Ջրվեժ

Այս անգամ կազմակերպել էինք մեր ռուսաց լեզվի պոեզիայի ժամը անցկացնել Ջրվեժի արքելոցում։ Մինչև գնալը ես չէի կարող պատկերացնել, թե ինչ գեղեցկություն և հրաշք է սպասում մեզ։ Իրոքից, չէի պատկերացնի, որ Երևանի տարբեր ծայրերում այդքան եղանակի տարբերություն կարող է լինել։ Այնքան սառն էր այնտեղ, որ լիձը սառել էր։ Բնականաբար բոլորս ժամերով այդ լճի մոտ նկարվեցինք և նկարեցինք։ Հեքիաթային վայր էր։ Շուրջ դեղին տերևներ՝ ծածկված սպիտակ շերտով, դու՝ շրջապատված ընկերներով, և իսկապես այդ վայրում մոտիվացիա էիր ստանում։

Երբ մենք արդեն վերադառնում էինք ավտոբուսի վարորդը մեզ բոլորիս չթողեց այնքան ժամանակ նստենք, մինչև մեր ոտքերի ցեխը չմաքրենք, բոլորս մոտավորապես 15-20րոպե միայն ձնով ոտք էինք մաքրում😆։ Վերադառնալիս վարորդի հետ շա՜տ կատակներ արեցինք և զվարճացանք։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *