Daily Archives: May 13, 2021

Վայոց Ձորի մարզ

Տեսարժան վայրերը
Բնաշխարհը
Հոդվածներ

Վայոց Ձորի տարածքը նախկինում մտել է Մեծ Հայքի Սյունիք նահանգի մեջ, կազմելով նրա Վայոց Ձորի գավառը: Որոշ ժամանակ եղել է Օրբելյան և Պռոշյան նախարարական տների ժառանգա­կան կալվածքը:

Բնական պայմանները և հարստությունները

Վայոց Ձորի մարզն իրոք ձորերի երկիր է: Մարզը հարևանների հետ կապող գլխավոր ճանապարհները անցնում են դժվարամատչելի լեռնանցքներով: Գեղարքունիքի մարզի հետ նա կապվում է Սուլեյմայի լեռնանցքով, որը ամենաբարձրն է` 2410մ

Վայոց Ձորի մարզ

Վայոց ձորին բնորոշ են ռելիեֆի սնամեջ ձևերը` քարանձավները: Հատկապես հայտնի է Մագիլի քարանձավը: Վայոց Ձորի համար բնորոշ են երկրակեղևի սաստիկ ցնցումները։

Վայոց Ձորի հիմնական ջրային զարկերակը Արփա գետն է: Նրա վերին հոսանքի բարձունքների վրա առաջացել են Ջերմուկի (ավելի քան 60մ բարձրության) և Հերհերի փրփրաբաշ ջրվեժները: Արփա գետի վրա, Ջերմուկ քաղաքի մոտ կառուցվել է Կեչուտի ջրամբարը, որի ջուրը Արփա-Սևան ջրատարով հոսում է Սևանա լիճ:

Բնակչությունը

Վայոց Ձորի մարզը աչքի է ընկնում բնակչության ոչ միայն ամենափոքր բացարձակ թվով, այլև ամենացածր խտությամբ ՀՀ-ում:

Հնագիտական պեղումներով պարզվել է, որ Վայոց Ձորի տարածքը բնակեցված է եղել բրոնզի դարից սկսած: Այն նույնպես բազմիցս ենթարկվել է օտար նվաճողների ասպատակությունների ու ավերածությունների: Եղել են զանգվածային ջարդեր ու բռնագաղթեր: Փոխվել է բնակչության թվաքանակն ու կազմը: Հայ բնակչության առաջին զանգվածային վերադարձը տեղի է ունեցել 1828-1829թթ.:

Քաղաքները

Մարզի երեք քաղաքներն էլ` Եղեգնաձորը, Ջերմուկը և Վայքը փոքր քաղաքներ են: Մարզկենտրոնը` Եղեգնաձորը, պատմական Սյունիքի հնագույն բնակավայրերից է: Այն եղել է տարբեր հայ իշխանական տների աթոռանիստը: Ռուսաստանին միանալու պահին նա մի փոքր գյուղ էր, որն աճեց Պարսկաստանից գաղթած հայ ընտանիքների հաշվին: Նրա աճը նկատելի դարձավ 1931թ. հետո, երբ դարձավ վարչական շրջանի կենտրոն:

Մարզում առանձնահատուկ տեղ է գրավում Ջերմուկ քաղաքը: Ամեն տարի քաղաքի սանատորիաներում իրենց առողջությունն են վերականգնում ու հանգիստ են անցկացնում Հայաստանի ու արտասահմանի հազարավոր քաղաքացիներ: Այստեղ է կատարվում հանրահայտ «Ջերմուկ» հանքային ջրի շշալցումը և առաքումը աշխարհի տարբեր երկրներ: