Լոռու մարզի զարգացման հեռանկարը

ԼՈՌՈԻ ՄԱՐԶԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

Տարածքը – 3798 քառ.կմ
Մարզկենտրոնը – ք. Վանաձոր
Բնակչությունը, 2019թ. –
215.5հազ.մարդ այդ թվում՝
քաղաքային – 128,8 հազ. Մարդ
գյուղական – 88,6 հազ. Մարդ
/ըստ ՀՀ Վիճակագրական
Կոմիտեի տվյալների/
Քաղաքային համայնքներ – 8
Գյուղական համայնքներ – 105

Լոռու մարզ - Հայաստանի մարզերը - Armenian Geographic

ՀՀ Լոռու մարզն ընդգրկում է
Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի, Թումանյանի, Գուգարքի տարածաշրջանները, որոնք
իրենց համայնքներով ներկայացված են ստորև:

Գուգարքի տարածաշրջան – (1 քաղաքային՝ Վանաձոր և 21 գյուղական՝ Ազնվաձոր,Անտառամուտ, Անտառաշեն, Արջուտ, Բազում, Գուգարք, Դարպաս, Դեբեդ, Եղեգնուտ,Լերմոնտովո, Լեռնապատ, Հալլավար, Ձորագետ, Ձորագյուղ, Մարգահովիտ, Շահումյան,Վահագնաձոր, Վահագնի, Փամբակ, Քարաբերդ, Ֆիոլետովո համայնքներ)

Թումանյանի տարածաշրջան – (4 քաղաքային՝ Ալավերդի, Թումանյան, Ախթալա, Շամլուղ և 27գյուղական Աթան, Ահնիձոր, Այգեհատ, Արդվի, Արեւածագ, Աքորի, Դսեղ, Թեղուտ, Լորուտ,Ծաթեր, Ծաղկաշատ, Կաճաճկուտ, Կարմիր Աղեգի, Հագվի, Հաղպատ, Ճոճկան, Մարց, Մեծ Այրում, Մղարթ, Նեղոց, Շամուտ, Շնող, Չկալով, Ջիլիզա, Քարկոփ, Քարինջ, Օձուն համայնքներ)

Սպիտակի տարածաշրջան – (1 քաղաքային՝ Սպիտակ և 20 գյուղական՝ Արեւաշող, Գեղասար,Գոգարան, Լեռնանցք, Լեռնավան, Լուսաղբյուր, Խնկոյան, Ծաղկաբեր, Կաթնաջուր,Հարթագյուղ, Ղուրսալի, Մեծ Պարնի, Նոր Խաչակապ,Շենավան, Շիրակամուտ, Ջրաշեն,
Սարալանջ, Սարահարթ, Սարամեջ, Քարաձոր համայնքներ)

Ստեփանավանի տարածաշրջան – (1 քաղաքային՝ Ստեփանավան և 18 գյուղական՝ Ագարակ,Ամրակից, Բովաձոր, Գարգառ, Գյուլագարակ, Լեջան, Լոռի Բերդ, Կաթնաղբյուր, Կողես,Կուրթան, Հոբարձի, Հովնանաձոր, Յաղդան,Պուշկինո, Սվերդլով, Վարդաբլուր, Ուրասար,Ուռուտ համայնքներ)

Տաշիրի տարածաշրջան – (1 քաղաքային՝ Տաշիր և 19 գյուղական՝ Ապավեն,Արծնի,Բլագոդարնոյե, Դաշտադեմ, Լեռնահովիտ, Կաթնառատ,Ձյունաշող, Ձորմուտ, Մեդովկա,
Մեծավան, Մեղվահովիտ, Միխայլովկա, Նովոսելցովո, Նորաշեն, Պաղաղբյուր,Պետրովկա,Պրիվոլնոյե, Սարատովկա, Սարչապետ համայնքներ)

 

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ
ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ


Լոռու տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնը 2019 թ.-ին կատարել է մի շարք հետազոտություններ , որոնց նպատակն է եղել բացահայտել Լոռու մարզի զարգացման հնարավորությունները զբոսաշրջության ոլորտում,գնահատել մարզի զբոսաշրջային ռեսուրսները:Հետազոտությունների ընթացքում հարցում կատարեցինք ՀՀ քաղաքացիների և մարզ ժամանած զբոսաշրջիկների շրջանում, հասկանալու համար՝ մարզում զբոսաշրջային ծառայությունների ակտիվացմանը խոչընդոտող խնդիրները: Նաև կենտրոնի հետազոտության արդյունքները համեմատեցինք 2014 թ-ին <<Զբոսաշրջության և երիտասարդների ձեռներեցության զարգավցման ծրագրի>> կողմից իրականացրած հետազոտության արդյունքների հետ, պետք է նշել,ցավոք,խնդիրների գերակա մասը դեռ առկա է ,իսկ մի քանիսն էլ դադարել է այլևս խնդիր լինելուց: Ահա այն խնդիրները,որոնք դեռ առկա են.

Լոռու մարզում զբոսաշրջային
ծառայությունների ակտիվացմանը
խոչընդոտող խնդիրները

Լոռու մարզի զբոսաշրջային քարտեզի բացակայությունը

  • Լոռու մարզի որակյալ զբոսաշրջային գրքույկի
    բացակայությունը
  • Հյուրատներում ծառայություններիմատուցման ցածր
    որակ,ոչ մասնագիտականմոտեցում
  • ՀամացանցումՀյուրանոցային տնտեսություններիվերաբերյալոչ
    լիարժեք և բարձր որակի տեղեկատվության բացակայություն
  • Մարզի զբոսաշրջային վայրերիմասին պատմող գովազդի
    բացակայություն
  • Որոշ Գյուղական համայնքներում անբարեկարգ
    ճանապարհներ
  • Մարզիթանգարանների,պատկերասրահների
    պասիվ աշխատանք
  • Հանրային սանհանգույցների բայացայություն կամ
    անմխիթարվիճակ / բոլոր բենզալցակայաններում արդեն
    գործումեն սանհանգույցներ
  • Հիմնական զբոսաշրջային այցելավայրերի հարակից
    տարածքներումոչ պատշաճ աղբահանման կազմակերպում
  • Տեսարժան վայրեր տանող ճանապարհային
    ցուցանակների բացակայություը

 

Ինչպես նաև դուրս ենք հանել Լոռու մարզի ՈՒԺԵՂ կողմերը, ըստ <<Լոռու մարզի 2017-2025 թթ-ի զարգացման ռազմավարության>> վերլուծության, որը մեզ կօգնի մարզի զբոսաշրջային ոլորտի զարգացման գործում:

  • Խոշոր քաղաքների առկայությունը, որպես ծառայությունների մատուցման, կրթության և առողջապահական կենտրոններ
  • Թումանյանի տարածաշրջանը, որպես լեռնարդյունաբերական աճի բևեռ
  • Տաշիրի տարածաշրջան, որպես անասնապահության և կաթի վերամշակման աճի բևեռ
  • Հանգստի կազմակերպման համար Բարենպաստ բնակլիմայական պայմաններ, անտառների մեծ տեսակարար կշիռ
  • Քաղցրահամ և հանքային ջրերի բավարար պաշարներ
  • Մեծաքանակ հուշարձաններ ու կոթողների առկայություն, այդ թվում ընդգրկված
  • ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։
  • Գյուղատնտեսության (մասնավորապես անասնապահության) համար նպաստավոր բնակլիմայական պայմաններ
  • Վանաձոր քաղաքում չօգտագործվող արտադրական տարածքների առկայություն
  • Մարզի չօգտագործվող հանգստյան գոտիների առկայություն
  • Ստեփանավան և Օձուն համայնքների օդանավակայանների շահագործումը կարող է դառնալ մարզի զբոսաշրջության զարգացման գրավականներից մեկը:
  • Մարզի գրեթե ողջ տարածքով անցնող երկաթուղու առկայություն
  • Էկո, ագրո, էթնիկ տուրիզմի զարգացմանն ուղղված ծրագրեր
  • Վանաձորի ճոպանուղու և մարզադաշտի վերակառուցում

 

 

Օր Առաջին

Օր Երկրորդ

 

Լոռու մարզում զբոսաշրջության հեռանկարային տեսակները

Լոռու մարզում զբոս. հեռանկարային տեսակները

  • Քաղաքային
  • Արկածային
  • Լեռնագնացություն
  • Հեծանվային լեռնագնացություն
  • Ժայռամագլցում արհեստական պատ
  • Քայլարշավ
  • Ռաֆտինգ
  • Զիպլայն
  • Ձիարշավ
  • Առողջարանային
  • Գյուղական
  • Գաստրոզբոսաշրջություն
  • Էկոզբոսաշրջություն

Լոռու մարզը կզարմացնի ձեզ իր գեղատեսիլ լեռներով, հարուստ բուսականությամբ և փարթամ անտառներով, խորունկ կիրճերով, արագընթաց գետերով, հնագույն ճարտարապետական հուշարձաններով, ինչպես նաև տեղի բնակչության բարությամբ և հյուրասիրությամբ: Լոռին եզակի զբոսաշրջային արդյունք առաջարկելու զգալի ներուժ ունի շնորհիվ իր կլիմայական պայմանների, առանձնահատուկ խոհանոցի և բնական ռեսուրսների:

 

ԱՐԿԱԾԱՅԻՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

Արկածային տուրիզմը ենթադրում է որևէ ուսումնասիրություն և իրական (կամ հավանական) ռիսկեր պարունակող ճամփորդություն: Արկածային տուրիստները կարող են ձգտել հաղթահարելու լարված և դժվար իրավիճակներ, որոնք առաջանում են նրանց՝ հարմարավետության գոտին լքելու արդյունքում: Սա կարող է տեղի ունենալ մշակութային շոկ (ցնցություն) ապրելու կամ կոնկրետ գործողությունների հետևանքով, որոնք պահանջում են զգալի ջանքեր և ներկայացնում են ֆիզիկական վտանգ կամ ռիսկի որոշակի աստիճան ունեն:
Առանձնացրել ենք արկածային տուրիզմի տեսակներ, որոնք ըստ Լոռու ՏԶՀ Կենտրոնի հետազոտությունների արդյունքների, Լոռու մարզում զարգացած են կամ ունեն բոլոր անհրաժեշտ պայմանները զարգանալու:

Դրանք էն՝ 

  • Քայլարշավ
  • Ռաֆտինգ
  • Զիպլայն
  • Ձիարշավ
  • Ժայռամագլցում, արհեստական պատ
  • Հեծանվային լեռնագնացություն
  • Լեռնագնացություն

 

                                    ՔԱՂԱՔԱՅԻՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

2019թ-ին Կառավարության սուբվենցիոն ծրագրով իրականացվող հիմնանորոգումները մարզկենտրոնին նոր շունչ կհաղորդի: Տարիներ շարունակ, Հայքի հրապարակը, չնայած իր ճարտարապետական տեսքին, գտնվում էր
անբարեկարգ ու անմխիթար վիճակում: Այսօր Հայքի Հրապարակը ունի
նմանը չունեցող ձայնային և լուսային էֆեկտներով շատրվաններ, հրապարակի
շենքերի արտաքին լուսավորություն, որը քաղաքին հաղորդում է հեքիաթային
գեղեցկություն: Քաղաքում սուբվենցիոն ծրագրի շրջանակներում ակտիվ տեմպերով բարեկարգվում են պուրակները,այգիները,… Ինչպես նաև 2019թ.-ին Վանաձորին հանձնվեց Երիտասարդական մայրաքաղաքի բանալին:
Վանաձոր քաղաքում իրականացրեցինք հետազոտություն հյուրատների, հյուրանոցների ներկայացուցիչների շրջանում, քաղաքային զբոսաշրջության զարգացմանը խոչընդոտող խնդիրները պարզելու նպատակով: Դրանք են՝

  • Երեկոյան ժամանցի վայրերի բացակայությունը
  • Կանգառներումերթուղային տաքսիներիվերաբերյալ ցուցանակների բացակայությունը
  • ՔաղաքումՎանաձորի և Լոռու մարզի տեսարժան վայրերի վերաբերյալ ցուցանակներ
  • ՎանաձորիԻնֆորմացիոն կենտրոնի վերաբերյալ ցուցանակներ
  • Հանրային սանհանգույցների բացակայությունը
  • Հուշանվերներիխանութների պակաս
  • Քաղաքի մաքրությանըոչ հետևողական լինելը

 

ՌՈՔ ԽՄԲԵՐ
Չմոռանանք նաև երիտասարդների կողմից շատ սիրելի ռոք
խմբերի մասին,որոնք կազմավորվել են հենց Վանաձորում,
ճանաչում են ձեռք բերել ողջ Հայաստանում:
Վանաձորում հաճախ կազմակերպվում են ռոք համերգներ և
Հայաստանի տարբեր մարզերից երիտասարդները այցելում են
Վանաձոր: Որդան Կարմիր,Լավ էլի, Ան Գորդոնախ,
Lousnelius , Clocker:

Վանաձոր – Showbiz.am

 

                                    ԱՎԱՆԴԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑ
                          ԳԱՍՏՐՈՆՈՄԻԿ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

Գաստրոզբոսաշրջությունը կարելի է բնորոշել որպես ճանապարհորդություն, որի նպատակն է
ծանոթանալ այլ երկրի ազգային խոհանոցի, սննդի պատրաստման առանձնահատկությունների
հետ, ձեռք բերել անկրկնելի ու հիշարժան գաստրոնոմիական փորձառություն:
Գաստրոզբոսաշրջությունն ունի զարգացման լուրջ նախադրյալներ ՀՀ-ում: Հայաստանի յուրաքանչյուր շրջան ունի իր ավանդական ուտելիքները: Հայաստանի ռեստորաններում առ
կա են հիմնականում առավել հայտնիները: Այնինչ հին ու մոռացված,
պակաս հայտնի ուտելիքները վերաթարմացնելը և դրանք ռեստորանային
մենյուներում ընդգրկելը խիստ կարևոր է ինչպես ազգային խոհանոցի
ավանդույթների պահպանման, այնպես էլ զբոսաշրջիկներին հետաքրքիր ու համեղ կերակուրների լայն ցանկ առաջարկելու տեսանկյունից: Բացի այդ, դրանք կարելի է օգտագործել յուրաքանչյուր տարածաշրջանի համար
գաստրոնոմիական բրենդ ստեղծելու նպատակով:
Լոռին հայտի է իր պանիրների տեսակներով և նաև ուտելի խոտաբույսերով։ Հետևաբար կան
բազմատեսակ աղցաններ Լոռվա բույսերից, որը տապակում են ձվով, կամ պարզապես
տապակում են և մատուցում մածունով։ Ինչպես նաև բազմատեսակն են լոռեցիների մարինադի
տեսակները՝ շուշան, ղանձիլ, սինդրիկ և այլն։ Հայտնի է նաև Լոռվա Փթռուկ ուտեստը, որը
սովորաբար հենց խոտաբույսերով պատրաստված ապուր է, կաթով և ալյուրով։

 

ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՌԱՎԵԼ ՈՒՇԱԳՐԱՎ
ԲՆԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ

• Լոռու ձոր – Դեբեդի կիրճում
• «Բոլոր քար» – Վանաձորում
• «Մայորի ձոր» – Ստեփանավանում
• Մայորի քարափ» – Դսեղ գյուղի մոտ
• «Տզրուկի ջրվեժ» – Աթան գյուղի մոտ
• «Ալմաստի լիճ» – Ագարակ գյուղի մոտ
• Թռչկանի ջրվեժ – Չիչկան գետի մոտ
• Դսեղի լճերը
• Գայլաձորի կիրճը
• Ձորագետի, Փամբակի, Վանաձորի
հովիտները և այլն

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *