Monthly Archives: February 2021

Զրույց-քննարկում Աշոտ Բլեյանի հետ

Արցախ-Հայաստան համակեցության մի նոր խորհրդանիշ․․․

Ինչպե՞ս որոշեցիք, որ Արցախից տարհանված ընտանիքներին պետք է կրթահամալիրի քոլեջի և գեղարվեստի դպրոցի կացարաններում ապրելատեղ հատկացնել։

Դժվա՞ր էր արդյոք արցախցիների համար նոր բնակարաններ գտնելը։

Ովքե՞ր օգնեցին արցախցիների նոր բնակարաններում կյանքի համար  անհրաժեշտ պարագաներ գնել կամ նվիրաբերել։

Քոլեջում բնակվող Արցախցի Միշայի և Արտակի ընտանիքները ապրում են 4-սենյականոց բնակարանում։ Կա՞ն արդյոք ինչ-որ պլաններ նրանց ավելի հարմարավետ բնակարան տեղափոխելու համար։

Հին հարևաններ, նոր համակեցություն

 Ի՞նչ ի նկատի ունեիք «Իրար մեջ ապրելու շրջան» ասելով։

Այս վերջին ծանրագույն և ողբերգական պատերազմից հետո, կկարողանա՞նք արդյոք 20-30տարի , ավելի շուտ կամ ավելի ուշ ունենալ բարեկամական հարաբերություններ հարևան Ադրբեջանի հետ։

Ինչու՞ որոշեցիք Նոր Տարվա այդ 4-5օրը անցկացնել հենց Սյունիքի Ծղուկ, Սիսիան, Կոռնիձոր, Տեղ, Արավուս բնակավայրերում։

Տնային իսպաներենից

1. La familia de Rau՛l vive en apartamento fuera de la ciudad. F

2. La casa es nueva y confortable. V

3. Alrededor de la casa hay un jardin. F

4. En la planta baja hay un salo՛n- comedor, una cocina, un cuarto de bano, un despacho y la biblioteca del abuelo. F

5. En el segundo piso hay cuatro dormitorios, dos cuartos de bano y una piscina. V

6. El salo՛n- comedor es grande y claro. V

7. En el salo՛n- comedor hay una mesa, ocho sillas, una co՛moda, un aparador, un diva՛n, tres sillones, una chimenea y un televisor. F

8. En la habitacio՛n de Rau՛l no hay arana pero hay una la՛mpara de pie detra՛s del sillo՛n. F

9. La ventana de la habitacio՛n de Rau՛l de al jardin. V

10. La foto de la novia de Rau՛l esta՛ en una estanteria. F

2.

1. Do՛nde vive la familia de Rau՛l?

La familia de Rau՛l vive en una casa privada fuera de la ciudad.

2. Cua՛ntos pisos tiene el chale՛?

3. Que՛ hay alrededor de la casa?

Alrededor de la casa hay un jardin.

4. Do՛nde esta՛ el salo՛n- comedor?

En la planta baja hay un salo՛n- comedor.

5. Que՛ hay en el salo՛n?

6. Do՛nde esta՛ la cocina?

La cocina esta՛ equipada con muchos electrodome՛sticos.

7. Co՛mo esta՛ equipada la cocina?

La cocina esta՛ equipada con muchos electrodome՛sticos.

8. Que՛ habitaciones esta՛n en el segundo piso?

En el segundo piso hay cuatro dormitorios.

9. Por que՛ hay mucha luz en la habitacio՛n de Rau՛l?

La habitacio՛n de Rau՛l es pequena pero clara con mucha luz porque hay un balco՛n que da la piscina.

10. Que՛ muebles hay en la habitacio՛n de Rau՛l?

11. Do՛nde esta՛n los libros y discos favoritos de Rau՛l?

Encima del escritorio hay tres estanterias con los libros y discos favoritos de Rau՛l.

12. Es dulce el hogar de Rau՛l o no?Por que՛?

Հովհաննես Թումանյան «Մարոն»

Մարոն

 

 

I

 

Մեր գյուղն էն է, որ հըպարտ,

Լեռների մեջ միգապատ,

Խոր ձորերի քարափին՝

Ձեռը տըված ճակատին՝

Միտք է անում տըխրադեմ․

Ի՞նչ է ուզում՝ չըգիտեմ․․․

Պաս չենք էնտեղ մենք ուտում,

Ու ջերմեռանդ աղոթում,

Ժամ ենք գնում ամեն օր․

 

Բայց միշտ ցավեր նորանոր,

Միշտ մի աղետ, մի վընաս

Գալիս են մեզ անպակաս։

Ահա պատմեմ ձեզ մի դեպք,

Մի պատմություն, որ երբեք

Հիշատակով տըխրալի

Սըրտիս հանգիստ չի տալի։

 

 

II

 

Մեր գյուղից վեր մինչ էսօր

Կա ուռենի մի սըգվոր։

Մեծ անտառից նա զատված,

 

Մարդու կացնից ազատված՝

Կանգնած է դեռ ու շոգին

Հով է տալի մըշակին։

Գիժ, լեռնային մի վըտակ

Խոխոջում է նըրա տակ,

Խաղում կանաչ մարգերին։

Էն առվակում կեսօրին,

Երբոր շոգից նեղանում,

Գընում էինք լողանում։

Տըկլոր, աշխույժ խըմբակով,

 

Աղաղակով, աղմուկով

Խաղում էինք, վազվըզում

Գույն-գույն մանրիկ ավազում։

Կամ հետևում հևիհև

Թիթեռնիկին ոսկեթև,

Ու միշտ հոգնած ժամանակ,

Էն մենավոր ծառի տակ

Նըստում տըխուր մի քարի,

Գերեզմանին Մարոյի․․․

 

Մարո՜, անբա՜խտ, վաղամե՜ռ,

 

Դու մանկության իմ ընկեր,

Ո՜րքան ենք մենք խաղացել,

Իրար սիրել ու ծեծե՜լ․․․

 

 

III

 

Ժիր էր Մարոն, դուրեկան,

Նոր էր իննը տարեկան,

Նըրանց տունը երբ մի օր

Եկան երկու եկավոր։

Ու Մարոյի մայրիկը

Երբ որ բերավ, դրավ լիքը

Խոնչեն նըրանց առաջին,

 

― Շնորհակալ ենք մենք, ասին․

Տաշտներըդ լի հաց լինի,

Դուռներըդ միշտ բաց լինի․

Հաց չենք ուզում ձեզանից,

Հող տըվեք մեզ ձեր տանից․․․

Էն ժամանակ Մարոյի

Հայրիկն առավ արաղի

Լիքը բաժակն ու ասաց․

― Կամքըդ լինի, տեր աստված․․․

Նըշանեցին Մարոյին,

 

Տըվին չոբան Կարոյին։

 

 

IV

 

Չոբան Կարոն սարերի

Մի հովիվ էր վիթխարի․

Բոյ-բուսաթին նայելիս

Մարդու զարզանդ էր գալիս․

Բայց զոքանչը անսահման

Սիրում, փարում էր նըրան։

Շատ էր սիրում և Մարոն․

― Լավն է, ասում էր, Կարոն,

Բերում է ինձ ամեն օր

 

Կանփետ, չամիչ ու խընձոր․․․

 

 

V

 

Մին էլ Կարոն աղմուկով

Եկավ զուռնով-թըմբուկով,

Ու Մարոյին զուգեցին,

Երեսին քող ձըգեցին,

Հինա դըրին ձեռքերը․․․

Եկավ խաչով տերտերը,

Տարավ ժամում կանգնեցրեց․

― Տե՞ր ես, որդյա՛կ, հարցըրեց։

― Տեր եմ, ասավ մեր Կարոն,

 

Լուռ կանգնած էր միշտ Մարոն…

Հայրն էլ եկավ ու ծեսին

Էսպես օրհնեց իր փեսին․

― Ջաղացիդ միշտ հերթ լինի,

Մեջքըդ ամուր բերդ լինի․․․

Իսկ երբ հնչեց «տարան-հա՜»-ն,

Նըրան փեսի տուն տարան։

Պսակեցին Մարոյին,

Տըվին չոբան Կարոյին։

 

 

VI

 

Թե գըրբացի չար ջանքով,

 

Գիր ու կապով, բըժժանքով

Մանուկ սիրտը կըտրեցին,

Կամ թե նըրա հանդերձին,

Էն անհոգի չար ջադուն

Քըսեց գիլի ճըրագուն…

Էդ չիմացավ ոչ ոք պարզ,

Միայն փոքրիկ նորահարս

Մարոն ատեց իր մարդուն․

Փախավ, եկավ ետ հոր տուն։

Եկավ լացեց նա վըշտոտ․

 

― Ես չեմ գընալ նրա մոտ․

Ես սիրում եմ մայրիկին,

Ես չեմ ուզում լինեմ կին․․․

 

 

VII

 

Հայրիկն էնժամ բարկացավ,

Ծեծեց նըրան ու ասավ․

― Դու՛րս իմ տանից, սևերե՛ս,

Ետ չընայես դեպի մեզ,

Ոտ չըդնես էլ տունըս,

Մըրոտեցիր անունս․․․

Լալով, ծածկած իր դեմքը,

 

Թողեց Մարոն հոր շեմքը։

 

 

VIII

 

Ու հալածված իր հորից,

Փախած չոբան Կարոյից,

Սոված, պատռած շորերով,

Կորչում էր նա օրերով։

Կուչ էր գալիս խըղճալի

Օջախի շուրջ օտարի

Կամ թափառում մեն-մենակ

Մեր հանդերում շարունակ։

 

 

IX

 

Շատ ամիսներ անց կացան․․․

 

Դիմաց սարից մի չոբան

Ձեն էր տալիս մի օր մեզ,

Թե՝ իմացե՛ք, որ էսպես

Կարմիր շորով մի խիզան

Ընկավ ձորը, մի կածան․․․

Դուրս թափվեցինք մենք գյուղից,

Հեռու կանգնած, երկյուղից,

Տեսանք՝ ահեղ էն ձորում

Ոնց էր լալիս ու գոռում

Մարոյի հայրն ալևոր,

 

Մայրը ճըչում սըգավոր։

Շատ լաց եղավ և Կարոն․․․

Մեռա՜վ, գնաց մեր Մարոն։

 

 

X

 

Սակայն անբախտ նըրա դին

Պապի կողքին չըդըրին։

Գյուղից հեռու մինչ էսօր

Կա ուռենի մի սըգվոր։

Էն մենավոր ծառի տակ

Փոս փորեցին մի խորին,

Առանց ժամ ու պատարագ

 

Մեջը դըրին Մարոյին,

Էն սև քարն էլ տաշեցին,

Բերին վըրեն քաշեցին։

 

 

XI

 

Շատ եմ տեսել, երբ սըգվոր

Մայրը մենակ, սևաշոր,

Կորանալով էն քարին՝

Ձեն էր տալիս Մարոյին․

― Ո՞վ քեզ ծեծեց, Մարո ջա՜ն,

Ո՞վ անիծեց, Մարո ջա՜ն,

Ո՞ւր փախար դու, Մարո ջա՜ն,

 

Տուն արի՛, տո՜ւն, Մարո ջա՜ն,

Խո՛ր ես քընել, Մարո ջա՜ն,

Չե՛ս զարթնում էլ, Մարո ջա՜ն․․․

Կորանալով էն քարին՝

Ձեն էր տալիս Մարոյին․

Խունկ էր ծըխում, մոմ վառում,

Որ գիշերվան խավարում

Փայփըլում էր մեն-մենակ

Հեռվից երկար ժամանակ։

Միաբջիջ և բազմաբջիջ օրգանիզմներ

 

 

Միաբջիջ օրգանիզմները այն օրգանիզմներն են, որոնք բաղկացած են մեկ բջջից։ Դրանք բաժանվում են 2 տիպի միաբջիջ օրգանիզմներ ` պրոկարիոտների և էուկարիոտների։

Պրոկարիոտները (բակտերիաներ, կապտականաչ ջրիմուռների մի մասը) չունեն տարբերակված կորիզ, մեյոզն արտահայտված չէ։ Ժառանգական ինֆորմացիայի ապարատը նուկլեոիդն է։ Էուկարիոտներին (միաբջիջ կանաչ և մի քանի ուրիշ ջրիմուռներ, նախակենդանիներ) բնորոշ է միտոզով բաժանվող կորիզը։

Իսկ բազմաբջիջ օրգանիզմները այն օրգանիզմներն են, որոնք կազմված են մեկից ավելի բջիջներից։ Բարդ բազմաբջիջ օրգանիզմներում, բջիջները մասնագիտացած են և հարմարված որոշակի ֆունկցիա կատարելուն։ Կաթնասունների այսպիսի բջիջների խոշոր խմբեր են ` մաշկի, մկանների, նյարդային, արյան բջիջները, ֆիբրոբլաստները, ցողունային բջիջները և այլն։ Մասնագիտացած բջիջները տարբերվում են տեսքով և ֆունկցիայով, բայց գենետիկորեն նույնական են։ Բջիջները կարող են ունենալ նույն գենոտիպը, բայց գեների էքսպրեսիայի արդյուքնում կարող են տարբերվել տեսքով և ֆունկցիայով։

Մեյոզ

Մեյոզը բջջի ռեդուկցիոն բաժանումն է էուկարիոտ բջիջների՝ կենդանիների, բույսերի և սնկերի սեռական բազմացման ժամանակ իրականացող բաժանման հատուկ եղանակ։ Մեյոզով կիսվող բջիջներում քրոմոսոմային հավաքակազմի քանակը կրճատվում է երկու անգամ՝ մեկ դիպլոիդ բջջից առաջանում են չորս հապլոիդ բջիջներ։ Մեյոզի արդյունքում առաջացած բջիջները, կամ գամետներ են (կենդանիների դեպքում), կամ սպորներ (բույսեր)։ Կենդանիների արական գամետներն անվանում են սպերմատոզոիդներ, իսկ իգականը՝ ձվաբջիջներ։ Մեյոզի ընթացքում երկու անգամ կրճատված քրոմսոմային հավաքակազմ ունեցող գամետները միաձուլվում են բեղմնավորման ընթացքում․ առաջացած զիգոտում քրոմոսոմների սկզբնական քանակը վերականգնվում է։

Մեյոզի նշանակությունը

Մեյոզի արդյունքում դիպլոիդ հավաքակազմով բջջից առաջանում են հապլոիդ հավաքակազմով բջիջներ (վերջին հաշվով գամետներ), որոնց հետագա միաձուլումից բեղմնավորման արդունքում նորից վերականգնվում է քրոմոսոմների դիպլոիդ հավաքակազմն, այսինքն՝ սեռական եղանակով բազմացող օրգանիզմների համար մեյոզն ապահովում է տեսակի քրոմոսոմային հավաքակազմի հաստատունությունը։ Մեյոզը կարևոր նշանակություն ունի նաև օրգանիզմների փոփոխականության մեծացման գործում, ինչը նյութ է հանդիսանում բնական ընտրության համար։

Միտոզ

Միտոզը բջջի անուղղակի բաժանում, որի դեպքում կորիզում և ցիտոպլազմայում տեղի են ունենում մի շարք միմյանց հաջորդող, կանոնավոր գործընթացներ, որոնք ի վերջո բերում են բջջի գենետիկական նյութի հավասար բաշխմանը առաջացած դուստր բջիջների միջև։

Վերոհիշյալ բոլոր պրոցեսներն ընթանում են միտոտիկ ցիկլի ընթացքում։ Կորիզակիսումը օնտոգենեզի կարևոր գործընթացներից մեկն է։ Միտոտիկ բաժանումը ապահովում է բազմաբջիջ էուկարիոտ օրգանիզմների աճը հյուսվածքային բջիջների հաշվին։

Բջջի կենսական կամ միտոտիկ ցիկլում տարբերում են.

  1. ինտերֆազ կամ նախապատրաստական շրջան. դա երկու բաժանումների միջև ընկած ժամանակահատված է, որի ընթացքում բջիջն աճում է, գործում և նախապատրաստվում բաժանման,
  2. բջջի բուն բաժանման շրջան։

Բջջի բուն բաժանումը ընթանում է միմյանց հաջորդող չորս փուլերով ` պրոֆազ, մետաֆազ, անաֆազ, թելոֆազ։

Սպիտակուցներ

Սպիտակուցները բարձրամոլեկուլային օրգանական միացություններ են, որոնք կազմված են պեպտիդային կապով իրար միացած ալֆա- ամինաթթուներից:

Կենդանի օրգանիզմներում սպիտակուցների ամինաթթվային հաջորդականությունը որոշվում է գենետիկական կոդով, սինթեզելիս հիմնականում օգտագործվում է ամինաթթուների 20 տեսակ։ Ամինաթթուների տարբեր հաջորդականություններն առաջացնում են տարբեր հատկություններով օժտված սպիտակուցներ։ Ամինաթթվի մնացորդները սպիտակուցի կազմում կարող են ենթարկվել նաև հետատրանսլյացիոն ձևափոխությունների, ինչպես բջջում ֆունկցիայի իրականացման ժամանակ, այնպես էլ մինչև ֆունկցիայի իրականացումը։ Հաճախ կենդանի օրգանիզմներում սպիտակուցի երկու տարբեր մոլեկուլներ միանում են միմյանց՝ առաջացնելով բարդ սպիտակուցային կոմպլեքսներ, ինչպիսին, օրինակ, ֆոտոսինթեզի սպիտակուցային կոմպլեքսն է։

Կենդանի օրգանիզմներում սպիտակուցների գործառույթները բազմազան են։ Սպիտակուցի ֆերմենտների կատալիզում են օրգանիզմում ընթացող կենսաքիմիական ռեակցիաները և կարևոր դեր են խաղում նյութափոխանակության մեջ։ Որոշ սպիտակուցներ կատարում են կառուցվածքային և մեխանիկական գործառույթ ` առաջացնելով բջջային կմախքը: Սպիտակուցները կարևոր դեր են կատարում նաև բջիջների ազդանշանային համակարգում, իմունային պատասխանում և բջջային ցիկլում:

La casa de mis sueño.

La casa de mis sueño esta cerca del mar. Es una casa preciosa y no es muy grande. color de mi casa es blanca y azul. En el primer piso tiene una sala bastante grande y clara. El la sala tengo un sofa comodo, enfrente de sofa esta un televisor.A la izquierida de TV esta una mesa. Tambien en el primer piso tengo la cocina espaciosa,porque me gusta cocinar. En el segundo piso hay dos dormitorios,bano y un biblioteca,porque me encanta leer. En mi dormidorio hay una cama grande y moderna. Tambien tengo un balcon, armario grande,dos sillas,esritorio y ordenador. el olor de mi habitacion es violeta,porque es mi color preferido. Hay unas ventanas muy grande,porque es muy bonito. Detras de casa tengo jardin con flores hermoso y una piscina.

Հուշեր Հովհաննես Թումանյանից

Շատ էր ուզում, որ երեխաները դառնան նուրբ և ազնիվ ճաշակի տեր մարդիկ:

Ասում էր.-Ամենից շատ ինձ մարդու անճաշակ լինելն է բարկացնում: Ամենագլխավորը կյանքում` ճաշակն է: Ճաշակը կյանքի բույրն է: Հսկող աչք էր, սիրող ձեռք և գթառատ սիրտ:

Բնավորությամբ պարզ էր, լավատես ու ժպտուն, ամեն ինչ հեշտացնող, հեշտ ու թեթև տանող, բայց իր վիշտն ու ցավը տանում էր վարագուրած, անտրտունջ: Նույնիսկ մտերիմ մարդիկ չգիտեին նրա հոգսերն ու տառապանքները: Եվ իր անձնական, ընտանեկան և գրական կյանքի բոլոր դժվարություններն ու նեղությունները տարել, հաղթահարել է մեն-մենակ:

Նրա հայտնի քեֆերն ու ժամանցներն ասես ինքնամոռացման միջոցներ էին, խաբում էր և´ իրեն, և´ ուրիշներին. «…Ուզում եմ մի կերպ ժամանակն անց կացնել, քեֆի մեջ լինի, թե զրույցի»:

«Իմ ուրախության ժամերին մասնակից եմ անում բոլորին, իսկ իմ արցունքներն ու վիշտը հայտնի են միայն ինձ»,- Կարլեյլի այս խոսքը հայրիկը կարող էր ասել իր մասին:

Շատ ոգևորվող էր և ուրիշներին էլ ոգևորող, տրամադրող:

Շատ էր տպավորվող, զգայուն. մի փոքրիկ լավ վերաբերմունք բավական էր, որ ջերմանար, ուրախանար և ընդհակառակը` վատ վերաբերմունքից` նեղանար, փակվեր, հեռանար:

 

Թումանյանի զավակներն էլ իրենց հերթին փորձում էին իրենց շնորհալիությամբ, արվեստի նկատմամբ տածած սիրով արտահայտել շնորհակալությունը հայրիկին։ Տասը զավակներով ստեղծել էին «Մանուկ» ընկերություն, որի բոլոր նախաձեռնությունները անցնում էին Թումանյանի ակտիվ մասնակցությամբ: Այսպես, երբ Աշխենի տանը Մուշեղը բեմադրեց Թումանյանի «Ծաղիկների երգը», կակաչի դերը վստահեց Թամարին: Համլիկ¬ջուրը, Արեգ¬արևը, Սեդիկ¬աղջիկը, Անուշ¬արևածաղիկը, Արփիկ¬շուշանը, Թամար¬կակաչի հետ շատ ուրախացրին բանաստեղծին։ Այդ մասին վկայում է նրա լավագույն հուշագիր¬դուստրը` Նվարդը. «Հայրիկը շատ հավանեց» ։

 

Թումանյանն ու Ղազարոս Աղայանը բացառիկ ընկերներ էին: Էնքան ու էնպիսի, որ էդ ամենը տարօրինակ հեռազգացության ու իրար մտքերը կարդալու էր հասնում: Թումանյանն Ասլան ապեր էր ասում Աղայանին, նա էլ Թումանյանին՝ Ասլան բալասի:

Ահա, մի օր, ուրեմն, երբ Թումանյանը շատ վշտացած է լինում ե՛ւ ազգի վիճակից ե՛ւ աջից ու ձախից իրեն ուղղվող նետերից, նաեւ՝ ֆինանսական դժվարություններից, Աղայանը, որ հնչակ էր, սոսկալի է նեղվում ընկերոջ վիճակից, եւ որովհետեւ ՙՙէստեղ Ասլան բալասու հարգը չգիտեն՚, առաջարկում է դառնալ հնչակ, մեկնել Լոնդոն, էնտեղ խաղաղ ապրել, ստեղծագործել ու խմբագրել հնչակների թերթը:

Թումանյանս տանում-բերում է ասում՝ Այտա՛, էնպես ես ասում Լոնդոն, ասես՝ էդ Լոնդոնդ Լոռին լինի, հնչակ ասածդ էլ իրոք հնչի, վա՛:

 

Մրգի սիրահար էր, ամեն տեսակի միրգ էր գնում, շատ էր սիրում խնձոր և ընկույզ: Մի օր ընկույզ էր առել` ամբողջ մի պարկ. բերին տուն, քանի կոտրեցինք` փուչ դուրս եկավ: Հարցրինք, թե` հայրիկ, ինչու՞ չէիր փորձում, հետո առնում, թե` մի հինգը կոտրեցի, բոլորը փուչ դուրս եկան, ասի ուրեմն մնացածը լավը կլինի. ծախողն էլ մի խեղճ մարդ էր, ուզում էր ծախի, շուտ տուն գնա, ասում էր երեխեքս սոված են. մեղքս եկավ` վերցրի:

***

Թոթովենցը Թումանյանին առաջին անգամ տեսել է Էջմիածնի վանքի բակում, որտեղ հավաքվել էին մեծ թվով գաղթականներ: Ամեն կետում մարդ էր մեռնում, շատերը սովից կամ հիվանդություններից…

Հանկարծ սկսում է անձրև, որը քիչ ժամանակ անց վերածվում է տեղատարափ անձրևի և հեղհեղում է գետինը: Ամեն տեղ լցվեց գաղթականներով, բայց դեռ հազարավոր գաղթականներ դրսում էին և Թումանյանը ստիպված գաղթականների առաջ բացում է նոր կառուցվող վեհարանը, որ մինչև այդ անձեռնմխելի էր:

Դա զայրացնում է Կաթողիկոսին (Գևորգ Ե):

Ասում էին, որ երեկոյան Վեհափառը կանչել է Թումանյանին և հանդիմանել նրան այդ «բռնի» գործողությունների համար:

Վեհափառը պատվիրել է, որ Թումանյանը այլևս այդպիսի բան չանի, սակայն Թումանյանը պատասխանել է, որ պիտի անի, եթե անհրաժեշտություն լինի: Հայոց հայրապետը կանգնել է ոտքի և հայտարարել.

-Դուք խոսում եք Ամենայն Հայոց Հայրապետի հետ:

Գրողը նրան պատասխանել է.

-Իսկ դուք խոսում եք ամենայն հայոց բանաստեղծի հետ:

***

 

Մի օր, սեղանի շուրջը Թումանյանը առաջարկում է խմել Անդրանիկի կենացը և ասում.

-Սրանից 20 տարի առաջ կար երկու նշանավոր բան՝ Խրիմյան Հայրիկը և իմ «Շունն ու կատուն», 20 տարի է անցել, բայց էլի երկու նշանավոր բան կա՜ իմ «Շունն ու կատուն» և Անդրանիկը, խմում եմ երկու նշանավորներից մեկի՜ Անդրանիկի կենացը:

Հովհ.Թումանյանի հումորով արված այդ գեղեցիկ և իմաստալից համեմատությունը շատ աշխույժ ծիծաղ է առաջացնում: Անդրանիկը դրան պատասխանում է.

-Կանցնեն տարիներ, ոչ ես կլինեմ, ոչ էլ Թումանյանը, բայց կլինի մի նշանավոր բան՝ «Շունն ու կատուն», խմենք նրա կենացը:

***

 

Թումանյանի տիկինը, տասը երեխաների մայրը, բարեմտորեն գանգատվելիս է եղել, որ Հովհաննեսն իսկի տուն չի գալիս:

Թումանյանը նրան պատասխանել է.

-Ո՞նց թե տուն չեմ գալիս, ա՛յ կնիկ, եթե իսկի տուն չեմ եկել, մի տա՞սն անգամ էլ չեմ եկել:

***

 

Խնկո-Ապերը ինչ-որ մի խոսք նետեց Թումանյանին…

Թումանյանը վեր կացավ:

-Երբ մեկը հրացանը քաշում է և ուզում է մի ուրիշին խփել, եթե հրացանը լիքն է, խփվողն է վախենում, իսկ եթե հրացանը դատարկ է, խփողն է վախենում: Խնկո-Ապերը հրացանն ինձ ուղղեց ու…վախեցավ…

Բոլորն սկսեցին ծիծաղել: Խնկո-ապերն այնքան քաշվեց աթոռի մեջ, որ էլ չէր երևում:

***

 

Թումանյանը և Ահարոնյանը իրար չէին սիրում: Մի օր Թումայանը ինձ (Վ.Թոթովենց) ցույց տվեց մի այցետոմս: Ահարոնյանը գրում էր. «Հովհաննես, եկա տունդ, տանը չէիր, անհունապես տխրեցի»:

Թումանյանը ծիծաղեց և ասաց.

-Շատ լավ, եթե իմ՝ տանը չլինելը քեզ անհունապես տխրեցնում է, ապա եթե մեռնեմ, ո՞նց ես տխրելու, ա՛յ մարդ, մի ֆրազին մտիկ. չէ՞ որ «անհունապեսից» դենն էլ բան չկա, անհունապե՛ս…ֆլա՛ն-ֆստա՛ն…

***

 

Ամերիկացիներից մեկը, չգիտեմ թե ինչու, հարց տվեց թումանյանին.

-Ի՞նչ տարբերություն եք գտնում հայերի և ամերիկացնիների մեջ:

-Ամերիկացիները ծնվում են, ապրում են և մեռնում, իսկ հայերը ծնվում են, ապրում և սպանվում, – պատասխանում է գրողը:

***

Թումանյանը հաճախ էր ասում.

-գրել եմ միայն էն ժամանակ, երբ հիվանդ եմ եղել, և բժիշկներն արգելել են որևէ մեկի այցելությունը:

Մի օր ասաց.

-Էս «Հազարան բլբուլն» էլ վզիս է չոքել, մի երկար չեմ հիվանդանում, որ մի բան դուրս գա:

***

Թումանյանի տանը Անդրանիկը իր կռիվներից ինչ-որ բան էր պատմում և Թումանյանը կլանված լսում էր.

-Թուրս քաշեցի…, – ասաց Անդրանիկը և կանգ առավ:

Նա ուներ այդպիսի սովորություն, այդ կանգ առնելը ժամանակ էր տալիս որպեսզի լսողը ընդգրկի պահը:

Բայց Թումանյանը չհամբերեց և սկսեց գոռալ.

-Խփի՛ր, Խփի՛ր…

Է ԻՍՐԱՅԵԼՅԱՆ