Մեղրաձոր

Այս անգամ մեր ճամփորդությունը տանելու էր մեզ դեպի Կոտայքի մարզ, իսկ ավելի կոնկրետ՝ Մեղրաձոր։

Մեղրաձոր- ճամփորդություն

Սկզբում պետք է այցելեցինք Մեղրաձորի Թեժառույքի վանք։ Այն ուներ մոտ 800 տարվա պատմություն։ Իմացանք նաև թե բան առաքելական եկեղեցին ինչով է տարբերվում վրացական քաղքեդոնականությունից։ Ճանապարհը համեմետած մեր մյուս ունեցած ճանապարհներից բավականին կարճ էր, ուղղակի բոլորս բողոքում էինք դրանից, քանի որ շատ շոգ էր։

Հետո ուղևորվեցինք դեպի Մեղրաձորի ջրվեժ։ Ճանապարհը շատ հետաքրքիր էր և զվարճալի։ ՈՒսուցիչների հետ կատակելով և զրուցելով ճանապարհը շատ կարճ թվաց։ Երբ հասանք արդեն նշանակետին բոլորս հանեցինք մեր կոշիկները և մտանք ջուրը։ Անկեղծ շատ զովացրեց բոլորիս։ Նստեցինք մի որոշ ժամանակ, վայելեցինք պահը, նկարվեցինք և շարժվեցինք առաջ։

Հաջորդ կանգառը գյուղն էր։ Հասանք, իհարկե ընկեր Մարինեի գլխավորությամբ երգեցինք, պարեցինք։ Մեզ էին նաև միացել գյուղից 3 աղջիկ։

Այդ ամենից հետո շարժվեցինք դեպի Երևան։

Բողոքելու ոչինչ չունեմ։ ԵՒ թիմն էր լավը(ինչպես միշտ) և երթուղին և ամեն ամեն ինչը։ Կարևորը շատ չհոգնեցինք։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *