Daily Archives: March 17, 2021

Առաջադրանքներ 17.03.2021.

1․Հետևյալ բառերն ու բառակապակցությունները օգտագործելով՝ գրել փոքրիկ շարադրություն։

 

Բառերը․՝ անձրև, կեռասենի, բալենի, բարկ ճառագայթներ, զմայլելի տեսարան, միջօրե, շողշողալ․ աչք շոյել, պսպղալ, փայլփլել, ադամանդ։

Ամառային մի չքնաղ օր էր։ Որոշեցինք մի քանի ժամով դուրս գալ, և հանգիստը վայելել բնության գրկում։ Քաղաքում շատ շոգ էր, երանի էինք տալիս մի կարճատև անձրևի։ Այդ իսկ պատճառով ընտրեցինք մի գեղատեսիլ բնություն ունեցող վայր, այնքա՜ն գեղեցիկ էր այնտեղ, շատ հիասքանչ և աչք շոյող բնություն։ Արևի բարկ ճառագայթները շոյում էին կեռասենուն և բալենուն։ Այնքա՜ն գեղեցիկ էր ամեն բան, մի զմայլելի տեսարան։ Կեսօրոյին թոն է իջնում անտառի վրա։ Թոնի թողած կաթիլները ադամանդի պես փայլփլում էին ծաղիկների տերևներին , պսպղում էին ծառերին։ Այդ ամենը աննկարագրելի աչք էր շոյում, այնքան հաճելի էր, որ չէինք ցանկանում տուն վերադառնալ։

 

Նուբարաշենի հիմնախնդիրները

Ես ուսումնասիրեցի Նուբարաշենի հիմնախնդիրները և հասկացա, որ աղբահանության բավականին մեծ խնդիր կա այնտեղ։ Այն ոչ միայն խնդիր է Նուբարաշենի բնակիչների, այլև ամբողջ մայրաքաղաքի և նույնիսկ հանրապետության բնակիչների համար։ Ես առաջարկում եմ բացել աղբավերամշակման գործարան ՀՀ տարածքում։ Ես մի շատ լավ տեղ գիտեմ գործարանի համար։ Կարմիր բլուրի դիմաց մի փողոց կա, այնտեղ սովետական տարիներին բազմաթիվ գործարաններ են եղել, բայց Սովետի փլուզումից հետո դրանք դադարել են իրենց գործունեությունը։ Առաջարկում եմ այդ գործարաններից մի քանիսը վերցնել և վերամշակման գործարան բացել։ Այն բացի աղբավերամշակման գործոնի համաը է լավ, այլև ժողովրդի համար աշխատավայրեր կլինեն։