Monthly Archives: August 2020

Եռօրյա ճամբար, օր 2րդ

Այսօր մեր եռօրյա ճամբարի 2րդ օրն էր: Հենց մտա դասասենյակ մի նոր աղջկա տեսա, նա Ջեման էր, նրան մի ծանոթ աղջկա նմանացրեցի, գնացի մոտ որ  իմանամ արդյոք նրանք բարեկամներ են, չնայած նրան որ ունեին հազվադեպ,բայց նույն ազգանունները,բարեկամներ չէին: Առավոտյան,երբ բոլորն արդեն եկել էին,մենք միանգամից դուրս եկանք տարածքին ծանոթանալու: Ծանոթացանք գրեթե բոլոր մասնաշենքերի հետ: Երբ նոր էինք դուրս եկել և դեռ չէինք ուղևորվել, մեր 2րդ կուրսի ուսանողներից 2հոգի` Գրիգորն ու Գևորգը, ցանկանում էին մեզ հետ գալ, բայց բնականաբար նրանք մեզ կխանգարեին և ուսուցչուհիները նրանց չթողեցին մեզ հետ գալ: Տարածքին ծանոթանալուց հետո գնացինք b4 թաղամասում գտնվող ագարակ:Երբ արդեն վերադարցանք դասասենյակ,ծանոթացանք մեր հայոց լեզվի և գրականության ուսուցչուհու հետ: Մի քանի հետաքրքիր վարժություններ միասին արեցինք և շատ հետաքրքիր բաներ իմացանք: Ամենաշատը տպավորվեց այն,որ 17րդ դարում մի թուրք ասել է,եթե ցանկանում եք հայերի հախից գալ, մի թողեք ձի թամբեն, որ զրկեն հայերին ձի ունենալու իրավուքից, քանի որ այն մարդուն,ով փոքր տարիքից ընտելանում է ձիու հետ երբեք չեն կարող հաղթել: Օրս շատ լի և ուրախ անցավ, ձեռք բերեցի բազում ընկերներ` Լինայի, Լիլիյի, Գագասի, Ջեմայի և Աննայի հետ: Բայց շատ վատ է որ այս ամենը տևելու է ընդամենը 3օր, մինչև սեպտեմբեր բոլորին շատ շատ կկարոտեմ:

Եռօրյա ճամբար

Այսօր օգոստոսի 25ն է, առավոտյան ժամը 9:30 եկել եմ և արդեն հասցրել եմ նոր ընկերներ ունենալ: Երբ մտա ներս ընկեր Տաթևը ինձ ուղեկցեց դասասենյան , որտեղ մի քանի հոգի էին նստած, ես տարբեր սեղանների մոտ նստած 2աղջկա տեսա և գնացի նստեցի Ջուլիի դիմաց, նա ավագ դպրոցն է ընտրել, ուղղակի այսօր եկել էր,որովհետև իր բլոգի հետ խնդիրներ կաին և նորը բացելու կարիք կար: Քիչ անց գնացինք մեկ ուրիշ դասասենյակ, որտեղ հեռուստացույց կար, որով մենք պետք է սովորենք բլոգ բացել: Այստեղ բոլորը այնքան անմիջական և ընկերական են, որ 2-րդ կուրսի ուսանողները եկել են,որ մեզ օգնեն: Որոշ ժամանակ հետո ինձ հետ անսպասելի բան կատարվեց, եկավ իմ դասընկերը` Դավիթը: Նա իմ 12 տարվա լավ ընկերն է, մանկապարտեզ էլ ենք միասին հաճախել, դպրոց էլ և հիմա էլ` քոլեջ: Ճիշտն ասած չափազանց ուրախացա, երբ իրեն տեսա: Դպրոցում վերջին 2տարին իրար կողք ենք նստել և միշտ միմյանց օգնել ենք: Այստեղ ամեն ինչ շատ հրաշալի և հաճելի է: Երբ դասերը վերսկսվեն ես վստահ եմ, որ լավ ընկերներ և ընկերուհիներ ձերք կբերեմ:

Իմ մասին

Ես Անուշն եմ, 15 տարեկան: Սովորել եմ Հովհաննես Շիրազի անվան թիվ 169 դպրոցում: Չափազանց ընկերասեր եմ և ունեմ բազում լավ ընկերներ: Զբաղվում եմ բասկետբոլով արդեն մեկ ու կես տարի: Անկեղծ ասած այդքան էլ փայլուն խաղացող չեմ, բայց շատ եմ սիրում այդ սպորտաձևը, այնտեղ հաճախում եմ ոչ միայն սպորտաձևի համար այլև իմ ընկերների: Աղջիկների թիմում տարիքով ամենամեծը ես եմ, բայց համեմատած թիմակիցներիս չափսերով փոքր եմ: Տանը ազատ ժամանակ սիրում եմ ձեռագործությամբ զբաղվել, ինչ որ շորի վրա ասեղնագործել կամ սպիտակեցնող նյութով փչացնել: ՈՒնեմ մեկ ամենամոտ ընկերուկի` Անժելան,փոքր տարիքից մինչև այսօր այնպես ենք ընկերություն անում, ասես քույրեր լինենք: Միշտ միսաին ենք: Կցանկանաի,որ դպրոցից հետո էլ միասին սովորեինք, բայց ընտրեցինք տարբեր մասնագիտություններ: Նա ընդունվեց քույրական քոլեջ, իսկ ես Մխիթար Սեբաստացի քոլեջ: Այս քոլեջը ինձ տատիկս է խորհուրդ տվել, մասնագիտությունն էլ ընտրել եմ զբոսաշրջությունը: