Category Archives: Հունվարյան ստուգատես

Հունվարյան ստուգատես. ամփոփում- հաշվետվություն

Հունվար ամիսը մեզ մոտ հարուստ էր բազում նախագծերով,         ճամփորդություններով և աշխատանքներով։ Ես նույնպես մասնակցել եմ շատ նախագծերի և ցանկանում եմ այն ձեզ ներկայացնել։

Ամենասկբում ցանկացա ներկայացնել, թե հայերը ինչ են հասկանում ամանորյա սնունդ ասելիս ։

Հետո, ռուսերենով պատմեցի, թե ինչպես եմ անցկացրել ամանորյա արձակուրդները 

Մասնակցել եմ շատ-շատ ճամփորդությունների և նախագծերի, որոնք անչափ հետաքրքիր էին ինձ համար։

ԱՇՏԱՐԱԿ

Հայերենի բարբառային բառարան

Փորձել եմ իրականացնել իմ մի քանի նախագծերը

ԲՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՒ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՍՏՈՒԳԱՏԵՍ 2021

 

Բնագիտատեխնիկական դիջիթեք

Կաթնաթթվային բակտերիաներ-ուսումնասիրություն

Դիջիթեք❤️

 

Կոմպլեքսներս կոտրելով նաև իրականացրել եմ Վահան Տերյանի բանաստեղծությունների ընթերցում։

Վահան Տերյան 

Իրականում ես էլ ավելի բաների եմ մասնակցել, ուղղակի միշտ հոգնած եմ եղել և հավես չեմ ունեցել պատում գրելու։ Հուսով եմ կներեք ինձ, բայց ինչպես ասում են կարևորը ոչ թե պատումն է, այլև մասնակցությունը։

Մասնակցել եմ մարզական ստուգատեսի ձմեռային խաղերին, որի ժամանակ շատ հավես խաղացի, բայց արդյունքում ոտքիս վրա ձերք բերեցի նոր կապտուկներ 😂😂👍  գնացել եմ սահցադաշ, Մաչանենց տուն-գինուգործարան,որտեղ համտեսեցի ուղղակի գժական գինի և  նաև մասնակվել եմ Ղափամայի ծեսին, որտեղ իհարկե Ընկեր Տաթևի օգնությամբ պատռաստեցի շատ համեղ դդումից կոտլետներ։

Դիջիթեք❤️

Հունվարի 29-ին կայացավ իմ սովորող-սովորեցնող նախագիծը, որտեղ հագուստի մոդելավորման աշակերտների հետ սովորեցինք Մուլինե թելերից թևնոցներ գործել։ Ես նրանց ամենահեշտ ձևերից մեկը սովորեցրեցի, քանի որ ոմանք առաջին անգամ էին փորձում։ Հուսով եմ համացանցի օգնությամբ նրանք ավելի բարդ հյուսվածքներ էլ կսովորեն։❤️

Մուլինե թելերով թևնոց-դիջիթեք

ԲՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՒ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՍՏՈՒԳԱՏԵՍ 2021

Բաժինը ՝ Չդասակարգված Հրապարակվել է 27 декабря

Հանրակրթական ամենամյա բնագիտության և տեխնիկական ստուգատեսը ՏՀՏ , տեխնոլոգիական արտադրության միջոցների կիրառմամբ ուսուցման կազմակերպման, յուրացման, ինքնաուսուցման ամենամյա բաց ստուգատես է, որին կարող է մասնակցել ցանկացած ոք:

Ամենամյա 8-րդ ստուգատեսը տարբերվում է նախորդ տարներիների կազմակերպածից: Ստուգատեսին մասնակցելու համար պետք է տիրապետել ՏՀՏ, տեխնոլոգիական արտադրության որևէ նոր ուսումնական գործիքի, այդ գործիքի ուսումնական կիրառությունը ներկայացնել այլոց՝ վարպետության դասերի, (տեսա)ուղեցույցների, մեթոդական մշակումների միջոցով: Ստուգատեսին մասնակցության հայտ կարող են ներկայացնել ինչպես անհատները, այնպես էլ խմբեր, դասարաններ, գործընկեր դպրոցներ՝ ինչպես Հայաստանից, Արցախից, այնպես էլ՝ արտերկրից։

Նպատակը
Բնագիտության և տեխնիկական ամենամյա ստուգատեսը ուսումնական նախագիծ է, որի նպատակն է հանրակրթության մեջ ուսուցիչների, սովորողների խմբի հեղինակային, ստեղծագործական փորձի ներկայացումն ու տարածումը, բնագիտական, մաթեմատիկական, էկոլոգիայի և ինժեներատեխնիկական գիտությունների ուսուցման նոր կազմակերպման մեթոդների ամփոփումը։ Այն խրախուսում է ինքնակրթության բոլոր տարբերակներն ու մանկավարժական ճկուն մտքի նորարար մեթոդները, խթանում է դրանց տարածումը և կիրառությունը։

Մասնակիցներ

Կրթահամալիրի սովորողներ, դասավանդողներ, ծնողներ, ընտանեկան դպրոցներ, Երևանի, մարզերի ուսումնական հաստատությունների սովորողներ, անհատներ, այլք։

Լաբորատոր նոր փորձերի նախագիծ և արդյունքներ
Ինժեներատեխնիկական նախագծեր և մոդելներ, ռոբոտները առօրյայում
Իմ ստեղծած գործիքը, հայտնի գործիքի նոր կիրառում
Ուսուցողական խաղեր` տանը, նախակրթարանում, 1-3-րդ դասարանում
Բնագիտության, մաթեմատիկայի, էկոլոգիայի, ինֆորմատիկայի դասավանդման փորձ (մանկավարժական հոդված),
Մեթոդական-մանկավարժական թարգմանություն, այլոց փորձի ուսումնասիրություն-ներկայացում
ՎԵԲ ծրագրավորման լեզուների կիրառում
Բնագիտություն ուսուցման միջավայրերի ներկայացում
Բնագիտությունն ու տեխնիկական ստեղծագործությունը ընտանիքում
Սովորող-սովորեցնող նախագիծը մաթեմատիկայի, բնատեխնիկական առարկաններում
Համագործակցային նախագծեր
Արտադրական ուսուցման նախագծեր

Մուլինե թելերով թևնոց-դիջիթեք

Ողջույն սիրելի ընկեր։ Ցանկանում եմ քեզ ներկայացնել իմ սովորող-սովորեցնող նախագիծը։ Այս նախագծում ես ցանկանում եմ ձեզ սովորեցնել թևնոցներ հյուսել մուլինե թելերից։

Իրականում դա շատ հեշտ և հետաքրքիր գործընթաց է, հատկապես այն մարդկանց համար,ովքեր սիրում են ձեռագործական շախատանքմեր կատարել։

Օր՝ հունվարի 28, ժամը՝ 13:00.

Վայր՝ 8րդ լսարան։

Քոլեջի ուսա ողների համար։ ❤️

Ամանորյա ուտեստներ

Հայաստանում ամեն տոնը ընդունված է նշել շքեղ սեղանի շուրջ, կապ չունի դա Նոր տարի է, ծնուննդյան տարեդարձ է թե ուղղակի ինչ որ հաջողության է հասել տան անդամներից մեկը։ Հայերը շատ են սիրում զանազան ուտեստներ, սիրում են, որ միշտ ամեն ինչից լինի շատ, լինի ամենալավը և ամենաթանկը։

Նշեցի արդեն, որ Նոր տարին էլ բացառություն չի, այն նշում ենք յուրահատուկ պատրաստակամությամբ և շքեղ սեղանով։ Այս տարի ցավոք մեծամասնությունը տոնական տրամադրություն չունեին տոնածառ դնելու կամ տունը զարդարելու, սակայն ոչ ոքի սեղանը դատարկ չմնաց։

Նոր տարվա կարևորագույն ուտեստներն են մեեեեեծ խոզի բուդը,  զանազան սալաթները և ամենակարևոր բանը՝ բլինչիկը, որը դուք պետք է անպայման հյուր գնալուց գոնե մեկ հատ փորձեք, թե չէ այն պատրաստողը խիստ կնեղանա ձեզանից😂։ Իրոք որ հայերը շա՜տ են սիրում ուտել։ Դա մեզ փոխանցվել է գենետիկորեն և ոչ մի առիթ չենք կարող պատկերացնել առանց ճոխ սեղանի։ Հայաստանում որոշ մարդիկ անգամ ամբողջ տարին աշխատում են, գումար են ետ գցում, որպեսզի Ամանորին ունենան ճոխ սեղան։

ԱՄՆ-ում և Եվրոպական երկրներում ընդունված չէ այդպես սեղանով նշել Նոր տարին։ Նրանք սիրում են պատրաստել դարչինից թխվածքաբլիթներ և գեղեցիկ զարդարել դրանք, նրանք անգամ գիշերը փոքրիկ սկուտեղի վրա թողնում են դրանք մեկ բաժակ կաթի հետ, որպեսզի երբ Սանտան գիշերը գա նվերները թողնելու հյուրասիրվի և նոր դուրս գա տանից։ Անգամ մեր շատ Սիրելի ընկեր Էլյան է զբաղվում այդպիսի դարչինով թխվածքաբլիթներ պատրաստելով։