Daily Archives: September 3, 2020

Ոսկե ցլիկ

«Ոսկե ցլիկ» ֆիլմը 1955 թվականին Մոկո Հակոբյանի նկարահանած կարճամետրաժ կատակերգությունն է։ Այս տարի այդ ֆիլմը դարձել է 65 տարեկան;

Ֆիլմը բավական կարճ տևոզություն ուներ, բայց շատ խոսելու բան կար; Ընկեր Նաջարյանը հարուստ, բայց ժլատա անձնավորություն է, նա Կոլխոզի նախագահ էր, բավականին հարուստ ունեցվածքով, բայց ժլատության աստիճանը այնքան բարձր  էր, որ անգամ մի ցլիկի չէր ցանկանում տալ հարևան գյուղին, որի նախագահը նրա կնոջ ամուսինն էր, նա չէր ցանկանում, որ կողքի գյուղն էլ բարգավաճի; ՈՒ ամենաշատը տպավորվել է այն պահը, երբ ընկեր Նաջարյանը գնում է,որ իր ցլիկին  հետ վերցնի, իրեն այդ գյուղում այնքան լավ են դիմավորում, որ նա ամաչում է;

Շատ ուրախացա, որ ֆիլմի և հեքիաթի քննարկմանը ներկա էին նաև մյուս բաժիններում սովորոզղ իմ ընկերները, կուզեի,որ բոլոր դասերը նրանց հետ անեի, բայց ինչ արած, տարբեր բաժիններ ենք ընտրել;

Հեքիաթի ժամ

Այսօր իմ հեքիաթի ժամին մասնակցելու առաջին օրն էր; Մենք կարդացինք Հովհաննես Թումանյանի կողմից թարգմանված գերմանական  հեքիաթը՝ Աներևույթ թագավորությունը; Հեքիաթի գլխավոր հերոսի անունը Իերգ էր, Նրա անունը կապված է նրա հետ,որ նա շատ էր սիում երգել՝ ի+ԵՐԳ:  Իերգը բավականին երազկոտ էր,լուռ և առանձնացած, իսկ հոր մահից հետո նրա ձայնը գրեթե չի էլ լսվում;

Մի անգամ էլ, երբ Իերգը իր սովորությամբ հին ջաղացքարի վրա նստած միտք է  լինում, քունը տանում է ու քնում է։ Երազում տեսնում է , իբրև թե երկու արծաթ շղթաներով երկնքից մի ոսկի ճոճ էր իջնում ներքև։ Ամեն մի շղթայի ծերը ամրացած էր մի աստղից, իսկ ճոճում նստած էր մի գեղեցիկ աղջիկ ու էնպես բարձր էր ճոճում, որ մին երկնքից գետին էր հասնում, մին էլ գետնից երկինք էր թռչում։ Ամեն անգամ, հենց որ ճոճը երկնքից երկրին էր մոտենում, աղջիկը ուրախությունից ծափ էր տալիս ու մի վարդ ձգում Իերգին։ Բայց հանկարծ արծաթի շղթաները կտրեցին, ու ճոճը աղջկա հետ երկուսն էլ երկինք թռան, գնացին վե՜ր, մինչև որ աչքից բոլորովին չքացան։

Իերգը քնից վեր է թռնում, չորս կողմն է նայում, տեսնում է քարի վրա, կողքին մի վարդի փունջ։Մյուս օրը նորից քնում է էնտեղ, նորից նույն երազն է տեսնում, ու երբ արթնանում  է, դարձյալ կողքին վարդեր էին թափած։ ԵՎ տղան որոշում է փնտրել այդ աղջկան;

 

Անկեղծ ասած այնքան էի տարվել ընկերներովս,որ չեմ լսել հեքիաթի շարունակությունը; Հեքիարից դուրս,բայց միևնույն ժամանակին հեքիարի հետ կապված նոր հետաքրքիր բաներ իմացա,որոնք արժե փորձել, օրինակ իմացա,որ ամբողջ փերրվար ամսի երազները ամբողջ տարվա ընթացքում կատարվում են;

Նախագիծ՝ «Ներկայացնում ենք մեր քոլեջը»

Մասնակիցներ՝

Քոլեջի  1-ին կուրսերի ուսանողներ

Նպատակը

Պատրաստել քոլեջի մասին պատմող եռալեզու գովազդային ֆիլմ, որը կներկայացնի քոլեջը՝ իր մասնագիտություններով, արհեստանոց-արվեստանոցներով, լաբորատորիաներով, ծրագրերով։

Ծրագրի իրագործման քայլերը

Ծանոթանալ քոլեջի կառուցվածքին, մասնագիտություններին, արհեստանոց-արվեստանոցներին, լաբորատորիաներին, հարցազրույցներ վարել ուսուցիչների հետ։

Գրել քոլեջի մասին պատմող հայերեն տեքստ-սցենար ֆիլմի համար,

Թարգմանել սցենարը ռուսերեն և անգլերեն

Սովորել տեքստը երեք լեզվով ներկայացնելու համար։

Նկարահանել ֆիլմը։

Հնչյունավորել ֆիլմը երեք լեզվով։

Նախագծի ղեկավարներ՝

Մարիամ Քալանթարյան

Լիլիթ Սարգսյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջ

…………….

Колледж образовательного комплекса “Мхитар Себастаци”
Учащиеся здесь получают начальное и среднее профессиональное образование
По линии среднего профессионального образования в колледже действуют следующие отделения:
o Дошкольное образование
o Делопроизводство с углубленным знанием иностранного языка
o Организация туристических услуг с углубленным знанием иностранного языка
o Библиотечное дело
o Декоративно-прикладное искусство и народные ремесла
o Техническое обслуживание компьютерных сетей
o Фотографическое дело
o Моделирование и конструирование одежды
С сентября нынешнего года откроются также два новых отделения:
o Технология бродильного производства и виноделие
o Компьютерное художественное проектирование
По линии начального профессионального (ремесленного) образования действуют следующие отделения:
o Садово-парковое дело
o Технология швейного производства
o Садоводство
o Садовник
o Поварское дело
С сентября нынешнего года откроются также два новых отделения:
o Виноделие и производство соков
o Гончарное дело
Мы в колледже стремимся создать надлежащую обстановку для профессионального обучения современными студиями-мастерскими-лабораториями.
У нас в основном осуществляется обучение производством. Мы убеждены, что лучшее обучение – обучение выполнением, реальной работой.
Наши образовательные программы организуются согласно учебному расписанию, учебным проектам всего образовательного комплекса, персональными цифровыми инструментами обучения.
Обучение у нас становится также персональным, поскольку имеем возможность выбора курсов дополнительного образования. У нас действуют также открытые клубы развития хобби, открытые творческие сборы, смотры, выставки-концерты- представления, праздники.
В колледже имеются также походные, военно-спортивные лагеря, которыми пользуются также студенты колледжа

Մաթեմատիկական գլուխկոտրուկներ

1.Երեկ չէ առաջին օրն ես 25 տարեկան էի, իսկ հաջորդ տարի կլինեմ 28 տարեկան: Ե՞րբ է իմ ծննդյան օրը:

Հարցումը կատարվել է հունվարի 1ին,այսինքն երեկ չէ առաջին օրը՝ անցած տարի դեկտեմբերի 30ին ,իսկ այդ տարվա դեկտեմբերի 31ին կլրանա նրա 27 ամյակը, արդեն հաջորդ տարի էլ կլրանա նրա 28ամյակր;

2.Ի՞նչ մաթեմատիկական նշան պետք է տեղադրել 5 և 9 թվերի միջև, որպեսզի ստացված թիվը մեծ լինի 5-ից, բայց փոքր 9-ից

5ի և 9ի միջև դնում ենք , նշանը; Հետևաբար ստացվում է այնպես,որ 5,9-ը  մեծ է 5ից, բայց մեծ է 9ից;

3.Գտե՜ք թիվը, եթե
-թիվը բաղկացած է 6 տարբեր թվանշաններից,
-կենտ և զույգ թվերը հաջորդում են միմյանց, ընդ որում 0-ն ևս կիրառվում է և ընդունվում է որպես զույգ թիվ,
-յուրաքանչյուր հաջորդ թիվ նախորդից տարբերվում է ավելի քան 1-ով,
-տվյալ թվի առաջին 2 թվանշաններից անց մնացորդի բաժանվում են տվյալ թվի վերջին թվանշաններից բաղկացած թվին:
թիվը և մեջտեղի 2 թվանշաններից բաղկացած թիվը առանց մնացորդի բաժանվում են տվյալ թվի վերջին թ թվանշաններից բաղկացած թվին:

4.Եթե 1 թվանշանն ավելացնենք որևէ հնգանիշ թվի, ապա կստանանք 3 անգամ փոքր թիվ այն թվից, որը կստացվեր, եթե 1 թվանշանը կցվեր տվյալ հնգանիշ թվի վերջից: Գտնել տրված հնգանիշ թիվը:

5.Աղյուսը կշռում է մեկ կիլոգրամ և այն քաշի կեսը, որն ունի: Որքա՞ն է աղյուսի քաշը: