Սմբատ Արծրունի

Smbat Artsruni.jpg

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՖԱՅԼ

Հայոց պատմության մեջ թագադրման վերջին արարողությունը տեղի է ունեցել 1465 թվականին, երբ Զաքարիայի Կաթողիկոսը, որը ծագում էր Արծրունի թագավորական տոհմից (մեծն Գագիկ Արծրունու և նրա տոհմի թագավորական արմատից), Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում թագ է դրել իր եղբորորդու ՝ Սմբատ Արծրունու գլխին ։

“Եվ այն ժամանակ պարոն Սմբատին օծեցին Հայաստանի թագավորին, ինչպես նաև նրա նախնին ՝ Գագիկ թագավորին ։ Եվ թող Տերը մեծացնի իր պետության հզորությունը, բարձրացնի նրա գահը, քանի որ վաղուց չի տեսել հայ ժողովրդի թագավորին” ։

Սակայն Սմբատին չհաջողվեց ստեղծել Միացյալ հայկական պետություն։ Նրա իշխանությունը ձգվում էր դեպի Աղթամար կղզի և Վանա լճի որոշ ափամերձ շրջաններ ։ Այն բանից հետո, երբ թուրք քոչվոր ակ-Քոյունլու ցեղերը 1468 թվականին հաղթեցին Կարա-Քոյունլու ցեղին, Սմբատ թագավորությանը վերջ տրվեց։

 

Արքա դառնալու նախադրյալները

Կիլիկիայի հայկական թագավորության անկումից հետո (1375 թ․) հայ ժողովրդի մեջ դեռ չէր մարել սեփական պետություն ունենալու գաղափարը։ Վստահ չլինելով սեփական ուժերով հաջողության հասնելու գաղափարին հայ հոգևոր և աշխարհիկ գործիչները ուղիներ էին փնտրում դիվանագիտական ճանապարհով Եվրոպական երկրների օգնությամբ հասնել այդ բաղձալի նպատակի իրագործմանը։

Ձեռնարկված քայլերը

Երբեմնի նշանավոր հայկական իշխանական տների թուլացման, քայքայման պայմաններում թագավորության վերականգման գործը իր վրա է վերցնում հայոց եկեղեցին։ Վասպուրականի Արծրունյաց տոհմից սերող Աղթամարի կաթողիկոս Զաքարիա Գ-ն նման խնդրանքով դիմում է Հայաստանում իշխող քոչվոր Կարակոյունլու ցեղի առաջնորդ Ջահանշահին։ Վրջինս մեղմ քաղաքականություն էր վարում քրիստոնյա ժողովուրդների նկատմամբ՝ ցանկանալով նրանց օգնությամբ վերականգնել ավերված տնտեսությունը, զարկ տալ առևտրին ու արհեստագործությանը։ Փորձելով օգտվել այդ իրավիճակից հայոց կաթողիկոսը արքայի թեկնածու առաջադրում է իր եղբորորդուն՝ Սմբատ Արծրունուն։

Թագավորության վերականգնումը

Ստանալով Ջահանշահի համաձայնությունը 1465 թ․ Աղթամարի Սբ․ Խաչ եկեղեցում մեծ հանդիսավորությամբ Սմբատ Արծրունին Ստեփանոս Դ Տղա կաթողիկոսի (քանի որ 1465 թ․ մահացել էր Զաքարիա Գ կաթողիկոսը) ձեռամբ օծվեց Հայոց արքա։ Ժամանակակիցները մեծ ոգևորությամբ են արձագանքել այս իրողությանը. «Եվ այնժամ պարոն Սմբատին օծեցին Հայոց թագավոր` իր նախնի Գագիկի օրինակով։ Եվ թո՛ղ Աստված զորացնի նրա թագավորությունը, բարձրացնի նրա աթոռը, քանզի վաղուց Հայոց ազգը թագավոր չէր տեսել»։ Անշուշտ, Սմբատի թագավորությունը ոչ միայն համահայկական չէր, այլև հեռու էր իսկական պետություն լինելուց։ Նրա իշխանությունը տարածվում էր Աղթամար կղզու և Վանա լճի առափնյա տարածքների վրա։ Որպես հայոց թագավոր Սմբատ Արծրունին հիշատակվում է մինչև 1471 թ․։

Սմբատի թագավորությունը որոշակի հետաքրքրություն է ներկայացնում հայ ազատագրական մտքի պատմության տեսակետից և ցույց է տալիս, որ հայկական պետականության վերականգնման գաղափարը մշտապես կենսունակ է եղել։ Այստեղ կարևորը ոչ թե թագավորության կարճաժամկետ կամ երկարաժամկետ լինելն է, այլ հայ ժողովրդի հոգեբանության մեջ սեփական պետականության վերականգման գաղափարի առկայությունը։

 

 

 

 

55. Հայկական պետականության վերականգնման փորձ XV դարում

Հայաստանը 16-րդ դարում

Հայաստանը 16-րդ դարում

Սմբատ Արծրունին՝ Հայոց թագավոր

Հայոց թագավորության անկումից հետո հայ ժողովուրդը երբեք չդադարեցրեց իր պայքարը անկախության վերականգնման համար։ Այդ պայքարը երբեմն ընթացել է դիվանագիտական բանակցությունների ու քաղաքական երկխոսությունների միջոցով։ Փորձեր են կատարվել դիմելու եվրոպական պետությունների օգնությանը։ Փորձ կատարվեց անգամ դիմելու կարա-կոյունլու Ջհանշահին։ Վերջինս մեղմ քաղաքականություն էր վարում քրիստոնյա ժողովուրդների նկատմամբ՝ ցանկանալով նրանց օգնությամբ վերականգնել երկրի ավերված տնտեսությունը, զարկ տալ առևտրին ու արհեստագործությանը։ Նա անգամ ընդառաջում է Աղթամարի կաթողիկոս Ձաքարիա Աղթամարցու խնդրանքին՝ վերականգնելու Վասպուրականի թագավորությունը։ Աղթամարի կաթողիկոսները սերում էին Արծրունիների թագավորական ընտանիքից, և պատահական չէր, որ ժամանակագիրը կաթողիկոսին համարում էր «Գագիկ Արծրունի մեծ թագավորի արմատից և ցեղից»։

Ձաքարիա Աղթամարցին որպես Հայոց թագավորի թեկնածու առաջարկում է իր եղբորորդի Սմբատ Արծրունուն։ Ջհանշահը տալիս է իր համաձայնությունը։ 1465թ. սկզբներին Աղթամարի կաթողիկոսը Աղթամարի Սբ. Խաչ մայր եկեղեցում, հայոց մեծամեծերի ներկայությամբ, հանդիսավորությամբ Սմբատ Արծրունուն օծում է Հայոց թագավոր։ Ժամանակակիցները մեծ ոգևորությամբ են արձագանքել այս իրողությանը. «Եվ այնժամ պարոն Սմբատին օծեցին Հայոց թագավոր` իր նախնի Գագիկի օրինակով։ Եվ թո՛ղ Աստված զորացնի նրա թագավորությունը, բարձրացնի նրա աթոռը, քանզի վաղուց Հայոց ազգը թագավոր չէր տեսել»։ Անշուշտ, Սմբատի թագավորությունը ոչ միայն համահայկական չէր, այլև հեռու էր իսկական պետություն լինելուց։ Նրա տարածքը սահմանափակվում էր միայն Աղթամար կղզու և Վանա լճի առափնյա որոշ տարածքով։ Որպես Հայոց թագավոր` Սմբատ Արծրունին հիշատակվում է մինչև 1471թ.։

Սմբատի թագավորությունը որոշակի հետաքրքրություն է ներկայացնում հայ ազատագրական մտքի պատմության տեսակետից և ցույց է տալիս, որ հայկական պետականության վերականգնման գաղափարը մշտապես կենսունակ է եղել։

http://www.findarmenia.com/arm/history/21/349

Հայ ազատագրական շարժումը XVI դարում

1547թ. Էջմիածնի խորհրդաժողովը։ Ստեփանոս Սալմաստեցի

Հայ ազատագրական շարժման գործիչները համոզված էին, որ միայն սեփական ուժերով հնարավոր չէ ազատագրվել թուրք-պարսկական տիրապետությունից։ Այն գաղափարն էր արմատացել, թե իբր մի հզոր քրիստոնյա պետություն պետք է ազատագրի հայ ժողովրդին։ Սակայն հստակ չէր, թե որն էր լինելու այդ ուժը, և ինչ ճանապարհներով էր Հայաստանն ազատագրվելու։ Ազատագրական շարժման ղեկն իրենց ձեռքն են վերցնում հայ հոգևորականության լավագույն ներկայացուցիչները։ Նրանք էլ Հայաստանի ազատագրության խնդրի վերաբերյալ հրավիրում են խորհրդաժողովներ։

Առաջին խորհրդաժողովը 1547թ. կազմակերպել է կաթողիկոս Ստեփանոս Սալմաստեցին Էջմիածնում։ Ժողովին մասնակցել են արևելահայ հոգևոր և աշխարհիկ բարձրաստիճան գործիչներ։ Ժողովը որոշում է դիմել Հռոմի պապին, որը, ժողովականների համոզմամբ, պետք է կազմակերպեր Հայաստանի ազատագրումը։ Կաթողիկոսի գլխավորությամբ կազմվեց պատվիրակություն, որը խնդրագիրը պետք է տաներ Եվրոպա՝ ներկայացնելու Վենետիկի հանրապետությանը և Հռոմի պապին։ 1548թ. պատվիրակությունը բանակցություններ է վարում Վենետիկում, իսկ 1549թ.՝ Հռոմի պապի հետ։ Բանակցությունները մեծ հետաքրքրություն են առաջացնում Հռոմում։ Պապական արքունիքում հայերին հասկացրին, որ նրանք նախ պետք է հրաժարվեն հայոց դավանանքից և ընդունեն կաթոլիկություն, որից հետո միայն կարող էր խոսք գնալ Հայաստանի ազատագրությանը օգնելու մասին։ Հայոց կաթողիկոսը բանակցություններ է վարել նաև Գերմանիայի կայսեր, Պրուսիայի և Լեհաստանի թագավորների հետ, սակայն շոշափելի արդյունքի չի հասել։ Նրան բախտ չվիճակվեց վերադառնալ Հայաստան։ Նա իր մահկանացուն կնքեց Լեհաստանում։

Հայ ազատագրական շարժման այս առաջին քայլը թեև ավարտվեց անարդյունք, սակայն ճանապարհ բացեց հայ-արևմտաեվրոպական հետագա բանակցությունների համար։

1562թ. Սեբաստիայի գաղտնի ժողովը

Մի քանի տարի անց Սեբաստիա քաղաքում Հայոց կաթողիկոս Միքայել Սեբաստացին հրավիրում է մեկ այլ գաղտնի ժողով, որի քննարկման առարկան դարձյալ Հայաստանի ազատագրության խնդիրն էր։ Ժողովականները գտնում էին, որ պետք է նոր խնդրագիր ուղարկել Հռոմի պապին ու Վենետիկի հանրապետությանը։ Անհրաժեշտ էր նրանց համոզել, որպեսզի ձեռնամուխ լինեն Հայաստանի ազատագրության գործին։

Խնդրագիրը Եվրոպա տարավ բանիմաց և աշխարհ տեսած մի մարդ՝ Աբգար Եվդոկացին։ 1563թ. Աբգարը տեսակցել է Վենետիկի հանրապետության ղեկավարության, իսկ 1564թ.՝ Հռոմի պապի հետ։ Հակառակ հայերի ակնկալիքների` Հռոմի պապն այս անգամ էլ ոչ մի գործնական քայլ չձեռնարկեց Հայաստանի ազատագրության ուղղությամբ՝ պահանջելով միայն դավանաբանական զիջումներ։ Կաթոլիկ Արևմուտքը պատրաստ չէր քաղաքական լուրջ երկխոսության, նրան առաջին հերթին հետաքրքրում էին դավանաբանական խնդիրները, Հայոց եկեղեցին Հռոմին ենթարկելը։ Իսկ հայկական կողմն էլ, հույսը դնելով միայն եվրոպական օգնության վրա, թերագնահատում էր սեփական ուժերը Հայաստանի ազատագրության գործում։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *