Հնի և նորի բախում

 

Այս անգամվա մեր հիմնական նպատակը Երևանի հնավայրերն էին`  առաջնայինը երևան մոլի տարածքում գտնվող ուրարտական ժամանակաշրջանի դամբարանն էր, որը թվագրվում է մթա 8րդ դար: Ահա մեր դիմաց դրված բոլոր փորձությունները` 

Նպատակը- մեր հիմնական նպատակն էր ուսումնասիրել և ծանոթանալ հենց այդ դամբարանին, իսկ հետո արդեն պարզել, թե այդ տարածքում գտնվող մարդիկ ինչքանով են ծանոթ այդ պատմամշակութային հուշարձանի հետ: Նախապես կազմել էինք որոշակի հարցեր և այդ հարցման շնորհիվ փորձել ենք այդ ամենը պարզել: 

Խնդիրները- խնդիրներից հիմնականը այն էր, որ, որ այդ հնավայրը այդքան էլ հայտնի չէ մարդկանց շրջանում, շատ քչերն էին հետաքրքրվում մեր պատմածով` հիմնականում տարիքով ավելի մեծերին էր այդ ամենը հետաքրքրում: Խնդիր նաև կարող է այն լինել, որ հնավայրը չունի մշտական աշխատակիցներ, որպեսզի կարողանան այցելուներին սպասարկել: Նաև մոլի ներսում կար շատ ու շատ հուշող ցուցանակներ, բայց այդ ամենը այնպես էր արված, որ ոչ ոք չէի հետաքրքրվում դրանով: 

Քայլերը-  սկզբում մենք ինքներս այցելեցինք հնավայր տարածքը ուսումնասիրելու և ճանաչելու համար: Ապա բարձրացանք մոլ հարցում կատարելու, որ իմանանք, թե միջին վիճագրական առումով մարդկանց քանի տոկոսն է տեղյակ դամբարանի մասին:

Արդյունքը- արդյունքում պարզեցինք որ կեսից ավելի քիչ մարդ էր տեղյակ Ուրարտական ժամանակաշրջանի դամբարանի մասին: Կար նաև մարդկանց որոշակի տոկոս, ովքեր լսել էին, բայց դեռ չէին այցելել:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *