Daily Archives: May 12, 2021

Բույսերի և կենդանիների էվոլյուցիայի հիմնական արոմորֆոզները

 

 

Արոմորֆոզները այնպիսի էվոլյուցիոն փոփոխություններ են, որոնք օրգանիզմները տանում են դեպի կազմավորվածության ընդհանուր վերելք, բարդացնում նրանց կառուցվածքը, բարձրացնում կենսագործունեության ուժգնությունը։

 

 

Արոմորֆոզների հայտնաբերման և ուսումնասիրման գործում մեծ դեր են խաղացել Ա. Ն. Սևերցովի և Ի. Ի. Շմալհաուզենի աշխատությունները։ Նրանք սահմանեցին էվոլյուցիայի երկու գլխավոր ուղղությունները ՝ կենսաբանական առաջադիմությունը և կենսաբանական հետադիմությունը։

 

Օրգանական աշխարհի էվոլյուցիայի վաղ փուլերի խոշոր արոմորֆոզներ են՝ բույսերի ֆոտոսինթեզի գործընթացի առաջացումը, միաբջիջ օրգանիզմներից բազմաբջիջ օրգանիզմների առաջացումը, օրգանիզմների ՝ սեռական ճանապարհով բազմացումը, ներքին բեղմնավորման ի հայտ գալը։ Բույսերի զարգացման մեջ խոշոր արոմորֆոզ էր սպորներով բազմացումից սերմերով բազմացմանն անցնելը։ Ողնաշարավոր կենդանիների զարգացման ընթացքում խոշոր արոմորֆոզներ են կմախքի, ծնոտների, քորդայի, խռիկային և թոքային շնչառության, հնգամատ տիպի վերջույթների առաջացումը և այլն։Արոմորֆոզը գոյության կռվում նշանակալից առավելություններ է տալիս օրգանիզմին, հնարավորություն ընձեռում նրան հարմարվելու նոր միջավայրին, օժանդակում է պոպուլյացիաներում գոյատևման բարձրացմանը և մահացության իջեցմանը։ Բարձր ծնելիության և ցածր մահացության դեպքում թվաքանակը պոպուլյացիաներում մեծանում է, արեալն ՝ ընդարձակվում, գոյանում են նոր պոպուլյացիաներ, արագանում է նոր տեսակների ձևավորումն, այսինքն ՝ տեղի է ունենում կենսաբանական առաջադիմություն։