Daily Archives: July 7, 2022

Ուրցաձորի անմոռաց օրերից ( հուլիսի 3-5)

Ես արդեն հասցրել էի լինել Ուրցաձորում և հիանալ այնտեղի հրաշքներով, բայց այս այցը ավելի յուրահատուկ էր ինձ համար, որովհետև և´ թիմն էր լավը, և´ ծրագիրը:

Ես մեկնեցի այստեղ Արատեսից վերադառնալու անմիջապես հաջորդ օրը և անչափ հոգնած էի, բայց էնքա՜ն հավես էր, որ ես առաջին օրը բոլորի հետ արթուն մնացի:

Առաջին օրը մենք հասանք, տեղավորվեցինք մեր իրերը և այնտեղի աշխատողուհին մեզ ծանոթացրեց տարածքի հետ, տարավ արջուկների մոտ և հակիրճ ներկայացրեց իրենք ծրագրի նպատակն ու իմաստը։

Ամեն ինչը վերջացնելուց հետո միասին համեղ նախաճաշ պատրաստեցինք և անմիջապես մտանք լողավազան հովանալու և վայելելու։

Երբ արդեն արևը այդքան պայծառ չէր և կարելի էր դուրս գալ մենք փոքրիկ քայլարշավ ունեցանք դեպի մոտակա գետը։ Այնտեղ ուսումնական զրույց ունեցանք։

Ավելի ուշ բնապահպանական ֆիլմ դիտեցինք փղերի մասին, որտեղ պատմում էր խեղճ կենդանիների մասին, որոնց ստիպողաբար և տանջանքներով փորձում էին կառավարել այնպես, որպեսզի նրանք անեն այն ինչ մարդն է ուզում, որ ներառվեն տուրիզմի մեջ։

Գիշերը…իսկ գիշերը շա՜տ երկար էր, բայց միևնույն ժամանակ շատ արագ անցնող ու հավես։

Առավոտը աչքերս հազիվ  բացում եմ ՄՈՆԱՅԻ ձայնից, ով եկել էր բոլորիս արթնացնելու😂։

Ընկեր Մարիամը մեզ բոլորիս համեղ կերակրում է և մենք քուններս չռաց ուղևորվում ենք ևս մեկ քայլքի՝ Տափի ամրոց։ Ես ընդհանրապես չէի ցանկանում գնալ, բայց հենց արդեն ճանապարհ ընկանք առանց տրտնջալու գնացինք։ Շա՜տ հոգնած էինք և շոգած, ուժասպառ էինք բոլորս եղել։ Բայց դե արժեր այդպիսի տեսարանի համար մի փոքր մահվանը ավելի մոտիկից տեսնել։