Category Archives: Կառավարման հմտություններ

Կառավարիչնեչի հոգեբանական ընտրությն կազմակերպումը

Նյութի հղում

Կառավարչական գործունեության արդյունավետությունը պայմանավորված է ոչ միայն մասնագիտական
հմտություններով, այլև դրանք իրականացնող անձի հոգեբանական որակներով:

Նկատենք, սակայն, որոշ հոգեբանական
որակներ չեն ենթարկվում զարգացման՝ ելնելով անձի առանձնահատկություններից: Հոգեբանության տեսանկյունից
չկան լավ կամ վատ, պիտանի կամ անպիտան հոգեբանական առանձնահատկություններ ունեցող անձինք, այլ առկա
է միայն անձի և իրականացվող գործառույթի համապատասխանության խնդիրը: Անձը մի պաշտոնում կարող է չհաջողել, սակայն մեկ այլ պաշտոնում հասնել մեծ հաջողությունների:

Վերլուծական աշխատանքների արդյունքում առանձնացվել է կառավարչի՝ զարգացման ենթակա որակների հետևյալ շարքը.

  •  հուզական ինտելեկտ,
  •  սոցիալ-հաղորդակցական բանիմացություն,
  •  կամային ինքնակարգավորում
  •  մտածողության տիպ և կրեատիվության մակարդակ,
  •  սթրեսակայունություն

 

Անկախ կառավարման մակարդակների քանակից՝ բոլոր կառավարիչներին բաժանում
են երեք խմբերի՝ ելնելով նրանց՝ կազմակերպությունում իրականացվող գործառույթներից.
 ստորին մակարդակի կառավարիչներ,
 միջին մակարդակի կառավարիչներ,
 բարձր մակարդակի կառավարիչներ

 

Սակայն միայն մասնագիտական գիտելիքները չեն կարող ապահովել գործունեության արդյունավետությունը: Կարևորվում են անձնային որակներն ու ընդունակությունները, որոնք ընդգրկում են անձի հուզական, սոցիալական և ինտելեկտուալ ոլորտները, ինչպիսիք են, օրինակ, անորոշության և սթրեսի վիճակում ինքնակարգավորումը,
կոնֆլիկտային իրավիճակների կանխարգելումը, շփվողականությունը, լսելու ունակությունը, ինտուիցիան և ինքնավստահությունը, քննադատություն ընդունելու ունակությունը, ինքնաքննադատությունը, որոշումներ ընդունելու և
խնդիրներ լուծելու ունակությունը, իր մտքերը, տեսակետները հայտնելու ունակությունը և այլն

 

Կառավարիչների գործառույթները, որոնք նրանք պետք
է իրականացնեն, անկախ կառավարման մակարդակից,
հետևյալներն են՝
 խթանել աշխատակիցներին,
 խրախուսել համագործակցությունը խմբի ներսում և
խմբից դուրս,
 ստեղծել խմբում բարենպաստ բարոյահոգեբանական մթնոլորտ,
 լուծել խնդիրներ և ընդունել որոշումներ,
 խրախուսել աշխատակիցների նախաձեռնողականությունը, տեսադաշտում պահել նրանց հայացքները, կարծիքները, գաղափարները,
 ստեղծել աշխատանքի համար պայմաններ,
 ստեղծել կարգուկանոն [57]:

Կազմակերպության արդյունավետության սահմանումն ու մեկնաբանումը ժամանակակից տեսություններում

Արդյունավետություն հասկացություն

Արդյունավետություն տերմինը կիրառվել է ցույց տալու համար, թե որքանով են
նյութական և մարդկային ռեսուրսները ճիշտ օգտագործվում աշխատանքի զարգացման
և կատարելագործման համար: Եվ որքան կարևոր է արդյունավետության
կառավարումը, նույնքան կարևոր է նաև դրա բարելավումը:

Արդյունավետության զարգացման ծրագրի
ռազմավարությունն է ՝
• կենտրոնանալ կազմակերպության մարդկային ռեսուրսների վրա,
• կիրառել վերևից ներքև մոտեցումը, հաղորդակցումը սկսվում է բարձր օղակի
ղեկավարությունից դեպի միջին օղակի կառավարիչներ և հետո մնացած
անձնակազմ,
• օգտագործել վարքաբանության մոտեցումը ղեկավարներին մոտիվացնելու
համար:

Աշխատանքի զարգացման ռազմավարություն

 

Կատարողականություն

Համախմբվածություն

Մոտիվացիա(դրթապատճառ)

Մարդիկ տարբերվում են ոչ միայն իրենց
ունակություններով, այլ նաև իրենց աշխատելու կամքով: Դա բացատրվում է վարքի օրենքով. մոտիվացիան նվազում է, երբ այն բավարարված կամ արգելափակված է:
Օրինակ աշխատողները կարող են իրենց աշխատանքը կատարել առանց ավելորդ ուժ
և եռանդ ներդնելու. սա նշանակում է մոտիվացիա չունեն, բայց նույնիսկ եթե նրանք
ամբողջական կարողություններն են ներդնում և բավարարված չեն՝ մոտիվացիան
նվազում է: Մոտիվացիայի պահպանման և զարգացման համար այս մի քանի
գործոնները պետք է հաշվի առնվի, ղեկավարների և աշխատողների վարաբերմունքը պետք է փոխվի արժեքային համակարգի վերաբեյալ: Մոտիվացիան հիմնարար է բոլոր մարդկանց վարքագծի համար, հետևաբար, արդյունավետության բարելավման համար էլ:

Եթե աշխատողները մասնակցում են կազմակերպության որոշումների կայացմանը,
նրանք ավելի բարեխղճորեն են կատարում այդ որոշումները: Եվ ինչպես նշում է
Ամերիկացի կառավարման հոգեբան Ֆ. Հերցբերգը մարդկանց ավելի շատ
մոտիվացնում է հետաքրքիր մարտահրավերները, քան վերահսկողության որակը,
աշխատավարձի և սոցիալական ապահովության պայմանները:

Արդյունավետության բարելավում

Կառավարչին և առաջնորդին բնորոշ հատկությունները և միմյանց տարբերությունները

ԿԱՌՔՎԱՐԻՉ

Կառավարիչը այն էակն է, ում ենթակա են մարդկանց որոշակի խումբ, նա պետք է լինի պաշտոնականորեն նշանակված որպես կառավարիչ, և հիմնականում կառավարիչներն ունեն լիդերի հատկություններ:

Կառավարչին բնորոշ հատկություններն էն`

  • Որակավորվածություն
  • Կրթվածություն
  • Պաշտոնապես նշանակված որպես առաջնորդ
  • Օբյեկտիվություն
  • Անշահախնդրություն

 

ԱՌԱՋՆՈՐԴ

Առաջնորդներ հիմնականում լինում են x խմբի ամենաակտիվ և առաջատար անձը: Իր առաջատարությամբ առաջնորդը իր հետևից տանում է խումբը:

Առաջնորդին բնորոշ հատկություններն են`

  • Առաջատարություն
  • Համախմբվածություն
  • Ֆիզիկական և մտավոր հզորություն
  • Շուտ կողմնորոշվելու ունակություն

 

          ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄՈԴԵԼՆԵՐ

ՄԵՆԻՇԽԱՆ

Մենիշխանները կառավարում են միայնակ, որոշումները կայքցնում են առքնց լրացուցիչ անձի հետ քննարկման և նրա որոշումները հստակ են և անփոփոխ:

ԴԵՄՈԿՐԱՏ

Դեմոկրատները ժողովրդավար ղեկքվքրներն են: Նրանց որոշումները միշտ քննարկվում են իրեն ենթակա անձքնց և ժողովրդի հետ: Նրանորոշումները կարող են փոփոխական լինել, կախված ժողովրդի կարծիքից:

ԼԻԲԵՌԱՆ

Լիբերանները այն անձիք են, ովքեր հանդիսանում են որպես կառավարիչ, բայց միևնույն ժամանակ չունեն լիդերի հատկություններ, պատասխանատվություն, աշխատասիրություն և նրանք սիրում են զվարճանալ իրենց «ենթակա» անձանց հետ: