Monthly Archives: August 2021

Ամառ 2021☀️

      ԱՄԱՌ✨

Եվս մեկ ամառ կթողնենք մեր հիշողությունների տաք անկյունում☀️։ Շատ արագ անցավ այս տարվա ամառը, բայց ես բողոքելու տեղ չունեմ, ես իսկապես հրաշալի ամառ եմ անցկացրել🙂։ Օրս համարում էի հաջողված, եթե տեսնվում էի ընկերներիս հետ, իսկ ես գրեթե ամեն օր հանդիպում էի նրանց հետ😁։
Եղան և՛ լավ և՛ վատ պահեր, բայց դե բնականաբար լավերը ավելի շատ էին։ Հույս ունեի, որ գոնե այս տարի կմեկնեմ այլ երկիր, բայց ցավոք նորից չստացվեց։
Ծանոթացա շատ շատ լավ մարդկանց հետ, եղբորս ճանապարհեցի բանակ, ավարտած դասարանով նշեցինք մեր բաց թողած վերջին զանգի ավելի մատչելի տարբերակը։ Այն մեզ հնարավորություն տվեց առաջվա պես մտերմանալ և կապնվել միմյանց հետ։
Ես շատերի նման չեմ ուզում ամառը անվերջ տևի, քանի որ անհամբեր սպասում եմ դասերի սկսվելուն, որպեսզի նորից տեսնվեմ ընկերներիս հետ և ձեռք բերեմ նորերին։ Անհամբեր սպասում եմ մեր արշավների սկսելուն😍։ Համենայն դեպս ես համարում եմ այս ամառը ստացված✅🙃❤️.

 

День Сурка- ֆիլմ

Ֆիլմը դիտեցի միայնակ։ Այն մի մարդու մասին էր, ով անընդհատ նույն օրը ապրում էր կրկին ու կրկին։ Փետրվարի երկու՝ օր, որը ստիպեց այդ մարդուն՝ Ֆիլին, 180° փոխվել, փոխվել դեպի լավը։ Ի սկզբանե նա ինքնասիրահարված, դժգոհ, իրենից ոչինչ չներկայացնող, ձանձրալի անձնավորություն էր, ով հենց այնպես ուզում էր հասնել իր գործընկերուհուն, ամեն հնարավոր և անհնար տարբերակ փորձում ու փորձում էր իր նպատակին հասնելու համար։ Դե իհարկե այդ աղջկան հասցնելը չափազանց դժվար էր։ Հանուն նրա Ֆիլը զբաղվեց ինքն իրենով, դարձնելով սեփական անձը ավելի բարի, բանիմաց, խելացի և զարգացած։ Կարծում եմ, նա հենց այնպես չէր ապրում այդ օրը մի քանի տասնյակ անգամ, շա՜տ երկար և կարևոր օր էր։ Այդ ամենը տեղի ունեցավ սեփական եսը փոխելու նպատակով։ ԵՒ, երբ նա լիովին փոխվեց և կարողացավ աղջկա սիրտը շահել օրերն արդեն սկսեցին փոխվել։ Ես մի բան շատ լավ հասկացա այս ֆիլմից, որ ամեն պահը մենք պետք է օգտագործենք սեփական անձը ավելի լավը դարձնելու համար, և միայն այդ ժամանակ մենք կկարողանանք մեր բոլոր ցանկություններին հասնել։ Երբեք պետք չէ բավարարվել եղածով։