ՔՐՈՄՈՍՈՄ

Քրոմոսոմ, կորիզի գլխավոր բաղադրիչ, որը լավ է երևում բջջի բաժանման ժամանակ, և որի հիմնական ֆունկցիան ԴՆԹ-ի պահպանումն է և փոխանցումը սերնդեսերունդ։

Քրոմոսոմներ – Աստղիկ Ավագյան

Ֆունկցիաներցիաներն են՝

  • ԴՆԹ-ի՝ ժառանգական ինֆորմացիայի պահպանումը և փոխանցումը սերնդեսերունդ
  • քրոմոսոմային ԴՆԹ-ն կարգավորում է ՌՆԹ-ի մոլեկուլների առաջացումը, որոնք կորիզից անցնում են ցիտոպլազմայի մեջ, որտեղ մասնակցում են սպիտակուցի սինթեզին։

Քրոմոսոմների հայտնագործումը՝

Քրոմոսոմ անվանումը առաջարկել է Վ. Վալդեյերը ՝ 1888 թ.: Քրոմոսոմն իր անվանումը ստացել է լավ ներկվելու շնորհիվ ՝ հունարեն ,,քրոմա,,- գույն, իսկ ,,սոմա,,- մարմին:

Ինչ լավ ամիս է աղջիկը հասկանալու համար: Ինչպե՞ս հասկանալ մի աղջկա օվուլյացիայի միջոցով: Հնարավո՞ր է մի աղջկա բեղմնավորել օվուլյացիայի ...

Քրոմոսոմների կառուցվածքը

Քրոմոսոմները երևում են միայն բաժանվող բջիջներում. ունեն բարակ ՝ 14 նմ տրամագծով թելերի ձև։ Քրոմոսոմներն ունեն բարդ կառուցվածք։ Բջջի բաժանման սկզբնական և միջին փուլերում նրանք կազմված են երկու իրար կցված թելանման կամ ձողաձև մարմնիկներից՝ քրոմատիդներից։ Վերջիններս ոլորված են գալարաձև և կախված գալարվածության աստիճանից, քրոմոսոմները փոխում են իրենց չափերը ՝ երկարանում կամ կարճանում։ Քրոմատիդները իրենց հերթին կազմված են մեկ կամ մի քանի զույգ թելիկներից՝ քրոմանեմաներից ՝ հունարեն ,,նեմա,,- թել, որոնք լուսային մանրադիտակով տեսանելի ամենափոքր կառուցվածքներն են:

կորիզի կառուցվածք և քրոմոսոմների կառուցվածք

Սեռական քրոմոսոմներ

Սեռական բջիջները պարունակում են քրոմոսոմների հապլոիդ հավաք, այսինքն՝ այն կազմում է մարմնի բջիջների քրոմոսոմների քանակի կեսը։ Էգի և արուի մարմնի բջիջների համեմատական ուսումնասիրությունը բացահայտել է նրանց քրոմոսոմների հավաքների ոչ լրիվ միատեսակություն։ Տարբերությունը միայն քրոմոսոմների մեկ զույգում է. նրանք կրում են սեռական քրոմոսոմներ՝ հետերոքրոմոսոմներ անունը։ Էգի և արուի մյուս քրոմոսոմների զույգերը իրենց կառուցվածքով նույնն են և կոչվում են աուտոսոմներ։

Մարդու սեռական բջիջներում քրոմոսոմների հապլոիդ հավաքը 23 է, իսկ մարմնի բջիջներում դիպլոիդը՝ 46:

Քրոմոսոմների 22 զույգը տղամարդու և կնոջ մոտ նույնն են. 23-րդ զույգը՝ սեռական քրոմոսոմները, կանանց մոտ ներկայացված են երկու խոշոր X քրոմոսոմներով, տղամարդու մոտ՝ մեկ X և մեկ Y քրոմոսոմով։

Генетика

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *