1․Փոխել դերբայական դարձվածի շարադասությունը երկու ձևով։

 

Այդ ընտանիքը, ճանաչելով Սարյանի արժանիքները, աշխատում էր գրավել նրան։

Ճանաչելով Սարյանի արժանիքները՝ այդ ընտանիքը աշխատում էր գրավել նրան։

Այդ ընտանիքը աշխատում էր գրավել նրան՝ ճանաչելով Սարյանի արժանիքները

 

Հայկին ժամադրավայրում չգտնելով՝ Նարինեն վերին աստիճանի վրդովվեց։

Նարինեն վերին աստիճանի վրդովվեց՝ Հայկին ժամադրավայրում չգտնելով։

Նարինեն, Հայկին ժամադրավայրում չգտնելով, վերին աստիճանի վրդովվեց։

 

Քառորդ ժամ չանցած՝ անձրևի կաթիլները թրջեցին գետինը։

Անձրևի կաթիլները թրջեցին գետինը՝ քառորդ ժամ չանցած։

Անձրևի կաթիլները, քառորդ ժամ չանցած, թրջեցին գետինը։

 

Ուխտավորները մտան վանքի բակ՝ ծանր ուսապարկերը շալակած։

Ծանր ուսապարկերը շալակած՝ ուխտավորները մտան վանքի բակ։

Ուխտավորները, ծանր ուսապարկերը շալակած, մտան վանքի բակ։

 

Մանկամարդ աղջիկը, գեղեցիկ աչքերը լուսնին հառած և ձեռքը ծնոտին դրած, նստել էր մոր առաջ։

Գեղեցիկ աչքերը լուսնին հառած և ձեռքը ծնոտին դրած՝ մանկամարդ աղջիկը նստել էր մոր առաջ։

Մանկամարդ աղջիկը նստել էր մոր առաջ՝ գեղեցիկ աչքերը լուսնին հառած և ձեռքը ծնոտին դրած։

 

2․Փակագծերում տրված բառերից ընտրել ճիշտը։

 

Օրիորդի հնչուն ծիծաղը ծավալվելով արձագանքեց պալատի կամարների տակ։

 

Ամուլ դաշտերը դարձան բերրի ու արգասաբեր, և անապատները ծաղկեցին։

 

Ընկերներիդ հանդիպելիս չմոռանաս ասել այդ մասին։

 

Թագավորն ուշադրությամբ լսում էր զորականին՝ առանց դույզն-ինչ դժգոհության նշույլ արտահայտելու։

 

3․Ուղղակի խոսքը դարձնել անուղղակի։

 

Սպարապետն ասաց թագավորին, որ ինքը նրա հրամանները կկատարի և նրա հետ կլինի մինչև վերջին շունչը։

-Ես քո հրամանները կկատարեմ և քեզ հետ կլինեմ մինչև վերջին շունչը,-ասաց թագավորին սպարապետը։

Կինը պատասխանեց ամուսնուն, որ նա չհոգա իր մասին և զբաղվի իր գործերով։

-Մի՛ հոգա իմ մասին,-կինը պատասխանեց ամուսնուն,- և զբաղվիր քո գործերով։

Պետը հեռախոսով պատվիրեց օգնականին, որ նա գտնի Պողոսյանին և ուղարկի իր մոտ։

Գտի՛ր Պողոսյանին և ուղարկի ինձ մոտ,-պետը հեռախոսով պատվիրեց օգնականին։

Նա հայտնել էր ղեկավարությանը, որ ինքը չի կարող գալ, թող իրեն փոխարինող ուղարկեն։

Ինձ փոխարինող ուղարկե՛ք, ես չեմ կարող գալ,- նա հայտնել էր ղեկավարությանը։

4. Կազմել ցեղական բառ տրված արմատներով։ 

Դուռ- դռնակ,

Տուն- տնակ, տունտունիկ,

Նկար-

Հաց- հացատուն,

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *