Առաջադրանքներ 19.04.2021.

1․Տրված հատվածները արևմտահայերենից փոխադրի՛ր արևելահայերեն։

 

Մեր թթենիները հինգ ամիս բերք կուտային։ Մայիսի առաջին շաբաթները կճերմկնային, հունիսին կանուշնային։ Հուլիսին, օգոստոսին անանկ կըլլային, որ մեղր կդառնային, մատերնիս իրար կփակցնեին: Օգոստոսին վերջավորությանը, սեպտեմբերին՝ չամիչ կըլլային։ Ճյուղերը կմնային, կամ, գետին կթափեին։ Չամիչներեն ալ անուշ։ Մինչև Վարագա խաչերը՝ թե իրենք իրենցմե կիյնային, թե նորեն կբուսնեին։

 

Մեր թթենիները հինգ ամիս բերք էին տալիս։ Մայիսի առաջին շաբաթներին ճերմակում էին, հունիսին՝ անուշանում։ Հուլիսին, օգոստոսին այնպիսին էին լինում, որ մեղր էին դառնում, մատերներներս իրար էին կպչում։ Օգոստոսի վերջին, սեպտեմբերին՝ չամիչ էին դառնում։ Ճյուղերը մնում էին, կամ գետնին էին թափվում։ Չամիչներն էլ անուշ էին։ Մինչև Վարագա խաչերը,

 

Բայց մենք կխնամեինք մեր թթենիները։ Մայիսեն առաջ կհարդարեինք ծառերուն տակը։ Խիճ մը, խոտ մը պիտի չմնար։ Ծեփիչով կծեփեինք։ Լողով կլողեինք։ Ագուգաներով կծածկեինք առուներու ցանցը: Այսինքն՝ գետեզերքի մողիներու, ուռիներու, եղեգներու ճյուղերով կգոցեինք։ Հողով կծեփեինք։ Փապուղի կընեինք, որպեսզի թութերը առուները չիյնան ու գետը չերթան։ Կաղբեինք արմատերը, ամեն յոթը օրը կոռոգեինք, ջուրով կողողեինք։

 

Բայց մենք խնամում էինք մեր թթենիները։ Մայիսին ընդառաջ հարդարում էին ծառերի տակը։

 

Հակոբ Մնձուրի «Արմտանի այգիները»

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *