Category Archives: Հայոց լեզու

Բարբառային պատմվածք

ԹԻԹԵՌ ՄՈՐԱՔՈՒՅՐԸՄի մարթ ու կնիկ են ըլըմ, ունենըմ են մի հատ թամբալ ախչիկ: էտ ախչկա ձեռքիցը ոչ մի բան չի գալի:

Հերնը մերը մտածըմ են. «Ա՛յ որթի, բա որ դու մարթի գնաս, քու բանը ո՞նց կըլի»:

Մարթը կնկանը կասե. ― Ա՛յ կնիկ, ո՞նց անենք, որ մեր ախչիկը մարթի գնա, տանը չմնա:

― Ի՞նչ անենք, բեր ասենք, որ՝ որթի՛, մեր ազգը շատ բանելուց թիթեռ ա դառնըմ: Էն վախտը քեզ չեն թողալ աշխատանք անես:

Ուրիշ գեղըցիք գալիս են էտ ախչըկանը նշան են անըմ:

Էկավ հարսանիքի օրը, որ պետք ա տանեն, հերը ախչկանը ասաց. ― Ա՛յ որթի, մորաքրոչդ տես՝ քու օրը լաց ի՛լ, որ շատ աշխատանք չտանես. թե չէ կըլես թիթեռ, կթռչես էրկինք:

Խնամիները հրսանիք արին, տարան: Կեսուր-կեսարը հարսին աշխատանքի չին թողըմ գնա, վախենըմ ին, որ թիթեռ դառնա: Մի վախտ ետը հերթըքիցը մի հատ թիթեռ թռա՜վ, վեր էկավ հարսի թևերի վրա:

Հարսը թիթեռին ասաց. ― Բարո՛վ, հազար բարի էկար մորքուր ջան, ո՞նց են տղեքդ, ախչկեքդ:

Կեսուրը հարց տվեց հարսին. ― Էտ ի՞նչ մորքուր ես հարցնըմ: Հարսը պատասխանեց. — Ախր էտ իմ մորքուրն ա, շատ աշխատանք անելուց էլավ թիթեռ ու թռավ էրկինք: Հիմի «վա՜յ» ենք անըմ, չենք տենըմ. էսօր էկել ա ինձ տեսութան:

Էտ խոսքից ետը թիթեռը թռնըմ ա, գնըմ: Ընտուց ետը հարսին չեն թողըմ աշխատանքի գնա:

Առաջադրանքներ 17.05.2021

Կետադրել տրված տեքստը

Նա ձգվեց, մի ճաշացանկ հանեց մուտքի դռան մոտ գտնվող կանգնակից ու տվեց ինձ։ Հաստատ չեմ կարող ասել՝ լույսի՞ց էր, թե՞ այդքան երկար մեքենա վարելու հետևանքով առաջացած իմ հոգնածությունից, բայց կարող եմ երդվել, որ ճաշացանկի շապիկի տարրերը տարրալուծվեցին ու կրկին հայտնվեցին, երբ նայեցի դրանց։
«Ես պետք է որ իսկապես հոգնած լինեմ»- մտածեցի՝ ճաշացանկը դնելով սեղանին։
Քեյսին գրպանից հանեց պատվերները նշելու մի փոքրիկ նոթատետր։
-Ձեզ համար խմելու ինչ-որ բան չբերե՞մ, մինչ աչքի կանցկացնենք ճաշացանկը,- ասաց նա։
Ես մեկ բաժակ կիտրոնով ջուր պատվիրեցի, և նա գնաց բերելու։

Կազմել նոր բարդ բառեր՝ տրված բառերի առաջին բաղադրիչը դարձնելով վերջին բաղադրիչ։

Ճաշացանկ- նախաճաշ
Հուսահատ- թերահույս
Կիսալուսին- խաղակես
Սպիտակաթույր-ձյունասպիտակ
Հաշվապահ- հետհաշվարկ
Անձնակազմ- վեհանձն

3. Փոխել տրված նախադասության դերբայական դարձվածի շարադասությունը։

Ես մի որոշ ժամանակ լուռ նստեցի՝ չիմանալով ինչ պատասխանել։

Չիմանալով ինչ պատասխանել՝ ես մի որոշ ժամանակ լուռ նստեցի։

Ես, չիմանալով ինչ պատասխանել, մի որոշ ժամանակ լուռ նստեցի։

Առաջադրանքներ 22.04.2021.

1.Ընդգծել տեքստի գոյականները։

Ասում են, որ գրտնակը սկզբում եղել է հացահատիկի հայոց աստվածուհի Աշորայի ձեռնափայտը: Բայց դա  սովորական գավազան չէր: Հենց որ հայոց աշխարհում մեկը հացի մնացորդը կամ նույնիսկ փշուրը դեն էր նետում` աղբին խառնելով, աստվածուհու ձեռքից ձեռնափայտը դուրս էր թռչում` հասնում և հարվածում հացն անարգողի ճակատին ու ետ գալիս աստվածուհու մոտ: Գրտնակն այդպես կլորիկ ու թմբլիկ է դարձել սրա-նրա ճակատին թմփացնելով: Հետո այնպես եղավ, որ մարդիկ սովորեցին հացի ոչ մի փշուր դեն չնետել և աստվածուհին իր ձեռնափայտը նվիրեց մարդկանց:

 

2․Տրված բառերի առաջին արմատներով կազմել նոր բառեր, որ դրանք լինեն վերջին արմատ։

 

Արվեստագետ, բազկաթոռ, ուղեկալ, պերճաշուք, պարուսույց, նկարագիր, պատուհան, խավարամած, գրասեղան, ատամնաբույժ։

Գեղարվեստ, նախաբազուկ, խճուղի, ծաղկապերճ,միջնապատ, մենապար, խճանկար, կիսախավար, գրագիր, կաթնատամ

Առաջադրանքներ 21.04.2021.

Գտնել հինգ եռյակ հոմանիշներ տրված բառերի մեջ։  

Փոթորիկ, ցող, վերջալույս, շրշյուն, արևածագ, միջօրե, մեգ, սոսափ,շաղ, պարզկա, մշուշ, բորան,վաղորդայն, խարշափյուն,լուսաբաց, եղյամ, մուժ, հողմ։

Վաղորդայն, արևածագ, լուսաբաց

Հետևյալ բառերի առջևից ավելացնել հատկանիշ արտահայտող բառ ։ 

Լեռներ,լռություն, անդորր, ապառաժներ, դղրդոց, տրամադրություն, խարդավանք, կողակներ։

Ծերունի լեռներ, սպասված լռություն, ժայռե ապառաժներ, ուժգին դղրդոց, աննկարագրելի տրամադրություն, անտանելի խարդավանք, թեթև կողակներ։

 

 

 

 

Առաջադրանքներ 19.04.2021.

1․Տրված հատվածները արևմտահայերենից փոխադրի՛ր արևելահայերեն։

 

Մեր թթենիները հինգ ամիս բերք կուտային։ Մայիսի առաջին շաբաթները կճերմկնային, հունիսին կանուշնային։ Հուլիսին, օգոստոսին անանկ կըլլային, որ մեղր կդառնային, մատերնիս իրար կփակցնեին: Օգոստոսին վերջավորությանը, սեպտեմբերին՝ չամիչ կըլլային։ Ճյուղերը կմնային, կամ, գետին կթափեին։ Չամիչներեն ալ անուշ։ Մինչև Վարագա խաչերը՝ թե իրենք իրենցմե կիյնային, թե նորեն կբուսնեին։

 

Մեր թթենիները հինգ ամիս բերք էին տալիս։ Մայիսի առաջին շաբաթներին ճերմակում էին, հունիսին՝ անուշանում։ Հուլիսին, օգոստոսին այնպիսին էին լինում, որ մեղր էին դառնում, մատերներներս իրար էին կպչում։ Օգոստոսի վերջին, սեպտեմբերին՝ չամիչ էին դառնում։ Ճյուղերը մնում էին, կամ գետնին էին թափվում։ Չամիչներն էլ անուշ էին։ Մինչև Վարագա խաչերը,

 

Բայց մենք կխնամեինք մեր թթենիները։ Մայիսեն առաջ կհարդարեինք ծառերուն տակը։ Խիճ մը, խոտ մը պիտի չմնար։ Ծեփիչով կծեփեինք։ Լողով կլողեինք։ Ագուգաներով կծածկեինք առուներու ցանցը: Այսինքն՝ գետեզերքի մողիներու, ուռիներու, եղեգներու ճյուղերով կգոցեինք։ Հողով կծեփեինք։ Փապուղի կընեինք, որպեսզի թութերը առուները չիյնան ու գետը չերթան։ Կաղբեինք արմատերը, ամեն յոթը օրը կոռոգեինք, ջուրով կողողեինք։

 

Բայց մենք խնամում էինք մեր թթենիները։ Մայիսին ընդառաջ հարդարում էին ծառերի տակը։

 

Հակոբ Մնձուրի «Արմտանի այգիները»

Առաջադրանքներ 29.03.

Կազմել հայկական ազգանուններ -ունի, -ունց, -ենց մասնիկներով

Բագրատունի, Հայկազունի, Աղավնունի, Ռշտունի, Արշակունի

Չարենց, Մաչանենց,Մեծարենց, Կարատենց

Բակունց, Ադունց, Աթասունց

2. Գտնել հետևյալ կենդանիների արձակած ձայները։

Առյուծի- մռնչյուն

Կատնի- մլավոց

Թռչունի- ծլվլոց, ծլվույն, դայլայլ

Շան- հաչոց

Գայլի- ոռնոց

Ձիու- խրխնջյուն

Արագիլի- կափկափյուն

Մեղվի- բզզոց

Հորթի- բառաչ

Ոչխարի- մայուն

Աղավնու- ղունղունոց

3. Հետևյալ մակբայների կողքին իմաստով հարմար բայեր դրեք։

Նախօրոք տեղեկացնել։

Պատնիվեր  ցատկել։

Ժամանակ առ ժամանակ հայտնվել։

Մշտապես պատրաստվել։

Բարոյապես ուժեղանալ։

Օրեցօր գեղեցկանալ։

Իսկույն պատասխանել։

Փոքր-ինչ տխրել։

Ավելի ու ավելի հմայիչ։

Առհավետ վերանալ։

Ներքուստ գեղեցիկ։

Հոտընկայս գրել։

Հիմնովին ստեղծել

Վերջիվերջո հասկանալ։

Փոխնիփող զգեստափոխվել։

 

4. Կապույտի երանգները

Երկնագույն, կապույտ, լազուր, լաջվարդ, լուրթ, ծովագույն, մավին, ծավի, մով, բիլ։

 

 

 

 

 

Առաջադրանքներ 17.03.2021.

1․Հետևյալ բառերն ու բառակապակցությունները օգտագործելով՝ գրել փոքրիկ շարադրություն։

 

Բառերը․՝ անձրև, կեռասենի, բալենի, բարկ ճառագայթներ, զմայլելի տեսարան, միջօրե, շողշողալ․ աչք շոյել, պսպղալ, փայլփլել, ադամանդ։

Ամառային մի չքնաղ օր էր։ Որոշեցինք մի քանի ժամով դուրս գալ, և հանգիստը վայելել բնության գրկում։ Քաղաքում շատ շոգ էր, երանի էինք տալիս մի կարճատև անձրևի։ Այդ իսկ պատճառով ընտրեցինք մի գեղատեսիլ բնություն ունեցող վայր, այնքա՜ն գեղեցիկ էր այնտեղ, շատ հիասքանչ և աչք շոյող բնություն։ Արևի բարկ ճառագայթները շոյում էին կեռասենուն և բալենուն։ Այնքա՜ն գեղեցիկ էր ամեն բան, մի զմայլելի տեսարան։ Կեսօրոյին թոն է իջնում անտառի վրա։ Թոնի թողած կաթիլները ադամանդի պես փայլփլում էին ծաղիկների տերևներին , պսպղում էին ծառերին։ Այդ ամենը աննկարագրելի աչք էր շոյում, այնքան հաճելի էր, որ չէինք ցանկանում տուն վերադառնալ։

 

Առաջադրանքներ 15.03.2021

.Կապակցություն ստեղծեք՝ փակագծերում տրված բառերը եզակի կամ հոգնակի թվով դնելով։ 

Ազգը հպարտանում է։

Մերոնք սիրում են։

Զորքը կռվում է։

Մտավորականությունը աջակցում է։

Վարդանանքը մարտընչում է։

Դեղորայքը ստացվում է։

Ավագանին ժամանում է։

Պապոնքը ապրում են։

Համայնքը մասնակցում է։

Նախիրը բարձրանում է։

Ժողովուրդը դիմանում է։

Աշակերտությունը որոշում է։

 

Կազմել հետևյալ բառերի սեռական հոլովը։

Կատու-կատվի

Լուսինե- Լուսինեի

Վերարկու- վերարկուի

Ափսե- ափսեի

Երեկո- երեկոյի

Մարո- Մարոյի

Այցելու- այցելուի

Առու- առվի

Կարո- Կարոյի

Ձու- ձվի

Սաքո- Սաքոյի

Ժողովածու- ժողովածուի

Աննա- Աննայի

Լու- լվի

Կոմիտե- կոմիտեի

Սարո- Սարոյի

Մեղու- մեղվի

Կարինե- Կարինեի

Տղա- տղայի

Այգի- այգի

.Հետևյալ դերբայական կապակցություններով նախադասություններ կազմել։

Դարպասից դուրս գալով, առվի ջուրը կապելիս, նրա հետևից հասնելու, ամբողջովին գունատված և այլայլված, մանուշակի վրա նստած։ 

Դարպասից դուրս գալով՝ նա հանկարծ հիշեց, որ երեխաների համար մոռսցել էր ճաշը տաքացնել։

Շատ հիշողություններ էին առվի ջուրը կապելիս գալիս նրա մտքին։

Նա շտապեց՝ նրա հետևից հասնելու, քանի որ պայուսակը թողել էր իրենց տանը։

Նա խոսում էր իր ընկերոջ հետ՝ ամբողջովին գունատված և այլայլված։

Մատնաչափիկը, մանուշակի վրա նստած, սպասում էր իր սիրեցյալին։

Պատումը շարունակելով՝ հեքիաթ հորինել։

Հնում ուռենին գեղանազ մի աղջիկ է եղել, իսկ բարդին՝ սիգաճեմ պատանի։ Նրանք սիրել են իրար։ Բայց մի իշխանավոր որոշել էր բարդուց խլել ուռենուն։ Իրականում իշխանավորի համար մեկ էր ուրիշի զգացմունքները, նրա համար միայն ինքն էր կարևոր։ Ճիշտ է, իշխանավորը հավանել էր ուռենուն, բայց դա պատճառ չէր հանդիսանում, որպեսզի թողնի, որ նա երջանիկ լինի։ Նա ունեվոր էր, այդ իսկ պատճառով  կարծում էր, որ ուռենին էլ այդ հարստության մեջ ավելի երջանիկ կլինի։ Բայց դա ընդհանրապես այդպես չէր։

Ճիշտ է, ուռենին գիտեր, որ իշխանավորը զգացմունքներ ունի նրա հանդեպ, բայց երբեք չէր կարող պատկերացնել, որ նա պատրաստ է ամեն ստոր քայլին իրեն և բարդուն բաժանելու համար։ Իշխանավորը չէր ցանկանում, որպեսզի ուռենու աչքից ընկնի, այդ իսկ պատճառով նա այնպես էր ուզում անել, որ բարդին ընկնի ուռենու աչքից։ Սկսում է սուտ լուրեր տարածել անտառի սկյուռիկների, ծիտիկների և նապաստակների օգնությամբ։

 

 

 

 

 

 

Առաջադրանքներ 10.03.2021

.Պատումը ամբողջացնել

Թեև անտառներից վաղուց եմ հեռացել, բայց միտքս շարունակ այնտեղ է՝ ծառերի կանչ, ազատ թագավորության մեջ։ Այլևս չեմ դիմանում։ Շատ մտորումներից հետո վերջապես որոշեցի, որ անպայման պետք է վերադառնալ և վերհիշել ամեն բան։ Արդեն ընտանիք էի կազմել՝ կին, երեխա, դա այդքան էլ հեշտ չէր լինի կազմակերպելը։ Որոշեցի որ ամառային մի գեղեցիկ օր ընտանիքով կայցելենք և մեր հանգիստը կանցկացնենք անտառում։

.Ոսկի, դառն, կարմիր, գորշ բառերը գործածել ծնախադասությունների մեջ փոխաբերական իմաստներով։

Սկեսուրը հավանում էր հարսին, ասում էր. ոսկի ձեռքեր ունի, ամեն ինչ գալիս է ձեռքից, լավ է ստացվում։

Նրա աչքերում կարող էիր նկատել կյանքի դառը հիշողությունները, այդ ամենը, ինչի միջով նա անցել էր, չէին մոռացվում, միշտ հիշվում և հանգիստ չէին տալիս նրան։

Արտասահմանի գորշ աղջիկներին տեսնելով, նա սկսեց ավելի գնահատել նաիրյան աղջիկներին։

 

Առաջադրանքներ 03.03.2021

Կազմել նախադասություններ հետևյալ դարձվածքներով 

Հոգին ծախել, հոգին ազատել, հոգին հանել, հոգին դուր գալ։

Ինչքան մարդ կորող է ստոր և շահամոլ լինել, որ կարողացել է հոգին ծախել և դավաճանել հայրենիքին։

Երբ ես վերջնականապես կվերջացնեմ այդ աշխատանքը, այդ ժամանակ էլ հոգիս կազատվի։ 

Վա՜յ, այ տղա, ի՞նչ չար ես, հոգիս հանեցիր։

Մեղվի պես, օր ու գիշեր հոգին դուրս գալով աշխատում էր։