Category Archives: Էկոլոգիա

Էկոլոգիա-քննության հարցաշար

  1. Բնապահպանական միջազգային կազմակերպությունների լոգոները։
  2. Էկոլոգիական և էթիկական նշանները։
  3. Բնական միջավայրի ախտոտման տեսակները։
  4. Երևան քաղաքի արձանները, թվարկել Երևանի 10 արձան։
  5. Էկոհամակարգ։ Ի՞նչ է էկոհամակարգը։
  6. Էկոտուրիզմ։ Ի՞նչ է էկոտուրիզմը։
  7. Թվարկել ՀՀ մարզերը և յուրաքանչյուր մարզում անվանել մեկ մշակութային արձան։
  8. Ներկայացնել մեկ խաղ, որը կզարգացնի երեխայի պատկերացումները էկոլոգիայի կամ բնագիտության ոլորտում։
  9. Տրված էկոլոգիական մի քանի նախադասություն ձևափոխեք այնպես, որպեսզի Ձեզ հասկանա 5 տարեկան երեխան։
  10. Ի՞նչ է ազիմուտը, ներկայացնել բանաձևը, և կատարել տրված առաջադրանքը։
  11. ՀՀ կարմիր գիրքը։ Հատուկ պահպանման տարածքները։
  12. ԳՄՈ։ Ի՞նչ է ԳՄՈ-ն։
  13. Թունավոր կոսմետիկ միջոցներ։ Պարզել արդյոք տրված կոսմետիկ միջոցը թունավոր է, թե՞ ոչ։

Հողային ռեսուրսները և դրանց օգտագորգործման առանձնահատկությունները

Երկրագնդի հողային ռեսուրսները կազմում են համաշխարհային հողային ֆոնդը՝ մոտ 13 մլրդ 400 մլն հա: Դա հավասար է երկրագնդի ընդհանուր մակերեսի 26%-ին, իսկ ցամաքային մակերեսի՝ 90%-ին (մնացած 10%-ը կազմում են Անտարկտիդան, Գրենլանդիան և բևեռային շրջանների փոքր կղզիները):

Գյուղատնտեսության կողմից օգտագործվող, ինչպես նաև անատառներով ու թփուտներով զբաղեցրած հողերն ընդունված է անվանել արդյունավետ հողեր:

Մյուս հողերը, ինչպիսիք են՝ բնակավայրերի, ճանապարհների, այլ կառույցների տակ գտնվողները, ճահիճները, անապատները, տունդրան, սառցադաշտերը, բարձրալեռնային լերկ տարածությունները, անարդյունավետ և մասամբ արդյունավետ հողերն են: Արդյունավետ հողերը կազմում են համաշխարհային հողային ռեսուրսների 65%-ը՝ 8.7 մլրդ հա: Մնացած 35%-ը (.4.7 մլրդ հա) մասամբ արդյունավետ և անարդյունավետ հողերն են, որոնք պիտանի չեն մարդուն անհրաժեշտ կենսամթերքներ ստանալու համար:

Այսպիսով, համաշխարհային հողային ֆոնդի առավել արժեքավոր մասը արդյունավետ հողերն են, այսինքն՝ գյուղատնտեսական և անտառային հանդակները:

Մարդիկ ակտիվորեն և ավելի մեծ արդյունավետությամբ օգտագործում են գյուղատնտեսական հողահանդակները: Իսկ դրանք կազմում են համաշխարհային հողային ֆոնդի մոտավորապես 1/3-ը, ճիշտ այնքան, ինչքան գյուղատնտեսության համար ոչ պիտանի, այսինքն՝ անարդյունավետ և մասամբ արդյունավետ հողերն են: Դրանցից վարելահողեր են 1.4 մլրդ հա (համաշխարհային ընդհանուր ֆոնդի ընդամենը10%-ը), բազամամյա տնկարկներ (այգիներ և պլանտացիաներ)` 0.1 մլրդ հա(0.3%), արոտավայրեր ու խոտհարքեր՝ 3.1 մլրդ հա (24%):

Գյուղատնտեսական հողերի բաշխումը երկրագնդի վրա խիստ անհավասրաչափ է և պայմանավորված է բնական պայմաններով, տարածքի յուրացվածության աստիճանով, բնակչության խտությամբ և մի շարք այլ ցուցանիշներով:

Բնակչության մեկ շնչի հաշվով գյուղատնտեսական հանդակների տարածությունն, օրինակ, Ավստրալիայում հավասար է 33 հա, Արգենտինայիում՝ 6 հա, Ճապոնիայում՝ 0.05 հա, Եգիպտոսում՝ 0.06 հա, ՀՀ-ում՝ 0.13 հա:

Հազարամյակների ընթացքում մարդն անընդհատ ընդարձակել է օգտագործվող հողատարածությունները: Միաժամանակ բարձրացրել է դրանց օգտագործման ինտեսիվությունը:

Հողօգտագործման էքստենսիվ և ինտենսիվ ուղիների համատեղ զարգացման շնորհիվ նորանոր հողատարածություններ են ընդգրկվել գյուղատնտեսական արտադրության ոլորտ, միաժամանակ բարձրացել է դրանց բերրիությունը:

Սա հողոգտագործման բնագավառում նկատվող միտումներից մեկն է: Բայց ներկայումս այդ միտումը, ցավոք, տիրապետող չէ:

Ավելի ուժեղ է հակառակ միտումը, երբ մարդու ոչ խելացի գործունեության հետևանքով տեղի է ունենում հողերի վատթարացում` ընկնում է դրանց բերրիությունը, և ընդարձակ հողատարածություններ գյուղատնտեսության համար դառնում են ոչ պիտանի:

Գիտնականների տվյալների համաձայն երկրագնդի ցանքատարածություններից էրոզիայի պատճառով տարեկան կորչում է 24 մլրդ տոննա արգավանդ հողի շերտ: Դա ավելին է, քան նոր առաջացող շերտը: Դա նշանակում է, որ ամբողջ երկրագնդի մասշտաբով նոր հողագոյացման պրոցեսն ավելի դանդաղ է ընթանում, քան մշակվող հողերի դեգրադացիան:

Միջազգային կազմակերպությունների տվյալներով ամեն տարի էրոզիայի պատճառով գյուղատնտեսական շրջանառությունից դուրս է գալիս 6-7 մլն հա արգավանդ հող: Դա ավելի քան երկու անգամ գերազանցում է ՀՀ տարածքը:

Տարբեր բնակլիմայական պայմաններում, կախված հողօգտագործման բնույթից և գյուղատնտեսության վարման մակարդակից, էրոզիայի պատճառները տարբեր են:

Անտառներից ազատված տարածքները հեշտությամբ ենթարկվում են ջրային էռոզիայի: Մերկանում են մայրապարները, և բերրի հողերի փոխարեն առաջանում են մեռյալ տարածքներ:

Հողի ինտեսնսիվ էրոզիայի պատճառներից է արոտավայրերի գերարածեցումը, երբ խախտվում է հավասարակշռությունը արածեցման արագության և բուսականության վերաճի միջև: Ի վերջո, ամբողջովին ոչնչանում է բուսածածկը և հսկայական հողատարածքներ վերածվում են անապատների:

Այժմ արդեն երկրագնդի վրա որոշ գիտնականների տվյալներով մարդածին անապատները զբաղցնում են 9 մլն քկմ: Դա ավելինէ, քան բնական անապատների մակերեսը:

Էրոզիայից բացի գյուղատնտեսությանը մեծ վնաս է հասցնում հողերի աղակալումը: Հողերի աղակալում տեղի է ունենում ոռոգման նորմերը խախտելու դեպքում:

Ինքնաստուգում

1. Առաջին օգնություն սննդային թունավորումների ժամանակ։ 

Մարդ չի կարող ապրել առանց սնունդ ընդունելու, բայց ցավոք երբեմն անորակ սնունդ օգտագործելիս կարող է առաջանալ սննդային թունավորում։ Դրան կարող է նպաստել նաև կլիման կամ մարդու իմունիտետը։ Այդպիսի դեպքերում տուժածին պետք է շատ ջուր խմեցնել, որպեսզի նրա մոտ բլսում առաջանա և թունավոր նյութերը դուրս գան օրգանիզմից։ Եթե դա չի օգնում ապա պետք է շտապ դիմել բժշկին։

2. ԳՄՕ-ի պարունակությունը սննդի մեջ, ո՞րն է ԳՄՕ-ն, ո՞ր կազմակերպությունն է ԱՄՆ-ում արտադրում ամենաշատ ԳՄՕ ապրանքները։ 

ԳՄՕ- գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմ։ Այն սննդի մեջ ավելացնում են, որպեսզի սնունդը դառնա ավելի գեղեցիկ և երկարակյաց։ Իհարկե, այն վնաս է մարդու օրգանիզմի համար և գրեթե ամեն սննդում ԳՄՕ-ն պարունակում է։ ԳՄՕ-ի ներարկման ժամանակ օգտագործում են այլ կենդանիների գենետիկային միացություններ։ ԳՄՕ օգտագործում են ոչ միայն սննդի մեջ այլև բույսերի։

 

3. ՀՀ արգելոցները և արգելավայրերը։ 

ՀՀ-ում կա ընդամենը   3 արգելոց՝ Խոսրովի անտառը, Շիկահողի արգելոցի  և Էրեբունի արգելոցը։

4. Էկոլոգիական հետքը ի՞նչ է, ինչպե՞ս է որոշվում։

Էկոլոգիական հետքը այն է, երբ օրգանիզմը իր ետևից ինչ-որ հետք է թողնում բնության և երկրագնդի վրա։ Այն կարող է լինել ինչպես դրական այդպես էլ բացասական հետք։ Բայց ցավոք բացասական հետքերն ավելի շատ են։ Օրինակ կենդանիները և բույսերը իրենց մահից հետո խառնվելով հողի հետ դառնում են հումուս, դա դրական հետք է։ Բայց կան շատ շատ բացասական էկոլոգիական հետքեր, որոնք կատարվում են հենց մարդու կողմից։ Լճերի, գետերի, ծովերի և օվկիանոսների աղտոտում, պլաստիկ շշերի թափոններ ամենուր, օդի աղտոտում, ծառահատություն, անտառների վերացում, կենդանիների սպանություն, օզոնային շերտի վնասվածքներ, այդ ամենը կատարվում է հենց մարդու կողմից։ Վերջին հարյուրամյակում մարդը փորձում է որոշ չափով վերականգնել այդ ամենը, բայց այն ամբողջովին դրական դարձնելը դեռևս անհնար է, քանի որ մարդիկ ունեն այդ ամենի մեջ եկամուտ։ Եթե դադարեցվեն աշխատանքները գործարաններում, թռիչքները դեպի տիեզերք(դրա շնորհիվ է օզոնային շերտը վնասվել), ապա մարդիկ կմնան ուղղակի անգործ։ Այսպիսով մարդը շատ վատ հետք է թողել և շարունակում է թողնել երկրագնդի վրա։

5. ՀՀ խոտաբույսերը, դեղաբույսերը։ 

Հայաստանը հարուստ է բազմաթիվ խոտաբույսերով և դեղաբույսերով։ Դեռևս շատ վաղուցվանից մարդիկ բույսերը օգտագործել են որպես դեղամիջոց։

Մասուրը միզամուղ է, ճնշման ու երիկամների համար։

Նանան օգնում է ճնշման ու ստամոքսի խանգարման ժամանակ։

.Երիցուկը օգտագործում են բերանի բորբոքման համար և աչքերին թրջոցներ են դնում  բորբոքման ժամանակ

.Նռան կեղևի թուրմոը օգտագործում են բոլոր տեսակի բորբոքման ժամանակ և լվացում են անում։

 

Երևան քաղաքի հիմնախնդիրները

1.Շներ
Ես անչափ շատ եմ սիրում կենդանիներին, հատկապես շներին, բայց ցավոք շները Երևան քաղաքում շատ մեծ էկոլոգիական վնաս են տալիս։ Նրանք աղբամանի միջից աղբը հանում են, տանում այլ վայր, քրքրում և աղտոտում մեր քաղաքը։ Իմանալով այդ փաստը, պետք է հասկանանք, որ բոլոր աղբամանների բերանները պետք է փակ պահել։
2.Մարդիկ
Ես շատ գոհ եմ, թե ինչպես է աշխատում մեր քաղաքի համար կառավարությունը։ Սակայն այն չի դառնում շատ մաքուր, քանի որ մարդիկ սովոր են որտեղ պատահի աղբ նետել։ Դրա համար ես առաջարկում եմ, որպեսզի աղբ նետելու համար տուգանվեն։ Միայն այդպես կարելի է մարդկանց սովորեցնել կոկիկ լինելուն։

Աղբի վերամշակման գործարան

Այսօր ընկեր Նելլիյի գլխավորությամբ այցելեցինք աղբի վերամշակման գործարան։ Այն գտնվում էր Չարբախում։

Սկզբում պլաստիկե շշերը մեծ բեռնատար մեքենաներով բերում են գործարան, հետո աշխատողները տեսակավորում են ըստ գույների, լվանում են, թղթերը հանում են վրայից և վերջացես մանրացնում են։

Այսպիսի բան է ստացվում։ Այս ամենից հետո արդեն մանրացրած պլաստմասսան ուղարկում են Ռուսաստան։ Ռուսաստանում էլ արդեն դրանից ստանում են կտոր և սինտիպոն։

 

Ինչպես են վերամշակում աղբը տարբեր երկրերում

ԳԵՐՄԱՆԻԱ

Քանի որ Գերմանիան համարվում է եվրոպական ամնաառաջադեմ երկրներից մեկը, այդ իսկ պաճառով ընտրել եմ հենց այդ երկիրը։ Բարձրահարկ շենկերի մուտքի մոտ անպայման լինում է մի քանի աղբի աման, այլ ոչ թե մեկ, ինչպես մենք սովոր ենք։ Կապույտ ամանները թղթի համար են։

ԴԵՂԻՆԸ՝  փաթեթավորման։

 

Իսկ մոխրագույնը՝ կերակրի մնացորդների համար։

✦ сортировка мусора в германии ✦

 

Շվեցարիա 

 

Как Швеция превращает свои отходы в золото

 

Նուբարաշենի հիմնախնդիրները

Ես ուսումնասիրեցի Նուբարաշենի հիմնախնդիրները և հասկացա, որ աղբահանության բավականին մեծ խնդիր կա այնտեղ։ Այն ոչ միայն խնդիր է Նուբարաշենի բնակիչների, այլև ամբողջ մայրաքաղաքի և նույնիսկ հանրապետության բնակիչների համար։ Ես առաջարկում եմ բացել աղբավերամշակման գործարան ՀՀ տարածքում։ Ես մի շատ լավ տեղ գիտեմ գործարանի համար։ Կարմիր բլուրի դիմաց մի փողոց կա, այնտեղ սովետական տարիներին բազմաթիվ գործարաններ են եղել, բայց Սովետի փլուզումից հետո դրանք դադարել են իրենց գործունեությունը։ Առաջարկում եմ այդ գործարաններից մի քանիսը վերցնել և վերամշակման գործարան բացել։ Այն բացի աղբավերամշակման գործոնի համաը է լավ, այլև ժողովրդի համար աշխատավայրեր կլինեն։

ԱՄՈՒԼՍԱՐ. ՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՆՏԱՐԲԵՐԻՒԹՅՈՒՆԸ

 

Ինչպե՞ս կարելի էր վստահել մի ընկերությանը, որի ծառայություններից արդեն հրաժարվել է երեք պետություն։ Մի թե՞ այդ հանգամանքը ոչ մի կասկած չի առաջացնում: Օտարերկրացիներին միևնույն է ինչ կլինի Հայաստանի բնության հետ թե հիմա, թե հարյուր տարի հետո: Չստացվի այնպես, որ վաղը Հայաստանը այլոց համար դառնա մի մեծ հանքավայր, որտեղ արդեն չի ապրի այլևս ոչ մի հայ!

 

Արդյո՞ք պետք է փակել ամուլսարի շահագործումը։

 

Այս հարցին վերջնական լուծում է պետք տալ, էկոլոգիայի պահպանումը առաջնահերթ է…

 

Ի՞նչ առաջարկներ ունես։

 

Իսկ ի՞նչ ես կարծում, դա մեզ շատ կվնասի եթե չփակվի։

 

Ունե՞ս առաջարկներ,ինչպես փակենք

 

Բոլորը լավ գիտեն, որ երկրագնդում կլիմայական փոփոխությունների հետեվանքով բազմաթիվ երկրներում խմելու ջրերը խառնվելու են կեղտաջրերի հետ, որը բազմաթիվ էպիդեմիաների պատճառ է դառնալու: Հայաստանի խմելու ջրերը ի տարբերություն այլ երկրների, ավելի ապահով են, եվ հենց դա է պատճառե, որ մեր թշնամիները վաղուց նախորոք ծրագրեր են ստեղծել, թանկարժեք մետաղներ փորող հանքախորների անվան տակ թշնամանք կատարել, եվ իրականացնում են հենց հայ կոչվածների ձեռքերով: Իսկ ով գիտի, հայկական ազգանուններով այդ անձիք իրոք իրականում հայ ազգի են, թե հայ ազգին ոչնչացրած եվ նրանց փաստաթղթերի անվան տակ մեր թշնամիններն են ներխուժել Հայաստան եվ նման ահավոր թշնամանք են իրականացնում??? Ով է այդ անձանց հայ ազգին պատկանելիությունը ստուգել, եթե Հայաստանում վերացված է ազգային անվտանգությայն հետախուզական պատասխանատու գերագույն մարմինը?

Թեստ

Ածխածնային ոտնահետքի (ազդեցության) որոշում/Carbon footprint Quiz
Թեստ
Շրջանակի մեջ վերցրեք Ձեզ համար լավագույն պատասխանները, որոնց արդյունքում կուտակված միավորը կբացահայտի այն ազդեցությունը, որ Ձեր ընտանիքը թողնում է կլիմայի/բնության վրա՝ ածխաթթու ջերմոցային գազի արտանետման չափման միջոցով։ Հարցերի պատասխանները գիտեք միայն Դուք, իսկ արդյունքը կբացահայտի, թե ինչ պետք է անել կամ չանել՝ կլիմայի վրա ազդեցության հետևանքը մեղմացնելու համար։
1․ Ինչպես ե՞ք հասնում աշխատանքի վայր
ա/ քայլում եք կամ հեծանիվ եք վարում
բ/ մոտոցիկլ եք վարում
գ/ մեքենայով
դ/ երթուղային տաքսիով կամ ավտոբուսով
2․ Ի՞նչ մեքենա են վարում Ձեր ընտանիքի անդամները կամ դուք
ա/ մեքենա չունեն
բ/ մոտոցիկլ
գ/ ավտոմեքենա
դ/ ամենագնաց, ֆուրգոն կամ բեռնատար
3․ Դուք կամ Ձեր ընտանիքի անդամները ի՞նչ հաճախականությամբ են ճամփորդում ինքնաթիռով
ա/ ամիսը մեկ անգամից քիչ
բ/ ամիսը մեկ անգամ
գ/ շաբաթը մեկ անգամ
դ/ շաբաթական երկու կամ ավել անգամներ
4․ Ի՞նչ հաճախականությամբ է Ձեր ընտանիքը սնվում կամ պատվիրում կերակուր հասարակական սննդի կետերից
ա/ Երբեք
բ/ Ամիսը մեկ անգամ
գ/ Շաբաթը մեկ անգամ
դ/ Շաբաթը մեկ կամ երկու անգամ
5․ Ի՞նչպիսի սնունդ է գերադասում Ձեր ընտանիքը
ա/ Տնական /տանը աճեցված/
բ/ Գնված սնունդը և տնականը միասին
գ/ Միայն գնված
6․ Ի՞նչ քանակությանբ գազավորված ըմպելիքներ եք խմում
ա/ ոչ մի
բ/ մեկ շիշ օրական
գ/ 2 շիշ օրական
դ/ 3 կամ ավել շիշ օրական
7․Ի՞նչ հաճախականությամբ են Ձեր ընտանիքում լվացք անում
ա/ ամիսը մեկ անգամ
բ/ ամիսը երկու անգամ
գ/ շաբաթական մեկ անգամ
դ/ շաբաթական երկու կամ ավելի անգամներ
8․ Արդյո՞ք ստանում եք լրագրեր կամ ամսագրեր Ձեր տանը
ա/ ոչ բ/ այո
9․ Արդյո՞ք միացնում եք տան լույսերը, եթե դրա կարիքը չկա
ա/ ոչ բ/ այո
10․ Արդյո՞ք միացնում եք համակարգիչը, տեսախաղի սարքը կամ այլ էլեկտրական սարքավորումներ, եթե դրանք չեք գործածում տվյալ պահին
ա/ ոչ բ/ այո
11․ Ի՞նչ տեսակի վառելիք եք օգտագործում Ձեր տունը ջեռուցելու համար
ա/ փայտ
բ/ էլեկտրականություն
գ/ գազ
դ/ հեղուկ գազ
12․ Ձեր ընտանիքը օգտվու՞մ է հետևյալ սարքերից / մեքենաներից
ա/ հեռուստացույց,
բ/ բջջային հեռախոս,
գ/ DVD նվագարկիչ,
դ/ համակարգիչ,
ե/ լվացքի մեքենա,
զ/ սպասք լվանալու մեքենա,
է/ սառնարան,
ը/ մոտոցիկլ, ամենագնաց,
թ/ մոտորային նավակ
1-11 հարցերի համար՝ ա պատասխանի դեպքում գնահատեք 1, բ պատասխանի դեպքում` 2, գ պատասխանի դեպքում` 3, դ պատասխանի դեպքում` 4։
12-րդ հարցից սկսած՝ յուրաքանչյուր շրջանակի մեջ վերցված պատասխանը գնահատեք 1։ Կարող եք նշել մեկ կամ ավելի խատասխաններ այս թվի տակ:
13-20 միավոր` նշանակում է կանաչը Ձեր սիրելի գույնն է և Դուք հարգում եք բնությունը: Կեցցեք, պահպանեք նույն մոտեցումը:
21-28 միավոր` Շատ լավ մոտեցում է. կարող եք որոշ ազդեցություններ ևս կրճատել, և Ձեր կյանքը կդառնա լրիվ հօգուտ բնության և շրջակա միջավայրի:
29-36 միավոր` Ձեր փորձերը և ջանքերը գնահատելի են, սակայն պետք է մի փոքր ևս չարչարվել։
36-43 միավոր` ձեր կենցաղն ունի բարելավման կարիք։
44-46 միավոր` Դուք Մայր Բնության հետ ընկերներ չեք: Եթե կա ցանկություն, ապա կարող եք փորձել ընկերանալ։

Муравьи-ֆիլմ

 

https://youtu.be/P1Kkk11lSzk

1.Ո՞վ է մրջյունների գլխավորը։🐜

2.Քանի՞ տեսակի մրջյուններ կան։ 🐜

3.Ի՞նչ պայման ունեն միմյանց հետ մրջյուններ ու որդերը։🐜

4. Ովքե՞ր են հոգ տանում դեռ չծնված ձվիկներին։ 🐜

5. Ի՞նչ են տարին մեկ ստեղծում։🐜

6. Ի՞նչ քաղցրավենիք են նրանք ստեղծում։🐜