Daily Archives: June 2, 2021

Ամառային ճամբար, 02.06.2021.

Այս օրը սկսվեց տիկին Շողիկի ծղկանոցում աշխատանքներով։ Ծաղիկների վրայից շատ խնամքով արմատահանեցինք բոլոր մոլախոտերը։ Կարելի է ասել որ լավ գործ ենք արել՝ ազատելով նրանց կապանքներից։ Մինչև այս ամենը ես երբեք բույսերի հետ սեր չեմ ունեցել, բայց այսօր ամեն ինչ փոխվեց, սկսեցի ուրիշ ձև վերաբերվել այդ ամենին։

Երաժշտական գործունեություն

Ընկեր Մարինեի հետ սովորեցինք և վերհիշեցինք մի քանի երգեր։ Անկեղծ ասած այդ երգերը բարձր տրամադրություն ապահովեցին ամբողջ օրվա համար։

ՈՒնեցանք նաև հետաքրքիր քննարկում մեր ֆինանսների մասին։ Հասկացանք, որ բոլորս էլ անում ենք որոշակի ծախսեր, բայց պետք է այդ ամենը ավելի ռացիոնալ օգտագործել և իմանալ ճիշտ տնտեսել այն։ Այդ ամենը մեզ հարկավոր է նրա համար, որ աշխատավարձից հետո ամսվա վերջում կարողանանք անսպասելի կամ անհրաժեշտ գնումները կատարենք։ Այդ ամենն ավելի լավ հասկանալու համար դիտեցինք տեսանյութ։