Daily Archives: July 8, 2021

Քառօրյա ճամբար 08.07.2021

Առաջին անգամ պետք է հանդիպեի առաջին կուրսեցիներին։ Անկեղծ ասած մի փոքր անհանգստանում էի։Ճիշտ է, ցանկանում էի առաջին օրվանից գալ, ծանոթանալ, բայց ինչ-ինչ պատճառներով դա ինձ մոտ չստացվեց։  Դե նոր մարդիկ, ինչ իմանաս ինչպիսին կլինեն կամ ինչպես ինձ կընդունեն։  Բայց տպավորությունը բավականին լավն էր։ Բոլորը շփվող, լավ մարդիկ էին։ Ամենից շատ մտերմացա Էդուարդի հետ, քանի որ ունեինք նույն նախասիրությունները և երկուսս էլ ընկերասեր էինք։

Օրը սկսվեց մարմնամարզությամբ։ ՈՒղևորվեցինք մայր դպրոց և ընկեր Ռուզաննայի հետ արեցինք հավես վարժություններ՝ ցատկեր, ձգումներ, վազք, ժիմ և այլն։  Միշտ ցանկացել եմ այդ սրահում ցատկեր և վարժություններ կատարել։ Ամեն անգամ կողքով անցնելուց անտարբեր չեմ եղել։ Ինձ ամենաշատը դուր էկավ ցատկերը և ձողերից կախվելը🥰։

 

Հետո պարի ուսուցիչ՝ ընկեր Լայերտի հետ սովորեցինք երեք պար՝ Էջմիածինը, Մուսալեռան դափքին և սասունցիների Քոչարին։ Մեր պատերին նաև միացան ավագ դպրոցի սաները, բայց դե չեմ հիշում իրենց անունները, որ նշեմ գրառմանս մեջ։

Առաջին պարը՝ Էջմիածինը, ես առաջարկեցի, որ սովորենք։ Այդ պարը բավականին ծանոթ և սիրված էր իմ կողմից, քանի որ դպրոցական տարիներին մենք շատ ենք պարել այդ պարը և բավականին տեղեկություն է տրվել մեզ դրա մասին, չհաշված այն, որ քոլեջում նույնպես այն պարել ենք։

Էջմիածինը ծիսական պար է։ Այն բավականին հին է։ Վեր պարզած ձեռքերը երևի թե խորհրդանշում են եկեղեցու գմբեթը։ Սակայն այն, ըստ երևույթին, հեթանոսական ծագում ունի, և վեր պարզած ձեռքերը հիշեցնում են Ձոն Արևին։

Այս օրը ես դեռ շա՜տ երկար կհիշեմ։ Ճիշտ է՝ դեռ աղջիկների հետ այդքան էլ չեմ մտերմացել, մտածում եմ, երևի բավական  ազատ չէին կամ  ամաչում էին, բայց Էդուարդի հետ իմ շփումը բավականին արագ ստացվեց, շատ շուտ մտերմացանք։