Թամանյանական Երևան

Ալեքսանդր Թամանյան - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

1878թ.  Եկատերինոդարում (այժմ` Կրասնոդար) ծնվեց հայտնի ճարտարապետ Ալեքսանդր Հովհաննեսի Թամանյանը:

1904թ. ավարտել է Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի բարձրագույն գեղարվեստական ուսումնարանի ճարտարապետական բաժանմունքը՝ նկարիչ-ճարտարապետի կոչումով: Թամանյանի առաջին աշխատանքը Պետերբուրգի հայոց եկեղեցու վերականգնումն է (1904-1906թթ.): 1907-1913թթ. Ցարսկոյե Սելոյում, Ցարոսլավլի և Օրյոլի նահանգներում կառուցել է շենքեր, ստեղծել վերակառուցումների և ճարտարապետական հարդարման նախագծեր:

Նրա ճարտարապետական առաջին աշխատանքը Երևանի գլխավոր հատակագիծն է (150 հագար բնակչի համար, ՀՍՍՀ ժողկոմխորհը հաստատել է 1924թ. ապրիլին), որը Երևանի հետագա բոլոր գլխավոր հատակագծերի հիմք է և հատկանշում է Թամանյանի քաղաքաշինական գաղափարների կենսունակությունն ու առաջադիմական էությունը:

Թամանյանը պարբերաբար անդրադարձել է Երևանի հատակագծին, մշակել, կատարելագործել է այն: 1934-ին սկսել է նախագծել «Մեծ Երևանի» (500 հազ. բնակչի համար) հատակագիծը, որը մնացել է անավարտ: 1925-1933թթ. նախագծել է Լենինականի (Գյումրի), Վաղարշապատի (Էջմիածին), Ստեփանակերտի, Նոր Բայազետի (Կամո), Ախտայի (Հրազդան), Լուկաշինի, Նուբարաշենի (Սովետաշեն) և այլ բնակավայրերի հատակագծերը, որոնցից ոչ բոլորն են իրականացվել:

 

Ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի նախագծով Երեւանը պետք է քաղաք-այգու տպավորություն թողներ, սակայն հիմա ոչ միայն չեն պահպանվել պողոտաների ուղղությունները, այլեւ կանաչ հատվածներն են շատ քիչ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեցին Ա. Թամանյանի թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Թամանյանը եւ Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը` շեշտելով, որ դեռ ուշ չէ վերադառնալ թամանյանական հատակագծին ու նախագծերին, այլապես Երեւանը կորցնում է մեծ ճարտարապետի ձեռագիրը:

«Մեր կլիման շատ շոգ կամ ծայրահեղ ցուրտ կլիմա է, այդ իսկ պատճառով Թամանյանը նախագծել էր քաղաք-այգի, որպեսզի ծառերի ու կանաչի միջոցով մի փոքր մեղմվեր այն»,-ասաց Մ. Մինասյանը: Ըստ Հայկ Թամանյանի՝ այսօր չեն պահպանվել նաեւ բնակչության նախատեսված քանակը, փողոցների լայնությունը եւ Թամանյանի օրոք շենքերի սահմանված բարձրությունը: «Քաղաքը կատարել է նաեւ գաղափարախոսական շրջադարձ:

Հին Երեւան. հուշեր եւ լուսանկարներ

Մենք կորցնում ենք շատ արժեքավոր շենքեր ու շինություններ: Առայժմ քաղաքի բուն միջուկը պահպանվում է, սակայն նկատվում են որոշ շեղումներ, որոնք չպետք է թույլ տալ»,-մտահոգություն հայտնեց Մ. Մինասյանը: Հիշեցնենք, որ Ա. Թամանյանը Երեւանի հատակագիծը սկսել էր մշակել դեռ 1919 թվականից, որտեղ գլխավոր շեշտը դրել էր այն հանգամանքի վրա, որ պետք է Երեւանի փողոցները ձգվեն արեւի ճառագայթների պես` սկիզբ առնելով ներկայիս Հանրապետության Հրապարակից:

․․․

Տարբեր խոսակցությունների ընթացքում լսած կամ կարդացած կլինեք, որ Երեւանը մինչեւ Թամանյանը քաղաք էլ չէր այլ փոշու մեջ կորած գյուղ կամ ցրված թաղերի խումբ: Եթե այդպես, ապա ինչի՞ շնորհիվ է գոյացել կենտրոնի ցանցային փողոցների համակարգը: Չէ որ, գյուղին բնորոշ է ծուռումուռ փողոցների նկարվածք:

Հին Երևան - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Խնդիրն այն է, որ շատերի համար Երեւանը քաղաք է ընկալվում է իր Թամանյանական տեսքով, ասել է թե Ալեքսանդր Թամանյանի կողմից նախագծված գլխավոր հատակագծի շնորհիվ եւ արդյունքում ձեւավորված քաղաքի միջուկը:

Վստահ եմ, նրանք ովքեր երբեւէ հետաքրքրվել են Երեւանի Ալեքսանդր Թամանյանի մշակած հատակագծերով, գիտեն որ այժմեան կենտրոնի համարյա բոլոր փողոցները արդեն գոյություն են ունեցել մինչեւ 1911 թվականը: Եւ Թամանյանը որը խնդիր ուներ նախագծելու նոր Երեւանը, որոշեց այն իրականացնել հիմքում պահելով արդեն կենտրոնում գոյություն ունեցող փողոցների ցանցը:
Խոսքը գնում է հյուսիս արեւմուտքից հարավ արեւելք ձգվող Թումանյանի, Պուշկինի, Արամի, Բյուզանդի, Ամիրյանի, Խորենացու եւ Գրիգոր Լուսավորչի փողոցների եւ Հյուսիս երեւելքից դեպի հարավ արեւմուտք ձգվող Մաշտոցի, Եզնիկ Կողբացու, Տերյանի, Աբովյանի, Նալբանդյանի եւ Հանրապետության փողոցների մասին:
Ասածիս մեջ համոզվելու համար անհրաժեշտ է ընդամենը իրար կողք դնել Ալեքսանդր Թամանյանի հայտնի 1924 թվականի հատակագիծը քաղաքային տեխնիկ Վ. Մեհրաբովի կողմից 1906-1911 թվականների ընթացքում արված Երեւան քաղաքի հանույթը:

Իրականում եթե ուշադիր նայեք ներքեւում ներկայացված Թամանյանի ստորագրությամբ արված կառավարությանը ներկայացված առաջին էսքիզ տարբերակը կնկատեք որ այն հենց գծագրված է Մեհրաբովի հանույթի վրա:
Եւ կարող եք պարզ նշմարել գոյություն ունեցող փողոցների, շենքերի եւ այլ մասերի ուրվագծերը:

 

Ավելի պատկերավոր ներկայացնելու համար արել եմ մի փոքրիկ շարժապատկեր որը անցում է կատարում իրար վրա համադրած 1920թ հանույթի եւ Թամանյանի 1924թ հատակագծի միջեւ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *