Զբոսաշրջության ոլորտը Հայաստանում

Բավականին հետաքրքիր հանդիպում ունեցանք երկու շատ հետաքրքիր անձանց հետ, ովքեր աշխատում էին տուրիզմի ոլորտում՝ Տաթևի և Արթուրի հետ։

Տաթևը մեզ պատմեց,որ այդ մասնագիտությունը ընտրել է զուտ ձանձրույթից դուրս ելնելով, որ նա աշխատել է մի շատ ձանձրալի և ոչ սիրելի մասնագիտությամբ, նա պարզապես որոշում է ուսումնասիրել Հայաստանը։ Այդ իսկ պատճառով էլ որոշել է զբոսավար դառնալ։ Նրա փորձը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ երբեք ուշ չէ ոչինչ փոխելու համար։


Իսկ Արթուրը աշխարհագրագետ էր, ով ուներ իր սեփական տուր-ավտոբուսների ցանց։
Նրանք պատմեցին իրենց փորձի, աշխատանքի բերումով հետաքրքիր պատմությունների մասին և մի փոքր ամեն մեկիս իրենց պատմածով սովորեցրեցին ավելի շատ սիրել Հայաստանը և մարդկանց։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *