Ազիմուտ

Արևի ազիմուտի որոշում, կամ ինչպես չմոլորվեմ տեղանքում։ 

Արևի ազիմուտի որոշելու համար անհրաժեշտ է օգտագործել հետևյալ բանաձևը։

A=(t-1)*15-180

Որտեղ t-ն ժամանակն է։

T=11.3

A=(11.3-1)*15-180

Ժամը 16:00է

T=16

A=(16-1)*15-180

A=15*15-180

A=45°

 

Այսպիսով, եթե ժամացույցը ուղղենք այնպես, որ ժամը 12-ը ցույց տա արևի ուղղությունը, ապա ազիմուտի ժամը 12-ից համապատասխան անկյունը չափելով ցույց կտա հարավը։ 

Աստղերով կողմնորոշվելու համար նավաստիները օգտագործել են բևեռային աստղը։ 

Ինչպե՞ս գտնել մեծ արջի համաստեղության մեջ բևեռային աստղը։

Քանի որ մեծ արջի համաստեղությունը նման թ շերեփի,ապա վերցնում ենք այդ շերեփի արտաքին պատի հատվածը և հինգ անգամ այդ ուղղությամբ բարձրանում ենք վերև։ Ամենա երևի աստղը կլինի հենց ԲԵՒԵՌԱՅԻՆ ԱՍՏՂԸ 🌟։ Բևեռային աստղը ցույց է տալիս միայն հյուսիս։

ԱԶԻՄՈՒՏ

Ազիմուտ (արաբ․՝ سمت‎‎, «աս-սիմթ» (ուղղություն)), դիտման կետը նպատակակետին միացնող գծի և միջօրեականի հյուսիսային ուղղության միջև ընկած անկյունը։ Սովորաբար հաշվարկվում է ըստ ժամացույցի սլաքի ուղղության և չափվում է աստիճաններով (°) 0-ից մինչև 360։ Եթե ազիմուտը հաշվարկելիս որպես մեկնարկային ուղղություն ընդունվում է աշխարհագրական միջօրեագիծը, ապա ազիմուտը կոչվում է ճշմարիտ, մագնիսական միջօրեագծի դեպքում ազիմուտը կոչվում է մագնիսական։

 

 

Աստղի ազիմուտը դիտորդի համար, կապույտ գծերի միջև կազմած անկյունն է

Ազիմուտի օրինակն է, երկնքում աստղի դիրքի չափումն է։ Աստղը մեզ հետաքրքրող դիրքում է, չափման հարթությունը հորիզոնն է կամ ծովի մակերեսը և հաշվարկման կետը հյուսիսն է։ Այդ դեպքում ազիմուտը հյուսիսի և հորիզոնի հարթության վրա աստղի պրոեկցիայի միջև կազմած անկյուն է[1]:

 

Հասկացողությունը օգտագործվում է շատ կիրառական ոլորտներում, այդ թվում նավարկման, աստղագիտության, քարտեզագրության, հանքաարդյունաբերության և հրետանու մեջ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *