Վարպետ Մոմիկ

Հայարվեստի ամենանշանավոր  գործիչներից է Մոմիկը, ովմիջնադարյան բազմաշնորհ արվեստագետ էր, ճարտարապետ, քանդակագործ, մանրանկարիչ և գրիչ:

Նրա կերտած եկեղեցիները, մեծարվեստ խաչքարերն ուքանսակները ընդօրինակված ձեռագրերի մանրանկարները հայմիջնադարյան արվեստի բացառիկ ստեղծագործություններից են:

Մոմիկը (Մոմիկ Վարդպետ) ստեղծագործել է հիմնականում Վայոցձորի Աղբերց վանքում, Նորավանքում, հավանաբար՝ նաևԿիլիկիայում: Աշակերտել է Հովասափ քահանային, սովորել Գլաձորիհամալսարանում

Իսկ ամբողջության մեջ, Մոմիկի ստեղծագործական ժառանգությունըներկայացնում է հայ արվեստի ավանդական սկզբունքների ևնորարարական միտումների զուգորդմամբ ու զարգացմամբստեղծված գեղարվեստական մի նոր որակ: Ինքը՝Մոմիկը, նման էրՎերածննդի մեծերին ոչ միայն որպես ճարտարապետ և կերպար

վեստի տարբեր ասպարեզներում ստեղ

ծագործող բազմաշնորհ վարպետ, այլն գեղագետ, քննող ու պրպտողմտքի

տեր ստեղծագործական անհատականություն:

Մոմիկն առաջին անգամ հիշվում է 1283-84 թթ. Գլաձորիհամալսարանում գրված մի ձեռագրի հիշատակարանում, այնուհետևբազմիցս հիշատակվում է Օրբելյան

զորեղ իշխանական տան հոգնոր կենտրոն և միաժամանակ Սյունյացմետրոպոլիտների աթոռանիստ համարվող Նորավանքում գրչագրված ձեռագրերում:

Մոմիկը, ով վերջին տարիներին հայտնի դարձած տվյալներիհամաձայն ծնունդով Վայոց ձորից էր, մի քանի տասնամյակ եղել է Օրբելյանների տանճարտարապետնկարիչը, որով էլ մեծապես պայմանավորվել է նրա ընդարձակ գործունեությունը և ժամանակին վայելած հռչակը

Մերօրերն են հասել ոչ միայն Մոմիկի մի շարք ստեղծագործությունները, այլն նրա գրած մի քանի հիշատակարան, վիմագիր արձանագրություններ, նաև այլ հեղինակների ու աղբյուրների վկայություններ նրա մասին:

1331թի մի ձեռագրի հիշատակարանում Մոմիկը վկայում է, որ 1307 թին տեսողությունը վատացել է և չի կարողացել ավարտել մետրոպոլիտ Հովհաննես Օրբելի պատվիրած Ավետարանը (գրել էմիայն համաբարբառը): Ենթադրվում է, որ այդ շրջանում (17 տարի) զբաղվել է քանդակագործությամբ և ճարտարապետությամբ, ստեղծել նրբահյուս զարդաքանդակներով խաչքարեր:

Մոմիկը երկար ժամանակ աշխատաել է Կիլիկիայում, և հետագայում նկարել է կիլիկիացի մանրանկարիչների ոճով: Իր հերթին նա զգալի ազդեցություն է ունեցել մանրանկարչության նոր ուղղությունների զարգացման վրա: Վերադառնալով Արևելյան Հայաստան` նա դարձավ Սյունիքի Օրբելյան իշխանների տան նկարիչ-ճարտարապետը։ Մոմիկի մանրանկարներն աչքի են ընկնում գունային մեծ ներդաշնակությամբ: Գործող անձիքն Մոմիկի մանրանկարներում ունեն իրենց հատուկ գունային լուծումները, որոնցով անվրեպ կարելի է ճանաչել առանձին կերպարների:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *