը տարբեր ժամանակներում։

 

15. Քանակական մեթոդ

Այս մեթոդն արտահայտում է նյութերի և երևույթների մեծությունը և քանակը։

 

16. Մաթեմատիկական մեթոդ

Մեթոդի էությունն այն է, որ բնական բոլոր երևույթները կատարվում են մաթեմատիկական, հաշվողական կերպով։

 

17. Մոդելավորման մեթոդ

,,Մոդելը,, ֆրանսիական բառ է, որը նշանակում է նմուշ։ Մոդելավորումը այն գործընթացն է, որը ստեղծում է այս կամ այն երևույթի, առարկայի օրինակը։

 

18. Հաշվեկշռային մեթոդ

Կանխատեսումներ անելու համար հիմնականում գործածվում է հաշվեկշռային մեթոդը։

 

19. Վիճակագրական մեթոդ

Մեթոդը գործածվում է տարբեր երևույթների, առարկաների, իրավիճակների վերլուծության մեջ և ներկայացնում է վիճակագրություն։

Լանդշաֆտագիտություն

Թեմա 1

  1. Կարդալ նյութի 2-3 էջի Դասախոսություն 1-ը: Պատասխանել հետևյալ հարցերին՝

Ինչ է ուսումնասիրում լանդշաֆտագիտությունը:

Լանդշաֆտագիտությունը դասում ենք բնական գիտությունների շարքին, և այն ուսումնասիրում է աշխարհագրական լադշաֆտը։

Որոնք են լանդշաֆտագիտության խնդիրները:

Նրա խնդիրն այն է, որ երկիրը դիտել որպես մի բարդ, բազմաթիվ գործոններով հյուսված համակարգ, այն ճանաչել բազմակողմանիորեն, որպեսզի ոչ մի բաց տեղ չմնա։

Ինչ է լանդշաֆտը;

Այն գերմանական բառ է, որը նշանակում է տեղամաս։ Մինչև 20րդ դարը այն հենց այդպես էլ օգտագործել են, բայց 20րդ դարից հետո այն ստացել է բնական տարածքային համալիր իմաստը։