Daily Archives: October 13, 2023

Парандзем

Նոր ժամանակների պատմագրության մեջ հայտնվել է տեսակետ, որ Տիրիթի դավադրության պատմությունն ավելի շատ հորինվածք է, իսկ իրականության մեջ Արշակ II-ն Արևելյան Հռոմեական կայսրության արքունիքից վերադարձած երկու եղբորորդիներին սպանեց՝ այդպիսով ազատվելով գահի հնարավոր հավակնորդներից: Համաշխարհային պատմության մեջ բազմաթիվ են նման դեպքերը, երբ արքան կասկածելով իր արյունակիցներին գահի նկատմամբ ունեցած հավակնությունների մեջ, նրանց մահապատժի է ենթարկել՝ հորինելով արդարացնող «հիմնավորումներ»: Հնարավոր է, որ մենք գործ ունենք նման սցենարի հետ: Կարևոր է փաստի արձանագրումը. Արշակ II արքան սպանեց իր եղբորորդի Գնելին, ապա ամուսնացավ այրի Փառանձեմի հետ:

Մատենագիրների հաղորդումներից ակնհայտ է դառնում, որ «գեղեցկությամբ և պարկեշտությամբ հռչակված» փափկասուն տիկինն ուժեղ կամքի տեր ու շատ վճռական մի անհատականություն էր։ «Մեծ Հայքի թագուհի» և «Տիկնանց տիկին» Փառանձեմը շարունակում էր սիրել իր զոհ դարձած ամուսնուն` ատելով արքային, որի կինն էր դարձել նա, թերևս, ակամա։ Զարմանքով, բայց և մարդկայնորեն հիաց- մունքի զգացումով ես կարդում այդ մասին գրված` Փավստոս Բուզանդի տողերը. «Եվ որքան Արշակը սիրում էր կնոջը, այնքան էլ սա ատում էր Արշակ թագավորին»…

Փառանձեմի` ուժեղ կամքի տեր և հետևողական անհատականություն լինելն ակնհայտ է դառնում նաև մեկ այլ դրվագում։ Նա վրեժխնդիր է լինում իր սպանված ամուսնու համար հորդորելով Արշակ II–ին մահապատժի ենթարկել նրա զինակիր Վարդան Մամիկոնյանին, որը կարևոր դերակատարում էր ունեցել Գնելի դեմ դավադրություն կազմակերպելու գործում։

Փառանձեմ թագուհին Արշակ II–ին և Հայոց աշխարհին պարգևեց մի որդի` արքայազն Պապին, որը նրա դաստիարակության շնորհիվ դարձավ մեր պատմության ամենաերևելի դեմքերից մեկը:

Ամեն մի կնոջ, յուրաքանչյուր մոր լավագույն գնահատականը, ի վերջո, կարող է լինել նրա դաստիարակած զավակի բնութագիրը։ Իսկ Փառանձեմ թագուհին դաստիարակեց մի որդի, որի նպատակը, ի տարբերություն իրենից առաջ իշխած Արշակունի արքաների, ոչ թե պարսից գերագույն գահը Սասանյաններից խլելն էր՝ հանուն Արշակունյաց տոհմի իշխանությունը Պարսկաստանում վերահաստատելու, այլ Հայոց աշխարհի հզորության ամրապնդումը:

Современная историография предполагает, что история Тиритского заговора является скорее выдумкой и что на самом деле Аршак II убил двух племянников, вернувшихся из двора Восточной Римской империи, тем самым избавив себя от потенциальных претендентов на престол. В мировой истории немало таких случаев, когда король, заподозрив своих кровных родственников в претензиях на престол, казнил их, придумывая оправдательные «оправдания». Возможно, мы имеем дело с таким сценарием. Важно зафиксировать этот факт. Царь Аршак II убил своего племянника Гнела, затем женился на вдове Парандзем.

Из сообщений летописцев становится очевидным, что тихая дама, «славившаяся своей красотой и порядочностью», была личностью волевой и весьма решительной. «Королева Великого Айка» и «дамская дама» Парандзем продолжала любить своего пострадавшего мужа, ненавидя короля, женой которого она стала, возможно, невольно. С удивлением, но и с чувством человеческого восхищения читаешь строки, написанные об этом Павстосом Бузандом. «И как Аршак любил женщину, так ненавидел этот Аршак царя»…

Волевой и последовательный характер Парандзем проявляется и в другом эпизоде. Она мстит за убитого мужа, призывая Аршака II казнить его оруженосца Вардана Мамиконяна, сыгравшего важную роль в организации заговора против Гнеля.

Славная царица подарила Аршаку II и армянскому миру сына, принца Папа, который благодаря ее воспитанию стал одной из самых выдающихся фигур нашей истории.

В конце концов, лучшей оценкой каждой женщины, каждой матери могут быть характеристики ребенка, которого она воспитывает. А царица Парандзем воспитала сына, цель которого, в отличие от правивших до него царей Аршакунов, заключалась не в том, чтобы отобрать верховный трон у персов у сасанидов, ради восстановления власти династии Аршакунов в Персии, а укрепить мощь армянского мира.