Դիջիթեք- քարտեզագրում

Առարին անգամ  պետք է ինձանից տարիքով փոքրերի հետ աշխատեի, նրանք Հարավային դպրոցի 4~5րդ դասարանի սաներն էին։ Իրականում, բավականին խելացի էին և մեր ասածները արագ էին ըմբռնում։

Ես նրանց սովորեցրեցի GOOGLE EARTH ծրագրով աշխատել։ Գրեթե բոլորը տարված իրենց թաղամասրն ու տներն էին փորձում գտնել քարտեզի վրա, բայց ասեմ իմանաք, որ բոլորի մոտ դա ստացվեց։

Իսկ Հրաչուհին սկզբում ներկաըացրեց իր մշակած եռորյա այցը դեպի Արատես, իսկ հետո հանձնարարեց երեխաներն, որպեսզի նրանք էլ ուղի գծեն իրենց հենց ցանկացած վայրը։

Դաս անցկացնելը մի փոքր բարդ էր, քանի որ շատ էին աղմկում, բայց այդ աղմուկը գալիս էր նրանց հետաքրքրասիրությունից և մեր փորձի պակասից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *