Category Archives: Առաջին բուժօգնություն

Սննդային թունավորումների

Սննդային թունավորումը պատճառվում է մեր ընդունած սննդում առկա բակտերիաներով, վիրուսներով կամ թույներով։

Բակտերիալ ծագման սննդային թունավորումները կարելի է բաժանել երկու խմբի՝սննդային տոքսիկոինֆեկցիաներ, երբ թունավորման երևույթների զարգացմանը մասնակցում են օրգանիզմ ներթափանցած կենդանի միկրոօրգանիզմները (օրինակ՝ սալմոնելա, աղիքային ցուպիկ և այլն)տոքսիկոզներ, երբ թունավորումը պայմանավորված է սննդամթերքի մեջ բակտերիաների արտադրած թույներով (օրինակ՝ բոտուլիզմ, ստաֆիլոկոկային թունավորումներ և այլն)։

Վիրուսային ծագման սննդային թունավորումներից առավել հաճախ հանդիպում են նորովիրուսը և ռոտավիրուս։

Որոշ թույներ (տոքսիններ) բնականում առկա են մթերքների մեջ, իսկ մյուսները կուտակվում են արտաքին միջավայրում։ Որոշ թունավոր սնկեր (ճանչասպաններ և այլն) խիստ թունավոր են և կարող են մարդուն արագ հասցնել անհետաձգելի բուժօգնություն պահանջող վիճակի։

Սննդային թունավորման պատճառները և ախտանիշները

Սննդային թունավորման ժամանակ ձեր ինքնազգացողությունը կարող է վատանալ, սակայն դուք չհասկանաք, թե կոնկրետ որ սննդամթերքն է եղել ձեր թունավորման պատճառը։ Ավելին, դուք կարող եք նույնիսկ չկասկածել, որ ձեր առողջական վիճակի վատթարացումը պայմանավորված է սննդային թունավորմամբ։

Եթե ձեզ մոտ առաջացել է սննդային թունավորում, դուք հավանաբար կունենաք՝գաստրոէնտերիտին բնորոշ ախտանիշներ, օրինակ՝ որովայնի կծկանքային ցավեր, փորլուծություն կամ փսխումներգրիպանման նշաններերկուսը միասին։

Որոշ տոքսիկոզներ ընթանում են նաև խիստ առանձնահատուկ ախտանիշներով (օրինակ՝ երկտեսությունը և ծայրաստիճան մկանային թուլությունը բոտուլիզմի ժամանակ)։

Սննդային թունավորումը կարող է առաջացնել նաև ծանր քրոնիկ հետևանքներ, օրինակ՝ երիկամային անբավարարություն կամ կյանքին սպառնացող շնչարգելություն։ Հազվադեպ սննդային թունավորումը կարող է բերել նաև մահվան։

Բակտերիաների և վիրուսների տարբեր տեսակներ կարող են առաջացնել տարբեր ազդեցություններ։

Սալմոնելան կարող է առաջացնել գաստրոէնետերիտի և գրիպանման նշաններ, որոնք կարող են ի հայտ գալ վարակված սնունդն օգտագործեուց 8-72 ժամվա ընթացքում (սովորաբար՝ 12-36 ժամ) և տևել երկուսից մինչև հինգ օր։

Կամպիլոբակտերի ախտանիշներն առաջացնում են 2-5 օրվա ընթացքում և տևում 2-10 օր։

Լիստերիան գաստրոէնետերիտի և գրիպանման նշաններն առաջացնում է մինչև 3 շաբաթվա ընթացքում և կարող է ձգձգվել մինչև 70 օր։

Նորովիրուսը կամ ռոտավիրուսը առաջացնում են սուր գաստրոէնտերիտային և գրիպանման վիրուսներ 1-2 օրվա ընթացքում և տևում 1-2 օր (նորովիրուս) կամ մինչև 6 օր (ռոտավիրուս)։

 

Սիրտ անոթային համակարգ

Սիրտ անոթային համակարգ

Անոթային համակարգն ընդգրկում է արյունատար և ավշային համակարգերը:

 

Արյունատար համակարգի մեջ են մտնում սիրտը և արյունատար` զարկերակներ, երակներ, և մազանոթներ, որոնք առաջացնում են խողովակների փակ համակարգ: Արյունը գտնվում է այդ խողովակներում և շնորհիվ սրտի կատարած ռիթմիկ կծկումների և թուլացումների` որպես <<մղիչ պոմպի>> աշխատանքի, անընդհատ գտնվում է շարժման մեջ:

 

new

 

 

Արյան շրջառության կենտրոնական օրգանը սիրտն է: Սիրտը քառախորշ մկանային օրգան է: Գտնվում է կրծքավանդակի խոռոչում, կրծոսկրից հետ, ստոծանու վրա, առաջային միջնորմում: Սիրտն ունի քիչ տափակած կոնի ձև, տարբերում են սրտի գագաթ (apex), հիմ (basis), առաջային, վերին և ստորին երեսներ և այդ երեսներին իրարից բաժանող աջ և ձախ եզրեր: Սրտի կլորացած գագաթը դարձած է ցած, առաջ ու ձախ, հասնում է 5-րդ միջկողայձին տարածությունը, միջին գծից 8-9 սմ դեպի ձախ, գագաթն ամբողջությամբ կազմվում է ձախ փորոքի հաշվին:

 

Տարբերում են արյան մեծ, փոքր և սրտային (պսակաձև) շրջանառություն:

 

Արյան շրջանառության մեծ շրջան

Ձախ փորոքը կծկվելով զարկերակային արյւոնը մղում է աորտայի մեջ: Նրանից ճյուղավորվում են զարկերակներ, որոնք արյուն են մատակարարում բոլոր օրգաններին, ներառյալ սիրտը: Յուրաքանչյուր օրգանում զարկերակները աստիճանաբար ճյուղավորվում են առաջացնելով փոքր զարկերակների և մազանոթներւ խիտ ցանց: Արյան շրջանառության մեծ շրջանի մազանոթներից մարմնի բոլոր հյուսվածքներն են մտնում թթվածին և սննդանյութեր, իսկ բջիջներից մազանոթների մեջ է անցնում ածխաթթու գազ: Այդ դեպքում արյունը զարկերակայինից վերածվում է երակայինի: Մազանոթներն իրար միանալով, սկզբում առջացնում են փոքր, իսկ հետոª ավելի խոշոր երաներ: Դրանց միջից ամբողջ արյունը հավաքվում է երկու մեծ սիներակներում: Վերին սիներակը սրտին արյուն է բերում գլխից, պարանոցից, վերին վերջույթներից, իսկ ստորին սիներակըª մարմնի բոլոր մնացած մասերից: Երկու սիներակներն էլ թափվում են աջ նախասիրտը: Արյան այն ուղին, որը սկսվում է ձախ փորոքից, անցնում է բոլոր օրանների զարկերակների, մազանոթների և երակների միջով և հասնում մինչև աջ նախասիրտը կոչվում է արյան շրջանառության մեծ կամ մարմնային շրջան: Արյան շրջապտույտը արյան շրջանառության մեծ շրջանով տեղի է ունենում 20-23 վրկ-ում:

 

Արյան շրջանառության փոքր շրջան

Սրտի աջ կեսը մտնում է թթվածնով աղքատ երակային արյունը: Աջ փորոքը կծկվվելով, արյունը մղում է թոքային զարկերակը: Թոքային զարկերակի երկու ճյուղերով արյունն ուղղվում է դեպի թոքերը: Թոքային զարկերակի ճյուղերը թոքերում բաժանվում են ավելի ու ավելի փոքր զարկերակների և վերածվում մազանոթների, վերջիններս խիտ ցանցապատում են բազմաթիվ թոքաբշտիկները, որտեղ մտնում է մթնոլորտային օդ: Թոքերի մազանոթներում երակային արյունը վերածվում է զարկերակայինի: Այնուհետև, արյունը հավաքվում է երակներում: Երակները միանալով, առաջացնում են չորս թոքային երակներ, որոնք մտնում են ձախ նախասիրտը: Արյան այն ուղին, որն աջ փորոքից անցնում է թոքերի զարկերակների, մազանոթների և երակների միջով մինչև ձախ նախասիրտը կոչվում է թոքային շրջան կամ արյան շրջանառության փոքր շրջան: Տևում է 4-5 վրկ:

 

нев1

 

Սովորաբար ընդունում են, որ սրտի մեծությունը հավասար է տվյալ անհատի բռունցքի մեծությանը: Սրտի միջին չափերն են. երկարությունը` 12-13 սմ, լայնությունը` 9-10,5սմ, առաջ-հետին չաը` 6-7 սմ: Տղամարդու սիրտը 300 գրամ է, կնոջը` 220 գրամ:

Սրտի խոռոչները — նախասրտերն ընդունում են սիրտը հոսող արյունը, իսկ փորոքները դուրս են մղում արյունը սրտից դեպի զարկերակները: Աջ և ձախ նախասրտերը, ինչպես նաև համապատասխան փորոքները միմյանցից բաժանված են միջնապատով: Ընդհակառակը, աջ նախասիրտն ու աջ փորոքն իրար հետ հաղորդակցվում են աջ նախասիրտ-փորոքային բացվածքով (ostium atrioventriculare dextrum), նույնպիսի հաղորդակցություն կա նաև ձախ նախասրտի և ձախ փորոքի միջև` ձախ նախասիրտ-փորոքային բացվածքը (ostium atrioventriculare sinstrum):

Այս բացվածքով նախասրտերի կծկման ժամանակ արյունը խոռոչներից լցվում է փորոքների մեջ: Նախասիրտ-փորոքային բացվածքի շրջանում գտնվում են փեղկավոր փականները. աջ կողմում եռափեղկ փականը (valva atrioventricularis dextra), իսկ ձախ կողմում երկփեղկ` միտրալ փականը (valva atrioventricularis sinistra): Փականները էնդոկարդի ծալքեր են, որոնք թույլ չեն տալիս փականներին շրջվել նախասրտերի կողմը և դրանով արգելում են արյան հետ հոսքը փորոքներից դեպի նախասիրտ: Թոքային զարկերակի և աորտայի սկզբնական մասում նույնպես կան փականներ, որոնք կոչվում են կինսալուսնաձև փականներ (valva semilunaris), որոնք արգելում են արյան հետ հոսքը դեպի փորոք: Առողջ մարդու մոտ պուլսը մեկ րոպեում 70-75 է: Կարող է փոխվել ֆիզիոլոգիական և պաթոլոգիական պատճառներից: Եթե սրտի բաբախումների թիվը հասնում է 60-40 զարկ, դա կոչվում է բրադիկարդիա: Եթե սրտի զարկերի թիվը 90 է և ավելի` տախիկարդիա:

Նորածինների մոտ 120-140 զարկ, մեկ տարեկանում 110-120, իսկ 15-20 տարեկանում` 85-90: Բաբախումների թիվը կարող է փոխվել օրվա ընթացքում, ֆիզիկական աշխատանքին, էմոցիաների ժամանակ, արտաքին միջավայրի փոփոխություններից` երբ Օ2-ի պարցիալ ճնշումը ընկնում է, երբ օրգանիզմում առաջանում է հիպօքսեմիա: Տախիկարդիա լինում է նաև մարմնի բարձր ջերմության ժամանակ: