День Сурка- ֆիլմ

Ֆիլմը դիտեցի միայնակ։ Այն մի մարդու մասին էր, ով անընդհատ նույն օրը ապրում էր կրկին ու կրկին։ Փետրվարի երկու՝ օր, որը ստիպեց այդ մարդուն՝ Ֆիլին, 180° փոխվել, փոխվել դեպի լավը։ Ի սկզբանե նա ինքնասիրահարված, դժգոհ, իրենից ոչինչ չներկայացնող, ձանձրալի անձնավորություն էր, ով հենց այնպես ուզում էր հասնել իր գործընկերուհուն, ամեն հնարավոր և անհնար տարբերակ փորձում ու փորձում էր իր նպատակին հասնելու համար։ Դե իհարկե այդ աղջկան հասցնելը չափազանց դժվար էր։ Հանուն նրա Ֆիլը զբաղվեց ինքն իրենով, դարձնելով սեփական անձը ավելի բարի, բանիմաց, խելացի և զարգացած։ Կարծում եմ, նա հենց այնպես չէր ապրում այդ օրը մի քանի տասնյակ անգամ, շա՜տ երկար և կարևոր օր էր։ Այդ ամենը տեղի ունեցավ սեփական եսը փոխելու նպատակով։ ԵՒ, երբ նա լիովին փոխվեց և կարողացավ աղջկա սիրտը շահել օրերն արդեն սկսեցին փոխվել։ Ես մի բան շատ լավ հասկացա այս ֆիլմից, որ ամեն պահը մենք պետք է օգտագործենք սեփական անձը ավելի լավը դարձնելու համար, և միայն այդ ժամանակ մենք կկարողանանք մեր բոլոր ցանկություններին հասնել։ Երբեք պետք չէ բավարարվել եղածով։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *