Վայոց ձոր- Արատես✨ Մայիսի5-7

Ես մեկ ամսից ավել տանը ինձ շատ լավ էի պահում, որպեսզի թողնեն, որ ես գնամ եռօրյա ճանապարհորդության դեպի Վայոց ձոր։ Ինձ համար անչափ սպասված այցելություն էր։

Ընկեր Տիգրանի և Ընկեր Մարիամի կազմակերպած նախագիծն էր։ Առաջին օրը մոտավորապես 8-10կմ քայլարշավ ունեցանք դեպի ՈՒլգյուր բնակատեղի։ Եղանակը անձրևոտ էր, բայց իմ դուրը գալիս էր, բավականին հով էր և դժվար չէր անցնել այդ ճանապարհը։ Հավես ժամանակ անցկացնելով, զրուցելով, երգելով վերջապես հասանք նշանակետին՝ Ուլգյուրի Սուրբ Աստվածածին եկեղեցի։ Այդ եկեղեցու մասին մեզ ինֆորմացիա տվեց բարձր կուրսի ուսանողուհիներից մեկը՝ Միլենան։ Այդ եկեղեցու մոտ մի քանի պապիկ կաին, իրենցից մեկը սուլելով բավականին լավ կարողանում էր երգել։ Այդ պապիկներից մեկը անգամ ինձ ուզում էր իր թոռնիկին հարս տանել😁😅։ Իրենք մեզ համեղ սնկի խորոված հյուրասիրեցին։ Այնտեղ մեր հույսերը հավաքելով իջանք ներքև, հետո ուղևորվեցինք դեպի Արատես։ Չեմ կարող բողոքել, որ հոգնել է։ Շատ վատ բաներ եմ արել ընկերներիս նկատմամբ։ Մի քանի անգամ սարսափելի ձևով վախեցրել եմ իրենց։ Կարծում եմ այդ ամենը դեռ շա՜տ երկար կմնա նրանց այդ թվում նաև իմ հիշողության մեջ։

Արատեսում միյասին մի փոքր ընթրեցինք և գնացինք քնելու, քանի որ հաջորդ օրը մեզ դեռ շատ բան էր սպասվում։

Իսկ երկրորդ օրը արդեն գնացինք Արատեսի կիսաքանդ վանքը, որի շուրջը անգամ ընկեր Տարոնի և մի քանի ուսանողների հետ մաքրություն արեցինք։ Հետո Ընկեր Տիգրանը մեզ տարավ քայլարշավի, այս անգամ Արատեսի տարածքում։ Իջանք Արփա գետի մոտ, ապա բարձրացանք, երկար քայլեցինք, ուսումնասիրեցինք, զվարճացանք, վայելեցինք, հոգնեցինք, փնթփնթացինք, նկարվեցինք և վերջապես արևահրվեցինք։ Մի պահ ուժերս էլ չէին հերիքում ճանապարհը շարունակելու համար, բայց շատ շնորհակալ եմ ընկեր Տիգրանին, որ ինձ գլխարկ տվեց և ես շարունակեցի ճանապարհս։

Երբ արդեն հասանք տնակների մոտ Ընկեր Տարոնը արդեն համեղ խորոված էր պատրաստել😋։ Բոլորը եկան մի լավ ճաշեցինք։ Երեկոյան խաղացինք հավես սեղանի խաղեր։ Քնելուց աղջիկներով միմյանց պատմում էինք վախենալու պատմություններ։

Դե երրորդ օրն էլ արթնացանք,  նախաճաշեցինք, հավաքվեցինք և ճանապարհ ընկանք։ Գնացինք Հորբատեղի տաք ջրերը։ Հետաքրքիր էր, առաջին անգամ էի այդպիսի բան տեսնում։ Դե իհարկե առիթը բաց չթողեցինք և գնացինք Արենի1 քարանձավը, այդ այն տեղն է, որտեղ հայտնաբերվել է առաջին գինու հնձանը և ամենահին կոշիկը։

Դեպի Երևան ճանապարհին բոլորս գրեթե քնած էինք, քանի որ շատ էինք հոգնել և եղանակն էլ այնպիսին էր, որ ցանկանում էիր քնել։

Ամեն ճանապարհորդություն ինձ տալիս է հնարավորություն ճանաչել նոր մարդկանց, ծանոթանալ նրանց լավ և վատ կողմերի հետ, սակայն այ անգամ ես բոլորին հայտնագործեցի միայն ու միայն լավ կողմերից։ Շատ շնորհակալ եմ բոլոր բոլորից իմ կյանքի այդ 3 օրը անմոռանալի դարձնելու համար։ Բոլորիդ շատ եմ սիրում❤️։ Հատկապես շնորհակալություն եմ հայտնում իմ սիրելի ընկեր Մարիամին և ինչպես ինքն է ասում Պարոն Զոհրաբյանին։ Անչափ լավ անցավ ամեն ինչ։💗✨

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *