Այցելություն Նուբարաշեն թռչնադիտարկման

Իմ այցը շատ պատահական և հանկարծակի եղավ, բայց ես ոչ մի վայրկյան չեմ զղչացել դրա համար։ Գնացել էինք լուսանկարիչների և միջին դպրոցի 7րդ դասարանի սաների հետ։

իիի

Ճանապարհը անտանելի երկար էր, բայց վերջապես հասանք ուր որ պետք էր։ Մոտեցանք Երեւանի ամենամեծ աղբանոցին հեռվից դիտելու և՛ բազեներին, և՛ արագիլներին, և՛ անգամ նաև ճայերին։ Գեղեցիկ էր, թռչուններն էլ էին ահռելի քանակությամբ, բայց մի կարևոր խնդիր կար այդ ամենի մեջ՝ թռչունները սնվում էին աղբով և մարդածին սնունդով, որը իհարկե անչափ վնաս է նրանց համար։

Ամենով հիանալուց հետո գնացինք ընկեր Նելլիյենց հեքիաթային տնակ իր դրախտային այգիյով, որտեղից ասեմ «ցոգոլ» էինք գողանում։ Վերջապես ես տեսա ընկեր Նելլիյի տատիկին, ում մասին շատ-շատ անգամներ էի լսել։ Խաղեր խաղացինք 7րդ դասարանցիների հետ, շատ հավես էր։ Ամեն ինչ ավարտելուց հետո մեզ նորից սպասվում էր երկար ճանապարհ դեպի անվերջություն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *