Daily Archives: February 8, 2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ Օ Ր Ե Ն Ս Գ Ի Ր Ք

 Ա Ժ Ի Ն  I

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Գ Լ ՈՒ Խ  1.

ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 1.

Ընտանեկան օրենսդրության հիմնական սկզբունքները

 

1. Ընտանիքը, մայրությունը, հայրությունը և մանկությունը Հայաստանի Հանրապետությունում հասարակության ու պետության հովանավորության և պաշտպանության ներքո են:

Պետությունը երաշխավորում է երեխաների իրավունքների առաջնային պաշտպանությունը:

Ընտանեկան օրենսդրությունը ելնում է ընտանիքի ամրապնդման, ընտանեկան հարաբերությունները փոխադարձ սիրո ու հարգանքի վրա կառուցելու, ընտանիքի բոլոր անդամների փոխադարձ օգնության և պատասխանատվության, ընտանեկան գործերին որևէ մեկի կամայական միջամտության անթույլատրելիության, ընտանիքում երեխաների դաստիարակության առաջնայնության, ընտանիքի անդամների կողմից իրենց իրավունքների անարգել իրականացումն ապահովելու, այդ իրավունքների դատական պաշտպանության հնարավորության անհրաժեշտությունից։

Այս կետը ասում է, որ ընտանիքում պետք է լինի փոխադարձ սեր, հարգանք և միմյանց օգնելու ցանկություն։

2. Ճանաչվում է միայն քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրանցված ամուսնությունը:

Ըստ այս կետի պետությունը պարտավոր չէ հոգալ այն ամուսինների ընտանեկան խնդիրները, որոնք օրենքով սահմանված չեն, այսինքն տեղի են ունեցել առանց զաքսի։

3. Կանայք և տղամարդիկ ամուսնանալիս, ամուսնության ընթացքում, ամուսնալուծվելիս օգտվում են հավասար իրավունքներից:

Ամուսնալուծվելիս, ամուսնանալուց և ամուսնության ընթացքում երկու կողմն էլ ունեն հավասար իրավունքներ, կապ չունի մարդու սեռը։

4. Ընտանեկան հարաբերությունների իրավական կարգավորումն իրականացվում է տղամարդու և կնոջ ամուսնական դաշինքի կամավորության, ընտանիքում ամուսինների իրավունքների հավասարության, ընտանեկան հարցերը փոխադարձ համաձայնությամբ լուծելու, նրանց բարեկեցության մասին հոգատարության, ընտանիքի անչափահաս և անաշխատունակ անդամների իրավունքների և շահերի առաջնային պաշտպանությունն ապահովելու սկզբունքներին համապատասխան

Ընտանեկան հարաբերություններում բոլորը ունեն հավասար իրավունքներ։

5. Արգելվում է ամուսնանալիս և ընտանեկան հարաբերություններում սոցիալական, ռասայական, ազգային, լեզվական կամ կրոնական պատկանելության հատկանիշներով քաղաքացիների իրավունքների որևէ սահմանափակում:

Արգելվում է յուրաքանչյուր տիպի խտրականությունը ընտանիքում։

Քաղաքացիների իրավունքներն ամուսնանալիս և ընտանիքում կարող են սահմանափակվել միայն օրենքով և միայն այնքանով, որքանով այդ սահմանափակումը անհրաժեշտ է անձանց պատվի ու բարի համբավի, ընտանիքի այլ անդամների և այլոց առողջության, ազատության, իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության համար։

Վարդանանց կամ Ավարայրի ճակատամարտ

1․ Դավաճա՞ն էր Վասակ Սյունին, թե՞ ոչ։

Կարծում եմ ԱՅՈ։


2․ Ի՞նչ նշանակություն ուներ Ավարայրի ճակատամարտը մեզ համար։

Սպարապետ Վարդան Մամիկոնյանը բանակը բաժանում է 3 մասի։ Առաջինը ուղարկում է հարավային Հայաստան, որպեսզի կանխվի պարսիկների ներխուժումը։ 2-րդ գերակշռող մասը վերցնում է իր հետ իսկ 3-րդ մասը թողում է երկրում Վասակի գլխավորությամբ, որպես ռազմավարական պահեստազոր։ Արդյունքում հայկական բանակը Խաղխաղ քաղաքի մոտ անակնկալի է գաիս տեսնելով արդեն պատրաստկամւթյամբ կանգնած պարսկական բանակին։ Բայց ցավոք դրանով խաղտվում է հայկական բանակի նախնական մարտական պլանը, ըստ որի պարսիկներին պետք է անակնկալ հարված հասցվեր։

Ավարայրի ճակատամարտում մենք իհակե պարտվեցինք, բայց տարաք բարոյական հաղթաակ, այսինքն պարսիկները չհասան իրենց նպատակին՝ մենք կրոնափոխ չեղանք։ Եթե նրաց հաջողվեր մեր դավանանքը փոխել մենք այսօր երևի թե հայ էլ չմնաինք, կամ պարզապես տեղյակ չլինեինք դրա մասին։ Իմ կարծիքով Ավարայրի ճակատամարտը բավականին մեծ նշանակություն ուներ հայերի և հայ ժողովրդի կյանքի և պատմության համար։


3․ Ի՞նչ լուծում կառաջարկեի ես։

Իհակե իմ մտքվ երբեք չէր անցնի ձևական կրնափոխ լինելու գաղափարը, բայց ես լիովին համամիտ եմ  այդ մտքի հետ և ուրիշ տարբերակ չեմ կարող առաջարկել։

Մաթեմատիկայի օլիմպիադա (15.12.2020թ.) Դպրոցական փուլ 8 -րդ դասարան /տևողությունը 150 րոպե/

1. A և B թվերի համար սահմանել են հետևյալ գործողությունը A*B, որը A և B թվերի արտադրյալի
թվանշանների գումարն է: Ինչի՞ է հավասար (15*10)*(15*10)-ը:
1) 36   2) 9    3) 12    4) այլ պատասխան

2. Ծաղկանոցում կա 360 մեխակ: Կարմիր մեխակները 80-ով շատ են քան սպիտակները և 160-ով շատ՝
քան վարդագույն մեխակները: Ամենաշատը քանի՞ միանման ծաղկեփունջ կարելի է պատրաստել այդ
ծաղիկներից:

360-ը բաժանում ենք 3-ի, ստանում ենք 120։ 120-ին գումարում ենք 80, ստանում ենք 200, դա սպիտակ ծաղիկների քանակն է, հետո,
1) 40     2) 80     3) այլ պատասխան     4) 120

3. Հայտնի է, որ  a+b=8 ; ab=5: Գտնել 𝑎3𝑏 + 𝑏3a – ն:
1)250  2) 320   3) այլ պատասխան    4) 270

4. ՍՊԱՐԱՊԵՏ բառում տառերը փոխարինել են թվանշաններով (նույն տառերը նույն թվանշանով)
այնպես, որ ստացվել է ամենափոքր թիվը, որը բաժանվում է 45-ի: Գտնել այդ թվի թվանշանների
գումարը:
1) այլ պատասխան 2) 21 3) 18 4) 12
5. Հրաձիգն անվրեպ կրակելով մի քանի անգամ խոցեց 10 նշանակետը, նույնքան անգամ 8 նշանակետը և
մի քանի անգամ 5 նշանակետը՝ ընդամենը հավաքելով 99 միավոր: Քանի՞ կրակոց է արձակել հրաձիգը:
1) 11 2) 15 3) 16 4) այլ պատասխան
6. ABC եռանկյան BM միջնագիծը 2 անգամ փոքր է AB կողմից և նրա հետ կազմում է 40 աստիճանի
անկյուն: Գտնել ABC անկյան աստիճանային չափը:
1) 110 2) այլ պատասխան 3) 80 4) 70
7. Երկվորյակներ Արամի և Հայկի ծնունդին եկել էին հյուրեր: Արամը ճանաչում էր նրանց 80 տոկոսին,
իսկ Հայկը 60 տոկոսին, ընդ որում յուրաքանչյուր հյուր ծանոթ է եղբայրներից գոնե մեկին: Հյուրերից 6-ը
ծանոթ են երկու եղբայրներին: Քանի՞ հյուր էր ներկա երեկոյին:
1) 8 2) 20 3) 15 4) այլ պատասխան

8. Քանի՞ հնգանիշ բնական թիվ կա, որոնց երկրորդ նիշը 5 անգամ մեծ է առաջինից, իսկ բոլոր նիշերի
արտադրյալը 1000 է:
1) այլ պատասխան 2) 3 3) 6 4) 2

9. Եթե տակառը դատարկ է իր ծավալի 10 տոկոսի չափով, ապա նա պարունակում է 100 լիտր ավելի
ջուր, քան եթե լցված է նրա 10 տոկոսը: Որքա՞ն է տակառի տարողությունը:
1) 110 2) 120 3) այլ պատասխան 4) 125

10. Գտնել երկու զրոներով վերջացող այն բնական թվերի գումարը, որոնք ունեն ճիշտ 12 բաժանարար:
1) 700 2)600 3) 500 4) այլ պատասխան

11. A և B բնակավայրերից միմյանց ընդառաջ շարժվում են հեծանվորդը և հետիոտնը: Հեծանվորդը A-ից
B անցնում է կես ժամում և նրա արագությունը երկու անգամ մեծ է հետիոտնի արագությունից: Հայտնի է,
որ հանդիպման պահին հետիոտնը անցել էր ճանապարհի մեկ վեցերորդ մասը: Հետիոտնը քանի՞ րոպե
էր ուշ դուրս եկել հեծանվորդից:
1) այլ պատասխան 2)12 3) 15 4) 20

12. Գնացքը կազմված է շոգեքարշից և 5 վագոններից, որոնք համարակալված են մեկից հինգ բնական
թվերով: Քանի՞ եղանակով կարելի է դասավորել վագոններն այնպես, որ առաջին վագոնը ավելի մոտ
լինի շոգեքարշին քան երկրորդը (մյուս վագոնների դասավորությունը կարևոր չէ):
1) 60 2) այլ պատասխան 3) 24 4) 120

13. Եռանիշ թիվը 56 անգամ մեծ է իր վերջին թվանշանից: Քանի՞ անգամ է նա մեծ իր առաջին
թվանշանից:
1) 56 2)28 3)112 4) այլ պատասխան

14. Գրատախտակին շարքով գրված վեց բնական թվերի գումարը 2020 է, ընդ որում շարքի երրորդ թվից
սկսած յուրաքանչյուր թիվ հավասար է նախորդ երկուսի գումարին: Գտնել 5-րդ թիվը:
1) 515 2)505 3) 101 4) այլ պատասխան

15. Սեղանի անկյունագծերը փոխուղղահայաց են: Նրանցից մեկը 6 է, իսկ մյուսը հիմքի հետ կազմում է 30
աստիճանի անկյուն: Գտնել սեղանի միջին գծի երկարությունը:
1) այլ պատասխան 2) 12 3) 3 4) 6

16. Այգում կան խնձորի և տանձի ծառեր, որոնց քանակը մեծ է 14-ից: Եթե խնձորենիների քանակը
կրկնապատկենք, իսկ տանձենիները ավելացնենք 18-ով, ապա տանձենիները ավելի շատ կլինեն
խնձորենիներից: Եթե տանձենիների քանակը կրկնապատկենք, ապա խնձորենիները էլի շատ կլինեն:
Քանի՞ ծառ կա այգում:

17. Երեք բնական թվերի գումար 878 է: Ամենաշատը քանի՞ 0-ով կվերջանա նրանց արտադրյալը:

18. ABC եռանկյան A ներքին անկյան և C արտաքին անկյան կիսորդները հատվում են M կետում: Գտնել
BMC անկյան աստիճանային չափը, եթե անկյուն A-ն 40 աստիճան է:

19. Քանի՞ եռանիշ բնական թիվ կա, որոնց թվանշանների արտադրյալը 10 անգամ մեծ է թվանշանների
գումարից:

20. Առավոտյան ժամը 10:00-ին տուրիստների խումբը ճամբարից քայլելով ուղևորվեց դեպի Նորավանք:
Ժամը 10:20-ին խմբի ղակավարը նկատեց, որ քարտեզը մոռացել են ճամբարում: Խումբը շարունակեց
նույն արագությամբ շարժվել, իսկ ղեկավարը անմիջապես վազքով ետ վերադարձավ ճամբար, վերցրեց
քարտեզը և վազքով ժամը 11:00-ին հասավ խմբին: Քանի՞ րոպեում խմբի ղեկավարը վազքով ճամբարից
հասավ խմբին:

Առաջադրանքներ 08․02․2021․

1․Ընդհծել այն հատուկ անունները, որոնց կազմում հասարակ գոյականներ կան․

Դանիել Վարուժան, Ալեքսանդր Շիրվանզանդե, Լևոն ՇանթՎահան Տերյան, Վարդան Մամիկոնյան,  Վասակ Սյունի, Նար-Դոս, Մովսես Խորենացի, Ակսել Բակունց, Գուրգեն Մահարի, Ավետիք Իսահակյան, Սահականուշ, Գևորգ Մագիստրոս, Ծաղկաձոր, Վանաձոր, Սպիտակ, Աշտարակ, Անի, Զվարթնոց, Էջմիածին, Ստեփանավան, Կապան, Որոտան, Գուգարք, Եղեգնաձոր, Ղուկասյան։

2․

1․սդելկա,դիրիժոր, սիստեմ, սպրոս, ստաբիլ, ստավկա, ստիմուլ, ստրախովկա, սպիռալ, սուվորեն, վալյոիտա, վետո, տաբլիցա, տամոժնյա, տոտալ, տրադիցիա

2․Արժույթ, ինքնիշխան, խմբավար, պարույր, խաղադրույք, ապահովագրություն, կայուն, ավանդույթ, պահանջարկ, խթան, համակարգ, մաքսակետ, ընդհանուր, աղյուսակ, արգերք, գործարք,

 

սդելկա- գործարք

դիրիժոր-խմբավար

սիստեմ- համակարգ

սպրոս- պահանջարկ

ստաբիլ-կայուն

ստավկա-խաղադրույք

ստիմուլ-խթան

ստրախովկա-ապահովագրություն

սպիռալ-պարույր

սուվորեն-

վալյոիտա-

վետո-արգերք

տաբլիցա-աղյուսակ

տամոժնյա-

տոտալ-

տրադիցիա-ավանդույթ