Daily Archives: April 14, 2023

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ

ՏԱԹևԻ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՊՈՏԵՆՑԻԱԼԸ

Աղբյուր1

Աղբյուր2

Աղբյուր3

Աղբյուր4

 

 

Տաթևի Վանական Համալիր - Տաթևի Ճոպանուղի - Տաթևեր

Տաթևի վանքը (IX-X դար) գտնվում է Սյունիքի մարզում: Վանքն ունի հարուստ պատմություն: Տաթևի վանական համալիրը եղել է ոչ միայն հոգևոր, այլև կրթամշակութային խոշոր կենտրոն: Այստեղ գործում էր միջնադարյան Հայաստանի լավագույն համալսարաններից մեկը, որտեղ ուսումնասիրվում էին հումանիտար գիտությունները: Վանքը տեղակայված է գրեթե ժայռի եզրին, որտեղից բացվում է կիրճի գեղատեսիլ տեսարան: Նախկինում վանք տանող ճանապարհը բավականին երկար և դժվար էր․ մեքենայով անհրաժեշտ էր անցնել լեռնային բարդ ճանապարհով վանք հասնելու համար: Սակայն «Տաթևեր» ճոպանուղու բացումից հետո վանքը դարձել է դյուրամատչելի: Ի դեպ, հարկ է նշել, որ «Տաթևեր» ճոպանուղին գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղի, որը շարժվում է առանց կանգառի

Տաթևի վանական համալիր - Տաթևեր

Ըստ միջնադարյան պատմիչ Ստեփանոս Օրբելյանի Տաթևի վանական համալիրի առաջին եկեղեցին կառուցվել է Գրիգոր Լուսավորչի (IV դ.) օրոք: Դա մի պարզ և համեստ շինություն էր։ Իսկ արդեն 8-րդ դարի վերջին վանքը դարձավ Սյունիքի եպիսկոպոսի նստավայրը: Վանքում պահպանվում էին բազմաթիվ արժեքավոր գանձեր՝ Քրիստոսի խաչափայտի մասունքով արծաթե հսկա (մարդաչափ) «Բաբկենյան խաչը» (պատրաստել էր Բաբիկ իշխանի որդի Վասակը), Բյուզանդիայից՝ «Աստվածամուխ սուրբ Նշանը», Սուրբ Հովհաննեսի, Սուրբ Ստեփանոս Նախավկայի, տասնմեկ առաքյալների, Սուրբ Գրիգոր Ա Լուսավորչի, Սուրբ Հռիփսիմեի մասունքները, Աստվածածնի մազերը։

Տաթևի վանք - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Ի՞նչ է նշանակում Տաթև

Տաթևի վանական համալիրը ստացել է իր անունը՝ ի պատիվ Թադեոս առաքյալի աշակերտ Եվստաթևի: Նա Հայաստանում քրիստոնեություն էր քարոզում։ Ժամանակի ընթացքում աշակերտի անունը ենթարկվեց փոփոխության ՝ Սուրբ Եվաստաևեից մինչև Եվստատիոս, Եվստաթիոսից մինչև Պետերվոս և, ի վերջո, մնաց Տաթև անունը: Բառացիորեն, Տաթևը թարգմանվում է որպես «տա թև (ներ)», և ժողովրդական մի լեգենդ ՝ Տաթևի լեգենդը, կապված է այս անվան և վանքի հետ:

«Տաթև» ավանդությունը

Համաձայն մեկ վարկածի ՝ վանքը անվանվել է գլխավոր շինարար-ճարտարապետի անունով: Վանքի կառուցումն ավարտելուց հետո ճարտարապետը նետվեց ձորը ՝ «… կտա ինձ Սուրբ Հոգու թևերը» բառերով: «Տա թևեր» անունը, շատ է համապատասխանում այս վայրին։ Վանքը կանգնած է բարձունքի վրա՝ շրջապատված խոր կիրճերով, ինչը հատուկ ռազմավարական նշանակություն ուներ: Նման անհասանելիությունն ու դժվարահասությունը ձեռնտու էին տեղացիներին, քանի որ վանքը դարեր շարունակ հանդիսանում է Սյունիքի իշխանության կրոնական և քաղաքական կենտրոն:

 

ՈՒզում եմ ճամփորդել դեպի Տաթևի վանք Հայրենագիտություն — Մանուկյան Ռազմիկ

 

 

ՏԱԹԵՎԻ ՆՈՐ ԹԵՎԵՐԸ…

Այս տարածաշրջանի զբոսաշրջային մեծ ներուժն օգտագործելու Ազգային մրցունակության հիմնադրամի գաղափարն ի սկզբանե համադրելի էր Մայր աթոռ Սբ. Էջմիածնի՝ Տաթեւի վանքին նոր շունչ հաղորդելու նպատակին: Նպատակ էր դրված ոչ միայն վերականգնել ու «վերաիմաստավորել» միջնադարյան վանական եւ կրթական ավանդույթներ կրող համալիրը, այլեւ նրան նոր հնարավորություն տալ դասընթացների, գիտաժողովների եւ սեմինարների իրականացման կենտրոն դառնալու համար:

«Եթե հիմա Տաթեւն իբրեւ զբոսաշրջային ուղղություն գերում է զբոսաշրջիկին մի քանի ժամով միայն, այսուհետ նա կարող է վայելել նաեւ գյուղի կոլորիտը, bed and breakfast տարբերակով զբոսաշրջիկը կարող է հյուրընկալվել հալիձորցիների, շինուհայրցիների բնակարաններում, ճաշակել սյունյաց աշխարհի կերակուրները. այստեղ եկած տուրիստին ավելի հետաքրքիր է հենց գյուղական հարմարավետությունը»,- ասում է Բեկոր Փափազյանը: Տաթեւ գյուղում, օրինակ, արդեն 8 տուն են առանձնացրել այդ նպատակով, առանց եվրովերանորոգման, հարմարավետության նվազագույն պայմաններով. զբոսաշրջիկին շատ բան անհրաժեշտ չէ Տաթեւում մեկ կամ երկու գիշեր անցկացնելու համար:

Տաթև (գյուղ) - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Այցելուներին գրավող բացառիկ երևույթներից է աշխարհի ամենաերկար ճոպանուղին (5,7կմ), որը զբոսաշրջային«իրարանցում» է առաջացնում թե´ Հայաստանում, թե´ երկրի սահմաններից շատ ու շատ հեռու: Աշխարհի տարբեր երկրներից ժամանած բազմաթիվ հյուրեր են են մասնակցել ճոպանուղու բացմանը: Իսկ առաջին ուղևորները եղել են նախագահ Սերժ Սարգսյանը և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բն: Տաթևի ճոպանուղին 2011թ հունվարի 1ից առայսօր սպասարկվել են 51.000 ուղևոր: Ինչպես տեղեկացնում է տնօրենը , ավելի քան 3000 ուղևոր եղել են հարակից համայնքների բնակիչներ, ովքեր ճոպանուղու ծառայություններից օգտվել են անվճար:

Տաթևեր ճոպանուղի