Արագածոտնի մարզ 10.04.2021

 

Այս ճամփորդությունը կազմակերպվել է մեր ընկեր Տիգրանի կողմից։ Մեզ հետ էին նաև մեր աշխարհագրություն ուսուցչուհի  ընկեր Գայանեն և ընկեր Նելլին։ Այն իրականացվել է մեզ՝ զբոսավարներիս, ավելի լավ ճանաչել և ավելի ճիշտ իրականացնել մեր աշխատանքը, տրամադրել տեղեկատվություն Արագածոտնի մարզի պատմամշակութային հուշարձանների, զբոսաշրջային խմբերին այդ հուշարձանները ներկայացնելու մասին։

Առաջին կանգառն էր Ագարակի հնավայրը։ Բարձրացանք ժայռերի վրա, ապա իջանք ժայեռի մեջ գտնվող դամբարան։ Այնտեղ կար նաև փոքրիկ չղչիկ🦇, որից սարսափում էի, բայց երբ տեսա՝ դադարեցի վախենալ։ Բարձրացանք այդ ժայռերի վրա, իջանք նաև Ամբերդ գետի մոտ, նկարվեցինք զրուցեցինք և շատ բաներ իմացանք։

Մեր երկրորդ կանգառը` Կոշի որմնափակ խաչքարի մոտ էր։ Այն կանգնեցրել էր Պետրոս Ականատեսը՝ իր երազը տեսնելուց հետո։ 1175 ին տեսել է երազը, իսկ 1195֊ին կագնեցրել է խաչքարը։ Երազը Հայաստանի ազատագրման մասին էր, երբ այն իրականացվել է այդ ժամանակ էլ խաչքարը կանգնեցրել են։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *