Daily Archives: September 2, 2020

Սուրբ Հովհաննես⛪

Սա իմ առաջին հաղթահարած բարձունքն էր, իրականում ամեն ինչ չափազանց հետաքրքիր էր և ուրախ: Սկզբում,երբ դեռ քոլեջում էինք իմ կուրսեցիներից միայն Լինաին էի ճանաչում, բայց երբ արդեն ճանապարհ ընկա գրեթե բոլորի հետ ընկերացա: Ճանապարհին շատ հավես էր անցնում, ես, Լինան, Հարությունյան Անին և Էմման ամենավերջն էինք նստել, երգում էինք,կատակներ էինք անում, բարձր ծիծաղում էինք😁 : Երբ հասանք արդեն Սպիտակ և տեսա թե ինչքաաան ճանապարհ է մեզ սպասում,շատ ալարեցի,բայց հենց արդեն բարձրանում էինք այդ ալարկոտությունս միջիցս հանեցի և բոլորի հետ բարձրացա վերև: Բարձրանալիս մենք ծառերի տակ կանգ էինք առնում, զրուցում էինք, նկարվում,երգում,սնվում և կարդում: Երբ արդեն հասանք տաճարին, տեսարանը ապշեցուցիչ էր😍,շաաատ գեղեցիկ էր այդ ամենը, բարձունքից ամեն ինչ շատ փոքր էր թվում: Այնտեղ մեծ խաչքարի մոտ նկարվոցինք, ընկեր Բլեյանի ծնունդը շնորհավորեցինք և ես ծանոթացա այդ եկեղեցու եկեղեցականներից մեկի հետ:Ներքևում` դեռ սարը չբարձրացած, մոմ գնեցինք,մեկ կապ գնելու դեպքում փայտե խաչ էինք նվեր ստանում,ես հենց այդպես էլ արեցի, իմ անվանատառով Խաչ չկար,դրա համար էլ այն պապիկը ինձ սովորականը տվեց:Ամեն ինչ շատ լավ էր,շաատ շստ պոզիտիվ և էներգիայով լի, միակ վատ բանը,որը տեղի ունեցավ ինձ հետ դա այն էր,որ ես իմ նոր փայտե խաչը կորցրեցի: