Daily Archives: May 24, 2021

Ընկերություն- ՓՈԴՔԱՍԹ

Երջանիկ են նրանք, ովքեր ունեն ընկերներ, շատ ընկերներ…. Սակայն ի՞նչ ենք հասկանում ընկերություն ասելով…..մի՞թե այն, ինչ կատարվում է մեր շուրջը ընկերություն է… շատերի համար այո, իսկ որոշների համար՝ ոչ….. ընկերությունն ուրիշ է, ընկերությունը նման է սիրո՝ այո, սիրո…. Այն պետք է լինի սիրո նման մաքուր, սիրո նման անկեղծ և սիրո նման հավատարիմ…. Երանի նրան ով շատ ընկերներ ունի՞, ոչ՝ երանի նրան, ով իր ընկերներին շատ չի համարում… երանի նրան, ով ունի ոչ թե շատ, այլ շատ մոտիկ ընկերներ, ով կարող է իր ընկերների հետ առանց մտածելու կիսել ամեն ինչ՝ ուրախություն և տխրություն, ծիծաղ և լաց…. երանի նրան, ով ունի թեկուզ մեկ, բայց հավատարիմ ընկեր, վստահելի մարդ իր կողքին…. իհարկե ինչպես ամեն ինչ, ընկերությունն էլ իդեալական չի լինում, բայց այն կարելի է մոտեցնել հավերժականին…. Ընկերները պետք են ամեն տեղ, բայց չպետք է ունենալ ընկերներ պահված ինչ-ինչ նպատակների համար, մի՞թե դա հարգալից ընկերություն է… իսկ այնտեղ, որտեղ հարգանք չկա, ընկերության մասին խոսելն ավելորդ է… ընկերության մեջ պետք է լինի հավասարություն, նվիրվածություն, պատրաստակամություն և մեծ սեր… Գնահատեք ձեր ընկերներին, իսկական ընկերներին, ընկերությանը ոչինչ չի կարող փոխարինել: Ես կարծում եմ ,որ անհատը հասարակության մեջ միայնակ ապրել չի կարող:Այդ պատճառով նա իր համար փնտրում և գտնում է սրտակից և մոտ ընկեր:

 

Հաճախ ճիշտ չի լինում ընտրությունը և նրանք շուտ բաժանվում են :Սակայն հանդիպում են կյանքում ընկերներ ,որոնք անփոխարինելի են և միշտ վախենում ես նրան կորցնելուց : Այդպիսի ընկերները ստիպում են մեզ ապրել.վայելել ,կյանքը ,չտխրել,խնդիրները ճիշտ լուծել: Հաճախ մեզ միայն նրանց ներկայությունը բավկան է որպեսզի մենք մեզ լավ զգանք : Իսկական ընկերները պատրաստ են միասին հասնել աշխարհի ծայրը: Մենք կիսում ենք նրանց հետ մեր ուրախության և տխրության պահերը: Ասում ենք գաղտնիքներ .որ դեռևս ոչ ոքի չենք վստահել : Հիանալի բան է ընկեր ունենալը:

 

Իսկ կարո՞ղ է գոյություն ունենալ ընկերություն կնոջ և տղամարդու միջև:

 

Ընդհանրապես տղամարդու և կնոջ միջև ընկերությունը բավականին հարաբերական հասկացություն է: Ինչպե՞ս կարող է կնոջ նման թույլ և նուրբ էակը լինել տղամարդու ընկերը և նրա հետ կիսել նույն հետաքրքրությունները:

 

Նա չի կարող գարեջուրը ձեռքին ֆուտբոլ նայել, երբ մյուս հեռուստաալիքով ցուցադրում են հագուստի նոր հավաքածուն: Չի կարող խոսք գնալ ընկերության մասին, երբ կինը ենթագիտակցորեն տղամարդու մեջ տեսնում է իր պաշտպանին կամ ընտանիքի հորը:

 

Տղամարդկանց դեպքում իրավիճակն ավելի բարդ է:

 

Ինչպե՞ս կարող է տղամարդը կնոջ մեջ ընկեր տեսնել, երբ նա առաջին հերթին նրան նայում է որպես կին, գնահատում նրա արտաքին տվյալները, զգում նրա բույրը: Չնայած այլ տեսանկյունից եթե նայենք, երկու սեռերի միջև ընկերությունը կարևոր է քանի, որ շատ մարդկանց օգնում է ինքնահաստատվել: Օրինակ մյուս տղամարդկանց մոտ իրեն ինչքան լավ է զգում այն տղամարդը, ով ունի շատ գեղեցիկ կին ընկեր: Կամ էլ քիչ չեն դեպքերը, երբ աղջիկները ընկերություն են անում տղաների հետ, իրենց ընկերուհիների և սիրելիի մարդու մոտ խանդ առաջացնելու համար: Տղամարդու և կնոջ ընկերությունը հնարավորություն է տալիս երկու սեռերի ներկայացուցիչներին էլ լավ ճանաչել միմյանց և հետագայում ճիշտ ընտրություն կատարել: Ճիշտ է այս ընկերությունը վաղ թե ուշ ավարտվում է, քանի որ և տղամարդը, և կինը ձեռք են բերում կյանքի մշտական զուգընկեր, ընտանիք են կազմում, փոխվում են նրանց հետաքրքրությունները, բայց միշտ պահպանվում է յուրահատուկ հարգանքը միմյանց նկատմամբ և դա ամենակարևորն է: