”Ջրհորի մոտ” պատմվածքի վերլուծությունը

Կարդացի Ստեփան Զորյանի  “Ջրհորի մոտ” պատմվածքը և շատ բան հասկացա։ Այն առաջին համաշխարհային պատերաազմի մասին է, երբ ռւսական և ավստրիական կողմերը պատերզմում էին միմյանց դեմ։

Հարց է առաջանում, ինչու՞ հենց ջրհորի մոտ, ես կպատասխանեմ։ Քանի որ հենց ջրհորի մոտ են բարեկամանում երկու հակառակորդ կողմերի զինվորները։ Առաջին հայացքից կթվա, թե այս պատմությունը պատերազմի մասին է, բայց դա ոչ միայն դրա մասին է։ Այս պատմությունը ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ մասին է, այն ժողովուրդների, որոնք չեն ցանկանում պատերազմել, կռիվ տալ և ոչնչացնել միմյանց։ Այդ պատերազմը՝ առաջին համաշխարհայինը, զավթողական պատերազմ էր, զինվորներին էլ ստիպելով էին բերել կռվի դաշտ։

Իմ կարծիքով տղաները շատ ճիշտ վարվեցին, երբ սկսեցին երկինք կրակել, քանի որ արդեն բարեկամացել էին ավստրիացիների հետ, իսկ իրենց հրամանատարի մահվան լուրը իմանալուց հետո նրանք հիասթափություն էին ապրել ցարական կառավարության, իրենց նոր կոմիսարի հանդեպ։

Պատմվածքը կարդալուց հետո ես հասկացա, որ պատերազմը շատ վատ և դաժան բան է։ Եվ կառավարությունների ագահությունից,  տարածքների զավթման նողկալի ցանկությունից տուժում են շատ-շատ մարդիկ ու ժողովուրդներ, որոնք սովորական խաղաղ պայմաններում կարող են խաղաղասեր ժողովուրդներ լինել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *