Daily Archives: November 15, 2020

Ո՞վ ենք մենք, որտեղի՞ց ենք գալիս և ո՞ւր ենք գնում

Սեբաստացու օրերի նախագիծ։

Մեզ ճանաչելը, մեր հայրենիքն ու պատմությունը ճանաչելը սկսվում է մեզնից:

Նախագծի նպատակն է խորանալ մեր նախնյաց պատմության մեջ, իմանալ մեր արմատները, ինքնաճանաչում, ինքնագիտակցում։

 Մասնակիցներ՝ Քոլեջի տարատարիք սովորողներ, դասավանդողներ

 Նախագծի ժամկետները՝ սկիզբ 10․11․2020թ
ավարտ 20․11․2020 թ․

Ո՞վ եմ ես։ Հարց, որի պատասխանը մենք փնտրում ենք մեր ամբողջ կյանքի ընթացքում։ Որտեղի՞ց ենք գալիս, ովքե՞ր են մեր նախնիները, ի՞նչ պատմություններ են մեզ հասել իրենցից, ո՞ւմ անունով է կոչվում իմ ազգը /ազգանվան ծագումը/։

Ես Անուշմ եմ՝ հաըուհի եմ։

Որտե՞ղ է գտնվում իմ նախապապերի հայրենիքը, ինչ բնություն, ավանդույթներ, սովորություններ է ունեցել։

Ես մինչև վերջերս մտածել եմ և գրեթե վստահ եմ եղել,որ պապերս բնիկ գյումրեցիներ են եղել, մինչ դեռ ես և եղբայրս չորոշեցինք ստեղծել մեր տոհմածարը։ Բարեկամներից հարց ու փորձ արեցինք և պարզեցինք, որ իրականում արմատներով Ղարսից են եղել մեր նախապապերը։

Կարսում բնակվող իմ բարեկամների մասին ոչ մի տեղեկություն չունեմ, միաըն գիտեմ որ երեք եղբաըրնեռով են Կարսից գաղթել Հայաստան՝ Սաքո,Շահեն և Մայիլ Մալյանները։ Գյումրիյում և Արթիկում բնակություն են հաստատել մոտավորապես 120տարի արաջ։ Այսինքն արդեն 120 տարի է, ինչ սերունդը շարունակվում է հենց այդտեղ։

Մի հետաքրքիր պատմություն կարող եմ պատմել իմ Մնաց պապի մասին, որը կապ ունի ինձ հետ։Մնաց պապը փոքրամարմին է եղել։  Հայրենական պատերազմի ժամանակ, երբ նա 25 տարեկան էր, մարտի դաշտում ծանոթանում է 18 տարեկան մի բարձրահասակ երիտասարդի հետ և փոքր եղբոր նման հոգ տանում նրա մասին։ Պատերազմից հետո, նրանց ընկերությունը  դեռ երկար տարիներ շառունակվում է։ Արդյունքում նրան երկուսի թոռները իմ հայրն ու մայրն են։

Ով է եղել իմ նախահայրը իր ծննդավայրում, ինչո՞վ է զբաղվել, ի՞նչ արհեստներ/արվեստներ է իմացել, ի՞նչ է աշխատել, պահել իր ընտանիքը։

Իմ նախահաըրը եղել ե Մնաց պապը, ապրել է Շիրակի մարզի Վարդաքար գյուղում։ Ամուսնացած է եղել կապուտաչյա մի գեղեցկուհու՝ Արփենիկի հետ։ ՈՒնեցել են 7 զավակ՝ 5տղա՝ Աբրահամը, Աղասին, Սսեփանը, Թելմանը, Վաչագանը և 2աղջիկ՝ Բուրիկը և Վարսենիկը։ Ապրել են երջանիկ և համերաշխ։ Զբաղվել են գյուղատնտոսությամբ և կարողացել են իրենց զավակներին մեծացնել բարենպաստ պայմաններում։

Երևի լսել եք նաև, որ ծննդավայրը, արմատները կապում են մեր ինչ-ինչ որակական հատկանիշների հետ։ Այսպես, օրինակ՝ երբ ես իրավիճակում դրսևորում եմ համառություն, ասում են, մշեցի է։ Փորձեք վերծանել, թե ինչ առանձնահատկություններ ունի այն վայրը, որտեղից դուք սերում եք, որտեղ ծնվել են ձեր նախնիները, որտեղ ձևավորվել է ձեր ընտանիքը, արդյո՞ք ձեր վարքի դրսևորումներումս ևս կան նման հատկանիշներ, առանձնահատկություններ։

Արմատներս գալիս են ԳՅՈՒՄՐԻՅԻՑ, ինչպես արդռն գիտենք Գյումրեցիները գլուխգովան են և կատակասեր։ Չէի ասի, որ սիրում եմ գլուխ գովալ, բայց կատակել շատ եմ սիրում, ճիշտ է, բնիկ գյումրեցու պես դա ինձ մոտ չի ստացվում, բայց ինչևէ։

Ինչպե՞ս , ինչո՞ւ, ի՞նչ ճանապարհով են իմ նախնիները հասել իմ ներկայիս ծննդավայր։

Ես, ինչպես նաև հաըրիկս,  ծնվել եմ Երևանում։ Պապիկս Արթիկից է, բայց 14 տարեկանում եկել է Երևան ուսում ստանալու, բնակություն է հաստատել և մինչ այսօր մեր ընտանքը ապրում է այստեղ;

Այս հարցերը ձեզ կօգնեն ավելի լավ հասկանալ ձեր տան, տոհմի պատմությունը։Պատկերացրեք կենսագիր եք և ձեզ է վստահված գրել ձեզ համար ամենակարևոր տոհմի պատմությունը։

Պատմեք մեզ ձեր պատմությունը, տեսանյութի, նկարների, գրվածքի միջոցով, հարցրեք տան մեծերին, փորձեք գտնել ընտանեկան արխիվներ, կարդալ, դիտել լուսանկարները։

Բնագիտության ֆլեշմոբ

Բնագիտության ֆլեշմոբ
3 մակարդակ
Адрес электронной почты *
aharutyunyan193@gmail.com
Անուն
Անուշ
Ազգանուն
Հարությունըան
Դպրոց
Քոլեջ
Դասարան
1-1
1.Աշխարհագրական ո՞ր լայնությունն է համարվում բոլոր 4 կիսագնդերի հատման կետը:
Հասարակածը
2. Ո՞րն է աշխարհի ամենափոքր քաղաքը:
Աշխարհի ամենափոքր քաղաքը Խորվաթիայի Խում քաղաքն է: Այս քաղաքում ապրում է մոտավորապես 17 մարդ: Քաղաքն ունի միայն 1 խանութ, 1 մեծ և 1 փոքր եկեղեցի, 1 մառան: Այն ունի ավտոբուսի 1 ուղղություն, 2 փողոց, 13 տուն և գերեզմանատուն:
3.Ո՞ր ծովում ջուր չկա։
Այն ծովում,որը գտնվում է քարտեզի վրա
4.Որտե՞ղ է գտնվում աշխարհի ամենամեծ ծաղիկը և ինչպե՞ս է այն կոչվում։
Ինդոնեզիայում ծաղկել է աշխարհում ամենամեծ ծաղիկը։ Ռաֆլոզիա տուան-մուդաեն, որը հայտնի է նաեւ որպես «դիակի ծաղիկ», արտադրում է նեխող մսի հոտին նմանակող հոտ՝ միջատներին գրավելու համար։
5.Ո՞րն է աշխարհի ամենահարավային քաղաքը։
Ուշուայան համարվում է աշխարհի ամենահարավային քաղաքը։ Քաղաքում կա նավահանգիստ, որտեղ կանգ են առնում դեպի Անտարկտիդա ուղևորվող զբոսանավերը։
6. Որ՞ն է ողուղեղային խողովակի և ողնաշարային խողովակի տարբերությունը։
տարբերություն չկա
7. Վախի ժամանակ արտադրվում է ադրենալին: Ինչու՞։
Ադրենալինի սեկրեցիան բարձրանում է սթրեսային իրավիճակների ժամանակ, իսկ վախը ինքն իրեն սթրես է։
8.Պայթյունի ժամանակ խորհուրդ է տրվում փակել ականջները և բացել բերանը: Ինչո՞ւ։
Այդ գործողությունիը կանխում է ճնշման արաջացումը և չի թողում,որպեսզի ականջի թմբկաթաղանթները պայթեն։
9. Ի՞նչով է պայմանավորված զարկերակային արյան վառ կարմիր գույնը։
Քանի որ այն հագեցված է թթվածնով։
10. Ինչի՞ հետևանքով է օրգանիզում առաջանում CO2 գազը։
Նյութափոխանակության հետևանքով։
Հարցերը կազմեցին Գայանե Սարգսյանը և Անուշ Ասատրյանը:
Առաջարկություններ