Զբոսաշրջությունը աշխարհում- նախագիծ

Ինդոնեզիա, պրեզենտացիա

Ժամանակահատվածը՝ դեկտեմբերից մինչև հունվարի 30-ը

Մասնակիցներ՝ քոլեջի երրորդ կուրսի ուսանողներ

Նպատակը՝

Ուսանողները պատրաստում են երկրների վերաբերյալ ուսումնական փաթեթ՝ ճամփորդական երթուղիներով։

Ընթացքը․

  • Ընտրել երկիր (երկրների ընտրությունը սովորողների կողմից), ուսումնասիրել այդ երկրի ֆիզիկական և քաղաքական քարտեզները
  • Ընտրել տվյալ երկրի մեկ ճամփորդական երթուղի, ըստ դրա կազմել համապատասխան քարտեզը
  • Վերջինումս արտացոլել երթուղու կանգառները՝ կոնկրետ ու համառոտ տեղեկատվության տեսքով, երթուղու քարտեզներով և նկարներով (գեղագիտական կողմի ապահովումը ըստ հեղինակի)։
  • Առանձնացնել տվյալ երկրի զբոսաշրջության զարգացման խթանիչները՝ քաղաքային միջավայրը, ճարտարապետությունը, դիզայնը, հուշարձանները, թանգարանները, հյուրանոցային տնտեսությունը, զարգացած ենթակառուցվածքները, հանգստի և ժամանցի վայրերը։

Ամփոփում— ուսանողները ստացած տեղեկությունների և իրենց հետազոտական աշխատանքի միջոցով ձեռք կբերեն աշխարհի տարբեր երկրների մասին համապատասխան գիտելիքներ,կարողություններ և հմտություններ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *